Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Ուղեղի գործունեությունը զգալիորեն կախված է ստամոքսից

Ուղեղի գործունեությունը զգալիորեն կախված է ստամոքսից
Վերջին հարյուր տարվա ընթացքում, գիտության և հատկապես տեխնիկայի բուռն զարգացման շնորհիվ, արդյունաբերության զարգացմանը զուգահեռ, շատ արագ փոխվել է նաև սննդի եղանակը՝ բոլոր տնտեսապես զարգացած երկրներում։ Ուշադրությունը ճիշտ սննդի նկատմամբ պետք է լինի յուրաքանչյուր մարդու գլխավոր խնդիրը։ Eco.am-ն առաջարկում է ուշադրություն դարձնել ձեր սննդին, քանի որ յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, թե ինչ է անհրաժեշտ ուտել և ինչպես սնվել։ Ճիշտ սնունդը նախապայմաններ է ստեղծում օրգանիզմի ֆունկցիոնալ կարողությունների լրիվ զարգացման համար, ապահովում լավագույն աշխատունակությունը, բարձրացնում աշխատանքի արտադրողականությունը և երկարացնում կյանքը։ Սննդի միջոցով անընդհատ կապ է ստեղծվում արտաքին միջավայրի հետ։ Չարլզ Դարվինը, որն ընդունում էր տարբեր բույսերի ու կենդանիների ծագման ու էվոլյուցիայի մեջ սննդի հսկայական նշանակությունը, ասել է, որ ուղեղի գործունեությունը զգալիորեն կախված է ստամոքսից։ Հին հույները պնդում էին, որ կենսուրախ մարդը միշտ կուշտ է, և ունի լավ մարսողություն։ Վատ, մռայլ տրամադրությունը նրանք կապում էին մարսողական ուղու վերին բաժնի հիվանդության հետ։ Մշտական քաղցի, ոչ լիարժեք ու միակողմանի սննդի դեպքում․ 1․Մարդն ավելի արագ է ծերանում, դառնում դյուրագրգիռ, 2․Անհանգիստ է քնում 3․ Նրա աշխատունակությունն ընկնում է, իսկ հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածությունը՝ բարձրանում։ Սննդի բնագավառում, ժամանակակից գիտելիքների համապատասխան, անհրաժեշտ է ամենից ավելի ուշադրություն դարձնել սննդում պարունակվող սպիտակուցներին, վիտամիններին ու հանքային աղերին։ Դա առանձնահատուկ նշանակություն ունի երեխաների, հղի և կերակրող մայրերի համար։ Սխալ սնվելը հյուծում է ոչ միայն մարդու առողջությունը, այլև կործանարար ազդեցություն ունենում ապագա մյուս սերունդների վրա։ Հետևաբար սննդի գծով սանիտարալուսավորչական աշխատանքների դերը հույժ կարևոր նշանակություն է ստանում։ Ներկայումս սննդի նկատմամբ կան մի շարք երևույթներ. Առաջին հերթին սննդային արդյունաբերության՝ շաքարի, բանջարեղենի, մսեղենի, կաթնեղենի, և այլնի հզոր զարգացումը։ Վերջին տարիներին, տարբեր բուսական և կենդանական սննդամթերքներից արտադրվել են մեծ քանակությամբ բազմազան մզվածքներ ու կոնցենտրատներ, և օգտագործվել սննդամթերքների արտադրման ու պահածոյացման նոր տեխնոլոգիաներ։ Հասարկական սննդի բուռն զարգացումը, և սննդի ընտանեկան ձևից աստիճանական անցումը հասարակականին՝ միտում է, որը մասսայական բնույթ է ստանում։ Ագրոկենսաբանության, սելեկցիոն, անասնաբուծության ու սննդի արդյունաբերության բուռն զարգացման հետևանքով բանջարեղենի, մրգերի նոր տեսակներով, ինչպես նաև կենդանական ծագում ունեցող մթերքները՝ հարստացման ու բազմազան դարձնելու ձգտում։ Սինթեզի միջոցով նոր սննդային աղբյուրների անընդհատ որոնումները, որոնք հանգեցրել են վիտամինների, ամինաթթուների ու սննդի որոշ տեսակների սինթետիկ արտադրության կատարելագործմանը։ Ծովերի, օվկիանոսների ֆաունայի ու ֆլորայի հանընդհանուր օգտագործում՝ ձկնեղենի, խեցգետինների, ծովային կաղամբի, ջրիմուռների և այլնի։ Արհեստական պարարտանյութերի ու տարբեր ինսեկտիցիդների և պեստիցիդների լայն կիրառում գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարելու համար, որը մի շարք երկրներում զգալիորեն բարձրացրել է սննդամթերքների արտադրությունը։ Սակայն, դա պետական սանիտարական տեսչությունից պահանջում է սննդամթերքների նկատմամբ ժամանակին ու որակյալ հիգիենիկ հսկողության այն անվնաս գործածելու համար։

Ալերգիա` կոսմետիկ միջոցների նկատմամբ

Ալերգիա` կոսմետիկ միջոցների նկատմամբ
Կոսմետիկ միջոցները լայնորեն մտել են մեր կյանք․ միլիոնավոր կանայք, առանց կոսմետիկ միջոցների կիրառության կյանք չունեն, բայց որոշ ժամանակ անց բախվելով արեգիայի տարատեսակ դրսևորումների հետ, զարմանում են, թե՝ ինչո՞ւ։ Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է որոշ կոսմետիկ միջոցներ, որոնց կիրառությունը երբեմն առաջացնում է ալերգիաների տարբեր դրսևորումներ։ Մազերի տարատեսակ ներկերի, դեմքի կրեմների, գրիմների, օծանելիքների, եղունգների լաքի, լոսյոնների, շրթներկների բաղադրության մեջ նորանոր քիմիական միացություններ են մտնում։ Արդյունքում, այս կամ այն կոսմետիկական միջոցը հաճախակի օգտագործելով առաջացնում է մաշկի բորբոքում։ Որոշ կոսմետիկ միջոցներ կարող են հենց առաջին օգտագործման ժամանակ բորբոքում առաջացնել, դա նշանակում է, որ Ձեր մաշկը բնածին գերզգայուն է։ Քիչ չեն ձեռքբերովի ալերգիաների դեպքերը՝ մազի ներկելուց հետո։ Առաջին նշանները գլխի մազածածկ մասի քորը և այրոցն է, դրանից հետո կարող է առաջանալ այտուց, որը սովորաբար սկսվում է ականջների հետևից  և տարածվում ճակատի, այտերի կողմը և գլխի մազածածկ մասը։ Երբեմն, կոպերն այնքան են այտուցվում, որ աչքերը հնարավոր չի լինում բացվել։ Այտուցված և կարմրած մաշկի մակերեսին առաջանում են բշտիկներ։Մի քանի օրվա ընթացքում այդ երևույթները գրեթե անցնում են, բայց լիակատար վերականգնվում է 10-15 օր հետո, համապատասխան բուժման դեպքում, ուղեկցելով մաշկի թեփոտմամբ, առանց մազերը թափվելու։ Բորբոքման առաջին նշանները զգալուն պես՝ քոր, այրոց, մազերը անմիջապես լվացրեք հետևյալ խառնուրդի լուծույթով՝ 150 գրամ ծովի աղ, 1 լիտր ջուր, 50-60 գրամ թթվածնային աղ։ Ժամանակին դիմեք բժշկական օգնությանը։ Կարող եք ընդունել ալերգիայի դեմ դեղահաբ, իսկ մաշկին քսել համապատասխան կրեմ։ Մազերը գանգրացնելիս կարող է առաջանալ ալերգիկ դերմատիտ՝ գանգուրների դիմացկունության համար օգտագործվող քիմական նյութերիցը։ Այն առաջացնում է քոր, կարմրություն, մաշկի ուժեղ չորություն։ Շրթներկը կարող է առաջացնել բորբոքում՝ շրթնաբորբ, որն արտահայտվում է շրթունքների լորձաթաղանթի չորությամբ, ճաքերի առաջացմամբ, այտուցվածությամբ, այրոցով և թեփոտմամբ։ Երբեմն  այդպիսի բորբոքումը կարող է տարածվել շրթունքների շուրջ։ Ի դեպ, դրա համար հակացուցված է ուրիշի անձնական օգտագործման շրթներկն օգտագործելը։ Կոպերի ներկն առավել հաճախ առաջացնում է ալերգիկ մաշկաբորբ, որի դեպքում նույնպես առաջանում է քոր, կարմրություն, այտուց, մաշկի թեփոտում։ Եղունգների լաքը, թեև շատ հազվադեպ, կարող է առաջացնել ոչ միայն եղունգամերձ հյուսվածքների բորբոքում, այլև կարմիր բծեր, այլ տեղերում՝ կոպերի, դեմքի, պարանոցի վրա, նույնիսկ՝ ոտքերին։ Օճառը, ինչպես նաև մյուս մաքրող պատրաստուկները, կարող են պարունակել ալերգիա առաջացնող նյութեր, որոնք օգտագործելիս դեմքի մաշկը չորանում է, թեփոտվում, առաջանում է քոր, հատկապես, եթե մաշկը չոր է ու զգայուն։ Օծանելիքներ, կոսմետիկական ջրեր և մյուս միջոցները, որոնք պարունակում են բերգամոտային յուղ, նույնպես կարող են առաջացնել մաշկաբորբ։ Այս յուղը մաշկը չափազանց զգայուն է դարձնում արևի ճառագայթների նկատմամբ, որի հետևանքով այն բորբոքվում է, հետագայում այդ միջոցների օգտագործման տեղերում առաջացնելով մաշկի պիգմենտավորում։ Լոսյունների, օծանելիքների, կրեմների, օճառների և մյուս կոսմետիկ միջոցների կազմության մեջ մտնող զանազան եթերային յուղերը նույնպես կարող են առաջացնել մաշկի բորբոքում։ Երբեմն ալերգիկ գերզգայունություն են առաջացնում որոշ հակաքրտինքային միջոցներ՝ թևատակերի դեզոդորանտների, դեպիլյատորների՝ մազերը հեռացնող միջոցների, ատամի մածուկների, հոնքերի մատիտների, թարթիչների տուշերի նկատմամբ։ Բոլոր դեպքերում, մաշկի բարձր զգայունության կամ բորբոքումների դեպքում, որոնք առաջանում են ենթադրվող կոսմետիկ միջոցների ազդեցությունից, անհրաժեշտ է դրա օգտագործումը դադարեցնել և դիմել մաշկաբանին։  

Բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը

Բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 19-ի նիստում առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարը նշել է, որ առաջարկվում է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետում կատարել համապատասխան փոփոխություն՝ հանելով «պահպանման գոտիներ» բառերը: Առաջարկվում է նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսել միայն այն դեպքում, երբ փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում: Ըստ Տիգրան Սիմոնյանի՝ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանմանը եւ տնտեսության զարգացմանը: Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Խնամե՛ք եղունգները․ մի՛ օգտագործեք գործիքի փոխարեն

Խնամե՛ք եղունգները․ մի՛ օգտագործեք գործիքի փոխարեն
Ժամանակակից կանայք եղունգների խնամքը վստահում են մատնահարդարին ու գերադասում, որոշ ժամանակով, քիմիական տարատեսակ նյութերով ապահովել խնամված եղունգներ։ Արդյունքում, մի քանի շաբաթ անց կրկին հայտնվում են անելաների իրավիճակում՝ արհեստական եղունգների աճի արդյունքում պատճառած անհարմարություններով հանդերձ։ Իսկ երկար ժամանակով քիմիական նյութերի միջոցով ստացած արհեստական եղունգների օգտագործման հետևանքների ու  առաջացած սնկային հիվանդությունների դեպքերը քիչ չեն։ Որպես առողջ ապրելակերպի կողմնակից, Eco.am-ն այդ մասին դեռ կանդրադառնա, իսկ այսօր Ձեզ համար հավաքագրել ենք մի քանի խորհուրդներ՝ առավել առողջ ու խնամված եղունգներ ունենալու համար։ Առողջ եղունգը պետք է հարթ լինի, թույլ կարմրավուն փայլ ունենա։ Եղունգներն աճում են անդադար․ 1 օրում 0,1մմ, ընդ որում, ավելի արագ՝ մանուկ և ծեր հասակում։ Եվ, այսպես․ 1․ Եթե Ձեր եղունգները շերտավորվում և  փշրվում են, ուրեմն՝ խանգարված են ներքին օրգանների ֆունկցիաները։ Այդ դեպքում, անմիջապես դիմե՛ք բժշկի։ 2․ Աշխատեք ընդունել անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ։ Եղունգների աճի համար հատկապես շատ նպաստավոր է․ Ա․ A վիտամինը, որը պարունակվում է աղցանների, պոմիդորի, կաթնամթերքի մեջ, Բ․ D վիտամինը, որով հարուստ է կարագը, կաթը և ձվի դեղնուցը։ 3․Եղունգների վրա նշմարվող ճերմակ կետիկները անվնաս են, նշանակում է՝ աճի ժամանակ եղունգի տակ օդ է անցել։ 4․Եղունգների շուրջ ավելորդ կոշտուկները առաջանում են  այն ժամանակ, երբ նրա շուրջ գտնվող մաշկը սխալ է մշակվում։ Սրանք ժամանակի ընթացքում չեն անհետանում։ Կոշտուկները  կարող են անցնել ժառանգաբար և տարիքի հետ նույնիսկ շատանում են։ 5․Եղունգների գունաներկը՝ լաքը մաքրելու համար խորհուրդ է տրվում օգտվել դրա համար նախատեսված հեղուկներից, որոնք պարունակում են վիտամիններ։ Եղունգները կոտրատվելու դեպքում խորհուրդ է տրվում 7-10 օր անընդմեջ եղունգներին կիտրոնի հյութ քսել։ 6․ Եղունգների ներկը արագ կչորանա և ավելի երկար կմնա, եթե քսելուց հետո եղունգները մի քանի րոպե ընկղմեք սառը ջրի մեջ։ Հակացուցված են 1․ Պահպանե՛ք եղունգները, մի օգտագործեք դրանք գործիքի փոխարեն։ 2․ Ուժեղ արևն ու ցուրտը, աղի և քլորով հարուստ ջուրը փշրում և չորացնում են եղունգները։ 3․ Արգելվում է օգտվել տեխնիկական ացետոնից, դրանք վնասում են եղունգները։ Ինչպե՞ս մշակել եղունգները Եղունգներն անհրաժեշտ է մշակել զգուշորեն և նույն ուղղությամբ՝ փոքրիկ խարտոցի օգնությամբ։ Չի՛ կարելի եղունգները շատ խորը կտրել, հատկապես կողքերից, քանի որ դրանք հետո կարող են ներաճել մաշկի մեջ և ցավ պատճառել։ Եթե ձեռքի դաստակները մեծ են և ափերը լայն, նման դեպքերում եղունգները մի թեթև կլորացվում են, իսկ նուրբ, երկարավուն մատների եղունգները չպետք է կլոր լինեն, դրանք ավելի են ընդգծում եղունգների փոքրությունը։ Կարճ և կլոր ափերով ձեռքի եղունգներին ավելի հարմար են ոչ շատ սուր ձևերը։ Չափից ավելի սրած եղունգները հեշտությամբ կոտրվում են։ Ամրացրե՛ք եղունգները բուժիչ քսուքներով Լաքը չորացնում է եղունգները։ Դրանք կոտրատվելուց պաշտպանելու համար օգտակար է հետևյալ միջոցը․ -Մատների եղունգները գոլորշու վրա տաքացրած 15 գրամ կարագից և 85 գրամ ձիթապտղի յուղից պատրաստված թանձարուկի մեջ դրեք 5 րոպե։ Հետևեք, որ տաք թանձարուկը ծածկի եղունգները։ Նույնը կրկնեք ամեն երեկո՝ 8 օրվա ընթացքում։ Թանձարուկից կարելի է օգտվել մի քանի անգամ, այն տաքացնելով գոլորշու վրա։ -Որպեսզի եղունգները ամուր լինեն և չկոտրվեն, հարկավոր է թրջոցներ դնել հետևյալ խառնուրդով՝ 5 շիբ, 25 գրամ գլիցերին և 70 գրամ ջուր։ -Որոշ հիվանդությունների, կամ սխալ սննդի դեպքում եղունգները բարակում են և կոտրվում։ Նման դեպքերում խորհուրդ  է տրվում եղունգներին քսել կիտրոնի հյութ, կամ մերսել հետևյալ քսուքով․ 30 գրամ յոդի թուրմ 30 գրամ գլիցերին 30 գրամ 70% գինու սպիրտ։ Բոլորը խառնել իրար և ստացված զանգվածը քսել եղունգներին՝ 20-30 օրվա ընթացքում, որից հետո՝ եղունգները 10-15 րոպե պահել մի փոքր տաքացրած բուսական ձիթապտղի, նշի, գերչակի յուղի մեջ։ Խորհուրդ է տրվում  վիտամիններով հարուստ սնունդ․ մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք։ Բժշկի դեղատոմսերով կարելի է ընդունել A վիտամին։    

Հայկական 1-ին առցանց էկո (eco.am) խանութն արդեն գործում է

Հայկական 1-ին առցանց էկո (eco.am) խանութն արդեն գործում է
Ողջույն Eco.am-ի մեր սիրելի հետևորդներ։ Ձեր ամենօրյա ակտիվ մուտքերից ու դրանց  ավելացող քանակից հասկանում եմ՝ Ձեզ դուր է գալիս մեր վիրտուալ տարածքը։ Իսկ մեր թիմը՝ ամենօրյա համակարգված աշխատանքի շնորհիվ, մշտապես հետևելով  միջազգային և տեղեկան թեմատիկ նորություններին, մասնակցում և Ձեր դատին է ներկայացնում ոլորտին վերաբերող կարևոր միջոցառումներն ու հանդիպումները։ Ժամանակակից կյանքի որակի փոփոխման անհրաժեշտությունը հաշվի առնելով կարող ենք փաստել, որ մեր օրերում էկո ուղղությունն առավել քան ակտուալ է, քանի որ օրեցօր ահագնացող էկոլոգիական խնդիրները խիստ կարևոր են դարձնում հասարակության ուշադրությունը հրավիրելու, իրազեկելու էկո ուղղության բոլոր առավելությունների, նորամուծությունների և տենդենցների ուղղությամբ: Մի խոսքով, Eco.am հայկական օնլայն մեդիա հարթակում, էկո ուղղություններով, խիստ ընտրված թեմաների շնորհիվ, Դուք ամեն օր ծանոթանում եք տեղեկատվական, կրթալուսավորչական, ժամանցային անդրադարձներին ու հոդվածներին, որոնք  մեկտեղում են ամեն ինչ՝ ոլորտի մասին: Մեր նպատակն է, առցանց և իրական հարթակներ ստեղծելով, միավորել բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են այս ոլորտով: Eco.am-ի իմ սիրելի այցելու, իսկ Դու գիտե՞ս, որ մեզ մոտ գործում է նաև էկո ապրանքների վաճառքի առցանց հարթակ https://eco.am/eco-store  , թե ոչ՝ ապա շտապիր դառնալ մեր էկո մեծ ընտանիքի անդամ։ Էկո առցանց վաճառքի հարթակում Դուք կարող եք ձեռք բերել տան, շինանյութի, խնամքի, աքսեսուարների, էներգիայի համար նախատեսված էկոլագիապես մաքուր պարագաներից մինչև էկո սննդամթերք ու կոսմետիկ միջոցներ։ Սիրելի այցելու, Էկո առցանց խանութում, թեպետ առաջարկվում ենք նաև ներմուծված ապրանքներ, բայց Էկոյի մեծ ընտանիքը հիմնականում նախապատվությունը տալիս է հայկական ընկերությունների ապրանքատեսակներին, խթանելով ու խրախուսելով հայրենական էկո ապրանքների վաճառքը։ Մեր թիմն այդ հարցում առավել ուշադրություն է դարձնում տեղական այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները գնորդին ներկայացնելու համար չունեն խանութ-սրահներ։ Ուստի, այդ հարցում օգնության կգա մեր առաքման ծառայությունը՝ ապրանքը անմիջապես պահեստից առաքելով Երևանում և մարզերում։ Էկոյի մեծ ընտանիքը, նպատակ ունի տեղական էկո ապրանքատեսակ արտադրող ընկերություններին օժանդակելով, ընդգրկել վաճառքի նոր շուկա։ Ի դեպ, առցանց խանութը, էկո ապրանքատեսակների վաճառքից զատ, իր այցելուների համար ունի նաև էկո տուրիստական ծառայություններ, մասնավորապես՝ էկո տուրիզմ, էկո արշավներ։ Այսինքն, տարվա ցանկացած եղանակին Ձեր անմոռանալի էկո շրջագայություններից մինչև տպավորիչ արշավները կազմակերպելու ծանր հոգսը կարող եք վստահել մեզ։ Էկոյի սիրելի այցելուին չմոռանամ նաև տեղեկացնել, որ շուտով մշտական հաճախորդների համար կլինեն հատուկ առաջարկներ և կգործի զեղչային հատուկ համակարգ։ Մի գաղտնիք էլ բացեմ, Eco․am-ը, որպես այդպիսին՝ իր առցանց վաճառքի հարթակով ու տեղական արտադրողներին մեծ հնարավորություն ընձեռելով, տարածաշրջանում առայժմ միակն է։ Եվս մեկ հաճելի լուրով կիսվեմ Ձեզ հետ, մեր առցանց խանութն օրեցօր մեծացնելով  հարթակում առաջարկվող արտադրանքները, շուտով կվերածվի նաև առցանք առաջին էկո մոլի։ Այսպիսով, Eco.am-ի իմ սիրելի այցելուներին հրավիրում եմ հանրապետության լավագույն առցանց վաճառքի հարթակ՝ գնումների, այդպիսով դառնալով էկոյի մեծ ընտանիքի մի մասնիկը։ Դե ինչ, ուզո՞ւմ ես անդամագրվել Էկոյի մեր մեծ ընտանիքին, ուրեմն հետևիր կից ներկայացված տեսանյութի հրահանգներին, որը հեշտությամբ ու արագ կօգնի Քեզ այդ հարցում։  

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումը որքանո՞վ կնվազեցնի վիրուսի փոխացումն ու տարածումը

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումը որքանո՞վ կնվազեցնի վիրուսի փոխացումն ու տարածումը
Ավելի քան մեկ տարի կորոնավիրուս կոչվող համավարակը՝ ՔՈՎԻԴ-19-ը, արգելքի պատ է հանդիսանում ողջ աշխարհի մարդկության միջև, սահմանափակելով միմյանց հետ ջերմ շփումներն ու գրկախառնությունները։ Թերևս, վերջին ամիսներին գիտահետազոտական մշակումներում աննախադեպ ներդրումների և համաշխարհային մակարդակով համագործակցության շնորհիվ, գիտնականներին հաջողվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում մշակել անվտանգ և արդյունավետ պատվաստանյութեր։ Աշխարհի շատ երկրներում կիրառվող պատվաստանյութերին զուգահեռ, այսօր մշակման զանազան փուլերում են գտնվում ևս ավելի քան 200 պատվաստանյութի թեկնածու, որոնցից մի խմբաքանակ արդեն ենթարկվում է 3-րդ փուլի կլինիկական փորձարկման, ինչն օգտագործման համար հավանություն ստանալուն նախորդող վերջին քայլն է։ Որոշ պատվաստանյութեր արդեն Հայաստան են ներկրվել, իսկ որոշների հետ դեռ բանակցությունների փուլում ենք։ Կարծես թե, գիտնականներին հաջողվում է գտնել այն անհրաժեշտ բաղադրիչը, որի պատվաստվելուց հետո մարդկությունը կվերադառնա նախկին անվիրուս ու անդիմակ կյանքին, բայց մասնագետները խորհուրդ են տալիս չշտապել այդ հարցում։ «Հասարակության ու մարդկանց միջև կապն իրականացվում է հաղորդակցման և առօրյա շփումների միջոցով, որոնք էլ վիրուսները ակտիվորեն օգտագործում են տարածման համար: Կա ապացույց, որ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերը նվազեցնում են այս տարածումը: Պատվաստված մարդկանց վարակման հավանականությունը մեծ է, բայց նրանց կողմից վարակի փոխանցման հավանականությունը՝ նվազ»,- Eco.am-ի հետ զրույցում ասաց ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, թերապևտ Լամարա Մանուկյանն ու շեշտեց, որ պատվաստումների միջոցով վիրուսի տարածումը դանդաղեցնելու երկու եղանակ կա․ «Նախ՝ վարակի կանխարգելում: Երկրորդը՝ նույնիսկ, եթե անձը վարակվել է վիրուսով, պատվաստումից հետո նվազում է հարուցիչի փոխանցման ռիսկը»։ Ըստ նրա, հետազոտության ավելի քան 370,000 մասնակիցների շրջանում անցկացված Օքսֆորդ-ՕՆՍ վերլուծությունը ցույց է տվել, որ պատվաստանյութի մեկ դեղաչափ կիրառելուց հետո վարակի տարածման մակարդակը նվազել է 64% -ով: Իսկ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալներով ԱՄՆ 14 նահանգների 65 տարեկան և բարձր 417 պատվաստված մեծահասակներից, կորոնավիրուս հաստատվել է 187 հիվանդի մոտ, իսկ մնացած հիվանդների մոտ PCR թեստը ցույց է տվել բացասական արդյունք: «Տվյալներն ապացուցում են, որ 65 տարեկան և բարձր 417 պատվաստված մեծահասակներից 230 բացասական թեստ ունեցող մարդկանցից 44-ը (19%) ստացել են առաջին դեղաչափը, իսկ 18-ը (8%)՝ ստացել են երկու դեղաչափերը:  Վերջնական հաշվարկները ցույց են տվել, որ Pfizer և Moderna պատվաստանյութերը տարեցների հոսպիտալացման ռիսկը նվազեցրել են 94% -ով ամբողջովին պատվաստվածների շրջանում և 64% -ով մեկ բաղադրիչ ստացողների շրջանում: Միևնույն ժամանակ, գիտնականներն ընդգծել են, որ ըստ այս տվյալների, ծանր ընթացքի և հոսպիտալացման վտանգը կա, նույնիսկ՝ լիովին պատվաստված մարդկանց մոտ: Հետևաբար, հատկապես ռիսկային խմբերից մարդիկ, ովքեր ստացել են պատվաստանյութի երկու չափաբաժինները, պետք է շարունակեն պահպանել բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները՝ դիմակներ կրել և պահպանել սոցիալական հեռավորությունը»,- ընդգծում է բժիշկն ու նաև ցիտում Իսրայելում ամենամեծ բժշկական ցանցի՝ Կլալիտի հայտնած տվյալները, որ այն մարդկանց շրջանում, ովքեր ստացել են Pfizer-BioNTech պատվաստանյութի երկու չափաբաժինները, վարակվելիս COVID-19-ի ախտանիշները 94%- ով պակաս են զարգանում, չպատվաստված հիվանդների համեմատ: Պատվաստված խմբում ծանր վարակի հաճախականությունը նվազում  է 92% -ով: Կլալիտի մասնագետները նշում են, որ պատվաստանյութը արդյունավետ է բոլոր տարիքային խմբերի համար, ներառյալ 70 տարեկանից բարձր հիվանդները: «Հակավիրուսային իմունիտետը ստեղծելու առումով պատվաստանյութի մեկ դեղաչափը նման է հիվանդությունը ավելի վաղ տանելու փաստին: Մարդիկ կարող են պատվաստվել միայն այն դեպքում, եթե ունեն բացասական PCR թեստի արդյունք, կամ չունեն հիվանդության ախտանիշներ՝ մոտակա օրերին: Ամենակարևորը, հետազոտությունը ցույց է տվել, որ եթե պատվաստվելուց հետո մարդը վարակվում է կորոնավիրուսով, ապա  վարակը շատ ավելի թեթև է ընթանում և ավելի քիչ վիրուսային ձանրաբեռնվածությամբ: Թույլ վիրուլենտ՝ ուժը կորցրած, վիրուսի փոխանցման հավանականությունը նույնպես զգալիորեն նվազում է»,- ասում է ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահն ու մեջբերում մեկ այլ օրինակ․ «Անգլիայի հանրային առողջապահական ծառայությունը, երկրի ավելի քան 500․000 մարդու շրջանում կատած ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ չպատվաստվածների շրջանում արձանագրվել է վարակման մոտ 10% դեպք: Բայց, եթե նրանք պատվաստված լինեին, այս ցուցանիշը կնվազեր գրեթե կիսով չափ՝ հասնելով մոտ 6% -ի: Վարակի նմանատիպ նվազում կարելի է արձանագրել ինչպես Oxford-AstraZeneca-ի, այնպես էլ Pfizer-BioNTech պատվաստանյութերի դեպքում։ Այս երկու ուսումնասիրությունների արդյունքները համադրելով ՝ կարելի է եզրակացնել, որ կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր վեց չպատվաստված մարդկանց համեմատ կա պատվաստված միայն մեկ վարակված անձ»,- ուսումնասիրության արդյունքում նման եզրահանգման է եկել բժիշկ Լ․ Մանուկյանը։ Այնուամենայնիվ, բժշկի դիտարկմամբ, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հետ կապված դեռ շատ հարցեր անպատասխան են, առավել ևս դրանց հեռահար ազդեցությունների մասին․ «Սակայն, մի բան միանշանակ է, որ պատվաստումը նվազեցնում է ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահացության հավանականությունը։ Պատվաստվելով ՝ դուք օգնում եք պաշտպանել ձեր շրջապատին»,- խորհուրդ է տալիս ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, թերապևտ Լամարա Մանուկյանը։ Ի դեպ ՔՈՎԻԴ-19- ի պատվաստումից հետո պետք է շարունակել դիմակ կրել, ձեռքերը լվանալ և ֆիզիկական հեռավորություն պահպանել, ու մարդաշատ վայրերից խուսափել, քանի որ ոչ մի պատվաստանյութ 100% արդյունավետ չէ: Եղեք առողջ և պաշտպանված։

Կայացավ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին նվիրված պաշտոնական կայքի շնորհանդեսը

Կայացավ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին նվիրված պաշտոնական կայքի շնորհանդեսը
Այսօր շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները ներկայացնող պաշտոնական  կայքի՝ Protectedareas.am-ի շնորհանդեսը։ Շնորհանդեսին ներկա էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը, Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության ներկայացուցիչներ։ Հայաստանում կա 3 պետական արգելոց, 4 ազգային պարկ, 27 պետական արգելավայր և 232 բնության հուշարձան։ Ինտերակտիվ լուծումներով, եռալեզու այս կայքում Հայաստան այցելող զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքներին։ Protectedareas.am-ում բոլոր պահպանվող տարածքների մասին անհատապես պատմություններ կան և՛ համառոտ, և՛ ընդլայնված տարբերակներով, կան նաև տեսանյութեր, որոնք անգլերեն են։ Protectedareas.am-ում գրեթե բոլոր կադրերը նկարահանված են դրոններով, որպեսզի հնարավոր լինի այդ տարածքները տեսնել բոլոր կողմերից՝ 360 աստիճան շառավղով և ավելի լավ ուսումնասիրել դրանք: Նկարները հագեցած են համապատասխան գործիքներով, որոնց վրա սեղմելով կարելի է լրացուցիչ տեղեկատվություն ստանալ տվյալ տեղանքի, կենսաբազմազանության, կենդանական և բուսական աշխարհների մասին: Կյաքում տեղադրված են նաև բնության հատուկ պահպանվող տարածքների արահետների քարտեզները, որոնք հնարավոր է ներբեռնել բջջային համապատասխան հավելվածի միջոցով: Հավելվածը գործում է և՛ IOS, և՛ Android համակարգերում: Կայքը ստեղծել է «360Stories» ընկերության կողմից Բնության համաշխարհային հիմնադրամի ֆինանսավորմամբ: Կայք կարելի է մուտք գործել https://protectedareas.am/  հղմամբ։

Լինե՛նք իրազեկ, պահպանե՛նք օզոնային շերտը

Լինե՛նք իրազեկ, պահպանե՛նք օզոնային շերտը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագրի և Environment and Health ՀԿ-ի հետ համատեղ մշակել է «Լինե՛նք իրազեկ, պահպանե՛նք օզոնային շերտը» կրթական միջոցառումների շարքը: Նախաձեռնության նպատակն է մարզերի և Երևանի դպրոցների 7-11-րդ դասարանների աշակերտների շրջանում բարձրացնել օզոնային շերտի քայքայման վերաբերյալ իմացության մակարդակը, զինել տեղեկատվությամբ ու հմտություններով և խրախուսել երիտասարդների ներգրավվածությունն այս գլոբալ բնապահպանական մարտահրավերի լուծման հարցում: Կրթական միջոցառումների առաջին փուլը մեկնարկել է մայիսին: Այս փուլում մայիսի 4-11-ը իրականացվել են 15 հեռավար դասընթացներ՝ Zoom-վեբինարներ՝ նվիրված օզոնային շերտի քայքայմանն ու պահպանմանը, որոնց մասնակցել են շուրջ 450 աշակերտ և ուսուցիչ 240 դպրոցներից: Վեբինարներից մեկում մասնակիցներին ողջույնեց նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը վստահեցնելով, որ որպես պետական մարմին երիտասարդների համար կապահովի հնարավորություն այս և այլ բնապահպանական թեմաների շուրջ գիտելիքներն ընդլայնելու գործում: Նախաձեռնության երկրորդ փուլը միտված է լինելու «Օզոնը մեր կյանքում»  թեմատիկ տեսաֆիլմերի մրցույթի իրականացմանը և ամառային ճամբարի կազմակերպմանը։ Կատարված և նախատեսվող միջոցառումների մասին առաջինը տեղեկանալու համար կարող եք հետևել նաև Օզոնի ծրագրի ինսթագրամյան պաշտոնական էջին։

Պեպեններ. Թերություն, թե՝ գրավչություն

Պեպեններ. Թերություն, թե՝ գրավչություն
Շատ աղջիկներ և երիտասարդ կանայք գարնանը դեմքի վրա մանր պիգմենտային բծեր հայտնաբերելիս, երբեմն ընկնում են դեպրեսիայի մեջ։ Բայց, չի կարելի դրանք համարել կոսմետիկական թերություն։ Ընդհակառակը, որոշ աղջիկների պեպենները տալիս են գրավչություն։ Իսկ որոշ կանայք էլ՝պեպենները մոդայիկ են համարում։ Շիկահեր և շիկակարմիր կանանց մոտ արևի ճառագայթների ազդեցությունից  պեպեններն առաջանում են հաճախ կորեկի հատիկի մեծության։ Պիգմենտային բծերը սովորաբար  ունենում են բաց-դեղնավուն, դարչնադեղնավուն կամ մուգ դարչնագույն։ Դրանց մակերեսը հարթ է, չեն թեպոտվում և մակերեսից չեն բարձրանում։ Eco.am-ը, փոքրիկ ուսումնասիրության արդյունքում, ներկայացնում է պեպենների առաջացման հիմնական պատճառներն ու առաջարկում պաշտպանիչ մի քանի միջոցներ։ Որտեղ են հիմնականում հայտնվում պեպենները Պեպենները կարող են լինել եզակի կամ բազմակի, զետեղված իրարից առանձին  կամ միախառնված։ Բացի դեմքից դրանք կարող են առաջանալ նաև ձեռքերի, կրծքի և հազվադեպ նստատեղերի և սեռական օրգանների մաշկի վրա։ Պեպեններ սովորաբար նկատվում են երեխաների ու երիտասարդ մարդկանց մոտ և ծերանալու հետ անհետանում են։ Երբ են ի հայտ գալիս պեպենները Պեպենների առկայությունը պայմանավորված է մաշկային պիգմենտի արագ կուտակմամբ՝ ուժեղ արևի տակ մնալու դեպքում, հատկապես գարնանը։ Աշնանը և ձմռանը դրանք գունազրկվում են և կարող են բոլորովին անհետանալ։ Դրանց առաջանալուց խուսափելու համար անհրաժեշտ է․ 1․ Դեմքը գարնան արևից պաշտպանել լայնեզր գլխարկով, գլխաշորով, հովանոցով, քանի դեռ մաշկը չի վարժվել ուլտրամանուշակագույն ճառագայթներին։ 2․ Արևից պաշտպանվելու լավ միջոց են համարվում քինա-քինա, սալոլ, սուլֆատիազոլ և այլ նյութեր պարունակող հատուկ կրեմներ։ 3․ Եթե ձեր դեմքը պեպեններ առաջանալու հակում ունի , երբեք դուրս մի եկեք առանց նախապես հակաարևային կրեմ քսելու։ 4․ Պեպենների դեմ և դեմքը սպիտակեցնող ժողովրդական պաշտպանական միջոցներից է մածունը։ Այն կարելի է ամեն երեկո քսել դեմքին, պահել՝ 20-25 րոպե, հետո լվանալ սառը ջրով։ Հակաարևային կրեմներ Հակաարևային կրեմներ կարող եք պատրաստել ինքներդ՝ ցերեկային սնուցող կրեմին ավելացնող 10%-ի  չափով քինա-քինա, սալոլ, սուլֆատիազոլ նյութերից։ Ընդհանուր պարունակությունը խառնվում է հավասարաչափ։ Ճարպոտ մաշկ և պեպեններ Ճարպոտ մաշկի և պեպենների առկայության դեպքում կարելի է օգտագործել հետևյալ խառնուրդը՝ 2 թեյի գդալ քացախ, 1 թեյի գդալ կիտրոնի հյութ և 1 թեյի գդալ ջուր։  Նախապես լվացած և չորացրած դեմքին բամբակե խծուծով քսեք խառնուրդը, եթե քոր չգա, այն թողեք դեմքին ամբողջ գիշեր։ Առավոտյան լավ լվացեք և դեմքին քսեք դիմափոշի։ Դեմք սպիտակեցնող հեղուկ՝ պեպենների համար Դեմքը սպիտակեցնելու համար օգտագործեք նաև շպարահան ջուրը՝ ջրածնի պերօքսիդի հետ։ 1 թեյի գդալ ջրածնի պերօքսիդ 2 թեյի գդալ գլիցերին 2 թեյի դգալ սպիրտ 2 ճաշի գդալ ջուր։ Այս հեղուկը կարելի է օրը մի քանի անգամ քսել պեպեններին։ Չպետք է թրջել կոպերն ու մազերը՝ գունաթափվելուց խուսափելու համար։ Նախապես դրանց կարելի է քսել վազելին կամ կրեմ։

Գալապագոսյան կղզիներում փլուզվել է հանրահայտ Դարվինի կամարը

Գալապագոսյան կղզիներում փլուզվել է հանրահայտ Դարվինի կամարը
Գալապագոսյան կղզիներում բնական պատճառներով փլուզվել է հանրահայտ Դարվինի կամարը։ Այդ մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Էկվադորի շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը։ Կամարն ընկել է բնական էրոզիայի արդյունքում, հավանաբար, հողմահարման արդյունքում։ Կամարը, որն անվանվել է անգլիացի գիտնական Չարլզ Դարվինի պատվին, համարվում է դայվինգի համար լավագույն վայրերից մեկը։ Գալապագոսյան կղզիները, որը գտնվում է մայրցամաքային Էկվադորից 906 կիլոմետր հեռավորության վրա, կենդանիների և բույսերի բազմազանության համար, ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Արշիպելագը բաղկացած է 234 տարբեր կղզիներից, որոնցից միայն 4-ն են բնակելի, իսկ այնտեղ բնակվում է մոտ 30 հազար մարդ։