Աշխարհում արդեն վաղուց աղբի տեսակավորումը դարձել է բնակչության առօրյայի մի մաս, քանի որ հասարակությունը գիտակցում է՝ տեսակավորելու շնորհիվ խնայում են բնական ռեսուրսներն ու նվազեցնում ծառահատումը։ Հայաստանում բնակչությունը թեև դեմ չէ խնայել բնական ռեսուրսներն ու ծառերը, սակայն, կարծես թե, չի էլ սիրում տեսակավորել աղբը․ կամ՝ իրազեկման խնդիր է, կամ՝ ժամանակի։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցներն ընթացիկ շրջայցերով պարբերաբար լինում են տարբեր վարչական շրջաններում, տեղեկանում, թե բնակիչներն ինչպես են տեսակավորում աղբը։ Ցավոք, երբեմն արձանագրում են աղետալի արդյունքներ։
Թափոնների տեսակավորման աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ՀՈԱԿ-ը համաքաղաքացիներին առաջարկում է անանուն և գաղտնի հարցաշար, որը համաքաղաքացիներին հնարավորություն կտա ներկայացնել իրենց դիտարկումները, իսկ ՀՈԱԿ-ը՝ անհարաժեշտության դեպքում, կվերանայի մոտեցումները։
Հարցումը կարող եք լրացնել ԱՅՍՏԵՂ






Թողնել մեկնաբանություն