Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն

https://eco.am/%d5%b0%d5%b8%d6%82%d5%b6%d5%be%d5%a1%d6%80%d5%ab-19-%d5%ab%d5%b6-%d6%87-19-%d5%ab-%d5%ac%d5%b8%d6%82%d5%b5%d5%bd-20-%d5%ab-%d5%a3%d5%ab%d5%b7%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%ba/

Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի  17-20 աստիճանով։

Հանրապետության տարածքում՝
Հունվարի 19-20-ին  շրջանների մեծ մասում,  21-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 18-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, իսկ 19-ից բոլոր շրջաններում ձյան տեսքով։ Հունվարի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ, 18-19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Հունվարի 18-19-ին, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ից ձյան տեսքով։ Հունվարի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-21-ին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով