Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Ընկույզ, մանդարին, թե եղևնու կոն․ ինչպես տոնածառը զարդարել էկո խաղալիքներով

Ընկույզ, մանդարին, թե եղևնու կոն․ ինչպես տոնածառը զարդարել էկո խաղալիքներով
Մանդարինի անուշ բույրն ազդարարում է Նոր տարվա գալուստը, իսկ երբ դրան գումարվում է տան զարդարանքը՝ տոնածառի էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված խաղալիքներով, մնում է սպասել Ամանորյա հեքիաթին։ Eco.am մեդիա հարթակն առաջարկում է, ձեր տոնածառը էկո խաղալիքներով զարդարելու համար հարկավոր չէ շտապել խանութ, այլ սկսես սեփական ձեռքերով տոնածառի խաղալիքներ պատրաստելու հետաքրքիր գործընթաց: Իսկ դրա համար յուրաքանչյուրիս տանն էլ կգտնվեն անհրաժեշտ իրեր, որոնոցով էլ կարող ենք ստանալ օրիգինալ բայց էկո խաղալիքներ։ Տարբերակները շատ են, պարզապես պետք է տան անկյուններից գտնել քիչ օգտագործվող իրեր, ու աշխատացնել սեփական երևակայությունը։ Օրինակ հարկավոր է 1․ Հին փայլուն ամսագրերը, թերթերը ծալել եռանկյունաձև, սոսնձի օգնությամբ ամրացնել ծայրերից, գագաթին փոքրիկ ժապավեն ամրացրեք և ձեր գրասեղանի համար հետաքրքիր տոնածառը պատրաստ է։ 2․ Ուլունքներով ու կոճակներով նույնպես կարելի է ինքնատիպ խաղալիք ստանալ, պարզապես կարող եք այն անցկացնել ժապավենի կամ ձկան թելի վրա՝ մեծից փոքր հաջորդականությամբ, ամրացնել ժապավեն և կախել տոնածառից։ Տոնական էկո զարդարանքի համար կարող են ծառայել նաև ամռանը հանգստից վերադառնալիս հետաքրքրության համար տուն բերած իրերը․ 1․ Կաղիններ 2․ կոներ 3․ ծառի գեղեցիկ ճյուղեր 4․ թռչունների փետուրներ, 5․ խխունջի պատյաններ 6․ հետաքրքիր քարեր՝ ծովափից։ Էկո խաղալիքների պատրաստման համար կարող են ծառայել նաև սննդի մնացորդները՝ 1․ Ընկույզի կեղևը 2․ Նարնջի, կիտրոն կամ մանդարինի կեղևները, որոնք տանը յուրահատուկ ցիտրուսային բույր կհաղորդեն։ 3․ Դարչինի փայտիկները 4․ Մակարոնի հատիկները Դե ինչ, ժամանակն է ձեր սեփական երևակայությամբ զարմացնել ընտանքիի անդամներին՝ սեփական ձեռքի աշխատանքներով, և ամանորը դարձնել յուրօրինակ։ Այդ հարցում ձեզ կօգնի Eco.am-ը։ 1․ Ցիտրուսային դեկոր Անհրաժեշտ է ցիտրուսից առանձնացնել կեղևը, մկրատի օգնությամբ կտրատել այն եղևնու կամ ձյան փաթիլի տեսքով, ապա վերևի հատվածից փոքրիկ անց անել, անցկացնել ժապավեն և կախել տոնածառից։ Որպեսզի այն չորանալու ընթացքում չդեֆորմացվի, անհրաժեշտ է մինչև տոնածառին կախելը կարող եք դնել երկու թղթի արանքում, այդպես այն հեշտ ու արագ կչորանա, չի կորցնի իր ձևն ու կպահպանի բույրը։ 2․ Ընկույզային դեկոր Ընկույզը զգուշությամբ կոտրեք այնպես, որպեսզի պահպանվի կլոր հատվածը, որից հետո դասարկելով միջուկը կեղևները կրկին միացրեք իրար։ Արանքում ժապավեն ամրացրեք՝ սոսնձի օգնությամբ, ապա արդեն սոսնձեք ընկույզի կեղևները և այն կդառնա տոնածառի յուրահատուկ խաղալիք-կախազարդ։ 3․ Աշխատանքային տոնածառ-զարդարանք Աշխատանքային սեղանին բոլորս էլ ունենք կպչուն թղթիկներ, որոնք ծառայում են որպես փոքրիկ հուշարար՝ անելիքները չմոռանալու համար։ Հենց այդ կպչուն թղթիկները կարող են դառնալ ձեր աշխատանքային սենյակի տոնական զարդարանքը՝ եթե թղթիկները աշխատանքային սենյակի պատին կամ գրատախտակին փակցնեք տոնաձառի տեսքով։ Փակցնելուց հետո վրան գրեք բարեմաղթանքներ կամ առաջարկել գործընկերներին, որ յուրաքանչյուրը մի բարեմաղթանք թողնի կպչուն թղթե տոնածառի թերթիկների վրա։ 4․ Կոնը որպես տոնածառի զարդարանքի մի մաս Տոնածառի էկոլոգիապես մաքուր խաղալիքների տարբերակ է նաև եղևնու կոնը: Պարզապես անհրաժեշտ է ժապավեն ամրացնել կոնից, վրան աղաջուր ցանել և դնել մի կողմ, որպեսզի չորանա։ Չորանալուց հետո աղը ձյան տեսք կունենա, որը տոնածառի վրա կախելուց հետո բնական եղևնու տպավորություն կթողնի։ Ի դեպ Եղևնին որպես Ամանորի տոնածառ հայոց կենցաղ մտել է ոչ վաղ անցյալում  բայց ծիսական ծառ զարդարելու  սովորությունը նոր չէ ։ օրինակ Պոնտոսի հայերի մեջ ընդունված էր Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղ  խրել նախապես թծված մեծ հացի կամ բաղարջի մեջ ։ Այդ ճյուղը կոչվում է «Կաղանդի ծառ»։ Տան անդամներից յուրաքանչյուրն «Կաղանդ ծառից» կտրում էր փոքր ոստ  և ինքն իր լուսավոր ճակատագիրն ապահովելու նպատակով զարդարում ընկուզենիներով։  

Պասուց տոլմա VS «խոզի բուդ»․ինչ կերակրատեսակներով դիմավորել Նոր տարին

Պասուց տոլմա VS «խոզի բուդ»․ինչ կերակրատեսակներով դիմավորել Նոր տարին
Համաձայնեք, որ Նոր տարվա տոնական օրերին հայ տանտիկինները փայլում են իրենց խոհարարական վարպետությամբ։ Նրանք ջանում են Ամանորյա ճոխ սեղանները զարդարել տարբեր ճաշատեսակներով, խորտիկներով, անուշեղեններով ու ընդեղենով։  Թեպետ, ժամանակի հետ պահանջները փոփոխվել են։ Եթե նախկինում տոնական սեղանին դրվում էր հատիկեղենով ու չրերով պատրաստված զանզան առողջարար կերակրատեսակներ, ապա վերջին տարիներին դրանց փոխարինելու են եկել մսային ուտեստները։ Մասնավորապես՝ հայկական սեղանի պարտադիր «զարդը» դարձել է «խոզի ազդրը», կամ՝ հնդուհավն ու կենդանական աշխարհից զանազան տեսականի։ Eco.am մեդիա հարթակը, չհեռանալով արմատներից, առաջարկում է վերհիշել տոնական սեղաններից անպակաս ավանդական կերակրատեսակները, որոնք ունեցել են առողջ ապրելակերպի միտում։ Նախ, հայ տանտիկիններն աշնանից սկսած տոնի համար պաշարում էին զանազան չորացրած ու թարմ մրգեր, ընդեղեն, պաստեղներ, շարոցներ և այլն։ Հատկանշական է, որ ամանորյա սեղաններից բացակայել են մսային կերակուրները, քանի որ Նոր տարվա օրերը, եկեղեցական տոնացույցով, ծոմապահության շրջան է։ Հունվարի 1-ը պահքի օր էր ուստի կերակուրները բաղկացած էր պահքին թույլատրեի ուտեսներով։ Տանտիկինները դեկտեմբերի 30-31-ին մաքրում էին լոբին, սիսեռը, ոսպը, բրինձը, ձավարեղենը, որոնք տարբեր կերակրատեսակների ձևով պիտի զարդարեին տոնական սեղանը։ Ընդունված էր 1․ Տոնական սեղանին անպայման ունենալ հատիկեղենից պատրաստված քյուֆթա։ 2․ Չամիչով տոլման, կամ փլավը նույնպես կարևոր կերակրատեսակ է եղել տոնական օրերին։ 3․ Չոր ծիրանով  ու սալորով եփած ապուրները՝ որոնց եփելուց հետո դոշաբ են ավելացրել։ 4․ Տոնական սեղանների ճաշացանկում առանձնահատուկ տեղ է ունեցել պասուց տոլման, որը նույնպես եփվել է չրերով ու կանեփով։ 5․Սիրված անուշեղեններից է եղել նաև աղանձը՝ չամիչի, մաքրած ընկույզի, նուշի ու բոված կանեփի, երբեմն էլ՝ բոված սիսեռի հետ խառնած։ 6․Փոխինդով պատրաստված անուշեղենը՝ որը տանտիկինները շաղախել են ընկույզի մուրաբայի հյութով, երբեմն էլ մեղրով, գնդաձև տեսք տվել ու զարդարել տոնական սեղանը։ 7․Ավելուկով պատրաստված տապական նույնպես անպակաս է եղել տոնական սեղաններից, որը կերել են սխտոր-մածունով։ Այս ամենից բացի ամենակարևորը ալյուրից, ընկույզից ու չամիչից պատրաստված Տարեհացն էր, որի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո հացը կտրում էին տան անդամների քանակին համապատասխան մասերի, և ում բախտ վիճակվեր բաժին ընկնել մետաղադրամը, ապա նրա համար տարին բարեբեր ու հաջողակ կլիներ։ Բացի Տարեհացից, պատրաստում էին նաև այլ թխվածքաբլիթ, որն օգտագործում էին գուշակությունների կամ այլ մոգական ծեսերի ժամանակ: Հայերը խմորից թխում էին աշխատանքային գործիքների տեսքով թխվածքներ, որոնք խորհրդանշում էին ընտանիքի եկամտի աղբյուրը` մատնոց, մուրճ, մկրատ, գութան, խնոցի և այլն, կամ զարդարում էին հասկի, փականի, տոպրակների պատկերներով: Մարզերի մեծ մասում թխվածք էին պատրաստում մարդու տեսքով, որը կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եթե թխելու ժամանակ չամիչն ուռչում էր, դա լավ նշան էր, որը խորհրդանշում էր հաջող տարի, եթե չոռանում էր` ապա ոչ մի լավ բանի սպասել չարժե։ Ըստ այդ հացիկների գուշակում էին, թե տարին ինչպիսին կլինի՝ բարեբեր, թե սակավ, կամ նորահարսը կպտղավորվի, թե ոչ, կենդանիները, արտերը բեղմնավոր կլինի, թե ոչ։ Այս հացերով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նաև դրանք նվիրում էին տոներին, որպես նվեր:

էկո-տոնածառ․ 2022-ը դիմավորեք՝ առանց Եղևնի գլխատելու

էկո-տոնածառ․ 2022-ը դիմավորեք՝ առանց Եղևնի գլխատելու
Ամանորի գնումներն ավարտե՞լ եք, ուրեմն ժամանակն է զբաղվել տան զարդարանքով, որի գլխավոր բաղադրիչն իհարկե տոնածառն է։ Շատերն այս հարցում պահպանողական են, փորձում են թարմ եղևնուն փոխարինող այլընտրանք գտնել՝ առաջին հերթին չվնասել բնությունն ու տոներից հետո արդեն նաև շրջակա միջավայրը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր տարի, ամանորյա տոներից հետո, միլիոնից ավելի ծառ է թափվում, այլ ոչ թե վերամշակվում: Ինչպե՞ս անել, որպեսզի միաժամանակ ունենալ և՛ օրիգինալ, և՛ էկո տոնածառ։ Eco.am մեդի հարթակն առաջարկում է, 2022 թվականի տոնածառը պատրաստել ձեր իսկ սեփական ձեռքերով։ Տարվա ընթացքում հաճախ ենք «գլուխ գովում», թե մենք ընթերցասեր ենք, ա՛յ, հիմա ժամանակն է դա ապացուցել արդեն փաստերով։ Բոլորիս տանն էլ կգտնվեն գրքեր, որոնք տարվա մեծ մասը մնում են գրադարակներում, օրինակ՝ սովետական տարիներին նորաձև 13 հատորից բաղկացած կանաչ հանրագիտարանները։ Իսկ ինչո՞ւ այս տարի դրանց չտանք տոնական տեսք։ Հատկապես, որ այն իր կանաչ գույնով կարող է փոխարինել կանաչ եղևնուն։ Եթե դեռ չեք կողմնորոշվում, թե տանը կամ աշխատավայրում ի՞նչ տոնածառ դնել, ապա առաջարկում ենք հետևել հայաստանյան մի շարք գրադարանների տարբերակին, որոնք այս տարի նախընտրել են Նոր տարին դիմավորել գրքերից պատրաստված գրքաշար-տոնածառով։ Ստորև ներկայացնում ենք գրքաշար-տոնածառերի մի քանի տարբերակներ, որոնցից հաստատ կգտնեք ձեր նախընտրելի տարբերակը։  

Նոր տարուց առաջ պետք է ազատվել հին պարտքերից ու հին իրերից․ինչպես էին հայերը հնում տոնում Ամանորը

Նոր տարուց առաջ պետք է ազատվել հին պարտքերից ու հին իրերից․ինչպես էին հայերը հնում տոնում Ամանորը
Հաշված ժամեր անց կճանապարհենք անցնող տարին ու նոր սպասելիքներով կթևակոխենք Նոր տարի։ Երբեմն տոնական առևտրային եռուզեռի մեջ անտեսում ենք տոնի բուն գաղափարն ու հեռանում ավանդույթներից, այն դիտարկելով, որպես զուտ ֆինանսներ վատնելու տոն։ Eco.am մեդիա հարթակն իր ընթերցողների համար հավաքագրել ու ներկայացնում է, թե ինչպես էին հայերն ավանդաբար նշում Ամանորը, ինչպիսի ավանդույթներ ունեին և ավանդույթներից որոնք են հասել մեր օրեր: Հայկական ավանդական Ամանորի մասին խոսելիս առաջին հերթին պետք է հասկանալ, թե որ ժամանակաշրջանի Նոր տարվա մասին ենք խոսում` 1․Նավասարդի, որը նշում էին օգոստոսին 2․Նախրաթողի, որը նշում էին հոկտեմբերին 3․ Ամանորի, որը 18 դարից նշում ենք հունվարի 1-ին: Տոների անունները տարբեր էին՝ Ամանոր, Տարեմուտ, Տարին Գլուխ, Նոր տարի, Կաղանդ և այլն։ Ամանորին պատրաստվելիս 1․ Նոր տարուց առաջ մարդիկ պետք է պարտադիր ազատվեին պարտքերից ու հաշտվեին նեղացածների հետ, որպեսզի տարին հաջող լիներ: 2․ Ամանորի կարևոր իրադարձություն էր տունը մաքրելը: Ոչ միայն մաքրվում էր բնակարանը, այլև անհրաժեշտ էր ազատվել բոլոր հին ու ոչ պետքական իրերից: Դուրս էին նետվում բոլոր անպետք իրերը, նորոգվում քանդված մասերը։ 3․ Լվացվում էր ողջ սպասքը, սպիտակեղենը։ 4․ Բնակարանը զարդարվում էր գեղագիտական և չարխափան, կամ բարեբեր իրերով։ 5․ Տանտիրուհին դռան կողքին մեղրով ու ալյուրով խաչ էր նկարում, որ նոր տարին առատությամբ ու քաղցրությամբ մտնի տուն։ 6․ Պատրաստվում էր նաև հատուկ գուլպաներ՝ երդիկից կախելու և բաժինք հավաքելու համար։ Ինչպիսի՞ կարևոր ծեսեր էին հայերը պահպանում Նոր տարուն Այս տոնը հայերի համար նշանավորում էր տարվա ավարտն ու հաջորդ տարվա սկիզբը, և ներառում էր մի շարք ժողովրդական ծեսեր: Ամանորի տոնակատարության ավանդական ծեսերն անընդհատ փոխվել են: Այսինքն, չի կարելի ասել, թե ամեն տարի դրանք նույնն էին, ավելին, ամեն ժամանակաշրջան առանձնանում էր իր հատուկ ամանորյա միջոցառումներով: Ինչպես արդեն ասացինք․ Ամանորի տոնակատարությունները սկսվում էին ծիսական մաքրությամբ, բնակարանի հարդարմամբ, տոնածիսական կերակուրների, հատկապես, ծիսական հացեր՝ Տարեհաց, Ասիլ-բասիլ կոչվող հացիկներ պատրաստելով։ Տոնակատարությունները շարունակվում էր փոխայցելություններով, հյուրասիրությամբ, ծիսական գուշակությամբ՝ ջրի և հատկապես հացի միջոցով, և ավարտվում՝ հաջողություն բերող ու չարը կանխող հատուկ մաղթանքներով։ Բուն Նոր տարին սկսվում էր տոնական ընթրիքներով, որին ընտանիքի բոլոր անդամների ներկայությունը պարտադիր էր։ Իսկ նշանված աղջիկները իրենց նշանածներին մետաքսյա գույնզգույն թելերով փնջած խնձոր էին ուղարկում և նրանցից պատասխան նույնպես խնձոր էին ստանում՝ մեջը արծաթյա դրամներ խրած։ Կարևոր նշանակություն ուներ ջրհորի` ամանորին հավաքած ջուրը, ինչի համար մարդիկ կարող էին մի ամբողջ գիշեր անցկացնել ջրհորի մոտ: Կեսգիշերին երիտասարդները գնում էին թարմ, Նոր տարվա սկզբի հետ նորոգված ջուր բերելու։  Մարդիկ համոզված էին, որ ուղիղ կեսգիշերին, երբ հին տարին տեղը զիջում էր նորին գետի ջուրը մի պահ ոսկի է դառնում։ Ամանորին պարտադիր գնում էին միմյանց տուն Հյուր գնալը հին ավանդույթ է, այսօր այդ երևույթն ավելի քիչ է հանդիպում: Նախկինում Նոր տարին սովորաբար տոնում էին բոլորը միասին: Տան դուռը չէր փակվում, վաղ առավոտից սկսվում էին այցելությունները։ Առաջնահերթ այցելում էին․ - տոհմի մեծերին, - ծնողներին - խնամիներին - հարևաններին - քավորին - գյուղապետին - քահանային: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն չէին գնում Միրգ, գինի ու այլ խմիչքներ էին տանում՝ հյուր գնալիս, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին՝ բարեկեցության, երկարակեցության մաղթանքներով։ Ե՛վ տանեցիները, և՛ հյուրերը տուն էին մտնում առաջինը աջ ոտքով, այլապես ձախորդություններն անպակաս կլինեին։ Ի՞նչ նվերներ էր ընդունված նվիրել՝ Ամանորի առթիվ Նոր տարում նոր հագուստի անհրաժեշտություն չի եղել, նվերներ նույնպես չկային որպես այդպիսին: Իսկ ամանորի նախաշեմին պատրաստվող թխվածքները, որոնք օգտագործվում էին գուշակություններ անելու համար, նախատեսված էին հենց նվերների համար:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. ECO.am

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. ECO.am

Շուրջ մեկ տարի է ինչ Eco.am սոցիալական հարթակն իր գործունեությունն է ծավալում հայկական էկոլոգիական մեդիա դաշտում։ Սակայն, կարճ ժամանակահատվածը մեզ համար եղել է բեղմնավոր ու արդյունավետ, իսկ առջևում մենք դեռ ունենք երկար ու էլ ավելի գործունյա տարիներ։

2021 թվականի ընթացքում հասցրել ենք մասնակիցը լինել մի շարք բնապահպանական փառատոների, սեմինարների, նախաձեռնել ու իրականություն դարձրել բնապահպանական ու սոցիալական նախաձեռնություններ, գրանցել նաև հաղթանակներ։

Նախ Հաղթանակների մասին

Ախթալայում կայացած խորովածի համահայկական 12-րդ ամենամյա փառատոնին, Eco.am-ի թիմը յուրօրինակ ներկայություն ապահովեց՝ բացառելով ավանդական մանղալային տարբերակը՝ «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների առաջատար ընկերության նորարարության շնորհիվ։ Անծուխ մանղալների վրա բանջարեղենային, բուսական ու մսային համադրությամբ մեր թիմի պատրաստած խորովածի օրիգինալ մատուցման կողքով նրբաճաշակ ժյուրին անտարբեր չանցավ․համտեսեց, գնահատեց էկո դիզայնն ու վճռեց՝ «Լավագույն մտահղացում» անվանակարգում մեր թիմին արժանացնել բրոնզե մեդալի՝ 3-րդ մրցանակ։

Իսկ արդեն երկրորդ հաղթանակը գրանցեցինք լրագրողական դաշտում։ «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ լրագրողական մրցույթում Eco.am սոցիալական հարթակի «Որքան ջուր կխնայեն փականով ցայտաղբյուրները» լրագրողական հետազոտությունը, ճանաչվեց լավագույնը՝ առցանց հրապարակումների մեջ: Վերոնշյալ հոդվածով խորությամբ ուսումնասիրել ու ներկայացրել էինք խնդրի իրական պատկերը, իսկ պատկան մարմիններին լուծման արդյունավետ տարբերակներ առաջարկել։

Փոխըմբռնման հուշագիր

Տարվա ձեռքբերումներից է նաև Eco.am-ի և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպության հետ կնքած փոխըմբռնման հուշագիրը՝ «Բիզնեսի բարելավման անհրաժեշտ լուծումները՝ բնապահպանական ժամանակակից պահանջների համատեքստում» խորագրով հանդիպում-սեմինարի ընթացքում, որը նախաձեռնել էր Eco.am-ը։

Ըստ կնքած հուշագրի, կողմերը նախատեսում են ՀՀ օրենսդրության շրջանակներում համագործակցել յուրաքանչյուրն իր հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ: Ինչպես նաև, մշակույթի, կրթության, հանրային առողջության, սոցիալական և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում բարեգործական և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ոլորտում։

Eco.am-ը նաև մշակույթի կողքին է

Բնապահպանական միջոցառումներին զուգահեռ Eco.am-ը անտարբեր չի անցել նաև մշակույթի կողքով՝ դառնալով հայաստանյան հեղինակավոր մի շարք մշակութային փառատոների ինֆորմացիոն աջակիցը։ Այդ թվում․

1․ «Արմմոնո» 19-րդ» միջազգային թատերական փառատոնի

2․ Խորովածի Համահայկական 12-րդ փառատոնի

3․ Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնի

4․ «ՀԱՅ ՖԵՍՏ» 19-րդ միջազգային թատերական փառատոնի։

Մասնակից է եղել նաև․

1․ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնին

2․ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) 10-ամյակին՝ Ուրցաձորում։

3․ «Բաբոն ասալա» տեսաշարի «Թոռնավ հաց» կարճամետրաժ ֆիլմի ստեղծման գործում, որտեղ ֆիլմի համառեժիսորը, օպերատորն ու պրոդյուսերը Eco.am սոցիալական հարթակի տնօրեն՝ Կարեն Գրիգորյան է:

Նախաձեռնեց կրթալուսավորչական արշավ

Eco.am-սոցիալական հարթակը Հայաստանում այս ոլորտի հետ առնչվող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ մեդիա գործընկեր լինելով, նաև հանդես է գալիս իր սեփական նախաձեռնություններով: Որպես կրթալուսավորչական հարթակ, «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների առաջատար ընկերության հետ համատեղ, էներգախնայողության արշավ սկսեց՝ հանրային դեմքերի մասնակցությամբ։ Այդ նախաձեռնության շնորհիվ հանրային դեմքերն օրինակ ծառայելով հանրությանն իրազեկեցին, թե ինչպես խնայել կենցաղում, աշխատավայրում և ամենուր։ Արշավը շարունակական կլինի նաև 2022-ի ընթացքում։

[playlist type="video" tracklist="false" ids="6928"]

Eco.am-ը ձեռքը զարկերակի վրա է պահում

Eco.am սոցիալական հարթակի թիմը մշտապես հետևում և անդրադարձ է կատարում միջազգային և տեղական թեմատիկ նորություններին, մասնակցում և ներկայացնում է ոլորտին վերաբերող կարևոր միջոցառումներն ու հանդիպումները։ Ինչպես ասում են՝ ձեռքը զարկերակի վրա պահելով անդրադարձ ենք կատարել․

1․ վերականգնվող էներգիայի մասին

2․ աղբահանության ու աղբի տեսակավորման խնդրի ու նորությունների մասին

3․ Հայաստանում էլեկտրոմոբիլներին առնչվող խնդիրների ու նորությունների մասին։

4․ ծառահատման, ձկնագողության դեպքերի կանխմանը

5․ բնության հատուկ պահպանվող տարածքներին ու արգելավայրերին և այլն․․․

Հաշվի առնելով ժամանակակից կյանքի որակի փոփոխման անհրաժեշտությունը, էկո ուղղությունն առավել քան ակտուալ է: Օրեցօր ավելացող էկոլոգիական խնդիրները խիստ կարևոր են դարձնում հասարակության ուշադրությունը գրավելու նմանատիպ խնդիրների վրա և ծանոթացնելու էկո ուղղության բոլոր առավելությունների, նորամուծությունների եւ թրենդների հետ: Դրա համար Eco.am-ը ստեղծել է օնլայն և իրական հարթակներ՝ միավորելու բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են այս ոլորտով:

Որպես ամփոփում

Ամփոփելով անցնող տարին, կարող ենք արձանագրել, անշուշտ, ոլորտում բոլոր խնդիրներն ունեն լուծման կարիք, սական ամեն ինչ դեռ առջևում է՝ 2022-ին այդ խնդիրները լուծելու կամ սակավ դարձնելու հնարավորություն ունենք։

Տարվա ընթացքում մեր կողքին լինելու համար շնորհակալություն ենք հայտնում մեր գլխավոր գործընկեր՝ «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների առաջատար ընկերությանը։ Ինչպես նաև՝ գործընկեր «ArLeAM» ընկերությանը։

Դե, ինչ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Մաղթում ենք՝ խաղաղություն մեր երկրին։ Առողջություն, սեր և հոգատարություն մեր ընտանիքներին: Առատ բերք՝ գյուղացուն, արդյունավետ և հետաքրքիր աշխատանք՝ քաղաքաբնակին, արժանավայել ծերություն՝ տարեցներին: Իսկ մանուկներին՝ անհագ, ժպիտով ու ուրախությամբ լի մանկություն։

Աստված բոլորիս պահապան:

 

Eco.am սոցիալական հարթակի տնօրեն՝ Կարեն Գրիգորյան

գլխավոր խմբագիր՝ Լիլիթ Եղիազարյան

 

Ինչպիսին կլինի աշխարհը 100 տարի անց

Ինչպիսին կլինի աշխարհը 100 տարի անց
Վստահաբար բոլորը գոնե մեկ անգամ փորձել են պատկերացնել, թե ինչպիսին կլինի աշխարհը 100 տարի անց և թե մեզ շրջապատող իրականության մեջ ինչպիսի փոփոխությունների կհանգեցնի ժամանակակից տեխնոլոգիաների այս արագընթաց զարգացումը։ Գիտաֆանտաստիկ ֆիլմերի հեղինակները մեկ անգամ չէ, որ մտածել են այս մասին՝ ստեղծելով հարուստ երևակայությամբ սյուժեներ: Մի բան հստակ է՝ այն ամենն, ինչ ցուցադրվում է գիտաֆանտաստիկ ֆիլմերում 100 տարվա ընթացքում կարող է բացարձակ իրականություն դառնալ։ Այսպիսով, ի՞նչ փոփոխություններ են սպասում աշխարհին 100 տարի անց: Մտքի ուժ Նեյրոհամակարգչային ինտերֆեյսը վաղուց դադարել է լինել գիտական​​ֆանտաստիկա, ամենավառ օրինակը թերևս նեյրոպրոթեզավորումն է: Համակարգչային տեխնիկայի օգնությամբ անդամալույծները կարող են նորից զգալ և շարժվել, կույրերը՝ ստանալ տեսողություն, խուլերը՝ լսողություն: Այժմ փորձարկվում է այնպիսի տեխնոլոգիա, որի միջոցով մարդը մտքի ուժով կարող է վերահսկել համակարգիչը: Տելեպատիա (հեռազգացողություն) Գիտնականները կարծում են, որ տելեպատիան կդառնա ուղեղի ֆունկցիոնալության բարձրացման ամենատարածված ձևերից մեկը: Մտքերը ընկալելը և դրանք հեռվից փոխանցելը կդառնան նույնքան սովորական, որքան մտքերը համացանցում պահելը: Ինքնավար տրանսպորտային միջոցներ Ոչ այնքան հեռավոր ապագայում ամբողջովին ինքնավար տրանսպորտային միջոցները կդառնան իրականություն, իսկ դրանց էապես կտարբերվի այն մեքենաներից, որին մենք սովոր ենք այսօր: Ֆուտուրիստները կանխատեսում են, որ անձնական անօդաչու թռչող սարքերը կդառնան մարդկանց հիմնական փոխադրամիջոցը: Ինքնավար քաղաքներ Ապագայի քաղաքները նույնպես շատ տարբեր կլինեն այսօրվա քաղաքներից: Արևը կլինի էներգիայի հիմնական աղբյուրը, որը կդարձնի կյանքն ավելի արագ, արդյունավետ և մաքուր: Տները կդադարեն փլուզվել. չինացի գիտնականներն արդեն աշխատում են այնպիսի բետոնե կոնստրուկցիաների մշակման վրա, որոնք ինքնուրույն կվերանորոգեն իրենց ճաքերը։ Առողջություն Ապագայում, ամենայն հավանականությամբ, քաղցկեղը կպարտվի. գիտնականները կկարողանան հիվանդության դեմ պայքարել՝ հիմնվելով հիվանդի անհատական ​​գենետիկական տվյալների վրա: Գենետիկական առաջընթացը կօգնի բուժել ժառանգական հիվանդությունները, իսկ վերարտադրողական բժշկությունը կգնա այնքան հեռու, որ անպտղության մասին անհանգստանալու կարիք չի լինի: Ախտորոշումը նույնպես կբարելավվի. արդեն իսկ ստեղծվել այնպիսի համակարգեր, որոնք հիվանդությունների վաղ փուլերում հայտնաբերում են դրանք։ Նանոռոբոտներ Թեև առայժմ բժշկական նանրոռոբոտները գոյություն ունեն միայն տեսականորեն, այնուամենայնիվ բազմաթիվ գիտնականներ վստահ են, որ ապագայում դրան լիովին իրականություն կդառնան։ Իսկ այս ոլորտում հետազոտություններն ու փորձարկումները ակտիվորեն զարգանում են: 3D տպիչներ Այժմ 3D տպիչով հնարավոր տպագրել ավտոմեքենաներ, տուն, սնունդ և նույնիսկ կենդանի օրգաններ։ Իսկ թե ինչ հնարավորություն կարող են ունենալ այս սարքերը 100 տարի անց՝ արդեն պարզ է։ Արհեստական ​​բեղմնավորում Այժմ մարդիկ են ավելի շատ են կարիք ունենում օգտագործելու բեղմնավորման նոր մեթոդներ: Արհեստականորեն բեղմնավորված սաղմերի գենետիկ վերլուծությունը և դրանց ընտրությունն աստիճանաբար ընդլայնում է իր հնարավորությունները և դրանցում մասնագիտացված կլինիկաների թիվը աճում է։ Արդեն սաղմի սկանավորումը կարող է հայտնաբերել հայտնի գենետիկական հիվանդությունների մոտ կեսը, իսկ առաջիկա տասը տարում գիտնականները կսովորեն, թե ինչպես ընտրել գրեթե 100% լիարժեք սաղմեր։ Ամուսնությունը փոխարեն կստեղծվի «պայմանագիր՝ մեկ տարվա համար» Ֆուտուրիստները համոզված են, որ ամուսնության սովորական ձևերը աստիճանաբար կվերանան։ Կառաջանան համատեղ կյանքի նոր ձևեր, որոնք նախատեսված կլինեն որոշակի ժամանակահատվածի համար, և ոչ թե՝ ամբողջ կյանքի։ Նրանց կարծիքով, կյանքի տևողության ավելացման պայմաններում դա անխուսափելի կլինի: Սրանք, իհարկե, ապագայի իրականության շատ փոքր մասն են և ցանկը հնարավոր է անվերջ շարունակել։ Գիտության ու տեխնոլոգիայի զարգացմանը զուգահեռ առաջանում են նաև ապագայի հավանական իրականության նոր ձևեր ու տարբերակներ։ Գուցե մի օր մեր թվային կրկնօրինակները հավերժ ապրելու հնարավորություն ստանան և տեղափոխվեն այլ մոլորակներ․․․

Մեր մայրիկների տոնական խաղալիքներն ու 100-ամյա ճենապակե տիկնիկը՝ բացառիկ ցուցադրությունում

Մեր մայրիկների տոնական խաղալիքներն ու 100-ամյա ճենապակե տիկնիկը՝ բացառիկ ցուցադրությունում

Ամանորին ընդառաջ, Ռուսական արվեստի թանգարանում բացվել է «Հին Նոր տարի» ցուցահանդեսը, որում առաջին անգամ ներկայացված է Մարինա Խաչմանուկյանի տիկնիկների բացառիկ հավաքածուն:

Ցուցահանդեսը տարիքային սահմանափակում չունի, այն հետաքրքիր է և՛ փոքրիկներին, և՛ մեծահասակներին։ Մեծահասակ այցելուները, որոշ ժամանակով,  հրաշքով հայտնվում են մանկության գիրկը, իսկ փոքրիկները՝ բացահայտում, թե տատիկների և մայրիկների համար որ տիկնիկներն են եղել Սուրբ Ծննդյան և Ամանորի ամենացանկալի նվերները։ Կամ, ո՞ր խաղալիքներով էին զարդարում խորհրդային տոնածառը, և ինչու է եգիպտացորենը դարձել տոնածառի այն միակ խաղալիքը, որը շարունակաբար արտադրվել է Խորհրդային իշխանության տարիներին։

Բացառիկ ցուցահանդեսում ներկայացված է նաև 100 տարեկան հնաոճ փոքրիկ ճենապակյա տիկնիկը, որն արտադրվել է գերմանական «Armand Marseille» գործարանում։ Ժամանակին այս հայտնի և աշխարհում ամենամեծ գործարանի տիկնիկները գտնվում էին Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ի երեխաների խաղալիքների հավաքածուում։

Խորհրդային տիկնիկներն ու խաղալիքներն այս ցուցահանդեսում ներկայացնում են բոլորովին այլ պատմություն՝ ԽՍՀՄ կոչվող երկրի պատմությունը։ Դրանք տարբեր պլաստիկ և ռետինե տիկնիկներ են՝ Ձմեռ պապեր ու Ձյունանուշներ, կարմիր այտերով տիկնիկներ, ուրախ կենդանիներ և, իհարկե, բոլորի կողմից  սիրված Բուրատինոն, Չեբուրաշկան և խորհրդային հայտնի մուլտֆիլմերի մյուս հերոսները:

Ի դեպ, հավաքածուն ներառում է հետաքրքիր ու հազվագյուտ վինիլային տիկնիկներ՝  անպիսի աշխարհահռչակ վարպետներից, ինչպիսիք են Մադամ Ալեքսանդրը և Դիանա Էֆները:

Դեկտեմբերի 18-ից մինչև հունվարի 14-ն ընթացող բացառիկ ցուցահանդեսում  տոնական տրամադրություն են ապահովում ոչ միայն հնաոճ տիկնիկները, այլ նաև պատմվող զվարճալի պատմությունները՝ տիկնիկների մասին։

[gallery link="file" ids="6898,6897,6896,6895,6894,6893,6892,6891,6890,6889,6888,6887,6886,6885,6884,6883,6882,6881,6880,6879,6878,6877,6876,6875,6874,6873,6872,6871,6870,6868,6867,6866,6865,6864,6863,6862,6861,6860"] Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյան

8 պատճառ սննդակարգում ծիրանաչիրն անփոխարինելի դարձնելու համար

8 պատճառ սննդակարգում ծիրանաչիրն անփոխարինելի դարձնելու համար
Հայկական բնաշխարհի ոսկե մրգի՝ ծիրանի օգտակար հատկությունների մասին գիտի յուրաքանչյուր հայ, սակայն իր սննդարար հատկություններով, առանց հավելանյութերի, այս մրգից պատրաստված չիրն էլ չի զիջում իր դիրքերը։ Զուր չէ, որ սննդաբանները խորհուրդ են տալիս ամեն օր ուտել ծիրանաչիր, քանի որ այն նպաստում է մարսողական համակարգի կարգավորմանը։ 100 գրամ ծիրանաչիրը պարունակում է 232 կալորիա։ Այն հարուստ է A, B1 B2, C վիտամիններով։ Eco.am մեդիա հարթակն այսօր կներկայացնի 8 պատճառ՝ ծիրանաչիրը ձեր սննդակարգում անփոխարինելի դարձնելու համար։ 1.Նպաստում է առողջ մաշկ ունենալուն Ծիրանի ու ծիրանաչրի հաճախակի օգտագործումը, իր վիտամինների շնորհիվ՝ մաշկը դարձնում է առողջ, առանց ցանի ու ալերգիկ քորի: Ծիրանից պատրաստված հյութն օգտակար է արևից այրվածքների և էկզեմայի մեղմացման համար։ Ձմռանը 0-ից ցածր ջերմաստիճանից մաշկի ցրտահարության լավագույն պաշտպանը ծիրանի յուղն է։ Այն սնուցում է մաշկն ու դարձնում առողջ։ 2. Խարհուրդ է տրվում հղի կանանց և կերակրող մայրերին Ծիրանի չիրը օգտակար է հղի կանանց կամ կերակրող մայրերի համար։ Այն կարող է փոխարինել խմորեղենին կամ շոկոլադին, քանի որ ավելի առողջարար տարբերակ է: Սակայն, պետք չէ չարաշահել՝ կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: 3Օգնում է փորկապությանն ու մաքրում է մարսողական համակարգը Դատարկ ստամոքսին 1-2 չիր ուտելը կխթանի ճիշտ մարսողությանը, քանի որ պարունակվող ալկալիները չեզոքացնում են թթուները, իսկ լուծողական հատկության շնորհիվ՝ այն աղիքներից մաքրում է պատերին կպած անցանկալի մնացորդները: Ծիրանաչրում պարունակվում է պեկտին ու ցելյուլոզա: Վերջինը մեղմ լուծողական է, պեկտինն էլ փորկապության ժամանակ օրգանիզմում կարգավորում է ջրի մակարդակը: 4․ Ամրացնում է մկանային հյուսվածքները Օրգանիզմում կարգավորում է թթվայնության բալանսը և նպաստում պրոտեինի սինթեզին։ Այն անփոխարինելի է մարզիկների և մարզասրահ հաճախողների համար, քանի որ երկար պարապմունքներից հետո մկանային հյուսվածքների մեջ առաջացած միկրոճաքերը սնուցման կարիք ունեն: 5. Լավացնում է տեսողությունը Ծիրանաչրի մեջ պարունակվող A վիտամինը տեսողության կարգավորման ամենալավագույն միջոցն է։ Այն նաև հզոր հակաօքսիդանտ է, որն օգնում է օրգանիզմից ազատ ռադիկալների հեռացմանը և հյուսվածքների առողջության պահպանմանը: Ազատ ռադիկալները վնաս են հասցնում մարդու աչքի թաղանթին, ինչը հանգեցնում է կատարակտի և այլ հիվանդությունների: 6. Պայքարում է սակավարյունության դեմ Ծիրանաչիրը երկաթի հարուստ աղբյուր է, որն օգնում է պայքարել սակավարյունության դեմ: Այն նաև հարուստ է պղնձով, ինչն էլ նպաստում է երկաթի ներծծմանը օրգանիզմում: Իսկ K վիտամինն օգնում է բաց վնասվածքների կամ առատ արյունահոսության դեպքում՝ արյան արագ մակարդմանը: Օրական 5-6 ծիրանաչիրը բավական է 4 միկրոգրամ վիտամին K-ի ստացման համար: 7. Կարգավորում է սրտի աշխատանքը Գաղտնիքը հետևյալն է՝ ծիրանաչիրը հարուստ է կալիումով, որը հանքանյութ ու էլեկտրոլիտ է և նպաստում է մարմնում ջրի բալանսին, ինչն էլ, իր հերթին, նպաստում է սրտամկանի աշխատանքի կարգավորմանը: 8․ Օգտակար է արյան բարձր ճնշման դեպքում Ծիրանաչիրը պարունակում է երեք անգամ ավելի շատ կալիում և շատ ավելի քիչ աղ, քան բանանը, և օգնում է արյան ճնշման կայունացմանը: Շնորհիվ օրգանիզմում հեղուկի պահպանման հատկության՝ ծիրանաչիրը նվազեցնում է արյան ճնշումը:  

Գլխարկ կրեք և ձեզ ապահովագրեք ցրտահարությունից

Գլխարկ կրեք և ձեզ ապահովագրեք ցրտահարությունից
Թյուր կարծիք կա, որ եթե գլուխդ սառը պահես, իսկ ոտքերդ տաք՝ ապա առողջ կլինես։ Եթե անգամ դրսում 0-ից բարձր ջերմաստիճան է, խորհուրդ չի տրվում գլխաբաց քայլել։ Գլխարկ հագնել արժե, որովհետև գլուխը ցրտահարվելու դեպքում կարող եք տհաճ հետևանքներ և առողջական խնդիրներ ունենալ: Գլուխը սառեցնելը կարող է հանգեցնել տհաճ հիվանդության, ինչպիսին դիմային նյարդի բորբոքումն է։ Ցրտահարվելու վտանգին հաճախ են ենթարկվում նաև ականջները, քանի որ քթաըմպանից դեպի ականջ է ձգվում լսողական խողովակը։ Երբ քթով շնչում եք  սառը օդը լորձն ընկնում է լսողական խողովակ, այնտեղ այն խցանում է առաջացնում, արդյունքում արդեն ապահովում եք նպաստավոր պայմաններ՝ ականջում սուր ցավերի համար։ Ցրտին սուր արձագանքում է նաև քթաըմպանը․ շնչած սառը օդը տաքանում է հենց այնտեղ, իսկ եթե դուք առանց գլխարկի եք, ապա նպաստում եք, որ այդ գործողությունը դանդաղի՝ սառը օդը մնում է քթի մեջ և սկսում է սառչել։ Կարևոր է իմանալ Ցուրտ եղանակին գլխարկ կրելը պարտադիր է, սակայն չի կարելի կիպ գլխարկ հագնել, քանի որ այն կսեղմի արունատար անոթները: Ավելի լավ է պարզապես շարֆ փաթաթել, քան կիպ գլխարկ կրել:      

Ինչպես ձմռանը խնամել դեմքի մաշկը

Ինչպես ձմռանը խնամել դեմքի մաշկը
Դեմքի մաշկն ամենաշատ խնամքն է պահանջում հատկապես ձմռանը։ Ձմեռվա սառը օդից, ձյունից, քամուց հաճախ դեմքի մաշկը չորանում է ու կարմրում։ Ճիշտ է, կոսմետոլոգիական հնարքները՝ տոնային կրեմներն ու զանազան քսուքները պաշտպանում են դեմքը՝ շրջակա միջավայրի բացասական ազդեցություններից, սակայն խնդիրը դրանով չի լուծվում՝ մաշկը լրացուցիչ խնամք է պահանջում։ Այս հարցում օգնության են գալիս ձմեռային դիմակները, որոնք ինքներդ էլ կարող եք պատրաստել տնային պայմաններում։ Eco.am մեդիա հարթակն իր ընթերցողների համար կներկայացնի սնուցող դիմակների մի քանի բաղադրատոմս։ Բանանով դիմակ 1/4 բանանը լավ տրորել, ավելացնել 3 կաթիլ կիտրոնի հյութ և 3-5 կաթիլ ձիթապտղի ձեթ։ Լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված և քսել դեմքին։ Թողնել 15 րոպե և լվանալ գոլ ջրով։ Այս դիմակը սնուցում է մաշկը, վերականգնում բնական խոնավությունը և լավացնում մաշկի գույնը։ Բանանը կհարթեցնի մաշկը, այն դարձնելով ավելի էլաստիկ։ Այն կօգնի դեմքի մաշկից վերացնել մանր կնճիռները և ճարպոտ փայլը, կնեղացնի դեմքի ծակոտիներն ու թարմություն կհաղորդի ձեր մաշկին։ Մեղրով և կիտրոնով դիմակ 1 թեյի գդալ մեղրին ավելացնել 30-40 կաթիլ կիտրոնի հյութ և 1 ճաշի գդալ կավ։ Բոլորը միասին լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված, ապա քսել դեմքին, թողնել 25 րոպե և լվացնել սառը ջրով։ Մեղրով և սպիտակուցով դիմակ 1 ձվի սպիտակուցին ավելացնել 1 թեյի գդալ մեղր, կես թեյի գդալ ալյուր և լավ հարել, որպեսզի ստացվի միասեռ զանգված։ Քսել դեմքին և թողնել 10 րոպե, ապա լվանալ սառը ջրով։