Blog
In
other , eco-dizayn
«Խելացի» ներկը կարող է մաքրել օդը վտանգավոր նյութերից
Posted on 28 Փետրվարի, 2024

Աշխարհի բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ աշխատում են քաղաքներում մաքուր օդի խնդրի վրա: Դիզայներները, ճարտարապետները, շինարարները և, իհարկե, գիտնականները առաջարկում են իրենց նախագծերը: Նրանցից ոմանք մշակում են ներկերի կիրառման նորարարական տեխնոլոգիա, որը բարելավում է շրջակա միջավայրի որակը՝ ոչնչացնելով օդի աղտոտիչները: Նման առաջարկվող զարգացումների սկզբունքներից մեկը հիմնված է ֆոտոկատալիզի վրա՝ ռեակցիա, որը տեղի է ունենում մթնոլորտում արևի լույսի ազդեցության տակ։ Ռուս գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բույսերի տերևները, ավելի կոնկրետ մանրադիտակային ստոմատները, արդյունավետորեն կլանում են փողոցային փոշու միկրոմասնիկները։ Հարավ-Ուրալյան պետական համալսարանում (ՀՈՒՊՀ), որտեղ ստեղծել են «խելացի» ներկը (այն կարող է մաքրել քաղաքի օդը կապարից, արսենից և այլ վտանգավոր նյութերից) պատմել են գաղափարի և դրա գործնական կիրառման մասին: Գիտնականները նախ ուսումնասիրել են, թե ինչպես են բույսերը մաքրում օդը՝ կլանելով ծայրահեղ նուրբ փոշին տերևների մակերեսին տեղակայված ստոմատների միջոցով: Արդյունքում պարզվել է, որ ստոմատները աշխատում են որպես ամենափոքր պոմպեր՝ գազի փոխանակում կատարելով բույսի և մթնոլորտի միջև։ Գիտնականները սկսեցին մտածել այնպիսի ծածկույթների մշակման մասին, որոնց ծակոտիները կկարողանաին կլանել միկրո և նանոմասնիկները՝ տերևների ստոմատների նման: Նման ծածկույթների համար հիմք հանդիսացան տիտանի օքսիդի մեզոծակոտկեն գնդաձև մասնիկները։ Այդպիսի մասնիկներ սինթեզել են ՀՈՒՊՀ-ի էկոլոգիայի և քիմիական տեխնոլոգիայի ամբիոնի քիմիկոսները։ Պարզվել է, որ եթե այս մասնիկները ավելացվեն կալիումի սիլիկատին կամ կալիումական հեղուկ ապակուն, ապա կարելի է ստանալ ծակոտկեն ծածկույթներ, որոնք պահպանում են մանր արդյունաբերական փոշու մասնիկները, այդ թվում ՝ վտանգավոր ծանր մետաղների միկրոմասնիկները, որոնք աղտոտում են արդյունաբերական քաղաքների մթնոլորտը: Այս հայտնագործության հիման վրա առաջարկվել է սիլիկատային ֆասադային ներկի կազմը և հայտ է ներկայացվել Մտավոր սեփականության դաշնային ծառայություն (Ռոսպատենտ): ՀՈՒՊՀ-ի գիտնականներն առաջինն են, ովքեր ներկի բաղադրությունն առաջարկել են ուլտրա-նուրբ մասնիկներից օդը մաքրելու գործառույթով։ Մշակված ներկը էկոլոգիապես մաքուր է, այն չի պարունակում օրգանական բաղադրիչներ: Դրանով կարելի է ներկել ոչ միայն տների ճակատները, այլև արտադրական օբյեկտները։ Ճանապարհներին «խելացի» ներկը կարող է օգտագործվել եզրաքարերը ծածկելու կամ ճանապարհային գծանշումներ կիրառելու համար: Առաջին դեպքում ներկը կկարողանա կլանել արդյունաբերական փոշու միկրոմասնիկները, իսկ երկրորդում՝ ճանապարհի և անվադողերի քայքայումից առաջացած փոշին: Խցանված «ստոմատները» մաքրելու համար բավական է մակերեսը լվանալ ջրի ճնշման տակ, և ներկը կարող է կրկին զտել շրջակա միջավայրից վտանգավոր նյութերը: Այսօր Չելյաբինսկի գիտնականներն աշխատում են այնպիսի կոմպոզիցիա ընտրելու վրա, որը թույլ կտա ներկին ոչ միայն կլանել փոշին, այլև օդից հեռացնել օրգանական աղտոտվածությունը։ Մանրէաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տիտանի ֆոտոկատալիտիկ օքսիդի որոշ հատիկների կախոցները արդյունավետորեն ոչնչացնում են աղիքային ցուպիկի և ստաֆիլակոկի բակտերիաները: ՀՈՒՊՀ-ի հետազոտողների կողմից արված հայտնագործությունը հրապարակվել է Ճապոնական միջազգային Geometric Journal ամսագրում:
In
other , shrjaka-mijavayr
ՀՀ-ն շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ անում է առավելագույնը․ Վլադիմիր Կիրակոսյան
Posted on 28 Փետրվարի, 2024

Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի հետ համատեղ Էկոեպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը ընդունել է «Հայաստանում hողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով» ծրագրի փորձագետ Դեվրա Ջարվիզին։ Eco.am սոցիալական հարթակը Էկոպարեկային ծառայությունից տեղեկացավ, որ Ծառայության պետ Կիրակոսյանը կարևորել է ծրագրի արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր բաղադրիչի իրագործումը խթան կհանդիսանա՝ 1․ Հայաստանի անտառածածկ տարածքների ընդլայնման, 2․ անտառային տնտեսության և նրա կարողությունների զարգացման, 3․ քաղաքային և մերձքաղաքային ագրոկենսաբազմազանության պահպանման, 4․կլիմայի փոփոխության մեղմման և առհասարակ շրջակա միջավայրն ավելի լավը դարձնելու համար։ «Հայաստանի Հանրապետությունը մեծ պատասխանատվությամբ է մոտենում շրջակա միջավայրի պահպանությանն ու հիմնախնդիրների լուծման ուղղությամբ անում է առավելագույնը՝ ցանկալի արդյունք գրանցելու համար։ Մասնավորապես, հողերի և անտառների վերականգման մասով, ինչի հետ կապված մեր երկիրն ունի միջազգային պարտավորություններ՝ Փարիզյան համաձայնագրի շրջանակներում»,- հանդիպմանն ասել է Կիրակոսյանը։ Դեվրա Ջարվիզն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել ծրագրի արդյունավետ իրագործման համար անել առավելագույնը, այնուհետև ներկայացրել է ծրագրի բաղադրիչներին և դրանց իրագործմանը վերաբերող մանրամասներ։ Այսպիսով՝ ծրագրի իրագործմամբ. 1․ կավելանան անտառածածկ տարածքները, ինչը կնպաստի կլիմայական փոփոխությունների մեղմմանը, 2․ անտառային տնտեսությունը կհամալրվի նոր, ժամանակակից տեխնիկայով և հատուկ միջոցներով, որոնք կնպաստեն անտառածածկ տարածքների հսկողության և հրդեհային անվտանգության բարձրացմանը, 3․ ծրագրով նախատեսված ոլորտներում կբարձրանա հանրային իրազեկման և կրթական մակարդակը, 4․ կբարձրանա անտառամերձ տարածքների բնակիչների սոցիալական մակարդակը, վայրի հատապտուղների հավաքմամբ կստեղծվեն նաև սեզոնային աշխատատեղեր։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/413-%d5%b4%d5%ac%d5%b6-%d5%a4%d6%80%d5%a1%d5%b4-%d5%9d-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b6%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%a1%d5%b6%d5%bf/
In
other , shrjaka-mijavayr
2050 թվականին Ալպերում սառցադաշտերը մեկ երրորդով պակաս կլինեն
Posted on 27 Փետրվարի, 2024

Եթե նույնիսկ գլոբալ տաքացումն ամբողջապես դադարի, Եվրոպական Ալպերում սառցի ծավալն ըստ կանխատեսումների, մինչև 2050 թվականը կնվազի 34%-ով։ Այդ մասին ասվում է միջազգային նոր հետազոտությունում, որն անցկացվել է Լոզանի համալսարանի (UNIL Շվեյցարիա) գիտնականների կողմից, ընդ որում, եթե վերջին երկու տասնամյակների ընթացքում դիտվող ջերմաստիճանի աճի միտումը պահպանվի, ապա սառցի կորուստները կարող են մոտենալ ներկայիս ծավալի գրեթե կեսին։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ 2050 թվականին, այսինքն՝ 26 տարի անց, մենք կկորցնենք եվրոպական Ալպերի սառցի ծավալի առնվազն 34%-ը, նույնիսկ, եթե գլոբալ տաքացումը ամբողջությամբ և անմիջապես դադարի: Այսպիսինն է նոր համակարգչային մոդելի կանխատեսումը, որը մշակվել է Լոզանի համալսարանի (UNIL) Երկրի և շրջակա միջավայրի մասին գիտությունների ֆակուլտետի գիտնականների կողմից, Գրենոբլի համալսարանի, Ցյուրիխի դաշնային տեխնոլոգիական բարձրագույն դպրոցի և Ցյուրիխի համալսարանի հետ համագործակցությամբ։ Ըստ այս սցենարի, որը մշակվել է մեքենայական ուսուցման ալգորիթմների և կլիմայական տվյալների կիրառմամբ, տաքացումը 2032 թվականին դադարում է, սակայն սառցադաշտերը շարունակում են կորուստներ կրել «կլիմա-սառցադաշտ» համակարգում իներցիայի պատճառով: Սակայն, կանխատեսումներից այս լավատեսական սցենարը հեռու է ապագայի իրատեսական սցենարից, քանի որ ջերմոցային գազերի արտանետումները շարունակում են աճել ամբողջ աշխարհում: Հետազոտության մեկ այլ՝ ավելի իրատեսական կանխատեսումը ցույց է տալիս, որ առանց գլոբալ տաքացման զսպման արմատական միջոցառումների ձեռնարկման, վերջին 20 տարիների հալքի միտումը կպահպանվի և Ալպերի սառցի ծավալի գրեթե կեսը (46%) 2050 թվականին փաստացի կանհետանա: Այս թիվը կարող է աճել նույնիսկ մինչև 65%, եթե էքստրապոլյացիա արվի միայն վերջին 10 տարվա ջերմաստիճանի աճը։ Ի տարբերություն ավանդական մոդելների, որոնցով կանխատեսվում են գնահատականները դարի վերջի համար, նոր հետազոտությունը, հրապարակված Geophysical Research Letters-ում, դիտարկում է ավելի կարճ ժամանակահատված, որը թույլ է տալիս տեսնել իրականությունը մեր կյանքի ընթացքում, և այդպիսով խրախուսում գործողությունների։ Արդյո՞ք դեռ ձյուն կտեղա 2038 թվականին, երբ Շվեյցարիան, հնարավոր է ընդունի Օլիմպիական խաղերը: Այս գնահատականները հատկապես կարևոր են, քանի որ կիլոմետրերով սառցի անհետացումը էական հետևանքներ կունենա բնակչության, ենթակառուցվածքների և ջրային պաշարների վրա: Սցենարների մշակման համար օգտագործվել են մինչև 2022 թվականի տվյալները, որին հաջորդել է բացառիկ շոգ ամառ։ Այդ իսկ պատճառով, լիովին հավանական է, որ իրավիճակը ավելի վատ կլինի, քան այն, ինչ ներկայացնում է համակարգչային մոդելը: Մոդելավորումն իրականացվել է արհեստական բանականության ալգորիթմների կիրառմամբ։ Գիտնականներն օգտագործել են խորը ուսուցման մեթոդներ, որպեսզի իրենց մոդելին սովորեցնեն հասկանալ ֆիզիկական հասկացությունները և արտահայտեն այն իրական կլիմայական և սառցադաշտաբանական տվյալներով: Մեքենայական ուսուցումը հեղափոխական քայլ է ինտեգրելու բարդ տվյալները մոդելների մեջ: Այս կարևոր քայլը, որը նախկինում հայտնի էր իր բարդությամբ և հաշվարկների վրա ծախսերով, այժմ դառնում է ավելի ճշգրիտ և արդյունավետ, ամփոփել են հետազոտողները։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b6%d5%a5%d5%ba%d5%a1%d5%ac%d5%ab-%d5%bd%d5%a1%d5%bc%d6%81%d5%a1%d5%a4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%a5%d6%80%d5%a8-%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%bf%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%b4%d5%b5%d5%a1/
In
other , shrjaka-mijavayr
Անվադողերի քայքայումը՝ մթնոլորտային օդի աղտոտման զգալի աղբյուր
Posted on 27 Փետրվարի, 2024

Անվադողերի քայքայումը մթնոլորտային օդի աղտոտման զգալի աղբյուր է, ինչը վնասում է մեր առողջությանը, աղտոտում հողն ու ջուրը Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ ՄԱԿ ԵՏՀ-ն մշակում է անվադողերից մասնիկների արտանետումները չափելու առաջին մեթոդաբանությունը: Անցյալ տարի արգելակման համակարգերից արտանետումների չափման մեթոդաբանության ընդունումից հետո, ՄԱԿ ԵՏՀ-ն ավտոմեքենաների կանոնակարգերի ներդաշնակեցման համաշխարհային ֆորումը (WP.29) այժմ անցնում է անվադողերից արտանետումների դեմ պայքարին: Անվադողերը, պատրաստված լինելով բնական և սինթետիկ կաուչուկի և պլաստիկի պոլիմերներից, ներառյալ այլ քիմիական բաղադրիչներից, հանդիսանում են մթնոլորտային օդի զգալի արտանետումների աղբյուր: Անվադողերի քայքայումն առաջանում է ճանապարհի մակերևույթի հետ շփման ժամանակ, օրինակ, երբ մեքենաները շրջվում են, արագանում կամ արգելակում: Փոքր մասնիկները պոկվում են անվադողերից (սա արտահայտվում է որպես անվադողերի քաշի կորուստ) և արտանետվում օդում և ճանապարհի մակերեսին և ճանապարհի շրջակա միջավայրին: Այդտեղից նրանք ազդում են մարդու առողջության վրա և կարող են աղտոտել հողը և ջրային ռեսուրսները: Երբ անվադողերի քայքայման սահմանային արժեքներն ուժի մեջ մտնեն, անվադողերի արտադրողները պետք է ապահովեն, որ շուկայում վաճառվող բոլոր անվադողերը սահմանված սահմաններից ցածր լինեն: Նրանց համար, ովքեր գերազանցում են սահմանները, արտադրողները պետք է կարգավորեն իրենց նյութի կազմը կամ արտադրական գործընթացը: Առաջարկը պատրաստվել է Ֆրանսիայի և Եվրահանձնաժողովի ղեկավարությամբ և դառնալու է Եվրոպական միության Եվրո 7 առաջարկի հղման մեթոդաբանությունը։ Այս կանոնակարգերն ուժի մեջ մտնելուց հետո կնպաստեն միկրոպլաստիկ աղտոտվածության էական նվազեցմանը: 2016-ին անվադողերի քայքայումը կազմում էր օվկիանոս մտնող 1․3 միլիոն տոննա միկրոպլաստմասսաների 78%-ը։ Մանրամասները՝ այստեղ․ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%a6%d5%a3%d5%a1%d5%ac%d5%ab-%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%aa-%d5%b8/
In
other , eco-snund
Անառողջ սննդակարգ ունեցող երեխաների թիվը մեծ է Հայաստանում
Posted on 26 Փետրվարի, 2024

Հայաստանում բավականին մեծ է անառողջ սննդակարգ ունեցող երեխաների թիվը` նշում են մասնագետները: Վատ սննդային սովորությունները, անառողջ սննդի գովազդը, առողջ սննդակարգի վերաբերյալ գիտելիքների պակասը մեծացնում են ճարպակալման ու մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը: Խնդրի լուծման համար կարևոր է երեխաների համար դրական օրինակ դառնալը` վարելով ակտիվ կենսակերպ ու նախընտրելով առողջ սնունդ: Մանրամասները՝ ՀՀ առողջապահության նախարարության տեսանյութում․ [video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/02/429556300_2045171905856425_4538577876134742959_n.mp4"][/video]
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Թափոնների կառավարումը զգալի ներուժ ունի կլիմայի փոփոխության մեղմման գործում
Posted on 26 Փետրվարի, 2024

Թեև եվրոպական երկրներն արդեն ունեն բազմաթիվ նախաձեռնություններ թափոնների կառավարման և շրջանաձև տնտեսության վերաբերյալ, սակայն շրջանաձև տնտեսության գործողությունները, ընդհանուր առմամբ, քիչ են ներկայացված կլիմայական ազգային քաղաքականություններում և միջոցառումներում, հաճախ դրանց միջոլորտային բարդության և կլիմայի հաշվետվություններում դրանք դիտարկելու հատուկ ուղեցույցների բացակայության պատճառով: Ըստ Եվրոպական բնապահպանական գործակալության վերլուծության, շրջանաձև տնտեսության քաղաքականության և միջոցառումների որոշ ձևեր ներառված են եվրոպական երկրների կողմից ներկայացված կլիմայական քաղաքականության 6%-ում (կենտրոնանալով թափոնների վրա): Թափոնների հատվածի ընդհանուր ջերմոցային գազերի արտանետումները եվրոպական երկրներում 1990 թվականից ի վեր նվազել են 42%-ով և, համաձայն կանխատեսումների, կշարունակեն նվազել՝ մինչև 2050 թվականը: Ակնկալվող կրճատումը կազմում է 68%-ով՝ 1990 թվականի համեմատ: Թեև թափոնների ոլորտը կազմում է ՋԳ արտանետումների մոտ 3%-ը, թափոնների ավելի լավ օգտագործումը որպես ռեսուրս և կանխարգելումը կարող է օգնել նվազեցնել արտանետումները այլ ոլորտներում: Թափոնների կառավարումը և շրջանաձև տնտեսությունը զգալի ներուժ ունեն կլիմայի փոփոխության մեղմման գործում: Այս երկու ոլորտների կապակցումից երկրները կարող են օգուտ քաղել: Մանրամասները՝ այստեղ․ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b6%d6%81-%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%e2%80%a4-%d5%a1%d5%b7%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d5%bf%d5%b6/
In
other , shrjaka-mijavayr
Կենցաղային օդի աղտոտվածությունը պատճառ է հանդիսացել տարեկան մոտ 3․2 միլիոն մահվան
Posted on 23 Փետրվարի, 2024

Աշխարհում մոտ 2․3 միլիարդ մարդ (աշխարհի բնակչության մոտ 1/3) եփում է բաց կրակի կամ անարդյունավետ վառարանների միջոցով` որպես վառելիք օգտագործելով կերոսին, կենսազանգված (փայտ, գոմաղբ և մշակաբույսերի թափոններ) և ածուխ, ինչն առաջացնում է կենցաղային օդի աղտոտվածություն: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, 2020 թվականին տնային տնտեսությունների օդի աղտոտվածությունը պատճառ է հանդիսացել տարեկան մոտ 3․2 միլիոն մահվան, այդ թվում՝ մինչև 5 տարեկան երեխաների ավելի քան 237 000 մահվան դեպքերի: Մթնոլորտային օդի և կենցաղային օդի աղտոտվածության համակցված հետևանքները կապված են տարեկան 6․7 միլիոն վաղաժամ մահվան հետ: Այդ մարդկանց մեծ մասն աղքատ է և ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև կա ավելի մաքուր պատրաստման այլընտրանքների հասանելիության մեծ անհամապատասխանություն. 2021 թվականին քաղաքային բնակավայրերի մարդկանց միայն 14%-ն էր ապավինում աղտոտող վառելիքին և տեխնոլոգիաներին՝ համեմատած գլոբալ գյուղական բնակչության 49%-ի հետ: Կենցաղային օդի աղտոտվածությունը հանգեցնում է ոչ վարակիչ հիվանդությունների, ներառյալ՝ ինսուլտը, սրտի իշեմիկ հիվանդությունը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը և թոքերի քաղցկեղը: Կանայք և երեխաները, որոնք սովորաբար պատասխանատու են կենցաղային գործերի համար, տներում աղտոտող վառելիքի և տեխնոլոգիաների օգտագործումից ամենանամեծ վնասակար ազդեցությունն են կրում։ Կարևոր է ընդլայնել մաքուր վառելիքի և տեխնոլոգիաների օգտագործումը՝ կենցաղային օդի աղտոտվածությունը նվազեցնելու և առողջությունը պաշտպանելու համար: Դրանք ներառում են` 1․արևային էներգիա, 2․ էլեկտրաէներգիա, 3․բիոգազ, 4․հեղուկացված նավթային գազ (LPG), 5․բնական գազ, 6․ ալկոհոլային վառելիք, 7․ինչպես նաև կենսազանգվածի վառարաններ, որոնք համապատասխանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուղեցույցների արտանետումների թիրախներին: Հաշվի առնելով աղտոտող վառելանյութերի և կերակուր պատրաստելու վառարանների լայն կիրառումը՝ ԱՀԿ-ն հրապարակել է ուղեցույցների մի շարք՝ Ներքին օդի որակի ուղեցույցներ. վառելիքի այրումը տանը, ինչն առաջարկում է տներում, մասնավորապես՝ ճաշ պատրաստելու, ջեռուցելու և լուսավորելու համար, առողջության պահպանման համար անհրաժեշտ վառելիքն ու տեխնոլոգիաները, ինչպիսիք են արևը, էլեկտրականությունը, կենսագազը, հեղուկ նավթային գազը (LPG), բնական գազը, ալկոհոլային վառելիքը, ինչպես նաև կենսազանգվածի վառարանները, որոնք համապատասխանում են ԱՀԿ ուղեցույցների արտանետումների թիրախներին: Մանրամասները՝ այստեղ․ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%a7-%d6%85%d5%a4%d5%ab-%d5%a1%d5%b2%d5%bf%d5%b8%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%a1%d5%a6%d5%a4%d5%b8%d6%82/
In
other , shrjaka-mijavayr
Ապրանքի թափոն դառնալու փուլում ընկերությունը ևս անելիք ունի․ Լուսինե Ավետիսյան
Posted on 23 Փետրվարի, 2024

Հայաստանի համար արդիական են վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության հիմնախնդիրները։ Դեռևս լուծված չեն այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով հեռացման, վնասազերծման, վերամշակման, օգտահանման և ոչնչացման հարցերը: Նշված հիմնախնդիրների լուծումը պահանջում է նոր մոտեցումների կիրառում։ Այս համատեքստում շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրատեսակների համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է ներդնել արտադրողի, ներմուծողի պատասխանատվության ընդլայնման համակարգ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը տեղեկացրեց, որ խոսքը թափոնների կառավարման նոր համակարգի մասին է։ «Նոր համակարգի ներդրմամբ արտադրողը կամ ներմուծողը պատասխանատվություն է կրելու ապրանքի ամբողջ շղթայի համար։ Այսինքն՝ ապրանքի թափոն դառնալու փուլում ընկերությունը ևս անելիք ունի։ Այդ պատասխանատվությունը վճարների տեսքով է լինելու։ Բիզնեսից գանձվող վճարներն ուղղվելու են թափոնները հավաքագրող կազմակերպությունների ստեղծմանը, թափոնների վերամշակմանը»,-ասաց Լուսինե Ավետիսյանը։ Կախված ապրանքների տեսակից՝ փաթեթավորման միջոցներ, մարտկոցներ, էլեկտրոնային սարքավորումներ, անվադողեր և այլն, բիզնեսից գանձվող վճարները տարբեր են լինելու։ Թափոնների կառավարման փորձագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը նշեց, որ այս գործընթացը նպաստելու է աղբավայրեր ուղղվող թափոնների կրճատմանը։ «Օրինակ՝ մարտկոց ներմուծող ընկերությունները ստեղծելու են շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը կազմակերպելու է թափոն դարձած մարտկոցների էկոլոգիապես անվտանգ գործածությունը, այն է՝ դրանց հավաքում, վնասազերծում կամ վերամշակում։ Բիզնեսից գանձվող վճարների շրջանակում հաշվարկվելու են ինչպես ստեղծվող կազմակերպության վարչական ծախսերը, այնպես էլ թափոնների հավաքագրումը, իրազեկման արշավները, ենթակառուցվածքների ստեղծումը, վերամշակումը և այլն»,-ասաց Հարություն Ալպետյանն՝ ընդգծելով, որ այդ կազմակերպությունները պետության վերահսկողության տակ են լինելու։ Այս նոր գործընթացը ենթադրում է բիզնեսի համար հավելյալ ֆինանսական բեռ, ենթակառուցվածքների զարգացում, կրթական ծրագրերի անհրաժեշտություն։ Այդ համատեքստում «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ նախագահ Էլինա Մարգարյանը կարևորեց ինչպես իրազեկման աշխատանքների, կրթական ծրագրերի իրականացումը, այնպես էլ բիզնեսի, քաղաքացիների վարքագծի վերանայումը։ «Հայաստանը մեծ բարեփոխումների առջև է կանգնած ու մենք այսօր խոսում ենք շրջանաձև տնտեսության մասին։ Շատ կարևոր է իրազեկման մակարդակի բարձրացրումը, ենթակառուցվածքների զարգացումը, վարքագծի փոփոխությունը։ Այս առումով տեղական ընկերությունները երկար ճանապարհ ունեն անցնելու՝ սովորել միջազգային փորձը, որ անցումային շրջանը հեշտ լինի իրենց համար։ Ի դեպ, վարքագծային փոփոխությունն անհրաժեշտ ոչ միայն բիզնեսի կողմից, այլև՝ սպառողի։ Ի վերջո՝ եթե մենք խոսում ենք թափոնի հավաքագրման մասին, նշանակում է, որ սպառողն աղբի տեսակավորման առումով անելիք ունի»,-ասաց Էլինա Մարգարյանը։ Ծրագիրը պիլոտային տարբերակով ներդրվելու է մինչև 15 հազար բնակչություն ունեցող համայնքում։ Ներկայում օրենսդրական փաթեթը մշակման փուլում է, այն շուտով կդրվի հանրային քննարկման։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%b6-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d6%84%d5%a1%d5%b5%d6%84%d5%a1%d5%b5%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%a5%d5%b6%d6%81%d5%a1/
In
other , shrjaka-mijavayr
Ամբողջ աշխարհում հողերը կորցնում են կալիումը՝ վտանգի տակ դնելով բերքը
Posted on 22 Փետրվարի, 2024

Ինչպես հայտնում են Լոնդոնի հետազոտական կենտրոնի, Էդինբուրգի համալսարանի և Մեծ Բրիտանիայի Էկոլոգիայի և հիդրոլոգիայի կենտրոնի հետազոտողները, գյուղատնտեսական հողահանդակներում կալիումի դեֆիցիտը չճանաչված, բայց պոտենցիալ սպառնալիք է՝ համաշխարհային պարենային անվտանգության համար։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ կալիումը պատկանում է այն տարրերի թվին, որի կարիքն ունեն բույսերն իրենց աճի համար։ Այն բույսին է անցնում արմատների միջով հողի խոնավության մեջ լուծված աղերի ձևով, բայց հողի մեջ կալիումի լուծելի աղեր քիչ կան: Այդ պատճառով էլ առանց պարարտանյութի ցանքից հետո հողն աղքատանում է կալիումի աղերից և բերքատվությունը նվազում է։ Ֆերմերները հաճախ իրենց դաշտերը հարստացնում են կալիումական պարարտանյութերով, սակայն կալիուամական պարարտանյութերի թանկացումը և դրանց մատակարարման հետ կապված խնդիրները կարող են խոչընդոտել դրա օգտագործմանը։ Հետազոտողները հայտնում են, որ ամբողջ աշխարհում գյուղատնտեսական հողերի մոտ 20%-ը բախվում է կալիումի խիստ պակասի, որի հետ կապված որոշակի շրջաններ ամենայն հավանականությամբ ավելի շատ գյուղատնտեսական կորուստներ կունենան, այդ թվում՝ 1․Հարավ-արևելյան Ասիայի գյուղատնտեսական հողերի 44%, 2․Լատինական Ամերիկայում՝ 39%, 3․Սահարայի հարավում գտնվող Աֆրիկայում՝ 30%–ը, 4․ Արևելյան Ասիայում՝ 20%։ Ներկայումս կալիումական պարարտանյութերի արտադրության 80% -ը բաժին է ընկնում Կանադային, Ռուսաստանին, Բելառուսին և Չինաստանին։ Միայն 2021 թվականին կալիումի սպառումը հասել է 45 միլիոն տոննայի, ըստ հետազոտողների կանխատեսումների մինչև 2025 թվականը համաշխարհային արտադրությունը կհասնի 69 միլիոն տոննայի։ Կալիումական պարարտանյութերի արտադրությունը զգալի ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա: Կալիումական պարարտանյութերի արտադրությունը միլիոնավոր տոննա աղբ է առաջացնում, որը հիմնականում կազմված է նատրիումի քլորիդ աղերից և թափվելով հողի մեջ՝ վնասում է բույսերին ու կենդանիներին։ Հետազոտական կենտրոնն առաջարկում է ստեղծել միջկառավարական համագործակցային հարթակ, որպեսզի մշակվի արտադրման, օգտագործման և մոնիթորինգի գլոբալ քաղաքականություն, ինչպես մշակվել է ազոտի համար։ Մանրամասը՝ այստեղ․ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b6%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a3%d5%b8%d5%b4%d5%a1%d5%b2%d5%a2%d5%ab-%d6%87-%d5%b0/
In
other , shrjaka-mijavayr
118 դեպքով վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին
Posted on 22 Փետրվարի, 2024





