Խորհուրդներ՝ ցրտահարությունից խուսափելու համար

https://eco.am/%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d6%80%d5%a4%d5%b6%d5%a5%d6%80%d5%9d-%d6%81%d6%80%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%81-%d5%ad%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1/

Բժիշկները զգուշացնում են, որ ցրտահարվել կարելի է նույնիսկ +7C ջերմաստիճանի պարագայում:

Ի՞նչ անել չցրտահարվելու համար.

Հագնվեք եղանակին համապատասխան` բազմաշերտ ու ազատ: Միշտ կարելի է հանել շերտերից մեկը, երբ չափազանց շոգ լինի .ծածկեք մաշկի բաց հատվածները ձեռնոցների, շարֆի, գլխարկի և բարձրացրած օձիքի միջոցով ցրտին սոված դուրս մի եկեք: Եթե սառել եք, ինչ-որ բան կերեք :

Եթե ամբողջ օրը փողոցում եք անցկացնելու՝ ամեն 30-60 րոպեն մեկ մտեք տաք փակ տարածություն: Լավ կլինի հավելյալ չոր հագուստ ունենաք՝ անհրաժեշտության դեպքում թաց հագուստը փոխելու համար, թերմոս` թեյով, սուրճով կամ ապուրով :

Շարժեք ձեոքերն ու ոտքերի մատները՝ սառող վերջույթներում արյունամատակարարումը լավացնելու համար:

Խուսափեք գերհոգնելուց. հոգնած մարդը հեշտ է ցրտահարվում

Ցրտին մետաղի ու բենզինի մի հպվեք. ցրտահարության վտանգը մեծ է:

Ալկոհոլ մի օգտագործեք. այն արագացնում է ջերմության կորուստը և թուլացնում իարվիճակի հանդեպ հսկողությունը: Նիկոտինը նույնպես նպաստում է ցրտահարմանը` անոթի պատերին բացասական ազդեցության հետևանքով:

Գերսառեցման առաջին ախտանիշերի դեպքում (մոմե հետքեր, մաշկի թմրում) տեղափոխվեք տաք տարածք: Մի քանի ժամ տաքության մեջ մնացեք, տաքացեք , կերեք: Ցրտահարության դեպքում հարկավոր է շըապ դիմել բժշկի:

Չի կարելի դիպչել ցրտահարված հատվածներին: Վնասված հյուսվածքներին հարկավոր է ջերմամեկուսիչ վիրակապեր դնել (բամբակ-մառլեայե, բրդե) և տաք ըմպելիքներ ըմպել: Վնասված մաշկը տաք ջրով կամ ջեռուցող սարքերի մոտ տաքացնելը խստիվ արգելվում է:

Սկզբնաղբյուր՝ Likar.info

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։