Կարանտինը Հայաստանում երկարացվեց ևս 6 ամսով

https://eco.am/%d5%af%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%bf%d5%ab%d5%b6%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d6%80%d5%a1%d6%81%d5%be%d5%a5%d6%81-%d6%87/

Կարանտինը Հայաստանում երկարացվեց ևս 6 ամսով։ Համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակում։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունն իր հերթին տեղեկացնում է, որ հաշվի առնելով ներկայում Հայաստանի Հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակը, կատարվել են կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների որոշակի մեղմացումներ, մասնավորապես.

Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե Հայաստանի տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը (նախկինում սույն պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում):

Ուժը կորցրած են ճանաչվել հանրային միջոցառումների իրականացմանը ներկայացվող սահմանափակումները, այդ թվում՝ հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը (նախկինում՝ 60 մասնակից) և փակ տարածքներում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները։

Հիշեցնենք` 2020 թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց`որոշակի փոփոխությունների ենթարկվելով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով