Մաշտոցի պողոտայում սկսվել է «Կարմիր» գրքում գրանցված սոսիներն էտելու պատասխանատու գործընթացը

https://eco.am/%d5%b4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d6%81%d5%ab-%d5%ba%d5%b8%d5%b2%d5%b8%d5%bf%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bd%d5%af%d5%bd%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%af%d5%a1%d6%80%d5%b4%d5%ab%d6%80/

Մայրաքաղաքում մեկնարկել է էտը: Կենտրոն վարչական շրջանում տեխնիկան և բանվորական ուժը կենտրոնացված են Մաշտոցի պողոտայում:

«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ը ստանձնել է «Կարմիր» գրքում գրանցված սոսիների էտման պատասխանատու աշխատանքը, որին հետևում է կազմակերպության մասնագիտական խումբը:

Մաշտոցի պողոտայի սոսիների գծային տնկարկը վերջին անգամ հատվել է շուրջ 40 տարի առաջ, կատարվել է բավականին խոր էտ և հետագայում չի թարմացվել: Հաշվի առնելով, որ սոսին Երևանի խորհրդանիշն է, աշխատանքները կկատարվեն նվազագույն վնաս հասցնելով ծառին՝ չվնասելով կմախքային ճյուղերը: Այնուհետև էտված ծառերը կջրվեն և կսնուցվեն: Ձևավորման էտը կիրականացվի աճի շրջանի ավարտից հետո:

Գործընթացի ժամկետը պայմանավորված է եղանակային պայմաններով:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։