էկո-տոնածառ․ 2022-ը դիմավորեք՝ առանց Եղևնի գլխատելու

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%bf%d5%b8%d5%b6%d5%a1%d5%ae%d5%a1%d5%bc%e2%80%a4-2022-%d5%a8-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%a5%d6%84%d5%9d-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b6%d6%81-%d5%a5%d5%b2%d6%87%d5%b6/

Ամանորի գնումներն ավարտե՞լ եք, ուրեմն ժամանակն է զբաղվել տան զարդարանքով, որի գլխավոր բաղադրիչն իհարկե տոնածառն է։ Շատերն այս հարցում պահպանողական են, փորձում են թարմ եղևնուն փոխարինող այլընտրանք գտնել՝ առաջին հերթին չվնասել բնությունն ու տոներից հետո արդեն նաև շրջակա միջավայրը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր տարի, ամանորյա տոներից հետո, միլիոնից ավելի ծառ է թափվում, այլ ոչ թե վերամշակվում:

Ինչպե՞ս անել, որպեսզի միաժամանակ ունենալ և՛ օրիգինալ, և՛ էկո տոնածառ։ Eco.am մեդի հարթակն առաջարկում է, 2022 թվականի տոնածառը պատրաստել ձեր իսկ սեփական ձեռքերով։

Տարվա ընթացքում հաճախ ենք «գլուխ գովում», թե մենք ընթերցասեր ենք, ա՛յ, հիմա ժամանակն է դա ապացուցել արդեն փաստերով։ Բոլորիս տանն էլ կգտնվեն գրքեր, որոնք տարվա մեծ մասը մնում են գրադարակներում, օրինակ՝ սովետական տարիներին նորաձև 13 հատորից բաղկացած կանաչ հանրագիտարանները։ Իսկ ինչո՞ւ այս տարի դրանց չտանք տոնական տեսք։ Հատկապես, որ այն իր կանաչ գույնով կարող է փոխարինել կանաչ եղևնուն։

Եթե դեռ չեք կողմնորոշվում, թե տանը կամ աշխատավայրում ի՞նչ տոնածառ դնել, ապա առաջարկում ենք հետևել հայաստանյան մի շարք գրադարանների տարբերակին, որոնք այս տարի նախընտրել են Նոր տարին դիմավորել գրքերից պատրաստված գրքաշար-տոնածառով։

Ստորև ներկայացնում ենք գրքաշար-տոնածառերի մի քանի տարբերակներ, որոնցից հաստատ կգտնեք ձեր նախընտրելի տարբերակը։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով