Սլովակյան ճարտարապետական գործակալությունը էներգիայի կառավարման տեսանկյունից ամբողջությամբ ինքնավար, տեղաշարժվող տուն է ստեղծել: Ինչպես գրում է Euromag-ը` ճարտարապետական գործակալությունը շարժական էկո-պարկուճ է մշակել: Արտաքինից էկո-տունը մետաղական ձու է հիշեցնում: Ծրագրավորողների խոսքով` ֆուտուրիստական տեսք ունեցող այս շարժական տունը կօգնի զբոսաշրջիկներին՝ նորովի կազմակերպել իրենց շրջագայությունը: Էկո-պարկուճը համալրված է քամու ուղղությամբ աշխատող տուրբինային համակարգով և արևային վահանակներով, ինչի շնորհիվ էլ իր համար սեփական էներգիա է արտադրում: Եղանակային անբարենպաստ պայմանների համար նախատեսված է էներգիայի կուտակման և պաշարների կիրառման համակարգը անհրաժեշտության դեպքում: Տանը ներկառուցված է նաև անձրևաջրերի և եղյամի հավաքման համակարգը: Երկու անձի համար նախատեսված տունն ունի ժամանակակից կացարանի ամեն հարմարությունը` ցնցուղով լոգարան, զուգարան, փոքրիկ խոհանոց, գրասեղան:
Այս էկո տնների շուկայական արժեքը կազմում է 98 000 ԱՄՆ դոլար:






Թողնել մեկնաբանություն