Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության վերջին գնահատումների համաձայն՝ ԵՄ-ում հնարավոր կլիներ խուսափել բազմահազար մահերից, եթե կախված մասնիկների կոնցենտրացիաները համապատասխանեին Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկածների հետ:
Օդի աղտոտվածության ազդեցությունն առաջացնում կամ խորացնում է որոշ հիվանդություններ, այդ թվում՝
1․ թոքերի քաղցկեղը,
2․ սրտանոթային հիվանդությունները,
3․ասթման և շաքարային դիաբեդը:
Չնայած, որ 2005-ի համեմատ 2021 թվականին կախված մասնիկների (PM2.5) ազդեցությամբ առաջացած մահացությունների թիվը նվազել է 41%-ով, այնուամենայնիվ, օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ վտանգավոր մակարդակներում, ինչն էլ հանգեցնում է քրոնիկ հիվանդությունների և վերագրելի մահերի:
2021 թվականին ԵՄ-ում օդի աղտոտվածության ազդեցությանը վերագրվում է.
1․կախված մասնիկների (PM2.5) աղտոտվածության ազդեցություն –253 000 մահ,
2․ ազոտի երկօքսիդի աղտոտվածության ազդեցություն –52 000 մահ,
3․օզոնի կարճաժամկետ աղտոտվածություն – 22 000 մահ:
Մանրամասները՝ այստեղ․
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ






Թողնել մեկնաբանություն