էկո հանրագիտարան. Ոսպ

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-%d5%b8%d5%bd%d5%ba/

Ոսպը սննդարար մթերք է, որն օգնում է մի շարք առողջական խնդիրների դեպքում:

Օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակը: Ոսպը մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչը թույլ կտա խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից:

Օգնում է պահպանել սրտի առողջությունը: Ոսպը ֆոլաթթու, մագնիում է պարունակում, որոնք կարևոր են սրտի կենսագործունեության համար: Նվազում է հոմոցիստեինի մակարդակը, որը վտանգավոր գործոն է սրտի առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրների դեպքում: Մագնիումը լավացնում է արյան, թթվածնի, սննդարար նյութերի հոսքը: 

Լավացնում է նյութափոխանակությունը: Ոսպը մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են հավասարակշռել աղիների միկրոֆլորան:

Օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը: Սննդի գլիկեմիկ ինդեքսն ազդում է արյան վրա. ոսպը շաքար չի պարունակում:

Էներգիա է հաղորդում: Ոսպը երկաթ է պարունակում, կանանց խորհուրդ է տրվում հատկապես դաշտանային ցիկլի, հղիության ընթացքում. այդ շրջանում երկաթի մակարդակը նվազում է:

Օգնում է նիհարել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ոսպն առողջ սննդի ցանկում առաջինների շարքում է, քանի որ բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ մանրաթելեր, սպիտակուցներ, հանքանյութեր, վիտամիններ:

Մեծ քանակով սպիտակուցներ է պարունակում: Մի բաժին ոսպը մոտավորապես 17.8 գրամ սպիտակուց է պարունակում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով