«Բեթհովենը սարերում»․ստեղծագործության համաշխարհային պրեմիերան կկայանա Երևանում

https://eco.am/%d5%a2%d5%a5%d5%a9%d5%b0%d5%b8%d5%be%d5%a5%d5%b6%d5%a8-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%e2%80%a4%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d6%82/

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը ներկայացնում է Ալեքսանդր Իրադյանի «Բեթհովենը սարերում» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։

«Բեթհովենը սարերում» ստեղծագործությունը կհնչի Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հեղինակի՝ Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ, իսկ հեքիաթը կպատմի սիրված դերասան Հայկ Պետրոսյանը։

Հայաստանի սարերի ﬕ հեռու գյուղում ապրում էր ﬕ տղա՝ անունը Դավիթ։ Դեռ փոքր տարիքից Դավիթը տարբերվում էր մյուսներից․ նրան հետաքրքիր չէր գյուղի սովորական  կյանքը՝ բույսերը, կենդանիները, վարուցանը։ Նրա կիրքը երաժշտությունն էր։ Նա երազում էր ոչ ﬕայն նվագել, այլև դառնալ հայտնի դիրիժոր, որը կկատարի Մոցարտի, Հայդնի, Բրուքների, Մալերի և որ աﬔնակարևորն է Բեթհովենի՝ իր կուռքի սիմֆոնիաները։

Մի օր էլ երազ տեսավ: Նա որոշեց հավաքել իր սեփական նվագախումբը և կատարել Բեթհովենի սիմֆոնիաներն անձամբ՝ իրագործելով իր ﬔծ երազանքը և կիսելով Բեթհովենի երաժշտության գեղեցկությունը բոլոր համագյուղացիների հետ։ Նա սկսեց կանչել մոտակա բոլոր գյուղերի և քաղաքների երաժիշտներին ու երաժշտության սիրահարներին, որ գան և նվագեն իր հետ։

Ստեղծագործությունը պատմություն է ﬕ տղայի մասին, որի սերը երաժշտության հանդեպ այնքան ﬔծ էր, որ իր երազանքին հասնելու համար նա կարողացավ հաղթահարել բոլոր ծանրություններն ու դժվարությունները։

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։