Գրեթե ողջ աբաթվա ընթացքում, Երևանի կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Ըստ տեղեկատվության, ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
1․ Կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերի 22-24-ը,
2․ Շենգավիթում՝ հոկտեմբերի 20-ին և 24-ին
3․Նոր Նորքում՝ հոկտեմբերի 20-24-ը։
Իսկ ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Երևանից դուրս, հարակից քաղաքներում պատկերը նույնն է․ Գյումրի, Հրազդան, Ալավերդի և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հոկտեմբերի 16-22-ը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
1․ Գյումրիում հոկտեմբերի 17-ին,
2․Հրազդանում՝ հոկտեմբերի 16-ին և 18-ին։
Ալավերդի և Վանաձոր քաղաքներում փոշու գերազանցում չի դիտվել։






Թողնել մեկնաբանություն