Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Սպիտակապոչ արծիվը՝ 2024 թվականի խորհրդանիշ թռչուն

Սպիտակապոչ արծիվը՝ 2024 թվականի խորհրդանիշ թռչուն
Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը, օնլայն հարթակում անցկացրել էր «Տարվա թռչուն 2024» քվեարկությունը։ Այս տարի «Տարվա թռչուն 2024» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարն ընթանում էր 5 հետևյալ թռչնատեսակների միջև՝ 1․ Սպիտակապոչ արծիվ (Haliaeetus albicilla) 2․ Անտառային աղավնի (Columba palumbus) 3․ Հայկական որոր (Larus armenicus) 4․ Բալոբան (Falco cherrug) 5․ Կանաչ մեղվակեր (Merops persicus) Գերմանիայի Բնության Պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն օրերս ամփոփել է արդյունքները՝ 33.8% ձայների մեծամասնությամբ, 2024 թվականի խորհրդանիշ թռչուն է ճանաչվել Սպիտակապոչ արծիվը։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Գերմանիայի Բնության Պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից։ Կազմակերպությունը 2024թ․ ընթացքում կիրականացնի տվյալ տեսակի ուսումնասիրության դաշտային աշխատանքներ, ինչպես նաև կկազմակերպի Սպիտակապոչ արծվի մասին հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված էկոկրթական միջոցառումներ։ 2024 թվականի խորհրդանիշ Սպիտակապոչ արծիվը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Հայաստանում հազվագյուտ հանդիպող տեսակ է։ Սնվում է առավելապես ձկներով և այլ ողնաշարավորներով, լեշերով։ Նրա բնակության արեալը կարող է հասնել 70 քառակուսի կիլոմետրի: Սպիտակապոչ արծիվները զույգ են կազմում ողջ կյանքի ընթացքում և ամեն տարի բազմանում են նույն տարածքում: Այս տարածքը կարող է օգտագործվել նույնիսկ հետագա սերունդների կողմից դեռ երկար տարիներ: Թռչնի սպիտակ պոչն առաջանում է միայն ութ տարեկան դառնալուց հետո: «Տարվա թռչուն» կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա բնադրավայրերի պահպանության կարևորության վրա: Eco.am ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d6%84%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%ae%d5%ab%d5%be%d5%a8-%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d5%a5%d5%ac-%d5%a7-2023-%d5%a9%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a9%d5%bc/

Կլիմայի կանխատեսվող փոփոխությունների հարմարվողականության համար երկրին անհրաժեշտ են կայուն ներդրումներ

Կլիմայի կանխատեսվող փոփոխությունների հարմարվողականության համար երկրին անհրաժեշտ են կայուն ներդրումներ
Կլիմայի փոփոխության գծով տնօրեն Նոել Օ'Բրայենի գլխավորությամբ  Ասիական Զարգացման Բանկի առաքելությանը ընդունել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Առաքելության նպատակները ներառում են Հայաստանի և COP 28-ի (Կողմերի համաժողով) միջոցառումների փոխկապակցվածության համապարփակ ամփոփում, «Հայաստանում կլիմայի դիմակայություն հարկաբյուջետային պլանավորում» խորագրով գիտելիքի արտադրանքի զեկույցի ներկայացում։ Eco.am  սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է այս պահին Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթությունները և անդրադարձել մասնավորապես կլիմայական օրակարգին և ջրային ռեսուրսների պահպանության ոլորտում իրականացվող ծրագրերին։ «Կլիմայի ներկայիս և կանխատեսվող փոփոխությունների նկատմամբ հարմարվողականության համար երկրին անհրաժեշտ են նշանկալի և կայուն ներդրումներ»,- հանդիպմանը ասել է ՇՄ նախարարը։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունը, համաձայն Փարիզյան համաձայնագրի, (ինչը նաև ամրագրված է  ՀԸԳՀ (CEPA) համաձայնագրում), պետք է մինչև 2026 թվականը ներդնի Չափումների, հաշվետվողականության և հավաստագրման մեխանիզմ, անհրաժեշտ է, որպեսզի շրջակա միջավայրի նախարարությունը, որպես «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային լիազոր մարմին, ունենա կլիմայական ծրագրերի հավաստագրման համար կարողություններ։ ՉՀՀ համակարգի և ընդլայնված թափանցիկության շրջանակի ներդրումը հնարավորություն կտա գնահատել կլիմայական նպատակերին հասնելու առաջընթացը։   Նախարարը նշել է, որ այս առումով շատ կարևոր է ԱԶԲ կողմից փորձագիտական աջակցությունը կարողությունների զարգացմանը  նպաստելու և վերոնշյալ մեխանիզմը պետական մակարդակում ինստիտուցիոնալացնելու համար։ Անդրադառնալով ջրային ոլորտի կառավարմանը, նախարարը նշել է, որ նախարարության համար առաջնային է Արարատյան դաշտավայրի ջրային պաշարի գնահատումը, մասնավորապես ստորերկրյա ջրերի մասով։ Հաշվի առնելով Հայաստանի՝ կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի լինելու հանգամանքը, մասնավորապես ջրային ռեսուրսների մասով, այս ուսումնասիրությունը կարող է էապես բարեփոխել ջրային ռեսուրսների կառավարումը։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը հնարավոր ուղղություններով: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b6%d5%a5%d6%80%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80-%d5%af%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b4%d5%a5%d6%80-%d5%b4%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%a1%d5%af%d5%b8%d6%82/

«Ավելի մոտ բնությանը»․ ցուցահանդես՝ Բնության թանգարանում

«Ավելի մոտ բնությանը»․ ցուցահանդես՝ Բնության թանգարանում
«Ավելի մոտ բնությանը» խորագրի ներքո Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել գեղանկարիչ Տիգրան Սարգսյանի նկարների անհատական ցուցահանդեսը։ Հայաստանի հիասքանչ բնաշխարհի գույները գեղանկարիչը հմտորեն ներկայացնում է արվեստի իր գործերում, որոնք արտացոլում են զգացմուն և հույզեր: Eco.am սոցիալական հարթակը Հայաստանի բնության պետական թանգարանից տեղեկացավ, որ ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև տարեվերջ։ Ստորև կարող եք ծանոթանալ գեղանկարիչ Տիգրան Սարգսյանի անհատական ցուցահանդեսին ներկայացված նկարների լուսանկարներին։ Eco.am

Օդի աղտոտվածությունը հանգեցնում է քրոնիկ հիվանդությունների և վերագրելի մահերի

Օդի աղտոտվածությունը հանգեցնում է քրոնիկ հիվանդությունների և վերագրելի մահերի
Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության վերջին գնահատումների համաձայն՝ ԵՄ-ում հնարավոր կլիներ խուսափել բազմահազար մահերից, եթե կախված մասնիկների կոնցենտրացիաները համապատասխանեին Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկածների հետ: Օդի աղտոտվածության ազդեցությունն առաջացնում կամ խորացնում է որոշ հիվանդություններ, այդ թվում՝ 1․ թոքերի քաղցկեղը, 2․ սրտանոթային հիվանդությունները, 3․ասթման և շաքարային դիաբեդը: Չնայած, որ 2005-ի համեմատ 2021 թվականին կախված մասնիկների (PM2.5) ազդեցությամբ առաջացած մահացությունների թիվը նվազել է 41%-ով, այնուամենայնիվ, օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ վտանգավոր մակարդակներում, ինչն էլ հանգեցնում է քրոնիկ հիվանդությունների և վերագրելի մահերի: 2021 թվականին ԵՄ-ում օդի աղտոտվածության ազդեցությանը վերագրվում է. 1․կախված մասնիկների (PM2.5) աղտոտվածության ազդեցություն -253 000 մահ, 2․ ազոտի երկօքսիդի աղտոտվածության ազդեցություն -52 000 մահ, 3․օզոնի կարճաժամկետ աղտոտվածություն - 22 000 մահ: Մանրամասները՝ այստեղ․   ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%a7-%d6%85%d5%a4%d5%ab-%d5%a1%d5%b2%d5%bf%d5%b8%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%a1%d5%a6%d5%a4%d5%b8%d6%82/

Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը 2024-ին տեղի կունենա Հայաստանում

Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը 2024-ին տեղի կունենա Հայաստանում

Իսպանիայի Լա Ռիոխա քաղաքում կայացել է ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 7-րդ համաշխարհային համաժողովը, որի ընթացքում Հայաստանին պաշտոնապես շնորհվել է 2024 թվականին հաջորդ՝ ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը անցկացնելու ԿԱՐԱՍԸ/ամֆորան/հերթափոխը։

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ զբոսաշրջության կոմիտեից տեղեկացավ, որ Լա Ռիոխայում կայացած համաժողովին Հայաստանը ներկայացել է ի դեմս Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի: Համաժողովի շրջանակներում ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը մասնակցել է «Գինու զբոսաշրջության ազգային և տարածաշրջանային ռազմավարություններ» խորագրով պանելային քննարկմանը, որպես պատվավոր խոսնակ։

Համաժողովի մանրամասներին կարող եք ծանոթանալու այստեղ․

Աշնան գեղեցիկ ավարտը՝ «Զիկատար» արգելավայրում

Աշնան գեղեցիկ ավարտը՝ «Զիկատար» արգելավայրում
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը լուսանկարներ է հրապարակել «Զիկատար» արգելավայրից, որում արտացոլված է աշնան գեղեցիկ ավարտը։ Eco.am սոցիալական հարթակը հրապարակելով լուսանկարները՝ ներկայացնում է նաև Զիկատար արգելավայրում արգելված և թույլատրելի կանոնները։ Եթե նախատեսում եք առաջիկայում այցելել Զիկատար, ապա կարևոր է մինչ այցելելը ընթերցել այս տեղեկատվությունը։ Տավուշի մարզում գտնվող Զիկատար արգելավայրը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներից է՝ 26 արգելավայրերից մեկը։ Կազմավորվել է 2010 թվականի ապրիլի 8-ին՝ Հայաստանի կառավարության N 380-Ն որոշմամբ։ Այն ստեղծվել է Ձիգկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան դիրքադրության լանջերի անտառային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացման, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու համարԱշխարհագրական նկարագիր։ «Զիկատար» արգելավայրն ունի 150 հեկտար տարածք և զբաղեցնում է Հայաստանի Տավուշի մարզի հյուսիս-արևմտյան հատվածը՝ Գուգարաց լեռնաշղթայի Ձիգկատար լեռնագագաթի հյուսիսարևելյան լանջերը՝ Կողբ գետի աջափնյա վտակների ավազանների վերին հատվածները։ Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտները Ձիգկատար լեռնագագաթի հյուսիսահայաց լանջերի բարձր լեռնային անտառային էկոհամակարգերի յուրահատուկ կենդանական աշխարհն ու անտառային բուսականությունն են։ Արգելավայրի պահպանման գոտին ընդգրկում է Կողբ գետի վերին հոսանքների, ինչպես նաև Ձիգատար լեռնագագաթի հյուսիսահայաց լանջերի ջրհավաք ավազանի ջրբաժանային գծերով սահմանափակված տարածքները։ Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։   Արգելավայրի տարածքում արգելվում են՝ 1․ ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի բնական համալիրների զարգացման բնականոն ընթացքը, ինչպես նաև սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը, 2․ տարածքի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տարածաշրջանի բնակավայրերում խմելու համար պահանջվում են ջրային ռեսուրսներ, 3․ բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը, 4․ բույսերի և կենդանիների նոր տեսակների կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման ու կլիմայավարժեցման աշխատանքները, 5․ թունաքիմիկատների օգտագործումը՝ բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը` բացառությամբ անտառի վնասատուների և հիվանդությունների զանգվածային բազմացման դեպքում, որը կարող է բնական անտառային էկոհամակարգի դեգրադացիայի պատճառ դառնալ, 6․ էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը, 7․ ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը, 8․երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը, 9․ անտառահատումները՝ բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների, 10․ընդհանուր օգտագործման ճանապարհներից ու ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրանց համար չնախատեսված վայրերում 11․տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը՝ բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների (գրասենյակ, տնակ և այլն), 12․ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը։ Արգելավայրի տարածքում օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել` 1․ էկոհամակարգին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի ու կենդանիների վերարտադրությունը, 2․ էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ, 3․ սահմանված կարգով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը, 4․ զբոսաշրջության՝ ներառյալ էկոզբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումը, հաշվի առնելով նաև արգելավայրի տարածքում առկա պատմության և մշակույթի հուշարձանների տեղաբաշխվածությունը և պատմական միջավայրի անխաթարության ապահովումը 5․ օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը, 6․ ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը, 7․գիտահետազոտական ուսումնասիրություններ։ան թույլատրելի ձևերը խախտող կազմակերպություններն ու քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։

Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման հնարավորությունները ՇՄ նախարարը քննարկել է ՄԹ դեսպանի հետ

Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման հնարավորությունները ՇՄ նախարարը քննարկել է ՄԹ դեսպանի հետ
«Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են, հուսով եմ, որ այդ դրական զարգացումը կանդրադառնա նաև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության վրա»,- Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին նախարարությունում ընդունելության ժամանակ ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28), որը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 12-ը կանցկացվի ԱՄԷ-ում։ Հայաստանը համաժողովին մասնակցելու է հանրապետության նախագահի գլխավորությամբ և  ընդգրկուն պատվիրակությամբ։ COP28-ին ընդառաջ կազմակերպվել և իրականցվել է Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման առաջընթացի տարեկան ամփոփիչ նիստը, որտեղ ներգրավված էին ինչպես պետական շահագրգիռ մարմինները, այնպես էլ  մասնավոր, դոնոր և աջակցող գործընկերները։ Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է նաև Աբու Դաբիում հոկտեմբերի 30-31-ը կայացած Pre-COP28-ին։ Այս համատեքստում նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի կլիմայական օրակարգը և առաջնահերթությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Կլիմայի մասին օրենքին»։ Օրենքը նախատեսում է՝ 1․ իրավական հիմք ապահովել երկրում արդյունավետ կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման, 2․ կլիմայական նկատառումները ոլորտային քաղաքականության մեջ ներառելու, 3․կլիմայական ֆինանսական ռեսուրսների հավաքագրման և դրանք պետական ֆինանսների կառավարման համակարգի մեջ ինտեգրելու, ինչպես նաև այդ գործընթացների համակարգման, վերահսկողության և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգի  ձևավորման, ոլորտում անհրաժեշտ իրավական զարգացումները ուղղորդելու համար։ Օրենքի ուժի մեջ մտնելը նախատեսվում է 2025 թվականին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենքի մշակման գործընթացքում խորհրդատվական համագործակցության։ Նախարարը դեսպանի հետ քննարկել է Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման խթանման հնարավորությունները։ Հիշեցնենք, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2021 թվականից իրականացվում է «Անցում դեպի էլեկտրական մեքենաների Հայաստանում. Էլեկտրական տրանսպորտային միջոցների ցուցադրման և խթանման ուժեղացում» ծրագիրը։ Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանի հետ քննարկել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Նախարար Սիմիդյանը  հույս է հայտնել, որ երկրները կհամագործակցեն ոչ միայն բնապահպանական, այլև՝ տարածաշրջանում հաստատուն խաղաղության հաստատման օրակարգի շուրջ։

Ջերմոցային գազերի կոնցենտրացիան հասել Է ռեկորդային բարձր մակարդակի

Ջերմոցային գազերի կոնցենտրացիան հասել Է ռեկորդային բարձր մակարդակի
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցի համաձայն, 2022 թվականին ջերմոցային գազերի քանակը կրկին հասել է նոր ռեկորդի՝ և աճման միտումը շարունակվում է: Eco.am  սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ 2022 թվականին ածխածնի երկօքսիդի (CO2) գլոբալ միջին կոնցենտրացիաներն առաջին անգամ 50%-ով գերազանցել են նախաարդյունաբերական ժամանակարջանի կոնցենտրացիաների մակարդակը և շարունակում են աճել նաև 2023 թվականին։ Մեթանի կոնցենտրացիան նույնպես աճել է, իսկ 2021-2022 թվականների ընթացքում ռեկորդային աճ է գրանցել նաև ազոտի օքսիդի մակարդակը, ասվում է ՀՕԿ-ի ջերմոցային գազերի տեղեկագրում, որը հրապարակվել է այս տարի Դուբայում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության (COP28) բանակցություններին ընդառաջ: Ածխածնի երկօքսիդի (CO2) արտանետումների կեսը մնում է մթնոլորտում, քառորդ մասը կլանվում է օվկիանոսի կողմից, մյուս մասը՝ կլանվում անտառների կողմից, չնայած այս ցուցանիշները տարեցտարի տարբերվում են: Արտանետումները շարունակվում են, իսկ CO2-ը շարունակում է կուտակվել մթնոլորտում՝ հանգեցնելով գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը: Վերջին անգամ Երկիր մոլորակը CO2-ի համադրելի կոնցենտրացիա է ունեցել 3-5 միլիոն տարի առաջ, երբ ջերմաստիճանը 2-3°C-ով ավելի տաք էր, իսկ ծովի մակարդակը՝ 10-20 մետրով ավելի բարձր, քան հիմա: Մանրամասները՝ այստեղ․

Գնահատելով գլոբալ տաքացման տեմպերը, պետք է առաջնահերթությունների փոփոխություն լինի․ Տիգրան Օխանյան

Գնահատելով գլոբալ տաքացման տեմպերը, պետք է առաջնահերթությունների փոփոխություն լինի․ Տիգրան Օխանյան
«Էկոանկյուն» հաղորդաշարի շրջանակում այս շաբաթ Կարեն Գրիգորյանը հյուրընկալել է «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Տիգրան Օխանյանին։ «Էկովիլ» ընկերության անունը չի ընտրվել միայն արևային համակարգերի մասին գաղափարների համար: Սա ամբողջական էկոապրելակերպին միտված մեծ երազանք է: Ընկերությունը տարիների ընթացքում կարողացել է հասցեներ գրանցել այլ երկրներում և դառնալ գաղափարի տարածման աղբյուր: «Այսօր, գնահատելով գլոբալ տաքացման տեմպերը, պետք է առաջնահերթությունների փոփոխություն լինի: Իսկ դրա համար էկոմիջավայր ստեղծելը լավագույն լուծումներից է»,- զրույցի ընթացքում ասում է Տիգրան Օխանյանն ու հավելում․ «Էներգետիկայի հարցում պետք է դուրս գալ «ավանդույթներից»»: Զրույցի մանրամասները՝ տեսանյութում

Առաջարկվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն

Առաջարկվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ խորհրդարանին է ներկայացրել   «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի ընդունման և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը «ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի պահպանության ծառայության առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները: Նախարարը, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները, մանրամասնել է նման ծառայություն հիմնելու առաջնահերթությունը, այն է՝ գործող 8-ժամյա ծառայությունն առաջարկվում է դարձնել 24-ժամյա:  Նախագծով առաջարկվում է հետևյալ փոփոխությունները․ 1Անտառային կոմիտեն անվանափոխվում է Շրջակա միջավայրի պահպանության ծառայության, 2․ տարանջատվում է անտառների պահպանության և պաշտպանության գործառույթները՝ Շրջակա միջավայրի պահպանության ծառայությանը վերապահելով բացառապես անտառների պահպանության գործառույթը, քանի որ վերջինիս հիմնական գործառույթը պետք է լինի  պետական անտառների և անտառային հողերի, բնության հատուկ պահպանվող տարածքների  պահպանությունը՝ հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, աղբոտման և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, 3․ կարգավորվում է պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության (այսուհետ՝ Օրենսդրություն) կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի պահպանության ծառայության որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները, 4 շրջակա միջավայրի պահպանության ծառայողին իրավունք է վերապահվում միայն շրջակա միջավայրի պահպանության ծառայության ընթացքում արձանագրված օրենսդրության խախտումների դեպքերով  կազմելու վարչական իրավախախատման արձանագրություններ և հարուցելու վարչական վարույթ, իսկ հանցակազմ պարունակող իրավախախատման դեպքերով  շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության խախտումների համար համապատասխան լիազոր մարմնին միջնորդության ներկայացնել՝ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, 5 պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության 24/7 ռեժիմով  ապահովումը, 6․ oրենuդրությամբ սահմանված իրավասության սահմաններում Օրենսդրության իրավախախտումների  հայտնաբերման, կանխման, կանխարգելման ապահովումը. 7․ պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոնների պահպանման ապահովումը, անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը, 8․ Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանության, բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելման կամ մեղմացման ապահովումը, 9․ Ծառայության հսկողության շրջանակներում հայտնաբերված և արձանագրված  վարչական իրավախախտումների դեպքերով վարույթի իրականացումը և պատասխանատվության միջոցի նշանակման մասին որոշման կայացումը, 10․ Իրավախախտումները կանխելու, դեպքի վայրից իրավախախտների հեռանալու հնարավորությունը սահմանափակելու և վերջիններիս ոստիկանություն ներկայացնելու, Ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դրանց կատարմանը խոչընդոտելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով Ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ (հարկադրանք): Եզրափակիչ ելույթում նախարարն անդրադարձել է պատգամավորների կողմից հնչած մտահոգություններին։