Թափոնները տեսակավորելով փրկում ենք բնությունը. այս պնդումը բնապահպանական միֆ չէ: Տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչությունից, պնդելով՝ թարմ հաշվարկներ ունենք և խոսում ենք թվերով:
Քաղաքացիների տեսակավորած թուղթը հասել է վերամշակման գործարաններ ու նպատակային օգտագործվել:
1․ Միայն հոկտեմբեր ամսին փրկվել է 700 ծառ:
2․Վերջին 10 ամսվա ընթացքում հավաքված ու վերամշակված թղթով դուք փրկել եք 7000 հատ 11 մետր բարձրություն ունեցող ծառ:
3․Անտառային պայմաններում ամեն ծառ զբաղեցնում է մոտ 9 քմ տարածք: Նշանակում է՝ փրկվել է մոտ 6 հա անտառային տարածք: Իսկ 1 հա անտառն ապահովում է օրական 8 կգ թթվածնով, դա 200 մարդու մեկ օրվա թթվածնային պաշարն է:
Ստացվում է, որ թուղթ ու ստվարաթուղթ տեսակավորելով ԴՈՒՔ ապահովել եք օրական 48 կգ թթվածին, ասինքն՝ 1200 մարդու օրական թթվածնային պաշար:
Երբ տեսակավորման ցուցանիշներն ավելանան, կավելանա նաև փրկված ծառերի քանակը:






Թողնել մեկնաբանություն