Թափոնների կառավարումը զգալի ներուժ ունի կլիմայի փոփոխության մեղմման գործում

https://eco.am/%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%a6%d5%a3%d5%a1%d5%ac%d5%ab-%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%aa-%d5%b8/

Թեև եվրոպական երկրներն արդեն ունեն բազմաթիվ նախաձեռնություններ թափոնների կառավարման և շրջանաձև տնտեսության վերաբերյալ, սակայն շրջանաձև տնտեսության գործողությունները, ընդհանուր առմամբ, քիչ են ներկայացված կլիմայական ազգային քաղաքականություններում և միջոցառումներում, հաճախ դրանց միջոլորտային բարդության և կլիմայի հաշվետվություններում դրանք դիտարկելու հատուկ ուղեցույցների բացակայության պատճառով:

Ըստ Եվրոպական բնապահպանական գործակալության վերլուծության, շրջանաձև տնտեսության քաղաքականության և միջոցառումների որոշ ձևեր ներառված են եվրոպական երկրների կողմից ներկայացված կլիմայական քաղաքականության 6%-ում (կենտրոնանալով թափոնների վրա): Թափոնների հատվածի ընդհանուր ջերմոցային գազերի արտանետումները եվրոպական երկրներում 1990 թվականից ի վեր նվազել են 42%-ով և, համաձայն կանխատեսումների, կշարունակեն նվազել՝ մինչև 2050 թվականը: Ակնկալվող կրճատումը կազմում է 68%-ով՝ 1990 թվականի համեմատ: Թեև թափոնների ոլորտը կազմում է ՋԳ արտանետումների մոտ 3%-ը, թափոնների ավելի լավ օգտագործումը որպես ռեսուրս և կանխարգելումը կարող է օգնել նվազեցնել արտանետումները այլ ոլորտներում:

Թափոնների կառավարումը և շրջանաձև տնտեսությունը զգալի ներուժ ունեն կլիմայի փոփոխության մեղմման գործում: Այս երկու ոլորտների կապակցումից երկրները կարող են օգուտ քաղել:

Մանրամասները՝ այստեղ․ 

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Աշխարհն առանց թափոնների»․ աշակերտները սովորում են փրկել մոլորակը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով