Քաղաքացին կտուգանվի 50.000 դրամով՝ սեփական հողամասի խոզաններն այրելու համար

https://eco.am/%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d6%81%d5%ab%d5%b6-%d5%af%d5%bf%d5%b8%d6%82%d5%a3%d5%a1%d5%b6%d5%be%d5%ab-50-000-%d5%a4%d6%80%d5%a1%d5%b4%d5%b8%d5%be%d5%9d-%d5%bd%d5%a5%d6%83%d5%a1%d5%af%d5%a1/

Բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հոկտեմբերի 29-ին Արարատի մարզում հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են, որ Երևան-Երասխ մայրուղու աջակողմյան հատվածում քաղաքացի Գ.Հ.-ն իրեն պատկանող հողամասում այրել է խոզաններ։

Ինչպես Eco.am սոցիալական հարթակը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման համար իրավախախտի նկատմամբ կնշանակվի 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Վերահսկողական աշխատանքները կրում են շարունակական բնույթ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով