«Հողի գաղտնիքը» խորագրով Շահումյանի նորահայտ դամբարանի նմուշները՝ մեկ ցուցահանդեսում

https://eco.am/%d5%b0%d5%b8%d5%b2%d5%ab-%d5%a3%d5%a1%d5%b2%d5%bf%d5%b6%d5%ab%d6%84%d5%a8-%d5%ad%d5%b8%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d5%be-%d5%b7%d5%a1%d5%b0%d5%b8%d6%82%d5%b4%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab/

Արմավիրի մարզի Շահումյան համայնքում Մուշեղ Հարությունյան իր այգում ծառատունկի ժամանակ հայտնաբերել է Շահումյանի դամբարանը։ Իսկ այս տարվա օգոստոս ամսին սկսվել է հուշարձանի ու տարածքի ուսումնասիրությունը։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը աշխատանքների առաջին իսկ օրերին պարզել է, որ պեղվում է մ․թ․ա․ III հազարամյակի առաջին քառորդով ժամանակագրվող խիստ ուշագրավ մի դամբարան:

«Եթե պարզվի, որ  հարակից տարածքները ևս հնագիտական նշանակություն ունեն, ապա պատրաստ եմ տրամադրել այդ նպատակներով»,- վսահեցրել է գտածոն հայտնաբերած Մուշեղ Հարությունյանը։

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանի խոսքով՝ պեղումների ընթացքում հայտնաբերվել է դամբարան, որը դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չէ: «Անսպասելի կերպով պարզվեց, որ այն հսկայական օբյեկտ է, որը պարունակում էր ավելի քան 30 հանգուցյալի կմախքներ և իրենց ուղեկցող իրեր՝ ավելի քան 60 կավից, մոտ 100 բրոնզե իր, հազարավոր ուլունքներ տարբեր նյութերից պատրաստված և այլն»,-ասաց նա:

 

Բադալյանը շեշտեց, որ միանշանակ շարունակելու են աշխատանքները և հույս ունեն, որ կավարտեն ամբողջ ուսումնասիրությունը, քանի որ այն  արտասովոր հուշարձան-դամբարան է:

Շահումյան համայնքում հայտնաբերված դամբարանի նմուշը, որն իր տեսակով առաջինն է ՀՀ տարածքում, մինչև դեկտեմբերի 30-ը «Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը (մ.թ.ա. 2800-2600 թթ.)» խորագրով կցուցադրվի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում՝ վաղ բրոնզեդարի Կուր-արաքսյան մշակույթը ներկայացնող նմուշների հետ, որոնք բերվել են  Հայաստանի պատմության թանգարանից։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով