ՀՀ-ն շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ անում է առավելագույնը․ Վլադիմիր Կիրակոսյան

https://eco.am/%d5%b0%d5%b0-%d5%b6-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%ab/

Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի հետ համատեղ Էկոեպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը ընդունել է «Հայաստանում hողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով» ծրագրի փորձագետ Դեվրա Ջարվիզին։

Eco.am սոցիալական հարթակը Էկոպարեկային ծառայությունից տեղեկացավ, որ Ծառայության պետ Կիրակոսյանը կարևորել է ծրագրի արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր բաղադրիչի իրագործումը խթան կհանդիսանա՝

1 Հայաստանի անտառածածկ տարածքների ընդլայնման,

2անտառային տնտեսության և նրա կարողությունների զարգացման,

3․ քաղաքային և մերձքաղաքային ագրոկենսաբազմազանության պահպանման,

4․կլիմայի փոփոխության մեղմման և առհասարակ շրջակա միջավայրն ավելի լավը դարձնելու համար։

«Հայաստանի Հանրապետությունը մեծ պատասխանատվությամբ է մոտենում շրջակա միջավայրի պահպանությանն ու հիմնախնդիրների լուծման ուղղությամբ անում է առավելագույնը՝ ցանկալի արդյունք գրանցելու համար։ Մասնավորապես, հողերի և անտառների վերականգման մասով, ինչի հետ կապված մեր երկիրն ունի միջազգային պարտավորություններ՝ Փարիզյան համաձայնագրի շրջանակներում»,- հանդիպմանն ասել է Կիրակոսյանը։

Դեվրա Ջարվիզն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել ծրագրի արդյունավետ իրագործման համար անել առավելագույնը, այնուհետև ներկայացրել է ծրագրի բաղադրիչներին և դրանց իրագործմանը վերաբերող մանրամասներ։

Այսպիսով՝ ծրագրի իրագործմամբ.

1 կավելանան անտառածածկ տարածքները, ինչը կնպաստի կլիմայական փոփոխությունների մեղմմանը,

2 անտառային տնտեսությունը կհամալրվի նոր, ժամանակակից տեխնիկայով և հատուկ միջոցներով, որոնք կնպաստեն անտառածածկ տարածքների հսկողության և հրդեհային անվտանգության բարձրացմանը,

3․ ծրագրով նախատեսված ոլորտներում կբարձրանա հանրային իրազեկման և կրթական մակարդակը,

4․ կբարձրանա անտառամերձ տարածքների բնակիչների սոցիալական մակարդակը, վայրի հատապտուղների հավաքմամբ կստեղծվեն նաև սեզոնային աշխատատեղեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

413 մլն դրամ ՝ անտառավերականգնման ու անտառապատման աշխատանքներին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով