Հայկական ատոմակայանը ստորագրել է նոր պայմանագիր

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%bd%d5%bf%d5%b8%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b6%d5%b8%d6%80/

2020թ. դեկտեմբերի 24-ին «Ռոսատոմի» վառելիքային «ՏՎԷԼ» ընկերությունն ու Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) ստորագրել են 2021թ. միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիրը: Այս մասին նշված է «ՏՎԷԼ»-ի տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՀԱԷԿ-ը ավանդաբար հանդիսանում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը: Կայանը տարեկան արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը: 2020թ. առաջին երեք եռամսյակներում ՀԱԷԿ-ում արտադրվել է 1 միլիարդ 890 հազար 500 կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Հայաստանում գործող միակ ատոմային էներգաբլոկի համար, որն ունի 407,5 ՄՎտ դրվածքային հզորություն, մատակարարվում է Մեքենաշինական գործարանի (ք.Էլեկտրոստալ) արտադրության ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված թրթռակայուն վառելիք:«Ռոսատոմի» «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը միջուկային վառելիք է մատակարարում աշխարհի 13 երկրների 73 էներգետիկ ռեակտորներին, աշխարհի 10 երկրների հետազոտական ռեակտորներին, ինչպես նաև ռուսական միջուկային նավատորմի տրանսպորտային ռեակտորներին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով