Blog
In
other , shrjaka-mijavayr
«Ջրվեժ» անտառպարկի տարածք մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայությունները կդառնան անվճար
Posted on 12 Հունվարի, 2021

Հաշվի առնելով երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինը և ռազմական դրությունը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-Ի ենթակայության «Ջրվեժ» անտառպարկ մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայություններն այսուհետ անվճար կլինեն։ Հիշեցնենք, որ նախկինում անտառպարկի տարածքում ֆիլմերի, տեսահոլովակների և հարսանեկան ֆոտոշարքերի նկարանումների դիմաց որոշակի սահմանված գումար էր գանձվում։ Այժմ մուտքի և որևէ ծառայության դիմաց քաղաքացուց գումար չի գանձվելու։ Մեկ այլ որոշման համաձայն՝ արգելվում է ավտոմեքենաներով մուտքը անտառպարկի տարածք։
In
other , eco-dexatun
Էկո հանրագիտարան. Եղինջ
Posted on 12 Հունվարի, 2021

Հավանաբար քչերը գիտեն, որ եղինջն օժտված է բուժիչ հատկություններով։ Եղինջն ունի մաքրող հատկություն, մեծացնում է էրիթրոցիտների քանակը,կարգավորում է արյան կազմությունը, նվազեցնում է շաքարի պարուանկությունը արյան մեջ և հարստացնում է օրգանիզմը վիտամիններով Կարելի է եղինջի թեյ պատրաստել: Բավական է 2 ճաշի գդալ չոր տերևների վրա լցնել մի բաժակ եռացրած ջուր և թրմել։ Խմել 50 մլ օրական երեք անգամ մեկ ամսվա ընթացքում: Հոդերը, մկանները և ատամի ցավը կվերանան, տեսողությունը կբարելավվի: Այդ թեյը օգտակար է ձեր իմունային համակարգի համար: Հարուստ է A, C, D, E և K վիտամիններով, լեցիտինով և հակաօքսիդանտներով, եղինջի թեյը կարող է պայքարել սթրեսի և հոգնածության դեմ: Բացի այդ, այն սպանում է մարմնում մանրէները: Եղինջը կօգնի պայքարել լուծի դեմ, խթանում է նյութափոխանակությունը: Իդեալական միջոց է քաշը կորցնելու համար: Բացի այդ, եղինջը բարելավում է սրտի աշխատանքը, և վիտամին K պարունակության շնորհիվ այն մեծացնում է արյան մակարդումը:
In
other , eco-dexatun
Կարանտինը Հայաստանում երկարացվեց ևս 6 ամսով
Posted on 12 Հունվարի, 2021

Կարանտինը Հայաստանում երկարացվեց ևս 6 ամսով։ Համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակում։ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունն իր հերթին տեղեկացնում է, որ հաշվի առնելով ներկայում Հայաստանի Հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակը, կատարվել են կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների որոշակի մեղմացումներ, մասնավորապես. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե Հայաստանի տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը (նախկինում սույն պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում): Ուժը կորցրած են ճանաչվել հանրային միջոցառումների իրականացմանը ներկայացվող սահմանափակումները, այդ թվում՝ հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը (նախկինում՝ 60 մասնակից) և փակ տարածքներում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները։ Հիշեցնենք` 2020 թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց`որոշակի փոփոխությունների ենթարկվելով։
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Խորհուրդներ՝ ցրտահարությունից խուսափելու համար
Posted on 11 Հունվարի, 2021

Բժիշկները զգուշացնում են, որ ցրտահարվել կարելի է նույնիսկ +7C ջերմաստիճանի պարագայում: Ի՞նչ անել չցրտահարվելու համար. Հագնվեք եղանակին համապատասխան` բազմաշերտ ու ազատ: Միշտ կարելի է հանել շերտերից մեկը, երբ չափազանց շոգ լինի .ծածկեք մաշկի բաց հատվածները ձեռնոցների, շարֆի, գլխարկի և բարձրացրած օձիքի միջոցով ցրտին սոված դուրս մի եկեք: Եթե սառել եք, ինչ-որ բան կերեք : Եթե ամբողջ օրը փողոցում եք անցկացնելու՝ ամեն 30-60 րոպեն մեկ մտեք տաք փակ տարածություն: Լավ կլինի հավելյալ չոր հագուստ ունենաք՝ անհրաժեշտության դեպքում թաց հագուստը փոխելու համար, թերմոս` թեյով, սուրճով կամ ապուրով : Շարժեք ձեոքերն ու ոտքերի մատները՝ սառող վերջույթներում արյունամատակարարումը լավացնելու համար: Խուսափեք գերհոգնելուց. հոգնած մարդը հեշտ է ցրտահարվում Ցրտին մետաղի ու բենզինի մի հպվեք. ցրտահարության վտանգը մեծ է: Ալկոհոլ մի օգտագործեք. այն արագացնում է ջերմության կորուստը և թուլացնում իարվիճակի հանդեպ հսկողությունը: Նիկոտինը նույնպես նպաստում է ցրտահարմանը` անոթի պատերին բացասական ազդեցության հետևանքով: Գերսառեցման առաջին ախտանիշերի դեպքում (մոմե հետքեր, մաշկի թմրում) տեղափոխվեք տաք տարածք: Մի քանի ժամ տաքության մեջ մնացեք, տաքացեք , կերեք: Ցրտահարության դեպքում հարկավոր է շըապ դիմել բժշկի: Չի կարելի դիպչել ցրտահարված հատվածներին: Վնասված հյուսվածքներին հարկավոր է ջերմամեկուսիչ վիրակապեր դնել (բամբակ-մառլեայե, բրդե) և տաք ըմպելիքներ ըմպել: Վնասված մաշկը տաք ջրով կամ ջեռուցող սարքերի մոտ տաքացնելը խստիվ արգելվում է: Սկզբնաղբյուր՝ Likar.info
In
other , eco-dexatun
Խունկը և նրա բուժիչ հատկությունները
Posted on 11 Հունվարի, 2021

Հայկական, հելենական, եգիպտական բժշկության մեջ խունկն օգտագործել են խոցերի, թարախակալված վերքերի, արգանդի թարախային բորբոքումների, կրծքագեղձի ուռուցքների, միզաքարային հիվանդությունների, չարորակ ուռուցքների, աչքի խոցերի, փսխման, ստամոքսի ֆունկցիայի խանգարման, մարսողական ուղում եղած խոցերի, հիշողության կորստի բուժման նպատակով: Խունկը տարբեր խեժերի հավաքական անվանումն է։ Այդ խեժերը պնդանալիս փոխարկվում են դեղնավուն կտորների, այրվելիս արձակում են բուրավետ հոտ։Խնկի բույրը կանխում է օդում, ջրում և օրգանիզմում մանրէների բազմացումը: Խնկի ծուխը ոչնչացնում է բոլոր վիրուսներն ու ախտածին բակտերիաները միաժամանակ լինելով հզորագույն իմունախթանիչ։Մանրագույն մասնիկները թոքերի միջոցով ներթափանցում են մարդու օրգանիզմ՝ ունենալով բուժիչ ազդեցություն: Միջնադարյան հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է.«Իր տաք ու չոր էությամբ՝ խունկն ամրապնդում է գիտակցությունն ու բուժում մոռացկոտությունը»: Բոլորից լավ խնկածառից ստացված խունկն է, որը պետք է լինի սպիտակ և անուշահոտ: Եթե ականջում ձայներ լսվեն, ապա վերցնել խունկը, լավ ծեծել, խառնել գինու /հին/ հետ և օրը երկու անգամ երեք կաթիլից կաթեցնել ականջի մեջ՝ ձայները կվերացնի: Խունկը ծեծել և ցանել խոցերի և թարախակալված վերքերի վրա` բուժման համար: Վերցնել 5գրամ խունկ և 10 գրամ հայկավ, միասին մանրացնել, վարդի յուղով շաղախել ու քսել կրծքագեղձի չարորակ ուռուցքներին` բուժման համար: Այդ նույն պատրաստուքից օրը չորս անգամ մեկական թեյի գդալ ուտել` անընդհատ փսխումների, ստամոքսի ֆունկցիայի խանգարման, միզաքարային հիվանդության, մարսողական ուղում եղած խոցերի, ուռուցքների, հիշողության կորստի բուժման համար: Խունկը մանրացնել, ձիթապտղի յուղով շաղախել և քսել աչքի խոցերին` բուժման համար: Խնկի ուտելու միանվագ դոզան 2.5 գրամ է: Խնկի փոխարինողը` կերտի (սարի ծամոն) արմատն է:
In
other , shrjaka-mijavayr
Երևանի Քաղաքապետարանի 2021թ-ին նախատեսվող աշխատանքերը
Posted on 11 Հունվարի, 2021

2021Թ . ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
1. Երևանյան լճի և Հրազդանի կիրճի բնապահպանական վիճակի բարելավում,
2. Աբովյանի անվան 0.8 հա պուրակի վերականգնում,
3. Կանաչապատման տարբեր լուծումների, այդ թվում՝ ուղղաձիգ կանաչապատման կիրառում,
4. ծառերի կադաստրային տեղեկագրի ստեղծում,
5. ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների բարելավում,
6. կանաչ տարածքների խնամքի և ծառատնկման համար ժամանակակից մեքենասարքավորումների ձեռքբերում,
7. ոռոգման ցանցի վերակառուցում,
8. Երևանում աղբի տեսակավորման իրականացում:
Կանաչապատում
«Որպեսզի գոյատևենք որպես ազգ, բարգավաճենք որպես պետություն և ապրենք որպես ժողովուրդ, մենք պետք է ունենանք ծառեր»:
Թեոդոր Ռուզվելտ
Կանաչապատման քաղաքականություն
Երևանի անբարենպաստ կլիմայական և բնապահպանական պայմաններում կանաչ տարածքներն ունեն սանիտարահիգիենիկ և միկրոկլիմայական պայմանները բարելավելու, միջավայրին գեղեցիկ՝ գեղագիտական տեսք հաղորդելու նշանակություն։
Կանաչապատ տարածքների բարելավման և ընդլայնման, մթնոլորտային օդի աղտոտման նվազեցման և հողապաշտպան միջոցառումների իրականացման նպատակով ներկայումս քաղաքը որդեգրել է հետևյալ գիտահեն քաղաքականության իրագործումը.
1. կայուն, արժեքավոր, գեղազարդ և մշտադալար ծառատեսակների ընտրություն՝ հաշվի առնելով դրանց տնկման տարածքի միկրոկլիմայական և բնական պայմաններն ու առանձնահատկությունները, գազի, փոշու, ծխի և այլ աղտոտիչների նկատմամբ,
2. հողերի աղտոտվածության նվազեցման միջոցառումներ՝ թփաշերտով մեկուսացում փողոցին հարող տարածքից,
3. կանաչ ցանկապատերի ստեղծում՝ տարբեր հարկաշարքային բուսականության տեղադրությամբ,
4. միամյա մեծաքանակ ծաղիկների մասամբ փոխարինումը բազմամյա և սեզոնային հերթագայմամբ ծաղկող թփերով՝ լանդշաֆտային ճարտարապետային մոտեցմամբ:
2019-2020թթ. ընթացքում Երևանի վարչական 12 շրջաններում իրականացված կանաչապատման աշխատանքները բնութագրվում են հետևյալ ցուցանիշներով.
- տնկվել են շուրջ 220.000 պատնեշային և սեզոնային հերթագայմամբ ծաղկող թփեր՝ կիպրոս, ճապկի, ասպիրակ, ոսկեզանգ, սիրիական վարդ, տոսախ մշտադալար, եղրևանի հնդկական, ծորենի տեսակի թփեր,
- ստեղծվել են շուրջ 1.6 հա նոր կանաչ գոտիներ, վերականգնվել են շուրջ 4 հա կանաչ գոտիներ,
- տնկվել է շուրջ 18000 ծառ. լայնատերևներից՝ սոսի, կաղնի, հացենի, թխկի, կատալպա, սզնի, սակուրա, ձիակասկ, արճվան (հուդայածառ), դրախտածառ, կեյլերթերիա հուրանավոր, գնդաձև ակացիա, մշտադալարներից՝ սոճի, եղևնի, թույա, գիհի, կեչի, բուդլեա, արոսենի,
- տնկվել է շուրջ 1,3 միլիոն ծաղիկների և ծառաբույսերի սածիլ,
- սանիտարական էտի է ենթարկվել շուրջ 28000 ծառ,
- գույքագրվել են չորացած ծառերը, հեռացվել է ամբողջությամբ չորացած շուրջ 800 ծառ,
- ամբողջությամբ վերականգնվել է քաղաքային տնկարանի շուրջ 10 հա տարածքը, որտեղ տնկվել և աճեցվում է շուրջ 18000 տարբեր բուսատեսակների տնկի: Աճի համապատասխան մակարդակին հասնելուց հետո տնկիներն այնուհետև կվերատնկվեն քաղաքի կանաչ գոտիներում՝ խնայելով քաղաքային բյուջեի միջոցները:
Երևանում համակարգված կանաչապատման քաղաքականություն իրականացնելու նպատակով 2020թ. իրականացվեց կառուցվածքային խոշոր բարեփոխում: Մասնավորապես, վարչական շրջաններին կցված կանաչապատման գործառույթներ իրականացնող 10 կազմակերպությունները լուծարվեցին և 2019թ. դեկտեմբերի 16-ի Երևան քաղաքի ավագանու հ.163-Ա որոշմամբ հիմնադրվեց նոր՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը («ԿՇՄՊ» ՀՈԱԿ): Կանաչապատումն արդյունավետ կազմակերպելու համար կազմակերպությունը ներկայումս համալրվում է ժամանակակից մեքենասարքավորումներ: 2020թ. ընթացքում արդեն իսկ ձեռք են բերվել 329 միավոր հատուկ սարքեր ու սարքավորումներ, մեքենաներ ու գործիքներ: Միասնական կազմակերպության կողմից քաղաքային կանաչապատման աշխատանքների իրականացումը հնարավորություն կտա քաղաքի բոլոր վայրերում և շրջաններում կիրառել միասնական կենտրոնացված քաղաքականություն և կապահովի քաղաքի կանաչ գոտիների համաչափ զարգացումը:
Կանաչապատումից զատ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ն իրականացնում է կանաչ տարածքների քարտեզագրման, լանդշաֆտային պլանավորման, ոռոգման ցանցերի վերանորոգման և կառուցման, ինչպես նաև վերամշակման ենթակա կենցաղային կոշտ թափոնների ընդունման, հավաքի, տեսակավորման, ժամանակավոր պահեստավորման և վերամշակման հանձնելուն առնչվող գործունեություն:
Համաքաղաքային նշանակության կանաչապատման նախագծերը
Սարյանի անվան պուրակ
Զբաղեցնում է 0.8հա և գտնվում է Երևանի կենտրոնում՝ օպերայի և բալետի թատրոնի հարևանությամբ՝ Ֆրանսիայի հրապարակին կից: Պուրակի բարեկարգման և վերականգնման աշխատանքների ընթացքում նորոգվել են ճեմուղիները, անցկացվել է ոռոգման նոր համակարգ, ձևավորվել ու թարմացվել է պուրակի կանաչ գոտին՝ սանիտարական էտի, նոր տնկված ծառերի, թփերի ու ծաղկասածիլների շնորհիվ ընդգծելով տարածքի նշանակությունը: Պուրակում ներդրվել է լուսավորության ժամանակակից էներգախնայող համակարգ, տեղադրվել են նոր նստարաններ և աղբամաններ:
Աբովյանի անվան պուրակ
Գտնվում է Աբովյան փողոցի հյուսիս-արևելքում՝ սկզբնամասում և զբաղեցնում է 0.43 հա: Այստեղ նախատեսվում է վերակառուցել և արդիականացնել ոռոգման ցանցը, որպես հողապաշտպանիչ միջոց՝ ծառերով և թփերով ստեղծել կանաչ ցանկապատ: Այստեղ նախատեսվում է տնկել գունագեղ շուրջ 130 ծառ և 2200 թուփ: Պուրակը կունենա վերակառուցված ժամանակակից ճարտարապետական ոճի ճեմուղիներ, նստարաններ, աղբամաններ, կկառուցվի լուսավորության ժամանակակից էներգախնայող համակարգ և ցայտաղբյուր:
Քանաքեռ ՀԷԿ-ի զբոսայգի
Տարածքը 14.2հա է: Զբոսայգում կառուցվել է արդիական ոռոգման ցանց, որը սնվում է մշտական ջրապահանջարկը ապահովող ջրամբարից: Հողապատվել, ճմապատվել և թարմացվել են սիզամարգերը: Զբոսայգին ավելի հարմարավետ դարձնելու նպատակով վերակառուցվել են ճեմուղիները, կառուցվել է ժամանակակից էներգախնայող լուսավորության համակարգ, մշակութային միջոցառումների համար կառուցվել են ամֆիթատրոն և պարահրապարակ:
Օղակաձև զբոսայգու 6-րդ հատված
Զբոսայգու տարածքը բաղկացած է նախագծային 6 հատվածից, որի ընդհանուր մակերեսը մոտ 31 հա է, իսկ 6-րդ հատվածի մակերեսը կազմում է 122503 քմ: Այդ տարածքը ավելի բարեկեցիկ և գեղեցիկ դարձնելու համար իրականացվում է սիզամարգերի թարմացում և կանաչապատում, ծաղկող թփերի տեղադրում, ոռոգման համակարգի վերականգնում և արդիականացում, ինչպես նաև անցումների և ծառուղիների վերականգնում, վերակառուցում:
Անտառապաշտպան գոտիներ ստեղծելու հեռանկարային համաքաղաքային նշանակության ծրագրեր
Ծիծեռնակաբերդի անտառապաշտպան գոտի
Ծիծեռնակաբերդի համայնքապատկան տարածքը 8.5հա է: Բնապահպանական տեսակետից այս տարածքը և ողջ Ծիծեռնակաբերդի բլուրը Երևանի սակավաթիվ բուֆերային տարածքներից է, որն ունի խիստ կարևոր միջավայրապաշտպան գործառույթ: 2020թ. ընթացքում համայնքապատկան 8.5հա տարածքը մաքրվել է աղբից և ինքնաճ ինվազիվ բույսերից, անցկացվել է ոռոգման նոր ցանց, որը կնպաստի ստեղծվող կանաչ տարածքի պահպանմանը: Ներկայումս իրականացվում է տարածքի լանդշաֆտային ձևավորում: 2021թ. նախատեսվում է տնկել շուրջ 2700 տարբեր տեսակի գունագեղ ծառեր և շուրջ 2400 թփեր:
Սարալանջի անտառապաշտպան գոտի
Նախատեսվող անտառպաշտպանիչ գոտու տարածքը 11.8 հա է, այն պայմանականորեն բաժանված է երեք հատվածի, որոնցում կառուցվել է ոռոգման նոր ցանց, իսկ մշտական ջրապահանջարկը ապահովելու համար՝ նաև ջրամբար: Համաձայն նախագծի՝ նախատեսվում է տնկել շուրջ 1200 ծառ և 13000 թուփ, իսկ ժայռային գերթեք հատվածներում շուրջ 3000 թփերով իրականացնել ուղղաձիգ կանաչապատում:
Ջրաշխարհի աջակողմյան լանջի անտառապաշտպանիչ գոտի
Ջրաշխարհի աջակողմյան լանջի անտառապաշտպանիչ գոտու տարածքի մակերեսը 12.0 հա է, որի հարևանությամբ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին է: Տարածքում նախատեսվում է անցկացնել ժամանակակից կաթիլային ոռոգման համակարգ, ինչպես նաև տնկել շուրջ 900 ծառ և 2500 թուփ: Տարածքի գեղազարդությունն ապահովելու համար ընտրված են այնպիսի ծառաթփատեսակներ, որոնց ծաղկումը կհերթագայվի՝ տարածքին գունազարդություն հաղորդելով: Անհրաժեշտ ջրածավալն ապահովելու համար նախատեսվում է հորատել խորքային հոր:
Սիլիկյանի անտառապաշտպան գոտի
Տարածքի մակերեսը 7.0 հա է, որը նախատեսվում է ցանկապատել մետաղական ցանցով, անցկացնել ոռոգման համակարգ, իսկ մշտական ջրապահանջարկը ապահովելու համար կառուցել նաև ջրամբար: Անտառապաշտպանիչ գոտի ստեղծելու համար կտնկվի շուրջ 1200 ծառ՝ ապահովելով նաև շրջակայքի սանիտարահիգիենիկ իրավիճակը:
Նուբարաշենի անտառապաշտպան գոտի
Տարածքը 8.5 հա մակերեսով գտնվում է Նուբարաշեն խճուղու հյուսիս-արևելյան հատվածում: Այստեղ նախատեսվում է կառուցել ոռոգման նոր համակարգ և տնկել շուրջ 12000 ծառ ու թուփ, որոնք կմեղմեն տարածքի հողակլիմայական խիստ անբարենպաստ պայմանները և կբարելավեն սանիտարահիգիենիկ պայմանները: Ծառերի և թփերի առկայությունը կնպաստի նաև հողի սողքի, էրոզիայի երևույթների, քամիների բացասական ազդեցությունը մեղմելուն և կծառայի որպես անտառպաշտպանիչ գոտի, որը կթուլացնի նաև Նուբարաշենի աղբավայրից մթնոլորտային օդի աղտոտման վտանգը:
ՈՌՈԳՈՒՄ
Երևանի կիսաանապատային կլիմայի պայմաններում կանաչ գոտիների ոռոգման համար մայրաքաղաքը ջուր է ստանում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերից: Ոռոգման ջրի մատակարարումն ապահովում են «Երևան» և «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունները: Մայրաքաղաքի ամբողջ ոռոգման համակարգի երկարությունը 321 կմ է, որից 90 կմ-ն է նորմալ վիճակում, իսկ մնացած մասը մաշված է կամ խցանված, կամ էլ վթարային է: Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով 2019-2020թթ. ժամանակահատվածում իրականացվել է ոռոգման ցանցի գույքագրում և վերլուծություն՝ գնահատելով ամբողջ ցանցի վիճակը և դասակարգելով այն «նորմալ», «մաշված», «խցանված» և «վթարային» կատեգորիաների: Բացի ոռոգման ներքաղաքային ցանցի գույքագրումից՝ գույքագրվել են նաև քաղաքի խորքային հորերը, պոմպակայանները:
Երևանում 2019-2020թթ. իրականացվել են ոռոգման ցանցի կառուցման և արդիականացման համաքաղաքային նշանակության հետևյալ ծրագրերը.
• Գ.Նժդեհի փողոց (1700 գծ.մ)
• Նանսենի փողոց (1500 գծ.մ)
• Նուբարաշենի 9-րդ և 11-րդ փողոցներ (1600 գծ.մ)
• հ. 153 դպրոց (215գծ.մ)
• Բեյրութի, Վազգեն Սարգսյան, Իտալիայի փողոցներ (1537գծ.մ)
• Ծիծեռնակաբերդի համայնքային 8.5 հա տարածք (5248 գծ.մ)
• Սարալանջի հատված (22500 գծ.մ)
• «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածք (1240 գծ.մ)
Բացի համաքաղաքային նշանակության ծրագրերից՝ կառուցվել են 4400 գծմ նոր ջրագծեր, վերանորոգվել և վերականգնվել են շուրջ 6300 գծմ խցանված ջրագծեր:
Երևանում ոռոգման ջրի լրացուցիչ ծավալն ապահովելու համար 2020թ. Կոմիտասի անվան այգում և Միկոյան փողոցում հորատվել են խորքային երկու նոր հորեր: 2021թ. նախատեսվում է կառուցել ևս երեք խորքային հոր՝ Սիլիկյան և Դավթաշեն թաղամասերում և Ջրաշխարհի աջակողմյան լանջի հատվածում:
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿ
Երևանը Հայաստանի խոշորագույն արդյունաբերական, տնտեսական և միևնույն ժամանակ վարչական կենտրոնն է, որում կենտրոնացած է արդյունաբերական ձեռնարկությունների 41.2%-ը:
Երևանի, ինչպես նաև մյուս խոշոր քաղաքների համար օդային ավազանի աղտոտման վերաբերյալ պարբերաբար ուսումնասիրություններ են կատարվում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: մթնոլորտային օդի աղտոտվածության դիտարկումն իրականացվում է շարժական 42 դիտակետում և անշարժ 5 դիտակայանում: ՀՀ և միջազգային պահանջների համաձայն՝ անշարժ դիտակայաններում կատարվում է հիմնական աղտոտող նյութերի` ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, ածխածնի մենօքսիդի, փոշու և գետնամերձ օզոնի (որպես երկրորդային աղտոտիչ), իսկ շարժականներում՝ ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի դիտարկում: Օդի որակի գնահատումը կատարվում է համաձայն ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 2-ի N 160-Ն որոշման:
2020թ. Երևանի մթնոլորտային օդում որոշված ցուցանիշների տարեկան միջին ցուցանիշները չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-ները, սակայն տարվա ընթացքում և քաղաքի տարբեր հատվածներում դիտվել է գերազանցում: 2018-2020թթ. տվյալների համաձայն՝ քաղաքում անշարժ աղբյուրներից արտանետված վնասակար նյութերում գերակշռել են ածխաջրածինները, ածխածնի մենօքսիդը, փոշին, ծծմբի երկօքսիդը և ազոտի օքսիդները: Իրականացված դիտարկման 24%-ում դիտվել են փոշու, 15%-ում՝ ծծմբի երկօքիդի, 3%-ում՝ ազոտի երկօքսիդի, 0.1%-ում՝ գետնամերձ օզոնի համապատասխան ՍԹԿ-ներից գերազանցումներ, ինչը կարող է պայմանավորված լինել ինչպես բնակլիմայական պայմաններով և աղտոտման աղբյուրներով, այնպես էլ՝ կանաչ տարածքների սակավությամբ:
Երևանում մթնոլորտային օդի աղտոտման վերջին տեղեկություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Երևանում մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրներ են՝ տրանսպորտը, արդյունաբերությունը, էներգետիկան, քաղաքաշինությունը: Այժմ մայրաքաղաքում հաշվառված է անշարժ աղբյուրներից մթնոլորտ աղտոտող նյութեր արտանետելու թույլտվություն ունեցող 632 կազմակերպություն:
Երևանի քաղաքապետարանն իրականացնում է օդի աղտոտման առկա աղբյուրների մշտադիտարկում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադրելով տնտեսվարող սուբյեկտներին ապահովել օդի աղտոտման նվազեցման սահմանված միջոցառումները (օրինակ՝ ապահովել շինարարական հրապարակների պատշաճ կահավորումը, սանիտարական մաքրումը, շինարարական հրապարակից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումը՝ կանխելու դրանց կողմից փողոցների աղտոտումը):
Քաղաքապետարանը նախատեսում է ստեղծել Երևանի օդի աղտոտման ինտեգրված մոդել, որի հիմքում կլինեն օդերևութաբանական առկա տվյալների և անշարժ ու շարժական աղբյուրներից արտանետումների տվյալները, ստուգված մշտադիտարկման տվյալները և, որը կստեղծի օդի աղտոտման ինտերակտիվ առցանց քարտեզ:
Մակերևութային ջրեր
Երևանում մակերևութային ջրերի գլխավոր ավազաններն են՝ Հրազդան գետը, Երևանյան լիճը (Հրազդան գետից ստեղծված արհեստական լիճ), Գետառ և Ողջաբերդ գետերը:
Գետառը Հրազդանի ձախ վտակն է, երկարությունը՝ 24 կմ, ավազանը՝ 158 կմ²։ Սկիզբ է առնում Գեղամա լեռներից՝ 1570մ բարձրությունից, հոսում և անցնում է Երևանի միջով, այնուհետև խառնվում Հրազդան գետին։ Գետը սնվում է մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից։ Հորդացումը՝ գարնան ամիսներին։ Ջրի կայուն մասը ստանում է Հրազդանից հանված ջրանցքից։ Գետառի վտակներից են Ջրվեժը և Ձորաղբյուրը։
Ինչպես Գետառը, այնպես էլ դրա վտակները ենթարկված են մարդու գործունեության մեծ ազդեցության, ինչի հետևանքով զգալիորեն աղտոտված են: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի մաքրում է գետերի հուները:
2007թ., Խանջյան փողոցի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նկտառումով, Գետառը ներառվեց բետոնե խողովակ՝ վրան փողոց կառուցելով։ Առ 2019թ. գետը Երևանի կենտրոնում տեսանելի է միայն Մյասնիկյան պողոտայի ու Խանջյան փողոցի վերջնամասում։
Ողջաբերդն սկիզբ է առնում Ողջաբերդի լեռների հյուսիսային լանջերից և Երևանի սահմաններում, Կենդանաբանական այգու տարածքում, ձախից միախառնվում Գետառին:
Գարնանային հեղեղումներից խուսափելու համար Երևանի վարչական 5 շրջաններում` Նոր Նորք, Ավան, Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ պարբերաբար մաքրվում են Գետառ և Ողջաբերդ գետերի հուները:
Երևանյան լիճն արհեստական ջրամբար է, ոռոգման ջրի պահոց՝ կառուցված Երևանի տարածքում՝ Հրազդան գետի վրա: Մակերեսը 0,65 կմ2 է, միջին խորությունը՝ 8մ (առավելագույնը՝ 18մ)։ Ջրամբարն ստեղծման նպատակը Հրազդանի հոսքը կարգավորելն է և ջրերի օգտագործումը։
Պատվարը հողային է՝ երեսպատված երկաթբետոնե սալիկներով, երկարությունը՝ 480մ, առավելագույն բարձրությունը՝ 29մ։ Երևանյան լճի 95 հեկտարանոց հայելին մեծ նշանակություն ունի շրջապատի չոր ու շոգ կլիման մեղմելու և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։ Երևանյան ջրամբարից ջրի ընդհանուր բացթողման ծավալը կարող է հասնել 286 խմ/վ-ի: Ջրամբարն ունի հինգ ջրարգելակ: Լճի ջրի մակարդակի առավելագույն նիշը 908 մետր է: Դրանից բարձր մակարդակն ստեղծում է վթարային վիճակ: Առավելագույն նիշի ժամանակ լճի ընդհանուր տարողությունը հասնում է 4.8 մլն խմ-ի: Լճի պատվարը կամրջի դեր է կատարում Երևանի աջափնյա և ձախափնյա շրջանների միջև։ Ոռոգման ջուրը բաց է թողնվում աջ ափին կառուցված հատակային ջրթողով։ Լճի աջ ափի երկարությամբ (364մ) կառուցվել է խրամատային ջրընդունիչ՝ լողացող մարմինները հեռացնելու նպատակով։ Լճի ափերը մասնակիորեն բետոնապատված են: Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են Էջմիածնի և Փարաքարի ջրանցքները, որոնք հոսում են գետնի տակով և դուրս գալիս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Հրազդան գետը սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում է Հայաստանի Հանրապետության վարչական 4 տարածքներով, այդ թվում` հանրապետության կենտրոնական մասով՝ մայրաքաղաք Երևանով և Արարատյան գոգահովտով: Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։
Հրազդանի կիրճը ի սկզբանե Երևանի համար ունեցել է կենսական նշանակություն։ Քաղաքը փռված է Հրազդան գետի ափերին։
Գետերի ջրային պաշարների աղտոտման հիմնական աղբյուրներ են հանդիսանում կոմունալ-կենցաղային, սննդի արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության կեղտաջրերը, որոնք իրենց հետ ջրային օբյեկտներ են տանում մեծ քանակությամբ ազոտային և ֆոսֆորային միացություններ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնի կողմից հրապարակվում է Հրազդան գետի տարբեր հատվածներում և Երևանյան լճի ջրի որակական և քանակական պարունակությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Մասնավորապես, Երևանի միջով հոսելիս Հրազդանի ջրի որակը վատանում է, ինչը կարող է ունենալ բացասական հետևանքներ ջրային կենդանիների և բույսերի զարգացման և մարդու առողջության համար: Օրինակ՝ մակերևութային ջրերի օրգանական նյութերով մեծ աղտոտվածությունն ստեղծում է լուծված թթվածնի ավելի մեծ պահանջարկ, որն անհրաժեշտ է գետում ինքնամաքրման գործընթացներ իրականացնելու համար: Դրա հետևանքով լուծված թթվածնի խտությունը նվազում է, ինչը բացասական ազդեցություն է ունենում ջրային օրգանիզմների զարգացման վրա և նվազեցնում դրանց հնարավոր բազմազանությունը: Ավելին, նման աղտոտված ջրում կարող են լինել հիվանդություններ առաջացնող ախտածին մանրէներ: Ախտածինների առկայությունը ջրային հոսանքներում կարող է առաջացնել տհաճ հոտ և հիվանդություններ (օրինակ՝ հեպատիտ, վիրուսային գաստրոէնտերիտ, խոլերա և այլն): Նման ախտածինները կարող են վտանգել ջրում լողացող մարդկանց կամ ձկնորսների առողջությունը:
Երևանում ջրային ռեսուրսների աղտոտման վերջին տեղեկություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Ներկայումս Հրազդան գետի և Երևանյան լճի բնապահպանական վիճակը բարելավելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից մշակվել է առափնյա տարածքները վնասակար բուսականությունից մաքրելու ծրագիր: Նշված ծրագրով նախատեսվում է նաև գետի վրա կենցաղային կոշտ թափոններ որսացող ցանցային պատնեշների տեղադրում, տարածքի մաքրում կենցաղային թափոններից:
ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Երևանի տարածքում հողերը կազմում են ընդամենը 21.5 հազար հա: Երևանի լանդշաֆտները և հողի մեխանիկական կազմը տարբեր են և կազմված են հրաբխային լեռնաշղթայից, թեքություններից և մշակովի հողերից:
Երևանի տարածքի հողերի որակի վատթարացման, աղտոտման և դեգրադացման գործընթացները կանխելու համար իրականացվում է հողի որակի պարբերական մշտադիտարկում, հատկապես՝ կանաչ գոտիներում: Իրականացվում է նաև հողերի աղտոտման դիպվածական մոնիթորինգ: Որոշ ուսումնասիրություններ մատնանշում են աղտոտիչների անընդունելի մակարդակներ, օրինակ` քաղաքի տարբեր մասերում հողի մեջ առկա կապարի մակարդակը:
Հողերի աղտոտվածության հիմնական աղբյուրներից է Երևան քաղաքում հանքավայրերի շահագործումն ու արդյունահանումը և արդյունքում առաջացած ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների (լցակույտեր) առկայությունն ու դրանցում կուտակված թափոնների մեծ ծավալները, որոնք զբաղեցնում են զգալի տարածություններ և հանդիսանում են բնական միջավայրի երկարատև աղտոտման աղբյուրներ:
Երևան քաղաքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով,համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքի, 01.07.2020թ. դրությամբ տրամադրված է 23 ընդերքօգտագործման իրավունք: 23 հանքավայրերից 1-ը ստորգետնյա է (Ավանի աղի կոմբինատ), իսկ 22-ը՝ բացահանք է:
Երևան քաղաքում գլխավորապես արդյունահանվում են ոչ մետաղական հանքավայրեր, որոնք շահագործվում են բացահանքով, ինչը մեծ բացասական ազդեցություն է թողնում հողային ռեսուրսների վրա: Արդյունահանվում են հիմնականում բազալտ, գիպսատար կավ, տուֆ, ավազ, քարաղ:
Ըստ ուսումնասիրության` 23 հանքավայրերը հիմնականում շահագործվում են Նոր Նորք վարչական շրջանի հարավ-արևելյան, հարավային հատվածներում, Աջափնյակ վարչական շրջանի արևմտյան հատվածում և Էրեբունի վարչական շրջանի հյուսիսային հատվածում: Եվս 1 հանքավայր շահագործվում է Ավան վարչական շրջանում, սակայն քարաղը այստեղ շահագործվում է ստորգետնյա պայմաններում:
Գրեթե բոլոր հանքավայրերը մոտ են գտնվում բնակավայրերին՝ բնակիչների համար առաջացնելով անհարմարություններ (հիմնականում փոշի և աղմուկ):
Հանքավայրերի շահագործումն իրականացվում է բաց եղանակով և ուղեկցվում է ռելիեֆի հսկայական փոփոխություններով: Առաջանում են մինչև 10մ և ավելի խորության գոգավորություններ և փոսորակներ, որոնց պատճառով տեղի է ունենում հողերիխախտում, ձևավորվում են լանջային պրոցեսներ, սողանքներ, փլվածքներ, տեխնածին գրունտներ, կատարվում են ջրային ռեսուրսների ձևավորման և տեղաբաշխման փոփոխություններ, աղտոտումներ:
01.10.2020թ. դրությամբ Երևանում օգտակար հանածոներիարդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքների մասին տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ (ՇՄԱԳ)
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (այսուհետ՝ ՇՄԱԳ) գործընթաց է, որը միտված է հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության վտանգավորության աստիճանի և ինտենսիվության բացահայտմանը, իրականացման արդյունքում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա հնարավոր վնասակար ազդեցությունների կանխատեսմանը, կանխարգելմանը, նվազեցմանը կամ բացառմանը, գնահատման հավաստիության ստուգմանը և գործունեության թույլատրելիության որոշմանը։ ՇՄԱԳ գործընթացի պահանջները սահմանվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով:
Երևանում իրականացվելիք նախագծերի ՇՄԱԳ գործընթացը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:
Երևանի քաղաքապետարանը ՇՄԱԳ-ի գործընթացում ապահովում է համայնքի բնակիչների և շահագրգիռ անձանց ընդգրկումը սկզբնական տեղեկատվության տրամադրման և ՇՄԱԳ-ի անցկացման փուլերում, առավել աշխույժ մասնակցությունը հանրային լսումներին և քննարկումներին։ Քաղաքապետարանի լիազորություններն են. նշված օրենքով սահմանված կարգով հիմնադրութային փաստաթղթի և (կամ) նախատեսվող գործունեության, դրանց ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացների վերաբերյալ ծանուցման, հանրային լսումների կազմակերպման և հանրության մասնակցության ապահովումը:
ՇՄԱԳ-ը հնարավորություն է տալիս քաղաքապետարանին հանգել բնապահպանապես խելամիտ կառավարչական որոշումների ընդունման` նախատեսվող գործունեության իրականացման հնարավոր անբարենպաստ ազդեցությունները որոշելու, բնապահպանական հետևանքների գնահատման, հանրային կարծիքի չանտեսման, ազդեցությունների նվազեցման և կանխարգելման միջոցառումների մշակման վերաբերյալ: Հանրային լսումներով Երևանի քաղաքապետարանը ձևավորում է համայնքի դիրքորոշումը, որն արտահայտվում է տնտեսվարողներին ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրվող համայնքի նախնական համաձայնության և վերջնական կարծիք ձևավորելով:
Հանրային քննարկումների վերաբերյալ բոլոր հայտարարությունները տեղադրվում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: ՇՄԱԳ-ի հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ:
Միայն 2020թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել է ՇՄԱԳ փորձաքննության շուրջ 100 նախագծերի հանրային լսում:
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Թափառող կենդանիների վնասազերծումը
Երևանը 2018թ. ի վեր ստանձնել է կենդանիների հանդեպ պատասխանատու վերաբերմունքի դրսևորման քաղաքականություն: Այլևս անցյալում են մնացել թափառող կենդանիների ոչնչացման դաժան երևույթները: Որդեգրվել է մի մոտեցում, ըստ որի թափառող կենդանիների վնասազերծումն իրականացվում է ստերջացման եղանակով: Այդ կենդանիները բերվում են վնասազերծման կենտրոն, որտեղ դրանք նախ անցնում են անասնաբուժական զննություն և սպասարկում: ՀՀ կառավարության 3.08.2006թ. թիվ 1081-Ն որոշմամբ սահմանված կարանտինային, հատուկ վտանգավոր վարակիչ և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդություն ունեցող կենդանիները քնեցվում են: Թափառող շներն անցնում են կատաղության դեմ պատվաստում, արտաքին և ներքին մակաբույծների դեմ մշակում, ստերջացվում են, որից հետո դրանք բաց են թողնվում այն նույն տարածքում, որտեղից բերվել էին:
Այս գործընթացը հնարավորություն է տալիս, նախ՝ զերծ մնալ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքից, երկրորդ՝ պահպանել տվյալ տարածքում կենսաբազմազանություն: Միաժամանակ, տվյալ տարածքում նոր կենդանիներ չեն հայտվում, քանի որ այն համարվում է «արդեն իսկ վերահսկվող»: Իհարկե, նման լուծումը ենթադրում է, որ թափառող կենդանիների թվի նվազման դրական միտումները կզգացվեն միայն երկարաժամկետ կտրվածքում՝ 3-5 տարի հետո: Այդուհանդերձ, թափառող կենդանիները համարվում են վնասազերծված՝ վտանգավոր չեն մարդկանց համար:
Այս գործընթացի կազմակերպման և իրականացման համար Երևան քաղաքի ավագանու 2019թ. փետրվարի 12-ին N63-Ա որոշմամբ ստեղծվել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը («ԹԿՎԿ» ՀՈԱԿ), որի գործառույթներն են՝ թափառող կենդանիների հավաքումը, տեղափոխումը, նախնական զննումը, պատվաստումը, ստերջացումը և համարակալումը:
Թափառող կենդանիների գլխաքանակի կառավարումը վերահսկելու և զոոնոտիկ հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով Կենտրոնի կողմից 2019-2020թթ. ընթացքում հավել է ավելի քան 5300 թափառող շուն, որի 90%-ից ավելին ենթարկվել է ստերջացման, պատվաստման, հաշվառման և վերադարձվել իր տարածք: Այժմ Երևանում թափառող կենդանիների շուրջ 80%-ը ստերջացված է: Հավաքված շներից ավելի քան 70-ը տեր է գտել, իսկ 450-ը քնեցվել է:
Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2020թ. թափառող կենդանիներից կարանտինային, հատուկ վտանգավոր վարակիչ և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդություններով մարդկանց վարակման դեպքեր չեն գրանցվել:
Տնային կենդանիներ պահելու, հաշվառելու և անասնաբուժական սպասարկումը կազմակերպելը
Երևանում տնային կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները սահմանված են Երևանի ավագանու 24.10.2011թ. թիվ 312-Ն որոշմամբ: Համաձայն հաստատված կանոնների՝ տնային կենդանի պահելու համար անհրաժեշտ է համայնքից ստանալ թույլտվություն և հաշվառել կենդանուն: Հաշվառումը, ըստ կանոնների՝ նույն օրենքի 9-րդ կետի, պետք է իրականացնեն վարչական շրջանի ղեկավարները: Թեև այդ կանոնները գործել են վերջին 10 տարվա ընթացքում, սակայն դրանք զգալի ազդեցություն չեն ունեցել տնային կենդանիներ պահելու հաջողված ավանդույթ ձևավորելու տեսակետից: Երևանի քաղաքապետարանն սկսել է այդ կանոնների վերանայման գործընթաց, որի շնորհիվ նախատեսվում է ներդնել կենդանիների հստակ հաշվառման ժամանակակից համակարգ: Միաժամանակ քաղաքապետարանի կողմից վարչական բոլոր շրջաններում կկառուցվեն շների առանձնացված զբոսայգիներ, ինչի շնորհիվ հանգստավայրերում, այգիներում և պուրակներում կապահովվի մարդկանց անվտանգությունը:
Գյուղատնտեսական կենդանիներ
Բացի թափառող և տնային կենդանիներից՝ Երևանում առկա են նաև գյուղատնտեսական կենդանիներ, որոնք ենթակա են հաշվառման: Երևանի քաղաքապետարանը վարչական շրջանների միջոցով յուրաքանչյուր տարի ապահովում է գյուղատնտեսական կենդանիների հաշվառման իրականացումը: Համաձայն 2020թ. հունվարի 1-ի դրությամբ առկա տվյալների՝ Երևանում առկա է 3308 խոշոր եղջրավոր անասուն, 1147 խոզ, 8508 ոչխար, 36 այծ, 5 ձի, 2043 ճագար, 36065 թռչուն, 530 մորթատու գազան և 6243 մեղվաընտանիք: ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է Երևանի գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական սպասարկումը:
In
other , eco-snund , eco-dexatun
Բնական իմունախթանիչներ
Posted on 11 Հունվարի, 2021

Իմունիտետը բարձրացնելու համար նախ և առաջ պետք է հասկանալ, թե որոնք են դրա անկման պատճառները։ Դրանք կարող են լինել շատ տարբեր՝ սթրես, կեցության ոչ բավարար պայմաններ, սխալ սննդակարգ, վիտամինների անբավարար քանակ, ներքին օրգանների խրոնիկ հիվանդություններ։ Պատճառները պարզելուց հետո պետք է անմիջապես գործի անցնել, ապահովել օրգանիզմին անհրաժեշտ օրական վիտամինների (А, C, E, D, B խմբի վիտամիններ, կալիում, մագնիում, պղինձ, ցինկ, յոդ) քանակով։ Ստորև ներկայացված են մթերքներ, որոնք կարող են բարձրացնել ձեր իմունիտետը. Բանանը հատկապես օգտակար է այն մարդկանց համար, որոնց օրգանիզմում կալիումի պակաս կա: Մեկ բանանը կարող է պարունակել 400 մգ կալիում, որն իր հերթին ամրացնում է սրտի մկանները, կարգավորում է սրտի աշխատանքը և պայքարում՝ արյան բարձր ճնշման դեմ: Սմբուկը հարուստ է մի շարք օգտակար նյութերով: Օրինակ՝ դրա բաղադրության մեջ է մտնում անտոցիանինը, որը հզոր պրոֆիլակտիկ եւ պաշտպանիչ միջոց է հանդիսանում օրգանիզմի համար: Սպանախը եւ կանաչեղենի այլ տեսակները մագնեզիումի հրաշալի աղբյուր են: Մագնեզիումը մեծ դեր ունի օրգանիզմում կատարվող գործընթացներում: Հոգնածությունը, մկանային ջղաձգումներն ու սրտի աշխատանքի հետ կապված խնդիրները կարող են վկայել այն մասին, որ Ձեր օրգանիզմը քիչ մագնեզիում է ստանում: Ընկուզեղենը հիանալի առողջարար միջնուտեստ է: Այն հարուստ է օմեգա 3 ճարպաթթուով, անտիօքսիդանտներով: Սակայն աշխատեք օրական 10 հատից ավելի չուտել, հակառակ դեպքում՝ կալորիաները կկուտակվեն ավելորդ կիլոգրամների տեսքով: Ոսպը հարուստ է սպիտակուցով, նաեւ քիչ քանակությամբ ճարպ է պարունակում, ինչի շնորհիվ կարող է փոխարինել մսամթերքին: Եթե պրոտեինների կարիք ունեք, քինոան այն է, ինչ պետք է ձեզ: Ավելացրեք քինոան ձեր սիրելի ճաշատեսակների, սոուսների մեջ՝ դարձնելով դրանք ավելի առողջարար: Կոճապղպեղը կարող է ժամանակի ընթացքում նվազեցնել մկանային ցավը: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք մարզասրահում պարապելուց հետո կոճապղպեղ են օգտագործել, հաջորդ օրն ավելի քիչ մկանային ցավ են ունեցել: Կանաչ լոբին հարուստ է մի շարք վիտամիններով Շնորհիվ դրա մեջ պարունակվող բջջանյութի, ֆոլաթթվի, մագնիումի եւ կալիումի, կանաչ լոբին հանդիսանում է պրոֆիլակտիկ միջոց՝ ընդդեմ ինֆարկտի: Գազարը հարուստ է բետակարոտինով եւ այլ անտիօքսիդանտներով, որոնք պաշտպանում են օրգանիզմը քաղցկեղից եւ ամրացնում սիրտ-անոթային համակարգը: Թուրինջը 90%-ով ջրից է բաղկացած: Այն հարուստ է վիտամին C-ով, որն ամրապնդում է իմունային համակարգը: Սակայն պետք է հիշել, որ որոշ դեղամիջոցներ ընդունելիս թուրինջ ուտելը հակացուցված է: Բրոկոլին մեծ քանակությամբ վիտամիններ եւ հանքանյութեր է պարունակում Կալիումի, կալցիումի, ֆոսֆորի, նատրիումի, երկաթի պարունակությամբ այն երկու անգամ գերազանցում է ծաղկակաղամբին
In
other , eco-aprelakerp
Ուրախ էկո թեստ. ընտրեք ձեր ծննդյան տարեթվին համընկնող ծառը և իմացեք ավելին
Posted on 10 Հունվարի, 2021

Հունվար. Խնձորի ծառ Դուք բարի եք, առանձնանում եք անկրկնելի նրբությամբ եւ լավ ճաշակով: Դուք ուշադիր լսում եք ուրիշներին եւ միշտ գիտեք, թե ինչ պետք է ասել որոշակի պահին: Դուք սիրում եք հյուրեր ընդունել եւ խենթանում եք ուրախ ժամանաց անցկացնելու համար: Ձեր կարեկցող բնույթն անմիջապես գրավում է մարդկանց: Փետրվար. Ուռենի Անկախ այն բանից, թե կյանքն ինչ փորձությունների առաջ ձեզ կանգնեցնում, միևնույն է ՝ դուք մնում եք հաստատուն: Դուք ավելի շատ փորձությունների եւ տառապանքների եք ենթարկվել, քան որեւէ մեկը, բայց նրանք չեն կոտրել ձեզ: Դուք ամենալավատես եւ խրախուսող մարդկանցից մեկն եք եւ միշտ առաջ եք գնում, առանց հետ նայելու: Մարտ. Թխկի Լինելով անկեղծ մարդ, դուք ունեք եզակի որակ, չվախենալ ձեր կարծիքը արտահայտելու համար: Պաշտպանելով այն ամենին, ինչիվ հավատում եք՝ ձեր լավագույն հատկանիշներից մեկն է: Դուք նաեւ անվերապահորեն սիրում եք եւ միշտ պատրաստ եք աջակցել նրանց, ոմ բախտը բերել է լինել ձեր ընկերը: Ապրիլ. Թեղի Դուք ծնվել է եք, որպեսզի գործեք և ուղղեք ամեն ինչ: Դուք ունեք «ոսկե» ձեռքեր, եւ դուք կարող եք կառավարել ամեն ինչ, եթե ցանկանում եք: Այն փաստը, որ դուք կարող եք լուծել ցանկացած խնդիր, գրավում եք մարդկանց, բայց … նրանցից շատերը օգտագործում են ձեր բարությունը: Դուք ցանկացած գործ անելուց ձեր բոլոր ուժերը 100%-ով ներդնում եք, այդ թվում` հարաբերությունների զարգացումը, հետեւաբար անձնական կյանքում սովորաբար երջանիկ եք լինում: Մայիս. Բրնձի ծառ Ձեր հաջողության խոր ձգտումը ձեզ դրդեց դառնալ հավակնոտ մարդ, որն այսօր եք: Խոչընդոտները հաշվի առնելով որպես մարտահրավեր կամ փոքր ձախողում, դուք եք անում այնպիսի բաներ, որոնցից ուրիշները պարզապես հրաժարվում են: Հունիս. Բալ Ոչ ոք չի փորձում հասկանալ ձեր նմանների բնությունը: Դուք ներթափանցում եք այն ամենի մեջ, ինչ անում եք: Դուք փորձում եք բոլոր գործերը հասցնել ավարտին: Բայց դա չի նշանակում, որ դուք միշտ աշխատում եք եւ չեք հանգստանում: Ինչպես նաեւ սիրում եք զրուցել եւ ցանկացած մեկի հետ ընկերակցել: Հուլիս. Ընկուզենի: Դուք երջանկություն եք ճառագայթում, ձեր փայլը եւ կյանքի նկատմամբ հետաքրքրությունը արտացոլվում է ձեր վարքագծի եւ արտաքինի մեջ: Դուք պատրաստ եք կիսել ձեր ներքին երջանկությունը ձեր սիրելիների հետ եւ ունենալ բարի եւ հոգատար անձնավորության հեղինակություն: Օգոստոս. Կաղնու: Դուք հանդիսանում եք ամենից լավագույնը: Նույնիսկ վատ օրերի ընթացքում դուք միշտ դրական եք եւ ժպտում եք: Երբ ձեր ընկերները վատ տրամադրություն ունեն, նրանք փնտրում են ձեզ: Սեպտեմբեր. Արմավենու ծառ: Լինելով կազմակերպված մարդ, դուք մեծ հաջողություն կունենաք: Դուք պատասխանատվություն եք ստանձնել ձեր կյանքի համար եւ ստեղծել ձեր սեփական կանոնները: Դուք հարգում եք ինքներդ ձեզ, վստահում ձեր ինտուիցիային եւ պատճառաբանություններին: Կիրառությունների, մտքի եւ հավատքի միջեւ հավասարակշռությունը ձեզ անդիմադրելի է դարձնում: Հոկտեմբեր. ձիթենի Անվախությունը ձեր երկրորդ անունն է: Դուք երբեք չեք ասում «ոչ», և սվատ փորձում եք նոր իրեր կամ ուսումնասիրում եք նրո վայրեր: Դուք կատարյալ գործընկեր եք ճանապարհորդելու կամ երեկույթների համար, քանի որ դուք բոլորին հանում եք հարմարավետության գոտուց եւ զարմանալի բաներ եք անում: Նոյեմբեր. Ցիտրուսային մրգեր: Դուք կարեկցող անձնավորություն եք, ով սիրով է լցված յուրաքանչյուր կենդանու նկատմամբ: Դուք գիտեք, որ հաջողությունը նյութական բաների մեջ չէ, այլ այնպես, ինչպես վարվել եւ ուրիշներին հարգել: Մարդիկ, որոնք զգացել են ձեր բարությունը եւ հուզական ինտելեկտը, ներշնչված են ձեր հոգևոր բնույթով: Դեկտեմբեր. տոնածառ Կրակն այրվում է ձեր հոգու մեջ: Ոմանց համար սա առաքինություն չէ, բայց դու ամեն ինչում պարզապես սրամիտ եք: Մեծ, թե փոքր անարդարություն, դրանից ձեր արյունը բռնկվում է:
In
other , eco-snund
10 ձմեռային հայկական ավանդական ճաշատեսակներ
Posted on 10 Հունվարի, 2021

Հայկական խոհանոցն աշխարհի հնագույններից է համարվում: Դրա բաղկացուցիչ մասն են կազմում սննդարար ձմեռային կերակրատեսակները, որոնք կարող են տաքացնել սառնամանիքին և ուժ ու էներգիա հաղորդել մինչև գարնան գալը: Ձմռան ավարտը հաճախ համընկնում է Մեծ Պահքի շրջանի հետ, այդ իսկ պատճառով հայկական ձմեռային հիմնական ուտեստները բուսական հիմք ունեն: Ձմեռային ժամանակահատվածի նախաշեմին մենք որոշեցինք ներկայացնել ձեզ ամենատարածված կերակրատեսակները, որոնք հայերը նախընտրում են ուտել տարվա ցուրտ եղանակին: 10. Ավելուկի ապուր Ավելուկը վայրի բույս է, որը հայերն օգտագործում են ապուրների և աղցանների պատրաստման համար: Հաճախ հայերն այն «բանջար» են անվանում: Ունի յուրահատուկ դառնահամ, լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման համար: Ավելուկը հավաքում են գարնանը և մշակում ձմռան համար` հյուսերի տեսքով: Պահում են ամբողջ ձմեռ քաթանե պարկում: Պատրաստման եղանակը՝ ավելուկ (չոր) - 75 գր սիսեռ - 20 գր կարտոֆիլ - 100 գր սոխ - 25 գր բուսայուղ - 20 գր ալյուր - 3 գր աղը` ըստ ճաշակի Չոր ավելուկը լվանալ տաք ջրով, խոշոր կտորների բաժանել, դնել աղ արած ջրով կաթսայի մեջ և խաշել մինչև կիսաեփ լինելը: Ավելացնել նախապես խաշած սիսեռը, քառակուսիներով կտրատված կարտոֆիլը, մանր կտրատված սոխեռածն ալյուրով և շարունակել եփել մինչև պատրաստ լինելը: Ըստ ճաշակի ավելացնել մանրացրած սխտոր: 9. Պասուց տոլմա Պասուց տոլման հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակներից է: Այն շատ պրակտիկ կերակրատեսակ է, քանի որ սառնարանում պահվում է բավականին երկար ժամանակ և դրանից ավելի համեղ է դառնում: Այդ իսկ պատճառով, մի կողմից, այն կարելի է պատրաստել նախապես, իսկ մյուս կողմից` օգտագործել տոնական մի քանի օրերի կամ պահքի ընթացքում: Պատրաստման եղանակը՝ թթու կամ թարմ կաղամբի բարակ թերթեր 1 բաժակ մանրացված սիսեռ 1 բաժակ ոսպ 1 բաժակ կարմիր լոբի 1 բաժակ բլղուր սոխ տոմատի մածուկ աղ, պղպեղ, համեմունքներ թթու սալոր (պարտադիր չէ, բայց ցանկալի է) Թթու կաղամբի թերթիկները նախապես թրջել սառը ջրում երկու ժամով: Բլղուրից բացի, ամբողջ ընդեղենը թրջել մեկ գիշերով: Հաջորդ օրը խաշել մինչև պատրաստ լինելը: Սիսեռը մաքրել թաղանթից: Բոլոր բաղադրիչները խառնել: Ավելացնել տոմատի մածուկով տապակած սոխը, աղը, համեմունքները: Մեկ անգամ էլ լավ խառնել: Խճողակը դնել թերթերի մեջ, փաթաթել: Տոլման պետք է խոշոր լինի: Շարել կաթսայում, ավելացնել սալորները: Վրան լցնել տոմատի մածուկով բացած ջուր: Փակել շրջած ափսեով և եփել մինչև պատրաստ լինելը: Մատուցել սառը վիճակում: 8. Լոբով ապուր Լոբին հայկական խոհանոցում ոչ պակաս տարածված է, քան միսը: Ոչ միայն իր համային հատկանիշների և սննդարար լինելու, այլ նաև չափազանց օգտակարության շնորհիվ: Այդ պատճառով էլ հայերը հատուկ տեղ են տալիս լոբուն իրենց խոհանոցում: Պատրաստման եղանակը՝ կարմիր լոբի – 2 բաժ. ջուր – 1,5 լիտր սոխ – 2 հատ մաքրած ընկույզ – 0,5 գր․ մի փոքր ալյուր և հալած յուղ համեմ աղ, համեմունքներ (կարմիր պղպեղ)։ Լվացած լոբու վրա վեց ժամով սառը ջուր ենք լցնում, այնուհետև լավ լվանում ենք: Կրկին ջուր ենք լցնում վրան, հասցնում եռման միջին կրակի վրա և հանում փրփուրը: Դրանից հետո դանդաղեցնում ենք կրակը և հասցնում պատրաստ լինելու աստիճանի: Պատրաստի լոբին տրորում ենք քամիչի միջոցով և բացում լոբու ջրով, մինչև որ խիտ զանգված ստացվի: Լոբու զանգվածին ավելացնում ենք մանր կտրատված սոխեռած, մանրացված ընկույզը, լոբու ջրով բացած ալյուրը, աղը, պղպեղը և համեմը: Բոլորը խառնում ենք, բացում մնացած ջրով, հասցնում եռման: Լոբին պատրաստ է: 7. Քռչիկ Քռչիկը ռուսական շչիի հեռավոր բարեկամն է, քանի որ պատրաստվում է թթու կաղամբից: Սակայն դրանում կա, օրինակ, ձավար և տոմատի մածուկ: Պատրաստման եղանակը՝ ալյուր – 1/2 բաժակ, թթու կաղամբ – 500գր սոխ – 2 հատ տոմատի մածուկ` ըստ ճաշակի յուղ` տապակելու համար կարտոֆիլ – 500գր աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի Սոխը մանր կտրատում և յուղով տապակում ենք: Այնուհետև ավելացնում ենք լվացած, ջրքամ և մանր կտրատած թթու կաղամբը, այդ ամենը շոգեխաշում ենք յուղի մեջ խորը տապակի մեջ, մինչև պատրաստ լինելը` պարբերաբար քիչ քանակությամբ ջուր ավելացնելով: Այնուհետև շոգեխաշած բանջարեղենին ավելացնում ենք տոմատի մածուկը, լավ խառնում ենք և շոգեխաշում ևս 5-7 րոպե: Լվացած և կտրատած կարտոֆիլը և ձավարը եփում ենք առանձին-առանձին, այնուհետև իրենց ջրով ավելացնում շոգեխաշած բանջարեղենին, ինչից հետո պետք է ապուրը եփվի 10-15 րոպե: Քռչիկը մատուցում են` ցանելով վրան կարմիր պղպեղ և մաղադանոս: 6. Բոզբաշ Բոզբաշը ոչխարի յուղոտ կրծքամսից բանջարեղենով ու մրգերով, մի փոքր թթու մսային ապուր է: Սովորական տարբերակին զուգընթաց` հայկական բոզբաշն ունի նաև մի քանի տարբերակներ` տարածաշրջանային (երևանյան, Էջմիածնի, Սիսիանի, Շուշվա հին և Շուշվա նոր) և սեզոնային (ամառային և ձմեռային): Այդ տարբերակները տարբերվում են լրացուցիչ միրգ-բանջարեղենի կազմով, իսկ մսի և ջրի, ինչպես նաև համեմունքների հիմնական կազմն անփոփոխ է: Բոզբաշի բոլոր տեսակները պատրաստվում են նույն սխեմայով: Պատրաստման եղանակը՝ Պետք է ունենալ 500 գրամ ոչխարի միս, 2 լիտր ջուր և 25—50 գրամ հալած յուղ կամ սերուցքային կարագ միսն ու բանջարեղենը տապակելու համար: Այսպիսով, արգանակի խտությունը և մսի պարունակությունը մեկ չափաբաժնի համար նույնն են: Սակայն ոչխարի կրծքամիսը տարբեր չափերի են կտրատում տարբեր տարածաշրջաններում ` լուցկու տուփի կես չափով` Էջմիածնում, Շուշիում, ամառային-ձմեռային, լուցկու տուփի չափով` Սիսիանում, Շուշվա հին բոզբաշի համար, երկու տուփի չափով` Երևանում: Համապատասխանաբար, տարբեր բոզբաշներում մեկ չափաբաժնում չորսական, երկուական կամ մեկական կտոր է: Մսի վրա ջուր լցնել և եփել 1—1,5 ժամ փակ կափարիչով թույլ կրակի վրա, ինչից հետո արգանակից հանել կիսաեփ միսը: Այն տապակել կարագով կամ յուղով հաստ պատերով կաթսայում կամ տապակել բանջարեղենի հետ միասին կամ առանց դրա, կամ էլ եռացրած ջուր լցնել վրան և լվանալ` կախված բոզբաշի տեսակից: Լվացած մսի վրա լցնել քամած արգանակը, մսի կտորների մեծությունից ելնելով` եփել մինչև պատրաստ լինելը տապակած մրգերի, բանջարեղենի, ինչպես նաև համեմունքների հետ: Վերջում բոլոր բոզբաշները թթվեցնում են մեկ ճաշի գդալ գինու քացախով կամ կիտրոնի հյութով, կամ 50—100 գրամ նռան հյութով: Բոզբաշին աղ են ավելացնում պատրաստ լինելուց տասը րոպե առաջ` նախքան կանաչի ավելացնելն ու թթվեցնելը: 5. Հաճարով, սնկով փլավ Հաճարով, սնկով փլավը Հայաստանում բավականին տարածված ճաշատեսակ է։ Այն պատրաստում են հալած յուղով, ընդ որում բազմաթիվ տնային տնտեսուհիներ իրենք են պատրաստում համեղ հալած յուղ։ Սակայն որպեսզի փլավն ամբողջովին համապատասխանի պասային սեղանին, այն կարելի է պատրաստել նաև բուսական յուղով։ Պատրաստման եղանակը՝ ծովի մանր աղ – ըստ ճաշակի շամպինիոն տեսակի թարմ սունկ – 250 գր. սոյայի սոուս – 2 ճաշի գդալ գլուխ սոխ – 1 հատ սև պղպեղ` ըստ ճաշակի հաճար – 1 բաժակ բուսական յուղ – 4 ճաշի գդալ Հաճարը մաքրել և լվանալ։ Սոխը կտրատել կիսալուսնաձև, կաթսայի մեջ հալեցնել բուսական յուղը, տապակել սոխը մինչև դառնա թափանցիկ։ Շամպինիոնները բարակ կտրատել, ավելացնել տապակած սոխի վրա և շարունակել տապակել ևս 5 րոպե։ Այնուհետև ավելացնել սոյայի սոուսը, խառնել, ավելացնել աղ, սև պղպեղ, պատրաստել ևս 2 րոպե։ Ավելացնել հաճարը, խառնել, 2 րոպե անց ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր։ Պակասեցնել կրակը, փակել կաթսայի կափարիչն ու եփել մոտ 20 րոպե։ Մատուցել տաք վիճակում։ 4. Կոնչոլ Կոնչոլն ավանդական հայկական ապուր է` հացով, ձվով և կանաչիով։ Պատրաստման եղանակը՝ Սոխը կտրատել և տապակել բուսական յուղի մեջ` ավելացնելով պղպեղ, եռացրած ջուր, հարած ձու, կանաչեղեն (սամիթ, ծոթոր, գինձ)։ Վերցնել կրակի վրայից, ավելացնել չորացրած հաց։ Վերջում ավելացնել սխտորով մածուն։ 3. Ղափամա Դարեր ի վեր այս ճաշատեսակը մատուցում էին հայկական հարսանիքների ժամանակ, որպեսզի նորապսակների կյանքը լինի քաղցր, հարուստ և գունեղ, ինչպես դդումի մեջ եփած փլաավը։ Ղափաման իրենից ներկայացնում է դդում` լցոնած բրնձով և չրերով, որի վրա ավելացնում են մեղր և յուղ։ Ղափաման պատրաստում են ջեռոցում։ Այն սննդարար և համեղ ճաշատեսակ է։ Պատրաստման եղանակը՝ 1 միջին չափի դդում 1 բաժակ բրինձ 1 բաժակ տարբեր տեսակի չրեր 1 բաժակ ընկույզ 1 փոքր բաժակ յուղ կամ 2 ճաշի գդալ սերուցքային կարագ դարչին բահար աղ Կտրել դդմի վերին մասն այնպես, որ այն դառնա կափարիչ։ Այնուհետև մաքրել դդմի միջուկը։ Կտրատել չրերն ու ընկույզը և ավելացնել կարագի մեջ։ Այնուհետև պետք է ավելացնել բրինձը, մեղրը։ Ավելացնել ջուր։ Փակել դդումը կտրած կափարիչով և սպասել, մինչև բրինձը ներծծի ջուրը: 2. Հարիսա Հարիսան, հնարավոր է, ոչ այնքան «ներկայացուցչական» տեսք ունի, սակայն այն շատ համեղ ճաշատեսակ է, որը հարմար է ձմեռային սառը օրերի համար։ Հարիսան հայկական խոհանոցի ֆավորիտ ճաշատեսակներից է։ Այն հավով ցորենով շիլա է։ Հարիսա պատրաստելիս անպայման հրավիրում են հարազատներին և ընկերներին։ Պատրաստման եղանակը՝ Հավ – 1200 գր Ձավար – 400 գր Ջուր – 4 լիտր աղ` ըստ ճաշակի մատուցելիս` սերուցքային կարագ Ձավարը լվանալ և 1 ժամով թրջել սառը ջրի մեջ։ Հավը մասնատել, դնել հաստ հատակով կաթսայի մեջ, ավելացնել ձավարը, լցնել ջուրն ու պատրաստել միջին կրակի վրա։ Եռացնել, պակասեցնել կրակը և մոռանալ ճաշատեսակի մասին 1,5 ժամով։ Դրանից հետո հանել հավը և առանձնացնել միսը ոսկորներից։ Հավի միսը լցնել կաթսայի մեջ և լավ խառնել փայտե մեծ գդալով։ Այնուհետև պետք է եփել մինչև միատարր զանգված ստանալը։ Այդ ամենը տևում է 30–40 րոպե։ Վերջում ավելացնել աղ, խառնել և անջատել կրակը։ Թողնել հարիսան 15–20 րոպե, մատուցել խորը ափսեի մեջ` վրան ավելացնելով մի կտոր սերուցքային կարագ։ 1. Խաշ Հայտնի հայկական խաշը յուրահատուկ ճաշատեսակն է, որին վերագրում են բազմաթիվ հրաշագործ որակներ, որոնցից ամենագլխավորը, այսպես կոչված, սթափեցման էֆեկտն է։ Ասում են, որ հայկական խաշն այնքան լավն է, որ անգամ չափազանց հարբած մարդը խաշ համտեսելուց հետո սթափվում է և առողջանում։ Եվ հենց այդ պատճառով հայկական հարսանիքի երրորդ օրը բոլոր հյուրերին խաշ են մատուցում։ Պատրաստման եղանակը՝ տավարի տոտիկ – 1,5 կգ փորոտիք – 0,5 կգ սխտոր – 3 գլուխ բողկ – 1 հատ Սկզբում հարկավոր է տավարի տոտիկները լավ խանձել, քերելով մաքրել և լավ լվանալ։ Այնուհետև մասնատել և մեկ օրով թրջել սառը հոսող ջրի մեջ։ Կարելի է պարզապես տոտիկների վրա ավելացնել սառը ջուրը, սակայն այդ դեպքում ջուրը հարկավոր է փոխել 2–3 ժամը մեկ անգամ։ Մեկ օր հետո հարկավոր է կրկին լվանալ տոտիկները, դնել մեծ կաթսայի մեջ և ավելացնել այնքան ջուր, որպեսզի նրա մակարդակը լինի տոտիկներից 15–20 սմ բարձր։ Կաթսան դնել կրակի վրա։ Հարկավոր է եփել ցածր կրակի վրա 7–8 ժամ առանց աղի, կիսափակ կափարիչով։ Հարկավոր է մի քանի անգամ ավելացնել սառը ջուր։ Մինչև տոտիկները եփում են, հարկավոր է մաքրել և լվանալ փորոտիքը։ Դնել այն կաթսայի մեջ, լցնել սառը ջուր և եփել մինչև անցնի սպեցիֆիկ հոտը։ Դրա համար հարկավոր է ջուրը հասցնել եռման աստիճանի և եփել ևս 15 րոպե։ Այնուհետև ջուրը թափել, փորոտիքը լվանալ, վրան կրկին ավելացնել ջուր և եփել մինչև անցնի սպեցիֆիկ հոտը։ Հետո եփած փորոտիքն անհրաժեշտ է կրկին լվանալ, կտրատել և ավելացնել այն կաթսայի մեջ, որտեղ եփվում են տոտիկները։ Խաշը պատրաստ է լինում այն ժամանակ, երբ միսը հեշտությամբ առանձնանում է ոսկորից։ Խաշը մատուցում են շատ տաք վիճակում։ Խաշը մատուցելուց առաջ հարկավոր է սխտորը ճզմել, ավելացնել խոշոր աղ և մեկ շերեփ խաշի արգանակ։ Բողկը հարկավոր է մաքրել և բարակ կտրատել։ Խաշի հետ հարկավոր է մատուցել չորացրած լավաշ։
In
other , shrjaka-mijavayr
2020 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքների կարճ հաշվետվություն
Posted on 10 Հունվարի, 2021





