Blog
In
other , eco-texnologianer
«Խելացի» և «կանաչ» լուծումներով արտադրանքներ՝ «Կայուն տեխնոլոգիաներ» էքսպո-ցուցահանդեսին
Posted on 1 Նոյեմբերի, 2022

Օրերս, Եվրոպական Միության Կայուն էներգիայի շաբաթ միջոցառումների շրջանակներում Դիանա Աբգարի անվան զբոսայգում տեղի ունեցավ «Կայուն տեխնոլոգիաներ» էքսպո-ցուցահանդեսը։ Արդեն 3-րդ տարին է ինչ Հայաստանը միացել է միջոցառումների շաբաթվան։ Արևային համակարգ արտադրող ընկերություններ՝ շուրջ 20 տաղավարում ներկայացրել էին արևային համակարգեր, ջերմամեկուսիչ և ջրամեկուսիչ նյութեր, լուսադիոդային «լեդ» լուսատուներ արտադրող և տեղադրող ընկերությունները ներկայացրել են էներգաարդյունավետությանն ու էներգախնայողությանը միտված «խելացի» և «կանաչ» լուծումներով արտադրանքներ: Էքսպո- ցուցահանդեսին, թեմատիկ նկարներով մասնակցում էին նաև Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի սաները։ Կրթահամալիրի սաների թեմատիկ նկարներն ընդգրկում էին մոլորակն առանց արտանետումների և վերականգնվող էներգիայով նկարներ: Ի դեպ, ցուցահանդեսի ընթացքում բնապահպանական թեմաներով ստեղծագործելու հանրավորություն էր ընձեռնված նաև բոլոր ցանկացողների համար: Կայուն էներգիայի շաբաթվա նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկումը՝ կլիմայի փոփոխության, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի և հարմարվողականության վերաբերյալ:
In
other , shrjaka-mijavayr
Մաշտոցի պողոտայում սկսվել է «Կարմիր» գրքում գրանցված սոսիներն էտելու պատասխանատու գործընթացը
Posted on 1 Նոյեմբերի, 2022

Մայրաքաղաքում մեկնարկել է էտը: Կենտրոն վարչական շրջանում տեխնիկան և բանվորական ուժը կենտրոնացված են Մաշտոցի պողոտայում: «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ը ստանձնել է «Կարմիր» գրքում գրանցված սոսիների էտման պատասխանատու աշխատանքը, որին հետևում է կազմակերպության մասնագիտական խումբը: Մաշտոցի պողոտայի սոսիների գծային տնկարկը վերջին անգամ հատվել է շուրջ 40 տարի առաջ, կատարվել է բավականին խոր էտ և հետագայում չի թարմացվել: Հաշվի առնելով, որ սոսին Երևանի խորհրդանիշն է, աշխատանքները կկատարվեն նվազագույն վնաս հասցնելով ծառին՝ չվնասելով կմախքային ճյուղերը: Այնուհետև էտված ծառերը կջրվեն և կսնուցվեն: Ձևավորման էտը կիրականացվի աճի շրջանի ավարտից հետո: Գործընթացի ժամկետը պայմանավորված է եղանակային պայմաններով:
In
other , shrjaka-mijavayr
42 դեպքով վնաս է հասցվել շրջակա միջավայրին
Posted on 31 Հոկտեմբերի, 2022

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 10-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքում արձանագրվել է թվով 42 դեպք։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 36 դեպքով հաշվարկվել է 146.066.517 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 165.355 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 1.150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 34 դեպքով հաշվարկվել է 146.058.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 120.960 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 2 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 4.395 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 70.000 դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 5 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 8.417 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 40.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (ընդհանուր՝ 250.000ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.891.313 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 5 հանձնարարագիր։ Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի թվով 9 որոշում՝ 830.000 ՀՀ դրամի չափով, նաև 4-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 79.636.469 ՀՀ դրամի չափով։
In
other , shrjaka-mijavayr , eco-mshakuyt
«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնն այս տարի նվիրված է կլիմայի փոփոխությանը
Posted on 31 Հոկտեմբերի, 2022

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնն այս տարի նվիրված է Երկիր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը: Փառատոնի շրջանակում նոյեմբերի 4-8-ը կցուցադրվեն վերջին տարիների բնապահպանական լավագույն 30 ֆիլմերն՝ աշխարհի տարբեր անկյուններից։ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի 2022թ․-ի ֆիլմերի ծրագրի երեք անվանակարգերն են՝ 1. լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին, 2. կարճամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին, 3. մանկապատանեկան ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին Փառատոնի շրջանակում առանձին ծրագրով ներկայացված կլինեն նաև ոչ մրցութային բնապահպանական ֆիլմեր։ «Արևորդի» փառատոնի՝ այս տարվա ծրագրի հավելվածներից մեկն է նոյեմբերի 11-14-ը նախատեսված «Կանաչ թղթակիցների դպրոցը»՝ ինտենսիվ ուսումնառության նորաստեղծ հարթակը, որի թիրախում մեդիա ոլորտում ներգրավված երիտասարդների շրջանում Հայաստանում էկո-լրագրության զարգացումն է և բնապահպանական ու կլիմայական խնդիրներին առնչվող թեմաների լուսաբանման որակի բարելավումը: «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը 2007թ․-ին հիմնվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: Իր տեսակով այն առաջինն ու դեռևս միակն է Հարավկովկասյան տարածաշրջանում։ Հիմնադրման պահից «Արևորդի»-ն կամրջել է բնության պահպանության խնդիրներով մտահոգ տեղական ու միջազգային համայնքի ներկայացուցիչների։ Փառատոնը էկո-ոլորտի շուրջ երկխոսության, իրազեկման, ստեղծագործ լուծումների մշակման հնարավորություն ընձեռող հարթակ է։ 2022թ․ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի գործընկերներն են Վիվա-ՄՏՍ-ը, ԱՄՆ Անտառային ծառայությունը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը։
In
other , shrjaka-mijavayr
Փոշու պարունակությունը կրկին գերազանցել է Երևանի, Գյումրու և Հրազդանի օդի սահմանային կոնցենտրացիան
Posted on 28 Հոկտեմբերի, 2022

Գրեթե ողջ աբաթվա ընթացքում, Երևանի կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Ըստ տեղեկատվության, ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ 1․ Կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերի 22-24-ը, 2․ Շենգավիթում՝ հոկտեմբերի 20-ին և 24-ին 3․Նոր Նորքում՝ հոկտեմբերի 20-24-ը։ Իսկ ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Երևանից դուրս, հարակից քաղաքներում պատկերը նույնն է․ Գյումրի, Հրազդան, Ալավերդի և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հոկտեմբերի 16-22-ը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ 1․ Գյումրիում հոկտեմբերի 17-ին, 2․Հրազդանում՝ հոկտեմբերի 16-ին և 18-ին։ Ալավերդի և Վանաձոր քաղաքներում փոշու գերազանցում չի դիտվել։
In
other , shrjaka-mijavayr
Ինչպե՞ս բարելավել Հայաստանի թափոնների կառավարման ոլորտը․ 4-ամյա ծրագիրն արդեն մեկնարկել է
Posted on 28 Հոկտեմբերի, 2022
Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում Յակոբեան բնապահպանական կենտրոնը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համատեղ մեկնարկել են «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագիրը։ Ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը ներկայացրել է ծրագրի երեք հիմնական նպատակները, որոնք են՝ 1. տրամադրել աջակցություն Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ներդնելու Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ ՝ հիմնված ԵՄ լավագույն փորձի վրա, 2. տրամադրել աջակցություն ՏԿԵ նախարարությանը՝ Սևան քաղաքում և այլ պիլոտային համայնքներում ներդնելու սկզբնաղբյուրում թափոնների տարանջատման համակարգ և աջակցել ոլորտում կարողությունների զարգացմանը և ընդլայնմանը։ Ըստ նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի սա յուրահատուկ համագործակցություն է երկու երկրների և բուհի միջև՝ ի նպաստ երկրի կարևորագույն խնդիրներից մեկի լուծմանը. «Թափոնների կառավարումն ըստ էության բնապահպանական օրակարգի և շրջանաձև տնտեսության կարևորագույն մասերից է, որն ամփոփում է կանաչ օրակարգի շրջանակը»։ Ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանի դիտարկմամբ․«Ծրագրի կողմից մշակվող գործիքները և մոտեցումները կօգնեն կառավարությանը կատարել իր պարտավորությունները և առաջ տանել կանաչ տնտեսության օրակարգը»։ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի թափոնների կառավարման ոլորտը՝ բարձրացնելով թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման կարողությունները հետևյալ 3 բաղադրիչների միջոցով. 1. աջակցություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը երկրում ներդնել Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջ 2. աջակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Սևան քաղաքում և այլ համայնքներում ներդնել սկզբնաղբյուրում թափոնների տարանջատման համակարգ 3. ոլորտի կարողությունների զարգացում՝ իրականացնելու Բաղադրիչ 1-ը և Բաղադրիչ 2-ը, ինչպես նաև տարածելու ստացված արդյունքները:
In
other , eco-energia , shrjaka-mijavayr
«Արևային Հաղորտի» ծրագրի շրջանակներում Արցախի Հաղորտի գյուղի բնակիչները տաք ջուր կունենան
Posted on 28 Հոկտեմբերի, 2022

Արևային էներգիայի օգտագործումը հետպատերազմյան Արցախում լայն տարածում է գտնում՝ հաշվի առնելով հատկապես Ադրբեջանի կողմից կենսական ենթակառուցվածքների գործունեության պարբերական խոչընդոտումը: ԱՀ կառավարության ու մասնավորի համագործակցությամբ մի շարք առողջապահական ու կրթական հաստատություններում, բնակելի տներում հաջողությամբ ապահովվում է շուրջօրյա տաք ջուրը: Սակայն պետական միջոցները դեռևս բավարար չեն ամբողջությամբ իրացնելու էներգիայի մաքուր աղբյուրը: Օրերս «COWO Մերիդիան» կենտրոնում տեղի ունեցավ «ռեԱրմենիա 2.0» միջոցառումը, որի նպատակն է ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ տաք ջրով ապահովել Հաղորտի գյուղը: Կայացած միջոցառման ընթացքում, յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով, մասնակցելով դրամահավաքին՝ օգնեց հաղթահարել գյուղաբնակների կենցաղային խնդիրները: Նորարարական լուծումները, գաղափարները ներդնելով համայնքներում՝ մասնակիցները պատասխանատվություն ցուցաբերեցին Արցախի սոցիալական, տնտեսական ու հոգեբանական անվտանգությանն առաջնագծում: «ռեԱրմենիա» նախաձեռնության իրականացման գործում աջակցություն ունի նաև «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաներ ընկերությունը, որը «Արևային Հաղորտի» ծրագրի շրջանակներում արևային ջրատաքացուցիչներ կտեղադրվի Արցախի Մարտունու շրջանում գտնվող Հաղորտի գյուղի բոլոր տանիքներին՝ բնակիչներին ապահովելով տաք ջրով։ Բարեգործական այս կարևոր նախագծի շնորհիվ Արցախի Հաղորտին աստիճանաբար դառնում է օրինակելի գյուղ։ Արևային Հաղորտի» նախագիծը կյանքի է կոչվել «reArmenia»-ի օգնությամբ։ Այն համագործակցության հարթակ է, որտեղ բարձրաձայնվում են Հայաստանին և հայերին առնչվող խնդիրները, առաջարկվում դրանց լուծման նախագծեր, կիսվում փորձով կամ ֆինանսական միջոցներով։
In
other , shrjaka-mijavayr
Աշխարհում մոտ 2.4 միլիարդ մարդ կերակուր պատրաստում է բաց կրակի միջոցով, որը հանգեցնում է մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների
Posted on 27 Հոկտեմբերի, 2022

Oդի աղտոտվածությունն ընդունված է դիտարկել մթնոլորտային և ներտնային օդի մաքրության տեսանկյունից: Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ ԵՊԲՀ «Հերացի» վերլուծականի անդրադարձից, որում մասնավորապես շեշտվում է կլիմայի փոփոխության, օդի աղտոտվածության և դրա առողջապահական նշանակության հարցերի մասին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները վկայում են, որ աշխարհում մոտ 2.4 միլիարդ մարդ (աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդը) կերակուր պատրաստում են բաց կրակի կամ անարդյունավետ վառարանների միջոցով, որոնք գործարկվում են նավթով, կենսազանգվածով (փայտ, կենդանիների գոմաղբ և մշակաբույսերի թափոններ) և ածուխով, ինչն առաջացնում է ներտնային օդի աղտոտում: Ներտնային օդի աղտոտվածությունը միայն 2020թ. 3.2 միլիոն մարդու մահվան պատճառ է դարձել, այդ թվում՝ ավելի քան 237.000 մինչև 5 տարեկան երեխաների: Ներտնային օդի աղտոտվածությունը հանգեցնում է մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ինսուլտի, սրտի իշեմիկ հիվանդության, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության և թոքերի քաղցկեղի: Վերոնշյալ մահվան դեպքերի՝ 1․ 32%-ը սրտի իշեմիկ հիվանդությունից է, 2․ 23%-ը՝ ինսուլտից, 3․ 21%-ը պայմանավորված է ստորին շնչուղիների վարակներով, 4․ 19%-ը թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից, 5․ 6%-ը թոքերի քաղցկեղից: Միջազգային տվյալներով` ներտնային օդի աղտոտվածությունը գրեթե կրկնապատկում է մանկական ստորին շնչուղիների վարակների վտանգը և պատասխանատու է 5 տարեկանից ցածր երեխաների թոքաբորբերից մահացության 44%-ի համար: Հայաստանում ներտնային օդի աղտոտվածության հիմնախնդիրը ևս հանրային առողջության հիմնական մարտահրավերներից է, քանի որ տնային տնտեսություններից շատերում՝ հատկապես գյուղական համայնքներում, դեռևս տարածված է, որպես ջեռուցման հիմնական աղբյուր փայտի և քարածուխի կիրառումը: Համաձայն վիճակագրական տվյալների՝ 1․2020թ. Հայաստանում տնային տնտեսությունների 29.9%-ը, որպես ջեռուցման հիմնական աղբյուր օգտագործել է փայտը, 2․ 0.1%-ը՝ քարածուխը, 3․ գյուղական վայրերում՝ համապատասխանաբար՝ 58.9%-ը և 0.3%-ը: Տարածված է նաև ինքնաշեն վառարանների օգտագործումը, որոնք վտանգավոր են ներտնային օդի աղտոտվածության տեսանկյունից: Այսպես, ինքնաշեն վառարան օգտագործվել է տնային տնտեսությունների 28%-ը, իսկ գյուղական վայրերում՝ 58.5%: ԵՊԲՀ «Հերացի» վերլուծականը շարունակում է անդրադառնալ կլիմայի փոփոխության, օդի աղտոտվածության և դրա առողջապահական նշանակության հարցերին: Այսպիսով, պետք է արձանագրել, որ ներտնային օդի մաքրության ապահովումը պահանջում է համալիր միջոցառումներ, ինչպես բնակչության իրազեկվածության բարձրացման, այնպես էլ էկոլոգիապես առավել մաքուր վառելիքի ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման խրախուսման ուղղությամբ և կարող են պահանջել համապատասխան պետական ծրագրերի իրագործում և ներդրում:
In
other , eco-energia , shrjaka-mijavayr
Մաքուր աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրությունը պետք է կրկնապատկվի առաջիկա 8 տարիների ընթացքում
Posted on 26 Հոկտեմբերի, 2022





