Մեկնարկել է «Տանձենու վտանգված տեսակների պահպանությունը և դրանց պոպուլյացիաների կենսունակության ապահովումը ՀՀ-ում» եռամյա ծրագիրը

https://eco.am/%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b1%d5%a5%d5%b6%d5%b8%d6%82-%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3%d5%be%d5%a1%d5%ae-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%af/

Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ  «Տանձենու վտանգված տեսակների պահպանությունը և դրանց պոպուլյացիաների կենսունակության ապահովումը Հայաստանում»  եռամյա ծրագրի մեկնարկի միջոցառման արարողությունը
Ծրագիրն իրականացվում է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ կողմից «Ֆրանկլինիա» հիմնադրամի աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվ. բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանը, ովքեր նույնպես ողջույնի խոսքով հանդես եկան։
Ինչպես և ներկայացվեց հանդիպմանը՝ ծրագրի նպատակն է ապահովել տանձենու գլոբալ վտանգված, Հայաստանի համար էնդեմիկ հինգ տեսակների պահպանությունը իրենց աճելավայրերում և նպաստել դրանց պոպուլյացիաների կենսունակության բարձրացմանը: Ծրագրի թիրախային լանդշաֆտները գտնվում են Վայոց Ձորի մարզի Եղեգիս, Ջերմուկ և Զառիթափ խոշորացված համայնքների վարչական սահմաններում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով