Ինչպես հայտնում են Լոնդոնի հետազոտական կենտրոնի, Էդինբուրգի համալսարանի և Մեծ Բրիտանիայի Էկոլոգիայի և հիդրոլոգիայի կենտրոնի հետազոտողները, գյուղատնտեսական հողահանդակներում կալիումի դեֆիցիտը չճանաչված, բայց պոտենցիալ սպառնալիք է՝ համաշխարհային պարենային անվտանգության համար։
Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ կալիումը պատկանում է այն տարրերի թվին, որի կարիքն ունեն բույսերն իրենց աճի համար։ Այն բույսին է անցնում արմատների միջով հողի խոնավության մեջ լուծված աղերի ձևով, բայց հողի մեջ կալիումի լուծելի աղեր քիչ կան: Այդ պատճառով էլ առանց պարարտանյութի ցանքից հետո հողն աղքատանում է կալիումի աղերից և բերքատվությունը նվազում է։
Ֆերմերները հաճախ իրենց դաշտերը հարստացնում են կալիումական պարարտանյութերով, սակայն կալիուամական պարարտանյութերի թանկացումը և դրանց մատակարարման հետ կապված խնդիրները կարող են խոչընդոտել դրա օգտագործմանը։
Հետազոտողները հայտնում են, որ ամբողջ աշխարհում գյուղատնտեսական հողերի մոտ 20%-ը բախվում է կալիումի խիստ պակասի, որի հետ կապված որոշակի շրջաններ ամենայն հավանականությամբ ավելի շատ գյուղատնտեսական կորուստներ կունենան, այդ թվում՝
1․Հարավ-արևելյան Ասիայի գյուղատնտեսական հողերի 44%,
2․Լատինական Ամերիկայում՝ 39%,
3․Սահարայի հարավում գտնվող Աֆրիկայում՝ 30%–ը,
4․ Արևելյան Ասիայում՝ 20%։
Ներկայումս կալիումական պարարտանյութերի արտադրության 80% -ը բաժին է ընկնում Կանադային, Ռուսաստանին, Բելառուսին և Չինաստանին։
Միայն 2021 թվականին կալիումի սպառումը հասել է 45 միլիոն տոննայի, ըստ հետազոտողների կանխատեսումների մինչև 2025 թվականը համաշխարհային արտադրությունը կհասնի 69 միլիոն տոննայի։
Կալիումական պարարտանյութերի արտադրությունը զգալի ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա: Կալիումական պարարտանյութերի արտադրությունը միլիոնավոր տոննա աղբ է առաջացնում, որը հիմնականում կազմված է նատրիումի քլորիդ աղերից և թափվելով հողի մեջ՝ վնասում է բույսերին ու կենդանիներին։
Հետազոտական կենտրոնն առաջարկում է ստեղծել միջկառավարական համագործակցային հարթակ, որպեսզի մշակվի արտադրման, օգտագործման և մոնիթորինգի գլոբալ քաղաքականություն, ինչպես մշակվել է ազոտի համար։
Մանրամասը՝ այստեղ․
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ներկայացվել է Հայաստանում գոմաղբի և հողերի կառավարման գործելակերպի հարցման արդյունքները






Թողնել մեկնաբանություն