Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում Յակոբեան բնապահպանական կենտրոնը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համատեղ մեկնարկել են «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագիրը։
Ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը ներկայացրել է ծրագրի երեք հիմնական նպատակները, որոնք են՝
1. տրամադրել աջակցություն Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ներդնելու Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ ՝ հիմնված ԵՄ լավագույն փորձի վրա,
2. տրամադրել աջակցություն ՏԿԵ նախարարությանը՝ Սևան քաղաքում և այլ պիլոտային համայնքներում ներդնելու սկզբնաղբյուրում թափոնների տարանջատման համակարգ և աջակցել ոլորտում կարողությունների զարգացմանը և ընդլայնմանը։
Ըստ նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի սա յուրահատուկ համագործակցություն է երկու երկրների և բուհի միջև՝ ի նպաստ երկրի կարևորագույն խնդիրներից մեկի լուծմանը. «Թափոնների կառավարումն ըստ էության բնապահպանական օրակարգի և շրջանաձև տնտեսության կարևորագույն մասերից է, որն ամփոփում է կանաչ օրակարգի շրջանակը»։
Ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանի դիտարկմամբ․«Ծրագրի կողմից մշակվող գործիքները և մոտեցումները կօգնեն կառավարությանը կատարել իր պարտավորությունները և առաջ տանել կանաչ տնտեսության օրակարգը»։
Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի թափոնների կառավարման ոլորտը՝ բարձրացնելով թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման կարողությունները հետևյալ 3 բաղադրիչների միջոցով.
1. աջակցություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը երկրում ներդնել Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջ
2. աջակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Սևան քաղաքում և այլ համայնքներում ներդնել սկզբնաղբյուրում թափոնների տարանջատման համակարգ
3. ոլորտի կարողությունների զարգացում՝ իրականացնելու Բաղադրիչ 1-ը և Բաղադրիչ 2-ը, ինչպես նաև տարածելու ստացված արդյունքները:






Թողնել մեկնաբանություն