ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հունվար ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 118 դեպք: Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Մասնավորապես
ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 22 հանձնարարագիր։ Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 18 հաշվարկ՝ 54.479.337 ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 60 որոշում, նշանակվել 8.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 2 վարչական վարույթ:
Տրվել է պարտադիր կատարման 14 հանձնարարական՝
1․ վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ – 6,
2․ ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն – 2,
3․ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանություն – 2։
4․ վիճակագրական հաշվետվություններ – 2,
5․մթնոլորտային օդի պահպանություն – 1,
6․ հողերի օգտագործում և պահպանություն – 1
Գործունեության կասեցում
9 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝
1․ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 5,
2․առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության – 2,
3․ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության – 2։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 36 գործ (ընդհանուր՝ 6.962.062 ՀՀ դրամ)։
ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 9.040.333 ՀՀ դրամ:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 51 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 88 հաշվարկ՝ 82.319.216 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 10 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 21 որոշում, նշանակվել 2.200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 7 վարչական վարույթ:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 22 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 55 հաշվարկ՝ 10.984.055 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 20 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 530.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 3 վարչական վարույթ:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 9 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 25 հաշվարկ՝ 81.008.118 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 9 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 5 վարչական վարույթ:
Իրականացվել է 3 չափագրման աշխատանք՝ ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման դեպքերով։
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք։
Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 6 որոշում, նշանակվել 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում
Արձանագրվել է 9 դեպք։
Հարուցվել է 9 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 11 որոշում, նշանակվել 550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 2.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։






Թողնել մեկնաբանություն