Կենցաղային օդի աղտոտվածությունը պատճառ է հանդիսացել տարեկան մոտ 3․2 միլիոն մահվան

https://eco.am/%d5%af%d5%a5%d5%b6%d6%81%d5%a1%d5%b2%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%85%d5%a4%d5%ab-%d5%a1%d5%b2%d5%bf%d5%b8%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b6/

Աշխարհում մոտ 2․3 միլիարդ մարդ (աշխարհի բնակչության մոտ 1/3) եփում է բաց կրակի կամ անարդյունավետ վառարանների միջոցով` որպես վառելիք օգտագործելով կերոսին, կենսազանգված (փայտ, գոմաղբ և մշակաբույսերի թափոններ) և ածուխ, ինչն առաջացնում է կենցաղային օդի աղտոտվածություն:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, 2020 թվականին տնային տնտեսությունների օդի աղտոտվածությունը պատճառ է հանդիսացել տարեկան մոտ 3․2 միլիոն մահվան, այդ թվում՝ մինչև 5 տարեկան երեխաների ավելի քան 237 000 մահվան դեպքերի: Մթնոլորտային օդի և կենցաղային օդի աղտոտվածության համակցված հետևանքները կապված են տարեկան 6․7 միլիոն վաղաժամ մահվան հետ:

Այդ մարդկանց մեծ մասն աղքատ է և ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև կա ավելի մաքուր պատրաստման այլընտրանքների հասանելիության մեծ անհամապատասխանություն. 2021 թվականին քաղաքային բնակավայրերի մարդկանց միայն 14%-ն էր ապավինում աղտոտող վառելիքին և տեխնոլոգիաներին՝ համեմատած գլոբալ գյուղական բնակչության 49%-ի հետ:

Կենցաղային օդի աղտոտվածությունը հանգեցնում է ոչ վարակիչ հիվանդությունների, ներառյալ՝ ինսուլտը, սրտի իշեմիկ հիվանդությունը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը և թոքերի քաղցկեղը:

Կանայք և երեխաները, որոնք սովորաբար պատասխանատու են կենցաղային գործերի համար, տներում աղտոտող վառելիքի և տեխնոլոգիաների օգտագործումից ամենանամեծ վնասակար ազդեցությունն են կրում։

Կարևոր է ընդլայնել մաքուր վառելիքի և տեխնոլոգիաների օգտագործումը՝ կենցաղային օդի աղտոտվածությունը նվազեցնելու և առողջությունը պաշտպանելու համար: Դրանք ներառում են`

1․արևային էներգիա,

2․ էլեկտրաէներգիա,

3․բիոգազ,

4․հեղուկացված նավթային գազ (LPG),

5․բնական գազ,

6․ ալկոհոլային վառելիք,

7․ինչպես նաև կենսազանգվածի վառարաններ, որոնք համապատասխանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուղեցույցների արտանետումների թիրախներին:

Հաշվի առնելով աղտոտող վառելանյութերի և կերակուր պատրաստելու վառարանների լայն կիրառումը՝ ԱՀԿ-ն հրապարակել է ուղեցույցների մի շարք՝ Ներքին օդի որակի ուղեցույցներ. վառելիքի այրումը տանը, ինչն առաջարկում է տներում, մասնավորապես՝ ճաշ պատրաստելու, ջեռուցելու և լուսավորելու համար, առողջության պահպանման համար անհրաժեշտ վառելիքն ու տեխնոլոգիաները, ինչպիսիք են արևը, էլեկտրականությունը, կենսագազը, հեղուկ նավթային գազը (LPG), բնական գազը, ալկոհոլային վառելիքը, ինչպես նաև կենսազանգվածի վառարանները, որոնք համապատասխանում են ԱՀԿ ուղեցույցների արտանետումների թիրախներին:

Մանրամասները՝ այստեղ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչպե՞ս է օդի աղտոտվածությունը ազդում երեխաների վրա

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։