Դեկտեմբերի 22-ին Երևանի DoubleTree by Hilton հյուրանոցում մեկնարկեց «Հարմարավողականության ազգային ծարգիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում կազմակերպվող երկօրյա դասընթաց՝ մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար։
Դասընթացների շրջանակում քննարկվող թեմաներն էին.
«Խնդիր: Ի՞նչ է կլիմայի փոփոխությունը։ Ինչո՞ւ է կլիման փոփոխվում։ Կլիմայի փոփոխության ազդեցությունը։ Կլիմայի փոփոխության ռիսկերը։»
«Լուծումներ: Մեղմում և հարմարվողականություն: Ինչպե՞ս կարող ենք մեղմել կլիմայի փոփոխության ռիսկերը և հարմարվել կլիմայի փոփոխության հետևանքներին։»
«Կլիմայի փոփոխությանն առնչվող քաղաքականությունը և պլաններ։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային պայմանագրեր։ Հայաստանի պարտավորությունները և դիրքը միջազգային պայմանագրերով / համաձայնագրերով։ Հայաստանի հարմարվողականության ազգային ծրագրի նպատակը։ Կայուն զարգացման նպատակների (SDGs) հետ կապը։»
«Հատուկ թեմաներ։ Կլիմայի փոփոխության գենդերային ասպեկտները։»
«Ներածություն: Ինչո՞ւ է մեդիան կարևոր։ Մեդիայի կարևորությունը կլիմայի փոփոխության լուսաբանման մեջ։»
«Ծանոթություն տեղական լսարանի հետ: Ձեր թիրախային լսարանի և կլիմայի փոփոխության խնդիրների նկատմամբ վերջինիս հետաքրքրության միջև կապը։»
«Հայաստանում կլիմայի փոփոխության լուսաբանման մոտեցումները: Դարձնել նյութն արդիական տեղի լսարանի համար։ Ստեղծել կլիմայի փոփոխության հատուկ խնդիրներին նվիրված նյութեր։ Կլիմայի փոփոխության հարցերի միջոցով հարստացնել Ձեր նյութերին։»
«Գիտական լրագրության հիմունքները կլիմայի փոփոխության համատեքստում։ Պատասխանատու լուսաբանում ՝ օգտագործելով վստահելի հետազոտություն և տվյալների գնահատում։»
«Որակյալ նյութի ստեղծումը: Ձեր նյութերի առաջխաղացումը խթանող մուլտիմեդիա գործիքակազմ։ Ինչպես օգտագործել սոցիալական մեդիան՝ բլոգում և լրագրության մեջ կլիմայի փոփոխության խնդիրները լուսաբանելիս։ Իրական պատմություններ և հուզական կապի ստեղծում։»
Դասընթացավարներ էին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնում շրջանաձև տնտեսության հետազոտող Հարություն Ալպետյանը, մարքեթինգի և հաղորդակցության ոլորտի փորձագետ, լրագրող և հեղինակ Նունեն Մելքումյանը , Վարդան Մելիքյանը, ով 15 տարվա փորձ ունի կլիմայի փոփոխության, անտառային տնտեսության, կենսաբազմազանության և կայուն զարգացման ոլորտներում ՀՀ կառավարության և մի շարք միջազգային կազմակերպությունների հետ և այլոք:
Դասընթացի մասնակիցներին ընձեռնվեց բացառիկ հնարավորություն մասնակցելու լավագույն լրագրողական աշխատանքների հատուկ մրցույթին, որի շրջանակներում լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն եկող տարի ապրիլ ամսին:















Թողնել մեկնաբանություն