Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Կլիմայի փոփոխությունը արտացոլվել է եղանակա-կլիմայական էքստրեմալ երևույթների արժեքներով

Կլիմայի փոփոխությունը արտացոլվել է եղանակա-կլիմայական էքստրեմալ երևույթների արժեքներով
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) ընդունել է  Արկտիկայում  ջերմաստիճանի նոր ռեկորդի փաստը: 2020 թվականի հունիսի 20-ին Ռուսաստանի Վերխոյանսկ քաղաքում դիտված 38°C (100.4°F) ջերմաստիճանը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից ճանաչվել է որպես Արկտիկայի ջերմաստիճանի նոր ռեկորդ։ Ջերմաստիճանը, որն ավելի մոտ է Միջերկրածովյան տարածաշրջանին, քան Արկտիկային, օդերևութաբանական կայանում գրանցվել է արևադարձային ջերմային ալիքի ներթափանցման ժամանակ։ Արկտիկական Սիբիրի տարածքի մեծ մասում 2020 թվականի ամռանը օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 10°C-ով, ինչը հանգեցրել է ավերիչ հրդեհների, ծովային սառույցների մասսայական հալոցքի և կարևոր դեր  խաղացել 2020 թվականի կլիմայական նկարագրում (այն երրորդ տաք տարին էր, դիտարկումների ողջ պատմության ընթացքում)։ «Այս նոր ռեկորդը ՀՕԿ-ի Եղանակի և կլիմայի էքստրեմալ երևույթների արխիվում գրանցված հերթական արժեքներից է։ Արժեքներ, որոնք ահազանգում են փոփոխվող կլիմայի մասին։ 2020 թվականին ջերմաստիճանային ռեկորդ (18.3°C) գրանցվել է նաև անտարկտիկայի համար», -ասել է ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար պրոֆեսոր Պետեր Թաալասը։ Նա նաև նշել է, որ հաստատման փուլում են գտնվում նաև ջերմաստիճանի մի քանի ռեկորդներ, որոնք գրանցվել են 2020-2021թթ. ընթացքում երկրագնդի տարբեր վայրերում, և երբեք ջերմաստիճանի այսքան շատ միաժամանակ գրանցված բարձր արժեքներ չեն եղել։ Արկտիկան համարվում է աշխարհի արագ տաքացող տարածքներից։ Ռեկորդային բարձր ջերմաստիճանները և կլիմայի շարունակական փոփոխությունները ՀՕԿ-ի փորձագիտական խմբին ստիպեցին, որ Եղանակի և կլիմայի էքստրեմալ ջերմաստիճանների արխիվում նոր ցուցանիշ ավելացնեն, որպես բարձր ջերմաստիճան գրանցված հյուսիսային 66.5° լայնություններում։ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC

Որքա՞ն և ինչ ծառեր են հատվել․ պարզաբանում է ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգը

Որքա՞ն և ինչ ծառեր են հատվել․ պարզաբանում է ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգը
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն օրերս ամփոփեց 2021 թվականի աշնանային ծառահատումների և սանիտարական էտի շրջանը։ Նախատեսված մեկ ամսի փոխարեն, եղանակային պայմանները նպաստեցին, որ աշնանային էտման շրջանը ևս մեկ շաբաթով երկարի։ Eco.am մեդիա հարթակը, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանի հետ, զրուցել է աշնանային ծառահատման և սանիտարական էտի մանրամասների մասին։ - Նախ ասեմ, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, ծառահատման աշխատանքները հիմնականում իրականացնում է հաստատված տոմսերի հիման վրա։ Բոլոր վթարային, չորացած ծառերը գույքագրում ենք, ներկայացնում Քաղաքապետարանի բնապահպանության վարչություն, եթե հաստատվում է, արդեն իրականացնում ենք հատումները, իսկ եթե ոչ, ապա հատելու որևէ իրավական հիմք չի լինում։ - Իսկ ի՞նչ սկզբունքով է որոշվում, որ ծառն արդեն հատման է ենթակա։ - Հունիս-հուլիս ամիսներից ունենք քաղաքապետի հատուկ որոշում։ Ըստ այդ ընթացակարգերի, դիմում ենք Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչություն, իրենք նույնպես ստուգումներ են իրականացնում, համոզվում են, որ այդ ծառն իրոք վթարային է, կամ ամբողջությամբ չորացել է, ապա նոր հատվում է։ Սակայն, եղել են եզակի դեպքեր, երբ մեր մասնագետները ծառն ընդգրկել են չորացած ծառերի շարքում, բայց գարնանը, եղանակի փոփոխման հետ, ծառը սկսել է բողբոջել և բնականաբար այն հանել ենք հատման ցուցակից։ - Պարոն Գրիգորյան, բայց երբեմն էլ բնակիչներն են մտավախություն հայտնում, որ շենքի հարակից տարածքում կամ բակերում հատված ծառին կփոխարինի մեկ այլ ապօրինի շինություն։ - Նման դեպքերում բացատրական աշխատանքներ են տանում համաքաղաքցիների հետ։ Մեծամասնությունն ըմբռնումով է մոտենում, բայց որոշ դեպքերում չեն հավատում։ Թեև, դրա համար էլ իրենց չեմ մեղադրում, քանի որ նախկինում նման շատ դեպքեր են եղել, որ հատվել են ծառեր ու տարածքում շինարարություն են իրականացրել։ Մի խոսքով, ամեն ինչ կատարում ենք օրենքի սահմաններում։ Մենք այդ իրավունքը չունենք ու ոչ մի նկատառումներ էլ չկան, որ կտրվեն այդ ծառերը։ Ընդհակառակը, երբ բնակիչներն են դիմում, որ այս ծառը մեզ խանգարում է (հիմնականում բակային տարածքներում) ու մեր մասնագետները տեղում, եթե տեսնում են, որ այդ խնդիրը չկա, հանգամանալից բացատրում են, նաև գրավոր պատասխանում, որ այս ծառը կենսունակ է և ենթակա չէ հատման։ Չնայած դժվարություններին մեր ՀՈԱԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի մեր Երևանը լինի կանաչ ու գեղեցիկ, որ մարդիկ, անցորդները գեղագիտական բավականություն ստանան։ Համոզված եմ, մոտ ապագայում արդեն դրական արդյունքների կհասնենք։ Պարզապես յուրաքանչյուր քաղաքացի պետք է սրտացավ լինի մեր մայրաքաղաքի հանդեպ, խնդիրներ նկատելու դեպքում՝ ահազանգի։ - Տասը վարչական շրջաններում, թվերի լեզվով, ի՞նչ պատկեր ունենք՝ աշնանային սանիտարական էտի ու ծառահատման արդյունքում։ - Տասը շրջաններում նախատեսված էր 7720 ծառի ենթարկել սանիտարական էտման, բայց, քանի որ էտի համար բնակլիմայական պայմաններն ավելի նպաստավոր եղան, իմ զեկուցագրի հիման վրա, մեր ՀՈԱԿ-ի տնօրենը՝ պարոն Հակոբյանը ևս 8 օրով  ավելացրեց էտի շրջանը։ Դա էլ նպաստեց, որ գերակատարենք արդյունքները ու 7720-ի փոխարեն, դեկտեմբերի 1-ի դրությամբ, էտվեց 9737-ը, որից, ըստ վարչական շրջանների էտվել է․ 1․ Արաբկիրում՝ 2248 2․ Կենտրոնում և Նորք Մարաշում՝ 1717 ծառ 3․ Քանաքեռ-Զեյթունում՝ 1410 4․Աջափնյակում՝ 1056 ծառ 5․ Մալաթիա-Սեբաստիայում՝ 925 6․ Շենգավիթում՝ 850 7․ Էրեբունիում՝ 495 8․ Դավթաշենում՝ 460 9․ Ավանում ՝ 294 10․ Նոր Նորքում՝ 282։ Հետո, Քաղաքապետարանից ստացանք գրություն՝ փողոցների նոր գրաֆիկով, որ տվյալ փողոցներում 3 մետր բարձրությամբ բոլոր ծառերի ճյուղերը էտենք, որպեսզի նոր երթուղի մտած ավտոբուսներն աշխատեն անխափան։ Արդյունքում, էտման ենթարկեցինք մոտավորապես 10500 ծառ, վերջին 1500-ը՝ մասնակի։ Սանիտարական էտին զուգահեռ հատվեցին նաև չոր, անկենսունակ ծառերը: Այս դեպքում, ներառյալ տասը վարչական շրջաններում, հատման է նախատեսված 1090 ծառ, որից հատվել է 861-ը: Այս պահին էլ դեռ աշխատանքները շարունակվում են և մինչև ամսվա վերջ տվյալները փոփոխության կենթարկվեն։ Չորացած կամ վթարային ծառերը, որոնք դեռ պիտի հատվեն, մենք ավտոաշխատարոկով իջեցնում ենք այն մակարդակի վրա, որ ձյուն էլ գա մեր աշխատանքներին չխանգարի։ - Այսինքն, գարնանը Երևան քաղաքում թթվածնի պակաս չե՞նք ունենա։ - Թթվածնի պակաս չենք ունենա, քանի որ մենք կտրում ենք չորացած ծառերը, իսկ թթվածին արտադրող վթարային ծառերն էլ վտանգավոր են մարդկությանը վնաս հասցնելու համար։ Տոկոսային հարաբերությամբ հատվել են 90% չորացած և 10 % վթարային ծառեր։ Բայց, փոխարենը նաև ծառատնկումներ ենք կատարում, որոնք մեկ-երկու տարի հետո ավելի փարթամ կլինեն։ Ամենակարևորը, որ հիվանդ, չարացած ծառերը, որոնք ազդում էին քաղաքի գեղազարդության վրա, աշխատում ենք փոխարինել նոր տեսակներով, որոնք մինչև 5 տարի աճից հետո արդեն կլինեն նորմալ ծառեր։ - Պարոն Գրիգորյան, իսկ արդեն հատված ծառերն ի՞նչ հանգրվան են ունենում։ - Լավ հարց տվեցիք։ Երբ մենք կազմում ենք ծառահատման տոմսերը, դրանց մեջ հատուկ աղյուսակներով նշվում է, թե ինչ տեսակի ծառ է, իր նկարագարությամբ՝ չոր է, թե՝ ոչ, իրավական հիմքերը։ Երբեմն շինությանը սերտաճախ ծառ է լինում, որը խաթարում է հիմքը, այդ ծառահատման տոմսում նշվում է նաև ծառի բարձրությունը, բնի հաստություն, թե քանի խորանարդ մետր բնափայտ է գոյանալու դրանից։ Ծառահատման տոմսի հիման վրա հատված ծառերն ուղարկում ենք և պահեստավորում «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային տնտեսությունում։ Համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի էտումից ու չոր ծառերի հատումից գոյացած փայտանյութը տրամադրվում է սոցիալապես անապահով ընտանիքներին։ Ընտանիքների քանակն ու կարիքները գնահատում են Երևանի վարչական շրջանների պատասխանատուները՝ համապատասխան Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված չափորոշիչների։ Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է 1-ից 3 խմ վառելափայտ։

Գերչակի յուղի 6 օգտակար հատկությունները

Գերչակի յուղի 6 օգտակար հատկությունները
Մաշկային, մարսողության և այլ խնդիրների դեպքում, հաճախ ենք մեր մեծերից լսում, որ դրա բուժման իդեալական միջոցը գերչակի յուղն է։ Eco.amմեդի հարթակն ուսումնասիրելով մասնագետների վերլուծությունները, առանձնացրել է գերչակի յուղի օգտակար ու նպաստավոր հատկությունները։ Նախ, գերչակի յուղը հարոստ է վիտամին E-ով, հանքանյութերով և սպիտակուցներով։ Այն հզոր հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի: Բացի այդ, այն հարուստ է օմեգա 9 ճարպաթթուներով, որոնք էական ազդեցություն են ունենում  մազերի սնուցման  համար և կարող են վերականգնել դրանց աճը։ Բարենպաստ է նաև հոնքերի ու թարթիչների աջի վերականգնման համար։ Գերչակի յուղի օգտակարությունը և կիրառման եղանակները Գերչակի յուղը թափանցում է ծակոտիներն ու նպաստում մազերի աճին: Բարելավում է ավշային համակարգի աշխատանքը: Հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ կանխում է բորբոքումը: Թեթևացնում է փորկապությունը: Նպաստում է գլխացավի վերացմանը: Օգտակար է բշտիկների և մաշկային հիվանդությունների բուժման համար:  Ինչպես կիրառել Մազերի աճը բարելավելու համար գերչակի յուղը պետք է քսել գլխամաշկին, ծածկել և պահել մինչև 60 րոպե, ապա լվանալ տաք ջրով: Կարելի է կրկնել շաբաթական 3 անգամ: Կան նաև գերչակի յուղի փաթեթիկներ, որոնք կարելի է փաթաթել կտորով և դնել մաշկին մի շարք հիվանդությունների պարագայում, ինչպես օրինակ` այտուցված հոդերի, միոմայի, երիկամային քարերի, մարսողական խանգարումների, դաշտանային ցավերի ժամանակ:    

Որոնք են սեզոնային մաշկային հիվանդությունները․ պարզաբանում է մաշկաբանը

Որոնք են սեզոնային մաշկային հիվանդությունները․ պարզաբանում է մաշկաբանը
Եղանակային փոփոխությունների հետ գլուխ են բարձրացնում նաև մաշկային հիվանդությունները։ «Կան մի շարք մաշկային հիվանդություններ, որոնց բնորոշ է սեզոնայնությունը»,- ասում է մաշկաբան-վեներոլոգ Սևակ Մկրտչյանն ու թվարկում աշնան-ձմռան ամիսներին սրացող ամենահաճախ հանդիպող հիվանդությունները․ Պսորիազ Այն ունի երկարատև, խրոնիկական ընթացք, որը ամռան ամիսներին կարող է նվազել, քանի որ որոշ հիվանդների մոտ արևի ճառագայթները դրական են անդրադառնում պսորիազի ընթացքի վրա: Իսկ աշնան և ձմռան ամիսներին հնարավոր են սրացումներ։ Ատոպիկ մաշկաբորբ Սեզոնային սրացումներ բնորոշ են նաև ատոպիկ մաշկաբորբին՝ աշնան և գարնան ամիսներին: Սրացումներից խուսափելու համար անհրաժեշտ է մշտական պահպանողական խնամք և դինամիկ հսկողություն՝ մաշկաբանի կողմից: Սնկային հիվանդություն Աշնանը հաճախ են լինում նաև գունափոփոխ որքինի դեպքերը, որն իրենից ներկայացնում է սնկային հիվանդություն: Պատճառն այն է, որ ամռանը արևի տակ երկար մնալու արդյունքում առողջ մաշկը մգանում է, իսկ սնկով ախտահարված օջախները մնում են սպիտակ բծերի տեսքով: Ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է անցկացնել հետազոտություն սնկերի նկատմամբ: Առողջ եղեք։

Որքա՞ն ծառ է փրկվել տեսակավորման շնորհիվ

Որքա՞ն ծառ է փրկվել տեսակավորման շնորհիվ
Թափոնները տեսակավորելով փրկում ենք բնությունը. այս պնդումը բնապահպանական միֆ չէ: Տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչությունից, պնդելով՝ թարմ հաշվարկներ ունենք և խոսում ենք թվերով: Քաղաքացիների տեսակավորած թուղթը հասել է վերամշակման գործարաններ ու նպատակային օգտագործվել: 1 Միայն հոկտեմբեր ամսին փրկվել է 700 ծառ: 2․Վերջին 10 ամսվա ընթացքում հավաքված ու վերամշակված թղթով դուք փրկել եք 7000 հատ 11 մետր բարձրություն ունեցող ծառ: 3Անտառային պայմաններում ամեն ծառ զբաղեցնում է մոտ 9 քմ տարածք: Նշանակում է՝ փրկվել է մոտ 6 հա անտառային տարածք: Իսկ 1 հա անտառն ապահովում է օրական 8 կգ թթվածնով, դա 200 մարդու մեկ օրվա թթվածնային պաշարն է: Ստացվում է, որ թուղթ ու ստվարաթուղթ տեսակավորելով ԴՈՒՔ ապահովել եք օրական 48 կգ թթվածին, ասինքն՝ 1200 մարդու օրական թթվածնային պաշար: Երբ տեսակավորման ցուցանիշներն ավելանան, կավելանա նաև փրկված ծառերի քանակը:

Ի՞նչ նվիրել տոներին․ 10 լավագույն գրքեր, որոնք խորհուրդ է տալիս «Զանգակ» գրատունը

Ի՞նչ նվիրել տոներին․ 10 լավագույն գրքեր, որոնք խորհուրդ է տալիս «Զանգակ» գրատունը
Ընթերցանությունը ևս մեկ քայլ է դեպի առողջ ապրելակերպ, որի շնորհիվ մարզվում է ուղեղն ու այն վերազինվում թարմ մտքերով և գիտելիքներով։ Տոնական եռուզեռին զուգահեռ հաճախ ենք բախվում այն խնդրի հետ, թե ինչ նվիրել սիրելի ու հարազատ մարդկանց։ Ամանորը սարերի հետևում չէ, ուստի, տոներին ընդառաջ, Eco.am մեդիա հարթակն իր ընթերցողներին ներկայացնում է 10 լավագույն գրքեր՝ որոնք խորհուրդ է տալիս «Զանգակ» գրատունը։ Իսկ ցանկը ներառում է հայ և արտասահմանյան լավագույն հեղինակներ։ 1. Ջոան Ռոուլինգ, Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները: Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք: Պատվիրել՝   https://zangakbookstore.am/harri-potery-ev-pilisopayakan-qary-1 2 Էլիզաբեթ Գիլբերթ, Ուտել, աղոթել, սիրել Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում ։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Պատվիրել՝   https://zangakbookstore.am/utel-akhotel-sirel 3 Մարգարետ Միտչել, Քամուց քշվածները Վեպի գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյթոն շրջանում և Ատլանտա քաղաքում։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի եւ վերակառուցման դարաշրջանն է: Պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած դուստրը՝ Սքարլեթ Օ’Հարան, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո պետք է պայքարի սովի, աղքատության դեմ, պահպանի հորից ժառանգություն ստացած հողակտորը եւ փորձի գտնել իր երջանկությունը։ Սա Մոխրոտիկի պատմությունն է՝ հակառակ շարադրանքով. հարուստ և անհոգ գեղեցկուհին աղքատության ու սովի է մատնվում։ Վեպն անհոգ աղջկա դժվարին հասունացման մասին է։ Պատվիրել՝   https://zangakbookstore.am/qamuts-qshvatsnery-hator-1 4 Միլան Կունդերա, Կեցության անտանելի թեթևությունը «Կեցության անտանելի թեթևությունը» Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որը խորհրդանշում է XX դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հատկությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդատվություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման անհնարինությանը: Պատվիրել՝    https://zangakbookstore.am/ketsutyan-antaneli-tetevutyuny 5 Վըրջինիա Վուլֆ, Միսիս Դելոուեյ «Միսիս Դելոուեյ»–ը Վըրջինիա Վուլֆի՝ գեղագիտական առումով առաջին ամբողջական նորարարական վեպն է, որն ընդգրկում է ընդամենը մեկ օրվա իրադարձություններ, և որտեղ յուրահատուկ` վուլֆյան «գիտակցության հոսքի» միջոցով հետպատերազմյան Անգլիան և առհասարակ ժամանակի ամեն ակնթարթը ներկայացվում են հերոսների սուբյեկտիվ ընկալումների միջոցով: Հատկապես էական են երկու հերոսների գոյաբանական մտորումները. պառլամենտականի ազնվական կինը նախապատրաստում և ավարտին է հասցնում իր ամենամյա երեկույթը, իսկ զորացրված հոգեկան հիվանդը ինքնասպան է լինում: Սակայն երկու հերոսները, որոնք երբևէ չեն հանդիպել ժամանակի և տարածության անտեսանելի խաչմերուկում, ձուլվում են իրար, նույնանում, և հերոսուհին իր մաշկի վրա զգում ու ապրում է կյանքի նոր չափումը: Պատվիրել՝   https://zangakbookstore.am/misis-delouey 6 Անուշ Սարգսյան, Անոն Անուշ Սարգսյանի «Անոն» ժողովածուի պատմվածքներն ու համանուն վիպակը կյանքը և մարդկանց առավելապես զգացական ու հոգեբանական հատույթում ընկալելու և վերլուծելու գեղարվեստական իրացումներ են: Հեղինակը ստեղծում է հիշվող ու գունեղ կերպարներ, որոնք, անկախ իրենց կյանքի դժվարություններից, կյանքին հաղթելու նպատակադրումն ունեն: Հիմնական հերոսները կանայք են, որոնք նույն ընտանիքի տարբեր սերունդներ են՝ ժամանակի սեփական զգացողությամբ: Կյանքի դրամատիզմը նրանց հերոսացման չի մղում, բայց նրանցից յուրաքանչյուրը ակամա լուծում է իր խնդիրը՝ սխրանքի սեփական ճանապարհը գտնելով: Պատվիրել՝    https://zangakbookstore.am/anon 7 Նարինե Աբգարյան, Մանյունյա «Մանյունյան» լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված մի արտասովոր պատմություն է Բերդում անցկացրած մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, շարունակ խառնաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքույշ ու ծիծաղաշարժ դիպվածքներով լի մանկություն, որ մարդուն երջանիկ է դարձնում ամբողջ կյանքում։ Գիրքը հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն զարմանալի մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց վայֆայի ու համակարգչային խաղերի: Պատվիրել՝   https://zangakbookstore.am/manyunya-3 8 Դեն Բրաուն, Վայրի սիմֆոնիա Պատրա՞ստ ես ԽԻԶԱԽ ԱՐԿԱԾՆԵՐԻ: Ճամփորդի՜ր ծառերի և ծովերի միջով Մաեստրո մկան և իր ընկերների ուղեկցությամբ: Ճանապարհին կհանդիպես մեծ կապույտ կետերի և վարազների, պստիկ բզեզների և նրբագեղ կարապների: Բացահայտի՛ր ամեն մեկի թաքնված գաղտնիքը: Ճանապարհին կարող ես նկատել անակնկալներ, որ քեզ համար թողել է Մաեստրո մուկը՝ պախկված բզզացող մեղու, խառը տառեր, որոնցից պետք է կազմես բանալի բառեր, և նույնիսկ թաքնված գաղտնաբառ, որը պետք է բացահայտես: «Նյու Յորք Թայմզ»-ի բեսթսելերային հեղինակ Դեն Բրաունը ստեղծել է իր անդրանիկ նկարազարդ գիրքը, որտեղ կգտնես խելացի, առեղծվածային, երաժշտական և բացառիկ զվարճալի պատմություններ: Պատվիրել՝    https://zangakbookstore.am/vayri-simfonia 9 Սամվել Գևորգյան, 1 րոպե անց 1 րոպե անց գիրքը նախատեսաված է այն անձանց համար, ովքեր գնահատում են յուրաքանչյուր րոպեն, ցանկություն ունեն բացահայտելու ամբողջ ներուժը, որոշել են խոչընդոտները դարձնել հնարավորություն, ձեռքից բաց չեն թողնում հնարավորությունները և մշտապես ձգտում են #ՄիշտԱռաջ։ Պատվիրել՝   https://zangakbookstore.am/1-rope-ants 10․Սթիվեն Քովի, Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքում հեղինակ Սթիվեն Քովին ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում: «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը 1990 թվականից շարունակում է մնալ մեր ժամանակի ամենակարևոր բիզնես գրքերից ՝ ավելի քան 30 միլիոն վաճառված օրինակով: Գիրքը թռուցիկ կերպով կարդալու համար չէ. այն պետք է կարդալ ուսումնասիրելով և նշումներ անելով: Ընթերցանությունն ավարտելուց հետո կզգաք, որ մի հզոր սեմինար եք անցել Քովիի հետ: Պատվիրել՝  https://zangakbookstore.am/amenaardyunavet-mardkants-7-sovoruytnery

«Բեթհովենը սարերում»․ստեղծագործության համաշխարհային պրեմիերան կկայանա Երևանում

«Բեթհովենը սարերում»․ստեղծագործության համաշխարհային պրեմիերան կկայանա Երևանում
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը ներկայացնում է Ալեքսանդր Իրադյանի «Բեթհովենը սարերում» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ «Բեթհովենը սարերում» ստեղծագործությունը կհնչի Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հեղինակի՝ Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ, իսկ հեքիաթը կպատմի սիրված դերասան Հայկ Պետրոսյանը։ Հայաստանի սարերի ﬕ հեռու գյուղում ապրում էր ﬕ տղա՝ անունը Դավիթ։ Դեռ փոքր տարիքից Դավիթը տարբերվում էր մյուսներից․ նրան հետաքրքիր չէր գյուղի սովորական  կյանքը՝ բույսերը, կենդանիները, վարուցանը։ Նրա կիրքը երաժշտությունն էր։ Նա երազում էր ոչ ﬕայն նվագել, այլև դառնալ հայտնի դիրիժոր, որը կկատարի Մոցարտի, Հայդնի, Բրուքների, Մալերի և որ աﬔնակարևորն է Բեթհովենի՝ իր կուռքի սիմֆոնիաները։ Մի օր էլ երազ տեսավ: Նա որոշեց հավաքել իր սեփական նվագախումբը և կատարել Բեթհովենի սիմֆոնիաներն անձամբ՝ իրագործելով իր ﬔծ երազանքը և կիսելով Բեթհովենի երաժշտության գեղեցկությունը բոլոր համագյուղացիների հետ։ Նա սկսեց կանչել մոտակա բոլոր գյուղերի և քաղաքների երաժիշտներին ու երաժշտության սիրահարներին, որ գան և նվագեն իր հետ։ Ստեղծագործությունը պատմություն է ﬕ տղայի մասին, որի սերը երաժշտության հանդեպ այնքան ﬔծ էր, որ իր երազանքին հասնելու համար նա կարողացավ հաղթահարել բոլոր ծանրություններն ու դժվարությունները։      

Eco Coach․ նոր բջջային հավելված, որը կօգնի պահպանել բնությունը, խնայել ընտանեկան բյուջեն և ունենալ էկոկրթված սերունդ

Eco Coach․ նոր բջջային հավելված, որը կօգնի պահպանել բնությունը, խնայել ընտանեկան բյուջեն և ունենալ էկոկրթված սերունդ
«Սենյակից դուրս գալիս լույսն անջատի՛ր», «Ատամներդ լվանալիս ծորակը փա՛կ պահիր», «Այս հեռուստացույցն ո՞ւմ համար է միացրած, եթե նայող չկա», «Հեռախոսդ լիցքավորելուց հետո լարն անջատի՛ր». առօրյա կյանքում ծնողների կողմից հաճախ հնչող նախատինքներ են, որոնք մենք ոչ հաճախ ենք ականջալուր լինում։ Բայց, արդեն մեր ծնողներին օգնության է հասնում Eco Coach բջջային առցանց հավելվածը, որն ամենօրյա քայլերով, անկախ ձեր կամքից, անթիվ օգտակար խորհուրդներով կներխուժի ձեր կյանք ու այն կդարձնի ավելի հեշտ և խնայված։ Հավելվածը ոչ միայն օգտակար կլինի բարելավելու շրջակա միջավայրը, այլ ամենօրյա խորհուրդներով կսովորեցնի կենցաղում օգտվել արդյունավետ հնարավորություններից, դրանք դարձնել առավելություններ ու փոքրիկ քայլերով, բայց արդեն գիտակցված, կենցաղ մտցնել խնայողությունը՝ բոլոր առումներով։ Կենցաղային խնայողության համար հավելվածն առաջարկում է երեք հիմնական դրդապատճառ․ 1․ պաշտպանել շրջակա միջավայրը 2․ կրճատել ծախսերը 3․ խնայել ընտանեկան բյուջեն։ Այս ամենին հնարավոր է հասնել միայն իրագործելի և ամենօրյա արդյունավետ քայլերով, որոնք առաջարկվում է հավելվածում։ [gallery columns="4" link="file" ids="6777,6776,6778,6781,6782,6783,6784,6770,6772,6774,6773,6768,6769,6767,6775,6780,6779,6771,6765,6764"] Eco Coach բջջային առցանց հավելվածը չի անտեսել նաև մանուկներին։ Հավելվածը էկոկրթության հիմքերն ամրապնդող խորհուրդներ ու օրինակներ է ներկայացնում, որի հասցեատերը փոքրիկներն են, որոնք դառնալու են վաղվա էկոկրթված մեր համաքաղաքացիները։ Այնուամենայնիվ, եթե ամենօրյա ռեժիմով հետևեք հավելվածի խորհուրդներին, թե ինչպես խնայել էլեկտրաէներգիան, ջուրը, գազը,  ինչպես տեսակավորել աղբը, կամ՝ պարզ ու հասարակ քայլերով ինչպես նպաստել բնության պահպանությանը, ապա մինչև տարեվերջ կհամոզվեք, որ ընտանեկան բյուջեում կլորիկ գումար եք խնայել։  Էսթետիկ ու նրբաճաշակ նկարազարդումներով երկլեզու հավելվածի հեղինակը դիզայներ, նկարչուհի Արևիկ Գրիգորյանն է, ով իր փոքրիկ թիմի հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում և Հայաստանում Կանանց հիմնադրամի աջակցությամբ, իրականություն դարձրեց հերթական բնապահպանական օգտակար մտահղացումը։ Eco Coach հավելվածը հնարավորություն կտա նաև պարբերաբար ստուգել սեփական բնապահպանական գիտելիքները։ Ի դեպ, հավելվածում կգտնեք նաև թեժ գծի անհրաժեշտ համարներ ոչ միայն բնապահպանական ու շրջակա միջավայրի պահպանության գործողությունների իրացման, այլև կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության համար։ Հետաքրքրե՞ց, արդեն ուզում եք վերանայե՞լ Ձեր էկո գիտելիքները և Ձեր կյանքն առավել հեշտ դարձնելու համար ուզում եք խնայողությունը մտցնել առօրյա՞, ուրեմն  Eco Coach հավելվածի թիմը օրնիբուն հենց Ձեզ համար է աշխատել։ Ժամանակն է ներբեռնել հավելվածն ու հեշտացնել կյանքն այս դժվարին օրերին։

Աղբի տեսակավորելիս ի՞նչ խնդիրների եք բախվում․ հարցում համաքաղաքացիների շրջանում

Աղբի տեսակավորելիս ի՞նչ խնդիրների եք բախվում․ հարցում համաքաղաքացիների շրջանում
Աշխարհում արդեն վաղուց աղբի տեսակավորումը դարձել է բնակչության առօրյայի մի մաս, քանի որ հասարակությունը գիտակցում է՝ տեսակավորելու շնորհիվ խնայում են բնական ռեսուրսներն ու նվազեցնում ծառահատումը։ Հայաստանում բնակչությունը թեև դեմ չէ խնայել բնական ռեսուրսներն ու ծառերը, սակայն, կարծես թե, չի էլ սիրում տեսակավորել աղբը․ կամ՝ իրազեկման խնդիր է, կամ՝ ժամանակի։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցներն ընթացիկ շրջայցերով պարբերաբար լինում են տարբեր վարչական շրջաններում, տեղեկանում, թե բնակիչներն ինչպես են տեսակավորում աղբը։ Ցավոք, երբեմն արձանագրում են աղետալի արդյունքներ։ Թափոնների տեսակավորման աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով  ՀՈԱԿ-ը համաքաղաքացիներին առաջարկում է անանուն և գաղտնի հարցաշար, որը համաքաղաքացիներին հնարավորություն կտա ներկայացնել իրենց դիտարկումները, իսկ ՀՈԱԿ-ը՝ անհարաժեշտության դեպքում, կվերանայի մոտեցումները։ Հարցումը կարող եք լրացնել ԱՅՍՏԵՂ  

«Հողի գաղտնիքը» խորագրով Շահումյանի նորահայտ դամբարանի նմուշները՝ մեկ ցուցահանդեսում

«Հողի գաղտնիքը» խորագրով Շահումյանի նորահայտ դամբարանի նմուշները՝ մեկ ցուցահանդեսում
Արմավիրի մարզի Շահումյան համայնքում Մուշեղ Հարությունյան իր այգում ծառատունկի ժամանակ հայտնաբերել է Շահումյանի դամբարանը։ Իսկ այս տարվա օգոստոս ամսին սկսվել է հուշարձանի ու տարածքի ուսումնասիրությունը։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը աշխատանքների առաջին իսկ օրերին պարզել է, որ պեղվում է մ․թ․ա․ III հազարամյակի առաջին քառորդով ժամանակագրվող խիստ ուշագրավ մի դամբարան: «Եթե պարզվի, որ  հարակից տարածքները ևս հնագիտական նշանակություն ունեն, ապա պատրաստ եմ տրամադրել այդ նպատակներով»,- վսահեցրել է գտածոն հայտնաբերած Մուշեղ Հարությունյանը։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանի խոսքով՝ պեղումների ընթացքում հայտնաբերվել է դամբարան, որը դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չէ: «Անսպասելի կերպով պարզվեց, որ այն հսկայական օբյեկտ է, որը պարունակում էր ավելի քան 30 հանգուցյալի կմախքներ և իրենց ուղեկցող իրեր՝ ավելի քան 60 կավից, մոտ 100 բրոնզե իր, հազարավոր ուլունքներ տարբեր նյութերից պատրաստված և այլն»,-ասաց նա:   Բադալյանը շեշտեց, որ միանշանակ շարունակելու են աշխատանքները և հույս ունեն, որ կավարտեն ամբողջ ուսումնասիրությունը, քանի որ այն  արտասովոր հուշարձան-դամբարան է: Շահումյան համայնքում հայտնաբերված դամբարանի նմուշը, որն իր տեսակով առաջինն է ՀՀ տարածքում, մինչև դեկտեմբերի 30-ը «Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը (մ.թ.ա. 2800-2600 թթ.)» խորագրով կցուցադրվի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում՝ վաղ բրոնզեդարի Կուր-արաքսյան մշակույթը ներկայացնող նմուշների հետ, որոնք բերվել են  Հայաստանի պատմության թանգարանից։