Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

«Դիլիջան» ազգային պարկ

«Դիլիջան» ազգային պարկ
Դիլիջանը համարվում է Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը, այստեղ է գտնվում «Դիլիջան» ազգային պարկը, որի ընդհանուր տարածքը կազմում է 33765 հեկտար, այն բաժանված է երեք գոտիների` արգելոցային, տնտեսական եւ ռեկրեացիոն: «Դիլիջան» ազգային պարկը ստեղծվել է 1958 թ. որպես պետական արգելոց, իսկ 2002 թ. վերափոխվել է ազգային պարկի: Պարկն ունի բավականին հետաքրքիր ու բազմազան բուսական եւ կենդանական աշխարհ: Այստեղ հայտնաբերված են ավելի քան 977 բուսատեսակներ: Հազվագյուտ, երրորդ դարաշրջանի բուսատեսակներից են` կենին, կովկասյան մրտավարդը եւ այլն:  Հարուստ է ազգային պարկի կենդանական աշխարհը: Կաթնասուններից այստեղ հանդիպում են գորշ արջ, գայլ, անտառային կատու, ոզնի, այծյամ, ազնվացեղ եղջերու եւ այլն: «Դիլիջան» ազգային պարկն ունի վերանորոգված եւ կահավորված ադմինիստրատիվ շենք, այցելուների կենտրոն եւ տեղամասային չորս տնակներ: Գիտական բաժինն ունի կենդանաբան, բուսաբան, ռեկրեացիոն մասնագետ եւ գեոդեզիստ: Տարածքների պահպանությունն իրականացվում է տեղամասերի պետերի, տեղամասային տեսուչների եւ պահպանության բաժնի աշխատակիցների միջոցով: Ազգային պարկի ՊՈԱԿ-ը իր աշխատանքներն իրականացնւմ է ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված 2007-2011թթ. կառավարման պլանի: «Դիլիջան» ԱՊ ՊՈԱԿ-ի հիմնական խնդիրներն են` բուսական եւ կենդանական աշխարհի պահպանության իրականացումն եւ վերարտադրության ապահովումը: Վերջին յոթ տարիների ընթացքում կատարվել են տարեկան 10 հա ծառատնկման աշխատանքներ, ինչպես նաեւ պարբերաբար իրականացվել են տնկարանների խնամքի եւ փխրեցման աշխատանքներ: «Դիլիջան» ԱՊ ՊՈԱԿ-ը բաղկացած է 2 բաժիններից` գիտական եւ պահպանության: Գիտական բաժինը հիմնականում կատարում է կենդանական ու բուսական աշխարհի ուսումնասիրություններ եւ հաշվառում: Ազգաբնակչությանը իրազեկելու նպատակով անց են կացվում դասընթացներ եւ բացատրական աշխատանքներ, նկարահանվել են երեք ֆիլմեր, տպագրվել տասնյակ բրոշյուրներ եւ բուկլետներ: «Դիլիջան» ազգային պարկը բաժանված է 4 տեղամասերի, դրանք են. 1. «Դիլիջան» 2. «Շամախյան» 3. «Հաղարծին» 4. «Գոշ»: Պարկը բաժանված է նաեւ տարածքագործառնական հինգ գոտիների` պահպանական, տնտեսական, ռեկրեացիոն, արգելոցային, արգելավայրային: Էկոզբոսաշրջությունը զարգացնելու նպատակով ազգային պարկի ռեկրեացիոն գոտում առանձնացվել են 11 էկոերթուղիներ, որոնք կահավորված են բացատրական ցուցանակներով եւ ուղիների նշագրումներով: 2009 թ. «Ջուխտակ վանք-Շամախյան» էկոերթուղին կահավորվել է Գերմանական NABU կազմակերպության միջոցներով, որը համապատասխանում է արդի պայմանների պահանջներին: Ռեկրեացիոն բաժինն ապահովված է վրաններով, քնապարկերով, գազօջախներով, հեռադիտակներով եւ զբոսաշրջիկներին անհրաժեշտ այլ պարագաներով, ունենք որակավորված ուղեկցողներ, հեծանիվներ եւ ձիեր: Էկոտուրիզմի ընդլայնումը կնպաստի ագային պարկի եւ հարակից համայնքների զարգացմանը: Ազգային պարկի արգելոցային գոտիները ԲՊԿՉՆ ԾԻԳ-ի միջոցներով 2008 թ. ցանկապատվել են, Աղավնավանքի Կենու պուրակում հիմնվել է 1000քմ փորձահրապարակ: Նախատեսում ենք պարկի ադմինիստրատիվ շենքում հիմնել բնության թանգարան, վերանորոգել մուտքի քարանձավը եւ տարածքում կառուցել 6-8 տեղանոց հյուրատուն` գիտական աշխատանքներ իրականացնելու նպատակով այցելած հյուրերի բնակության համար:

Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն

Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն
Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի  17-20 աստիճանով։ Հանրապետության տարածքում՝ Հունվարի 19-20-ին  շրջանների մեծ մասում,  21-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 18-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, իսկ 19-ից բոլոր շրջաններում ձյան տեսքով։ Հունվարի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ, 18-19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 18-19-ին, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ից ձյան տեսքով։ Հունվարի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-21-ին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Էկո հանրագիտարան. Կարտոֆիլ

Էկո հանրագիտարան. Կարտոֆիլ
Կարտոֆիլը հազվադեպ է ներառվում օգտակար մթերքների շարքում: Սովորաբար այն համարվում է օսլա պարունակող և կալորիական սնունդ: Իրականում կարտոֆիլը  պարունակում է 164 կկալ, 0.2 գրամ ճարպ, 0 գրամ խոլեստերին, 37 գրամ ածխաջուր, 4.7 գրամ բջջանյութ և 4.3 գրամ սպիտակուց: Այն պարունակում է կալցիումի օրվա պահանջի 2%-ը, վիտամին C-ի 51%-ը, երկաթի 9%-ը, վիտամին B6-ի 30%-ը, մագնեզիումի 12%-ը և կալիումի 25%-ը: Կարտոֆիլը պարունակում է նաև ֆոսֆոր, նիացին, ֆոլաթթու, խոլին և ցինկ: Կարևոր է իմանալ, որ մշակում չանցած կարտոֆիլը պարունակում է շատ քիչ քանակությամբ աղ (օրվա պահանջի 1%-ից պակասը): Առանձին հարց է ալֆա-ճարպաթթվի պարունակությունը: Այն օգնում է գլյուկոզան վերածել մաքուր էներգիայի: Կարտոֆիլի կեղևը պարունակում է ֆլավոնոիդ կվերցետին, որն օժտված է հզոր հակաբորբոքային և հակաօքսիդանտի հատկությամբ: Այսպիսով, կարտոֆիլը օգնում է պահպանել ոսկրերի առողջությունը, նպաստում է կոլագենի արտադրությանը, կարգավորում է արյան ճնշումը: Սննդակարգում կարտոֆիլի կիրառումն օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը, ինչը պաշտպանում է սիրտը: Կարտոֆիլի մեջ պարունակվող վիտամին B6-ը ճնշում է անոթը վնասող հոմոցիստեինի կուտակումը: Իսկ խոլինը կարգավորում է քունը, մկանների շարժումը, ուսուցման գործընթացը և հիշողությունը: Տվյալ միացությունը պահպանում է բջջային մեմբրանի կառուցվածքը, օգնում է նյարդային իմպուլսի հաղորդմանը, կլանում է ճարպը և իջեցնում է խրոնիկ բորբոքման մակարդակը: Կարտոֆիլի ֆոլաթթուն մասնակցում է ԴՆԹ-ի սինթեզին և վերականգնմանը, թույլ չի տալիս, որպեսզի ձևավորվեն քաղցկեղային բջիջներ և մուտացիաներ: Իսկ բջջանյութը պայքարում է փորկապությունների դեմ, տալիս է հագեցվածության զգացողություն: Վիտամին B6-ը կարգավորում է նյութափոխանակությունը՝ տրոհելով ածխաջուրը և սպիտակուցը գլյուկոզայի և ամինաթթուների: Իսկ կոլագենը՝ կախված վիտամին C-ի մակարդակից, չափազանց կարևոր է մաշկի երիտասարդության պահպանման համար:

Չի հանդուրժվելու անարդյունավետ կառավարում, երբ չկա որևէ շոշափելի արդյունք ոլորտի ու պետության համար. Ռոմանոս Պետրոսյան

Չի հանդուրժվելու անարդյունավետ կառավարում, երբ  չկա որևէ շոշափելի արդյունք  ոլորտի ու պետության համար. Ռոմանոս  Պետրոսյան
Աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մեկնարկել է   Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ այցով։ Նախարարն աշխատակազմին է ներկայացրել Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Խաչատրյանին  և աշխատակազմի հետ անցկացրել է առաջիկա անելիքների ու  2021 թվականին գրասենյակի գործունեության նախանշած ուղղությունների վերաբերյալ խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցել է ոլորտը համակարգող փոխնախարար Աննա Մազմանյանը։ Նախարարն անդրադարձել է գրասենյակում կատարված աուդիտի արդյունքներին և իր դժգոհությունը հայտնել կատարված աշխատանքների արդյունավետության, իրականացվող ծրագրերի նկատմամբ վերահսկողության որակի վերաբերյալ՝ հորդորելով գործընկերներին միասին նոր փուլի մեկնարկ հայտարարել՝ շտկելով նախկինում որդեգրած աշխատելաոճը։ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում ծրագրերը պետք է կյանքի կոչվեն ճիշտ գործիքակազմի կիրառման, օբյեկտիվ մրցույթների իրականացման, կապալառուների ու ներդրողների ներգրավման  միջոցով։» Նախարար Պետրոսյանը  տեղեկացրել է, որ գրասենյակում առաջիկայում նախատեսված է ևս մեկ արտաքին աուդիտ։ «Մենք պետք է լուրջ հետևություններ անենք  ստեղծված իրավիճակից և այսուհետ մեր քայլերով բացառենք արգահատելի երևույթները։ Այսպես չենք շարունակելու։ Պետության շահերի թիկունքում  չի սպասարկվելու որևէ այլ շահ։ Ես չեմ հանդուրժելու անարդյունավետ կառավարում, երբ չկա որևէ շոշափելի արդյունք  ոլորտի ու պետության համար։ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում այսուհետ որևէ ծրագիր չի իրականացվելու միայն թղթերով արդյունքներ ցույց տալու համար»։ Խոսքով հանդես եկան փոխնախարարը և ԲԾԻԳ-ի տնօրենի  նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը։ Եզրափակելով հանդիպումը, նախարարն աշխատակազմին ևս մեկ անգամ  հորդորել է վերանայել մոտեցումները, արդյունավետության նոր նշաձող սահմանել և հրաժարվել  նախկինում տեղ գտած արատավոր պրակտիկայից,  հույս հայտնելով, որ պարոն Խաչատրյանն արդյունավետ աշխատանք կտանի աշխատակազմի հետ և մոտ ապագայում մենք կունենանք օգտավետ գործող կառույց՝ պատասխանատու աշխատաոճով ու յուրաքանչյուր աշխատակցի անհատական ջանքով՝ ի նպաստ մեր պետության, շրջակա միջավայրի ու ՀՀ քաղաքացու։ ՀՀ ՇՄՆ «ԲԾԻԳ» ՊՀ-ը ստեղծվել է 2010թ-ին ՀՀ կառավարության №1191-Ն որոշմամբ՝  նախկինում գործած «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի բազայի վրա, որն էլ «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման» ԾԻԳ պետական հիմնարկի իրավահաջորդն ու գործունեության շարունակողն էր: «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: Գործունեության հիմնական ոլորտներն են ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ ՀՀ ՇՄՆ-ն և տարածքային կառավարման մարմինների, շրջակա միջավայրի ոլորտի, ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու և դրամաշնորհային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերը և աշխատանքները: 2019 թվականի փետրվարի 27-ին Կորեայի Հանրապետության Սոնգդո քաղաքում կայացած 22-րդ խորհրդի նիստի ժամանակ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հավատարմագրվել է Կանաչ կլիմայի հիմնադրամի խորհրդի կողմից։

Ամենավտանգված թռչնատեսակներից մեկը՝ մորուքավոր անգղ

Ամենավտանգված թռչնատեսակներից մեկը՝ մորուքավոր անգղ
Գառնանգղը /մորուքավոր անգղ, Lammergeier, Gypaetus barbatus/ համարվում է թռչունների եվրոպական տեսակների մեջ ամենավտանգվածներից մեկը, քանի որ վերջին հարյուրամյակի ընթացքում նրա թվաքանակն ու բազմացման արեալը կտրուկ կրճատվել է։ Տեսակն առավել տարածված է Եթովպիայում, որտեղ որոշ հաշվարկներով բնադրում է շուրջ 1400-2200 առանձնյակ։ 20-րդ դարի սկզբում տեսակը Եվրոպայի տարածքում գրեթե վերացել էր և միակ հիմնական ապրեվայր էր հանդիսանում Պիրենեյները։ Սակայն հետագայում ստացվել է նաև գառնանգղերին վերադարձնել Ալպեր, այնտեղից նաև՝ Ֆրանսիա։Մարդկության զարգացման և ենթակառուցվածքների ընդլայնման հետ մեկտեղ բազմաթիվ գիշատիչ թռչնատեսակներ արձանագրել են թվաքանակի անկում պայմանավորված հիմնականում նրանց ապրելավայրերի կրճատումով։Աշխարհի մակարդակով հազվագյուտ համարվող այս տեսակը գրանցված է նաև ՀՀ կենդանիների կարմիր գրքում, համարվում է սակավաթիվ և վտանգված տեսակ: ՀՀ կարմիր գրքի տվյալների համաձայն՝ թվաքանակը կազմում է 8-10 բնադրող զույգեր, սակայն վերջին տարիներին նկատվում է թվաքանակի կայունացում։ Թռչնաշխարհի ուսումնասիրությամբ զբաղվող «ԱրԱվես» ՀԿ կողմից մշտապես ուսումնասիրվում է Կովկասյան կենսաբազամազանության տարածքում (CWR) բնադրող մորուքավոր անգղերի կենսակերպը։ Թռչունները մշտապես գտնվում են նաև CWR անտառապահների պահպանության ներքո։ ՀՀ ԿԳ տվյալներով՝ գառնանգղի  թվաքանակի վրա ազդում է թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում, ապօրինի որսը, թակարդներով բռնելը, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը:Մորուքավոր անգղը բնադրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն` ծ.մ. 800-2000 մ բարձրություններում: Ձվադրում է հունվարի սկզբից մինչև փետրվարի կեսերը: Տարեկան ձվադրում են մեկ ձու: Սնվում է կենդանիների դիակներով, հիմնականում` մանր և միջին չափերի, երբեմն՝ խոշոր եղջերավոր կենդանիների:CWR անտառապահ Մանուկ Մանուկյանին հաջողվել է գառնանգղի այս առանձնյակից այսպիսի գեղեցիկ և յուրահատուկ լուսանկարներ ստանալ, չէ՞ որ վայրի բնության մեջ վայրի կենդանուն լուսանկարելու համար առանձնահատուկ հմտություններ են անհրաժեշտ։Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։ Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից:

էկո հանրագիտարան. Ոսպ

էկո հանրագիտարան. Ոսպ
Ոսպը սննդարար մթերք է, որն օգնում է մի շարք առողջական խնդիրների դեպքում: Օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակը: Ոսպը մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչը թույլ կտա խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից: Օգնում է պահպանել սրտի առողջությունը: Ոսպը ֆոլաթթու, մագնիում է պարունակում, որոնք կարևոր են սրտի կենսագործունեության համար: Նվազում է հոմոցիստեինի մակարդակը, որը վտանգավոր գործոն է սրտի առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրների դեպքում: Մագնիումը լավացնում է արյան, թթվածնի, սննդարար նյութերի հոսքը:  Լավացնում է նյութափոխանակությունը: Ոսպը մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են հավասարակշռել աղիների միկրոֆլորան: Օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը: Սննդի գլիկեմիկ ինդեքսն ազդում է արյան վրա. ոսպը շաքար չի պարունակում: Էներգիա է հաղորդում: Ոսպը երկաթ է պարունակում, կանանց խորհուրդ է տրվում հատկապես դաշտանային ցիկլի, հղիության ընթացքում. այդ շրջանում երկաթի մակարդակը նվազում է: Օգնում է նիհարել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ոսպն առողջ սննդի ցանկում առաջինների շարքում է, քանի որ բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ մանրաթելեր, սպիտակուցներ, հանքանյութեր, վիտամիններ: Մեծ քանակով սպիտակուցներ է պարունակում: Մի բաժին ոսպը մոտավորապես 17.8 գրամ սպիտակուց է պարունակում:

Ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման խնդիր կա

Ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման խնդիր կա
Նոր աշխատանքային տարվա մեկնարկից առաջ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախանշել էր 2021 թվականին շրջակա միջավայրի առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները, որոնց թվում էր ջրային ոլորտի համակարգային փոփոխությունների  հարցը։ Ջրային ոլորտը պետք է ենթարկվի արմատական բարեփոխումների։ Նախարարը  շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության, ջրային քաղաքականության վարչության, ռազմավարական քաղաքականության վարչության պատասխանատուների, ոլորտը համակարգող փոխնախարար Տիգրան Սիմոնյանի և ջրավազանային տարածքային կառավարման 6 բաժինների ղեկավարների հետ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց: Քննարկվեցին ջրօգտագործման թույլտվությունների հայտերի ընդունման, դրանց գնահատման, երկարաձգման, չեղարկման ամբողջ ռազմավարության վերանայման, ՀՀ Ջրային օրենսգրքում փոփոխություններ անելու հարցը: ՀՀ Ջրային օրենսգրքի առկա փոփոխությունները սառեցվել էին ամիսներ առաջ, որը վերամեկնարկեց երեկվա հանդիպման ժամանակ. նախարարությունը հանդես կգա նոր օրենքի նախագծի փաթեթով։ Նոր ջրային օրենսգիրքը պետք է լինի համապարփակ և միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Շուտով կձևավորվի համապատասխան աշխատանքային խումբ, որի նպատակն է լինելու վերհանել առկա օրենսդրական խնդիրները և առաջարկել նոր իրավակարգավորումներ։ Նախարարը ջրավազանային տարածքային կառավարման բաժինների և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց նախքան նախագծի փաթեթը կառավարություն ուղարկելը՝ կարճ ժամկետում գույքագրել խնդիրները, առանձնացնել նկատառումներն ու  առաջարկները։ Բոլոր առաջարկները պետք է լինեն առկա մարտահրավերները հաղթահարելու համատեքստում, գիտական հիմնավորմամբ և բալանսավորեն բնապահպանական շրջանակների ու տնտեսվարողի շահերը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ջրային ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերը, իրականացվելիք քայլերը և որոշակի կառուցվածքային փոփոխությունների հարցեր։ Քննարկվեցին   ՀԷԿ-երի ջրառի և էկոթողքերի խախտումները. պետք է կարողանալ օգտագործել գետերի ողջ պոտենցիալը՝ խստագույնս պահպանելով բնապահպանական նորմերը։ Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց  Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի իրավիճակի ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրության խնդրին։ Ավելի վաղ նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով ստեղծել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է  Եղեգիս գետի վրա տեղակայված փոքր ՀԷԿ-երում առկա խնդիրներով։ Ուսումնասիրության պետք է ենթարկվեն Եղեգիս գետի վրա տեղակայված 17 հիդրոէլեկտրակայաններին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները, վերհանվեն դրանցում առկա անհամապատասխանություններն ու անճշտությունները, վերանայվեն ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներն ու հստակեցվի ՓՀԷԿ-երի կողմից փաստացի իրականացվող ջրառի ծավալը։ Ամփոփելով հանդիպումը, նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ շատ կարևորում է նախարարության կենտրոնական ապարատի, ոլորտային ստորաբաժանումների և ենթակա ստորաբաժանումների համակարգված աշխատանքը։ «Պետք է լինի պատասխանատվության նորմ, որը կօնգի լուծել խնդիրները և հետագայում բացառել դրանց առաջացումը։ Մինչ օրս կան որոշակի երևույթներ, որոնք արգահատելի են և մերժելի՝ սկսած ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումից մինչև ջրային ոլորտի կառավարում։ Բոլորս պետք է գործենք միմիայն  հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու շահի»:

Ապօրինի ծառահատումներ Գորիսում և Իջևանում

Ապօրինի ծառահատումներ Գորիսում և Իջևանում
Հունվարի 9-ին և 10-ին  ոստիկանության Գորիսի և Իջևանի աշխատակիցները առանց փաստաթղթերի փայտանյութով բեռնված 5 մեքենա են հայտնաբերել։ Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Իջևանի և Գորիսի բաժինների պահպանվող հատուկ տարածքներ։ Նշված բոլոր դեպքերի համար նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:  

Աչքերը կպատմեն ձեր առողջական խնդիրների մասին

Աչքերը կպատմեն ձեր առողջական խնդիրների մասին
Երբևէ մտածե՞լ եք, որ ձեր աչքերը կարող են խոսել ձեր առողջական խնդիրների մասին…Պարզվում է՝ աչքերի վիճակը շատ բան կարող է պատմել օրգանիզմում կատարվող փոփոխությունների մասին: 1. Շաքարային դիաբետ Ձեր տեսողությունը վատացե՞լ է, հավանական է, որ դուք ունեք շաքարային դիաբետ: Նման դեպքերում սովորաբար տեսողությունն առավոտյան լավ է լինում եւ սկսում է վատանալ, երբ տվյալ անձը ճաշում է: Դա պայմանավորված է նրանով, որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը նպաստում է ակնաբյուրեղի այտուցմանը, որն էլ, իր հերթին, ազդում է տեսողության որակի վրա: Երկարատեւ ժամանակ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է հանգեցնել դիաբետիկ ռետինոպատիայի, որը կարող է տեսողության կորուստ առաջացնել: 2. Արյան բարձր ճնշում Հիպերտոնիան կարող է վնասել արյունատար անոթները, որոնք արյուն են մատակարարում աչքի ցանցաթաղանթին: Դուք հավանաբար փոփոխություններ չեք զգա միանգամից, սակայն ակնաբույժը հստակ կարող է նկատել խնդիրները: 3. Միգրեն Եթե դուք տեւական ժամանակ աչքերի դիմաց կայծեր կամ մթություն եք նկատում, դա կարող է խոսել միգրենի մասին: Պետք է դիմել բժիշկի: 4. Արյան մակարդուկներ Եթե աչքերում կարմիր գնդիկներ եք նկատում, դրանք սովորաբար առաջանում են լարվածության արդյունքում (ծանրություն բարձրացնելուց՝ մինչեւ հազալ կամ փռշտալ): Այս խնդիրը բուժում, որպես այդպիսին, չունի, կարող է անցնել երկու շաբաթից, սակայն եթե հաճախ է կրկնվում, ապա պետք է այցելել համապատասխան մասնագետի: 5. Սթրես Որեւէ կարեւոր իրադարձությունից մեկ օր առաջ զգացե՞լ եք աչքի թրթռոց: Մասնագետները կարծում են, որ դրա պատճառը սթրեսն է, քնի պակասը կամ կոֆեինի չարաշահումը: Աղբյուրը` Clevelandclinic.org

Գագիկ Երիցյանն ազատվել է Բնապահպանական ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից

Գագիկ Երիցյանն ազատվել է Բնապահպանական ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ս.թ. հունվարի 12-ի 8-Ա որոշման համաձայն, Գագիկ Երիցյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԾԻԳ) պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝ Գագիկ Երիցյանին ազատել շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»,- նշված է կառավարության պաշտոնական կայքում: