«Էկոանկյուն» հաղորդաշարի շրջանակում այս շաբաթ Կարեն Գրիգորյանը հյուրընկալել է «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Տիգրան Օխանյանին։
«Էկովիլ» ընկերության անունը չի ընտրվել միայն արևային համակարգերի մասին գաղափարների համար: Սա ամբողջական էկոապրելակերպին միտված մեծ երազանք է: Ընկերությունը տարիների ընթացքում կարողացել է հասցեներ գրանցել այլ երկրներում և դառնալ գաղափարի տարածման աղբյուր:
«Այսօր, գնահատելով գլոբալ տաքացման տեմպերը, պետք է առաջնահերթությունների փոփոխություն լինի: Իսկ դրա համար էկոմիջավայր ստեղծելը լավագույն լուծումներից է»,- զրույցի ընթացքում ասում է Տիգրան Օխանյանն ու հավելում․ «Էներգետիկայի հարցում պետք է դուրս գալ «ավանդույթներից»»:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում․






Թողնել մեկնաբանություն