Օրերս, Եվրոպական Միության Կայուն էներգիայի շաբաթ միջոցառումների շրջանակներում Դիանա Աբգարի անվան զբոսայգում տեղի ունեցավ «Կայուն տեխնոլոգիաներ» էքսպո-ցուցահանդեսը։ Արդեն 3-րդ տարին է ինչ Հայաստանը միացել է միջոցառումների շաբաթվան։
Արևային համակարգ արտադրող ընկերություններ՝ շուրջ 20 տաղավարում ներկայացրել էին արևային համակարգեր, ջերմամեկուսիչ և ջրամեկուսիչ նյութեր, լուսադիոդային «լեդ» լուսատուներ արտադրող և տեղադրող ընկերությունները ներկայացրել են էներգաարդյունավետությանն ու էներգախնայողությանը միտված «խելացի» և «կանաչ» լուծումներով արտադրանքներ:
Էքսպո- ցուցահանդեսին, թեմատիկ նկարներով մասնակցում էին նաև Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի սաները։ Կրթահամալիրի սաների թեմատիկ նկարներն ընդգրկում էին մոլորակն առանց արտանետումների և վերականգնվող էներգիայով նկարներ:
Ի դեպ, ցուցահանդեսի ընթացքում բնապահպանական թեմաներով ստեղծագործելու հանրավորություն էր ընձեռնված նաև բոլոր ցանկացողների համար:
Կայուն էներգիայի շաբաթվա նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկումը՝ կլիմայի փոփոխության, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի և հարմարվողականության վերաբերյալ:






Թողնել մեկնաբանություն