Էկո հանրագիտարան. Կարտոֆիլ

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-%d5%af%d5%a1%d6%80%d5%bf%d5%b8%d6%86%d5%ab%d5%ac/

Կարտոֆիլը հազվադեպ է ներառվում օգտակար մթերքների շարքում: Սովորաբար այն համարվում է օսլա պարունակող և կալորիական սնունդ: Իրականում կարտոֆիլը  պարունակում է 164 կկալ, 0.2 գրամ ճարպ, 0 գրամ խոլեստերին, 37 գրամ ածխաջուր, 4.7 գրամ բջջանյութ և 4.3 գրամ սպիտակուց:

Այն պարունակում է կալցիումի օրվա պահանջի 2%-ը, վիտամին C-ի 51%-ը, երկաթի 9%-ը, վիտամին B6-ի 30%-ը, մագնեզիումի 12%-ը և կալիումի 25%-ը: Կարտոֆիլը պարունակում է նաև ֆոսֆոր, նիացին, ֆոլաթթու, խոլին և ցինկ: Կարևոր է իմանալ, որ մշակում չանցած կարտոֆիլը պարունակում է շատ քիչ քանակությամբ աղ (օրվա պահանջի 1%-ից պակասը): Առանձին հարց է ալֆա-ճարպաթթվի պարունակությունը: Այն օգնում է գլյուկոզան վերածել մաքուր էներգիայի: Կարտոֆիլի կեղևը պարունակում է ֆլավոնոիդ կվերցետին, որն օժտված է հզոր հակաբորբոքային և հակաօքսիդանտի հատկությամբ:

Այսպիսով, կարտոֆիլը օգնում է պահպանել ոսկրերի առողջությունը, նպաստում է կոլագենի արտադրությանը, կարգավորում է արյան ճնշումը: Սննդակարգում կարտոֆիլի կիրառումն օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը, ինչը պաշտպանում է սիրտը: Կարտոֆիլի մեջ պարունակվող վիտամին B6-ը ճնշում է անոթը վնասող հոմոցիստեինի կուտակումը: Իսկ խոլինը կարգավորում է քունը, մկանների շարժումը, ուսուցման գործընթացը և հիշողությունը: Տվյալ միացությունը պահպանում է բջջային մեմբրանի կառուցվածքը, օգնում է նյարդային իմպուլսի հաղորդմանը, կլանում է ճարպը և իջեցնում է խրոնիկ բորբոքման մակարդակը:

Կարտոֆիլի ֆոլաթթուն մասնակցում է ԴՆԹ-ի սինթեզին և վերականգնմանը, թույլ չի տալիս, որպեսզի ձևավորվեն քաղցկեղային բջիջներ և մուտացիաներ: Իսկ բջջանյութը պայքարում է փորկապությունների դեմ, տալիս է հագեցվածության զգացողություն: Վիտամին B6-ը կարգավորում է նյութափոխանակությունը՝ տրոհելով ածխաջուրը և սպիտակուցը գլյուկոզայի և ամինաթթուների: Իսկ կոլագենը՝ կախված վիտամին C-ի մակարդակից, չափազանց կարևոր է մաշկի երիտասարդության պահպանման համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով