Blog
In
other , shrjaka-mijavayr
Սյունիքի մարզի թիրախային 4 քաղաքների 167 տնային տնտեսություն բիզնես-ծրագրերի ֆինանսական աջակցություն են ստացել
Posted on 18 Մայիսի, 2021

Շրջակա միջավայրի նախարարության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը Սյունիքի մարզում էր: ՊՏԱԾ-Հայաստան ծրագրի տնօրենի և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պատվիրակության մասնակցությամբ ծրագրի «Ֆինանսական Մասնակցային Մոտեցում» բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի չորս թիրախային քաղաքների՝ Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Ագարակի ընդհանուր թվով 167 տնային տնտեսությունների հնարավորություն է տրվել հիմնելու իրենց բիզնեսը։ Ծրագրերը միտված են ապահովելու նոր եկամուտ ընտանիքների համար և բարելավելու վերջիններիս սոցիալ-տնտեսական վիճակը՝ միևնույն ժամանակ չվնասելով բնությունը։ Թիրախային 4 քաղաքներից ստացվել է ընդհանուր 397 ծրագրային հայտ, վերջիններս եղել են անանուն և գնահատվել են գնահատող աշխատանքային խմբի կողմից, որտեղ ընդգրկված էին ՀՀ ՇՄ նախարարության աշխատակիցներ, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից համապատասխան փորձագետներ։ Հավանության արժանացած յուրաքանչյուր բիզնես ծրագրի գումարային չափը կազմել է մինչև 700,000 ՀՀ դրամ, իսկ վերջիններիս քանակներն ըստ տարածաշրջանային բաշխվածության ներկայացվում է ստորև. Կապան քաղաք՝ ստացված 196 հայտից ֆինանսավորվել է 80-ը, Մեղրի քաղաք՝ ստացված 136 հայտից ֆինանսավորվել է 58-ը, Ագարակ քաղաք՝ ստացված 45 հայտից ֆինանսավորվել է 21-ը, Քաջարան քաղաք՝ ստացված 20 հայտից ֆինանսավորվել է 8-ը։ Նշենք նաև, որ ՖՄՄ 1-ին և 2-րդ փուլերով ծրագրի թիրախային 28 գյուղական բնակավայրերի 140 տնային տնտեսությունների բիզնես ծրագրեր նույնպես ֆինանսավորվել էին։ Բնության պահպանությունն ու կենսաբազմազանության խթանումը կարող են հարատև լինել միայն այն դեպքում, եթե պահպանվող տարածքներին աշխարհագրորեն, տնտեսապես և մշակույթով մոտ մարդիկ հարմարավետ ու երջանիկ են իրենց զգում, երբ բնությունն պահպանվում է: Բնության պահպանությունն պետք է ներդաշնակ լինի մարդկության զարգացման հետ: Հետևաբար Ֆինանսական մասնակցային մոտեցման այս հիմնարար սկզբունքն իրականություն է դառնում տեղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմամբ բնության պահպանության իրականացման ու ներդաշնակության ապահովման միջոցով։ ՖՄՄ-3 բաղադրիչի միջոցառումների իրականացմանը աջակցող կազմակերպություն էր ընտրվել «Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ն։
In
other , eco-snund
Ինչպես պետք է ճիշտ սնվեն երեխաներն ու պատանիները
Posted on 18 Մայիսի, 2021

Երեխաների և պատանիների սննդակարգին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել։ Որքան փոքր է երեխան, այնքան բարձր է սպիտների հանդեպ նրա պահանջը։ Սննդում սպիտների անբավարար քանակության դեպքում հետ է մնում երեխայի ֆիզիկական, նյարդային և հոգևոր զարգացումը։ Եթե ուզում եք, որ ձեր երեխան առողջ մեծանա, ապա հետևե՛ք նրա ճիշտ սննդակարգին։ Eco.am-ն առաջարկում է մի քանի տարբերակներ։ Առաջին վեց ամսվա ընթացքում երեխան սնվում է գրեթե միմիայն մոր կաթով։ Եթե որևէ պատճառով մայրը չի կարող կրծքով կերակրել իր երեխային, ապա օգտվում են կերակրող այլ մոր կաթից, կամ դիմում արհեստական կերերի օգնությանը։ Անհրաժեշտության դեպքում կարելի է երեխային տալ կովի կաթ։ Վեց ամսական տարիքից երեխան պետք է ստանա նաև այլ սնունդ, քանի որ կաթը աղքատ է երկաթով։ Այդ առումով ամենահարմարը բանջարեղեններից և մրգերից պատրաստված խույսն է։ Բանջարեղենի և մրգերի հյութերը երեխային պետք է տալ վաղ տարիքից։ Երեխայի կերակրումն այլ սննդով պետք է մեծ զգուշությամբ կատարել։ Լավ կլինի խորհրդակցեք մանկական բժշկի հետ՝ հատկապես, հետևյալ սննդի դեպքում․ 1․ Բանջարեղենի խյուս 2․ Թթու կաթ 3․ Սպիտակաձավարի շիլա 4․ Հավի ձվի դեղնուց 5․ Ձուկ 6․ Արգանակ 7․ Կոտլետ 8․ Բանջարեղեն և մրգեր 9․ Բանջարեղենի և մրգերի հյութ։ Որպեսզի երեխան 1-6 տարեկանում ճիշտ աճի Անհրաժեշտ է նրա ճաշացուցակի մեջ ամեն օր մտցնել․ 1․ 500-600 մլ․ կաթ 2․ 60-100 գրամ միս կամ ձուկ 3․ 1 ձու 4․ 40-50 գրամ պանիր 5․ 200-300 գրամ հաց, մակարոն և այլ խմորեղեններ 6․ 100-200 գրամ եփած և հում մրգեր՝ մեկ ընդունման համար 7․ 300-400 գրամ պտուղներ՝ մրգեր 8․ Նորմալ քանակությամբ բուսական յուղ և կարագ։ Պատանեկան հասակում և մինչև ֆիզիկական զարգացման ավարտը Խորհուրդ է տրվում օգտագործել ամենաբազմազան սնունդ, և այն էլ՝ բավականաչափ քանակությամբ սննդի ֆիզիոլոգիական նորմերը բավարարելու համար։ Սակայն, չափից ավելի ուտել, ոչ միայն հարկավոր չէ, այլ չի՛ կարելի։ Սովորաբար այդ տարիքում հարմար է հետևյալ օրաբաժինը․ 1․ 300-500 գրամ միս կամ ձուկ 2․ 400-600 գրամ հաց՝ այլ խմորեղենի հետ միասին 3․ 250 գրամ կարտոֆիլ 4․ 40-ական գրամ շաքար, կարագ և ձիթապտղի յուղ 5․ 400 գրամ բանջարեղեն 6․ 400-500 գրամ հում մրգեր։ Առողջ սերունդ ունենալու համար հետևե՛ք ձեր երեխայի ճիշտ սննդակարգին։
In
other , eco-mshakuyt
Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան
Posted on 18 Մայիսի, 2021

Հայաստանի պատմության թանգարանում պահվող շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածուի 35 տոկոսը հնագիտական իրեր են` պեղված Հայաստանի տարածքից: Դրանց թվում բրոնզեդարյան փայտյա կառքեր են, ցեղային առաջնորդների դամբարաններից պեղված ծիսական օջախներ և պատվանդաններ, կավանոթներ, թրծակավե և բրոնզե քանդակներ, զենքեր, զարդեր, սպասք, բազմաֆիգուր սյուժետային տեսարաններով դրվագված գավաթներ ու գոտիներ, որոնցից յուրաքանչյուրը խոսուն վկայություններ են պարունակում նախնիների պաշտամունքի, տիեզերական պատկերացումների, արևի, ջրի և պտղաբերության գաղափարը խորհրդանշող հավատալիքների մասին: Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Eco.am-ը ներկայացնում է Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի քառասունդարյա գավաթը, որի վրա մի ամբողջ առասպել կա պատկերված։ Գավաթը թվագրվում է Ք․ա․ 22-21-րդ դարերով: Ինչպես է հայտնաբերվել գավաթը 1987 թվականին, Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում պեղումների ժամանակ, հնագետ Վահան Հովհաննիսյանը հայտնաբերում է ավելի քան քառասունդարյա հնության մի գավաթ, որն իր ուրույն տեղն ունի Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուի մեջ։ Արծաթե դրվագազարդ գավաթը, բազմաթիվ այլ թանկարժեք իրերի հետ հայտնաբերվել է «արքայական» դամբարանում: Այն հին արևելյան պատկերագրության անկրկնելի նմուշ է և բացառիկ նշանակություն ունի միջին բրոնզեդարյան Հայաստանի հոգևոր և նյութական մշակույթի մասին պատկերացում կազմելու հարցում: Ինչ վկայություն ունի գավաթը Քարաշամբի գավաթը վկայում է տեղաբնիկների մետաղի մշակման և կիրառական արվեստում ունեցած բացառիկ առաջընթացի մասին: Գավաթի առկայությունն ապացուցում է, որ տարածաշրջանը լուրջ արտադրական և մշակութային կենտրոն է եղել և սերտ կապեր է ունեցել խեթական աշխարհի և Միջագետքի կենտրոնների հետ։ Առասպելական սյուժե՝ քառասունդարյա գավաթին Գավաթի իրանին արված վեց հորիզոնական դրվագազարդ գոտիների վրա ներկայացված է հնագույն հնդեվրոպական առասպելական սյուժե. պատկերված է վարազի որսի, երկու ցեղերի միջև ծագած գժտության, մարտի և պարտված կողմի առաջնորդների մահապատժի պատմությունը: Այդ սյուժեն կապվում է հնդեվրոպական դիցաբանական պատկերացումների հետ և խոսում է միջին բրոնզի դարում Հայաստանի և Հարավային Կովկասի տարածքում բնակվող ժողովրդի հնդեվրոպական ծագման մասին: Քարաշամբի գավաթը համարվում է ամենահին հուշարձանը, որը պատկերագրության լեզվով վերոհիշյալ պատումը մեզ է հասցրել ամբողջական տեսքով: Հնագիտական արժեքի հետ մեկտեղ ոչ սովարական գավաթը կիրառական արվեստի եզակի նմուշ է: Ընդամենը 13 սմ բարձրությամբ գավաթի վրա հմուտ վարպետը կարողացել է առասպելը ներկայացնել բոլոր մանրամասներով և իր ժամանակի համար բացառիկ վարպետությամբ՝ համաչափ, արտահայտիչ և կենդանի պատկերներով: Գավաթի վրա ամենայն մանրամասնությամբ պատկերված են 25 մարդկային, 36 կենդանու և 60-ից ավելի տարբեր առարկաների պատկերներ՝ միջինում 3 սմ բարձրությամբ։ Եզակի գավաթը՝ աշխարհի թանգարաններում Քարաշամբի գավաթը ցուցադրվել է աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավորապես Նյու Յորքի Մետրոպոլիտեն Արվեստի թանգարանում, Մոսկվայի Ռուսաստանի պատմության թանգարանում, Ֆրանսիայում՝ Նանտի Դոբրե թանգարանում, Լիոնի Գալլո-ռոմանական քաղաքակրթության, Առլի Արվեստի թանգարաններում, Բուդապեշտում՝ Կարոլի Միհալի պալատում, Թեհրանում՝ Իրանի ազգային թանգարանում և այլուր: ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի դրամաշնորհային ծրագրի շրջանակում պատրաստվել է «Քարաշամբի գավաթը․ պատմության քառասունդարյա վկան» անիմացիոն հոլովակ, որում ներկայացված է աշխարհում եզակի նմուշ համարվող գավաթը։ Այդ յուրօրինակ նմուշի վրա դրվագված են հնագույն ծիսական-խորհրդանշական տեսարաններ։ Մանրամասները՝ տեսանյութում․ https://fb.watch/5zMnFpzwOz/
In
other
1960 թվականից ի վեր երկրի անտառային տարածքները նվազել են գրեթե 700.000.000 հեկտարով
Posted on 17 Մայիսի, 2021

Բույսերն ու հողը, հատկապես անձրևային անտառներում, կլանում են ածխածնի ծավալի շուրջ 30% -ը, ուստի կարևոր է հետևել լանդշաֆտի գլոբալ փոփոխություններին և պահպանել հավասարակշռությունը: Nature Communications գիտական ամսագրում հրապարակվել է նոր ուսումնասիրութուն, որտեղ ներկայացվում է մարդկության կողմից Երկրի ցամաքային մակերեսը փոփոխելու ցուցանիշները, օրինակ՝ արևադարձային անտառների ոչնչացման միջոցով։ «Քանի որ հողօգտագործումը կարևոր դեր է խաղում կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու գործում, կարևոր է ուսումնասիրել, թե ինչպես է այն փոփոխվում և զարգանում»,- գրում են հեղինակները։ Պարզվել, որ 1960 թվականից ի վեր Երկրի ընդհանուր անտառային ծածկույթը նվազել է գրեթե մեկ միլիոն կմ2-ով և, միևնույն ժամանակ, վարելահողերն ու արոտավայրերն աճել են մոտավորապես նույնքան: Հաշվարկները ցույց են տվել, որ նույն թվականից ի վեր տարեկան փոփոխվում է 720,000 քառակուսի կիլոմետր հողատարածք, որը, ըստ հեղինակների, «Գերմանիայի տարածքից մեծ է մոտ երկու անգամ»: Սակայն պետք է նշել, որ բնական լանդշաֆտի փոփոխությունը բնորոշ է մարդկության պատմության բոլոր ժամանակներին և, հատկապես, գյուղատնտեսական հեղափոխությունից ի վեր (12,000 տարի առաջ)։ Անցյալ հազարամյակում մարդիկ փոխել են «Երկրի ցամաքի մոտ երեք քառորդը»,-գրում են հեղինակները: Այնուամենայնիվ, այս գլոբալ ցուցանիշները չեն արտացոլում տարածաշրջանային տարբերությունները: Օրինակ՝ Երկրի հյուսային հատվածում, Եվրոպայում, Ռուսաստանում, Արևելյան Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում անտառային տարածքները վերջին 60 տարիների ընթացքում աճել են, իսկ հարավային հատվածում և զարգացող երկրներում անտառային տարածքների կորուստները անհիմն մեծ են: Ամազոնում անտառային տարածքները ոչնչացվել են շաքարեղեգի և սոյայի արտադրության համար, Հարավարևելյան Ասիայում՝ արմավենիների, Նիգերիայում և Կամերունում՝ կակաոյի արտադրության համար: Ուսումնասիրությունը պարզել է նաև, որ 1960-ից ի վեր Երկրի մակերեսի շուրջ 17% -ը առնվազն մեկ անգամ փոխել է կարգավիճակը:
In
other , shrjaka-mijavayr
«Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանում. մարտահրավերներ ու հնարավորություններ» խորագրով էքսպո-ֆորում
Posted on 17 Մայիսի, 2021

Մայիսի 14-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանում. մարտահրավերներ ու հնարավորություններ» խորագրով էքսպո-ֆորումը:
Տարբեր ոլորտների շուրջ 120 ներկայացուցիչ մասնակցեց կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող հարցերի վերաբերյալ թեմատիկ քննարկումների՝ դիտարկելով կլիմայի փոփոխության ազդեցությունը երկրի տնտեսության և մասնավորապես ընտրված վեց թիրախային ոլորտների վրա:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշեց, որ կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերը Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող և զարգացող երկրի համար չափազանց կարևոր են։
«Ուզում եմ կարևորել հատկապես նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը, քանի որ այսօր այստեղ մենք հնարավորություն ունենք բարձրաձայնելու և քննարկելու ոլորտային քաղաքականություններում առկա խնդիրներն ու բացերը, համատեղ քննարկման շնորհիվ առաջարկելու արդյունավետ լուծումներ։ Համոզված եմ՝ դրանք արժեքավոր դեր կունենան կլիմայի փոփոխության հանդեպ մեր երկրի դիմակայունության բարձրացման քաղաքականության մշակման ճանապարհին»,- նշեց Նոնա Բուդոյանը։
ՀԱԾ ծրագրի հարմարվողականության ինստիտուցիոնալ զարգացման հարցերով թիմի ղեկավար Արամ Տեր-Զաքարյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց․ «Հայաստանում շուրջ 20 տարի կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները գտնվում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ուշադրության կենտրոնում: Ներկայումս Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացվող «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրների հաղթահարմանը՝ մշակելով համապատասխան հարմարվողականության միջոցառումների փաթեթներ և նախանշելով դրանց իրականացման ուղիները: Ուրախ ենք տեղեկացնել, որ մայիսի 13-ին, ՀՀ Կառավարությունը հաստատել է ՀԱԾ ծրագրի աջակցությամբ մշակված Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը եվ 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը՝ ոլորտում իրականացվող գործընթացներին տալով ավելի ինստիտուցիոնալ բնույթ»: Նա հավելեց, որ ավելի վաղ՝ ապրիլի 22-ին, ՀՀ Կառավարությունը հաստատել էր Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թթ․ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (ԱՍԳ)՝ սահմանելով այն առաջնահերթ ոլորտները, որոնցում կիրականացվեն կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների հարմարվողականության ուղղությամբ գործողություններ։
Միջոցառման ընթացքում մասնակիցները վեց աշխատարաններում քննարկեցին կլիմայի փոփոխության տեսանկյունից առավել խոցելի ոլորտներում առկա խնդիրները, դրանց ուղղված հարմարվողականության գործողություններն ու համագործակցության հնարավորությունները։
Միջոցառման ընթացքում կայացավ նաև Կանաչ էքսպո, որի շրջանակում մի շարք մասնավոր ընկերություններ ներկայացրեցին հարմարվողականության գործընթացին նպաստող իրենց արտադրանքն ու ծառայությունները՝ օրգանական պարարտանյութերից մինչև տեխնիկական լուծումներ։
In
other , shrjaka-mijavayr
Դենտրոպարկ․ Սոճիների փոշոտման շրջանի բուժական հատկությունները
Posted on 17 Մայիսի, 2021

Հայաստանյան հարուստ բնությունն Էկոտուրիզմի համար ունի շատ գողտրիկ վայրեր, որոնց մասին շատերս անգամ չգիտենք, նույնիսկ՝ ապրելով Հայաստանում։ Եղանակային բարենպաստ պայմաններն արդեն թույլ են տալիս լիովին կազմակերպել ընտանեկան կամ ընկերական էկոտուրեր՝ Հայաստանի տարածքով մեկ, որոնք կլինեն և՛ ճանաչողական, և՛ առողջության համար նպաստավոր։ Օրինակ, երբևէ եղե՞լ եք Ստեփանավանի Դենդրոպարկում, եթե ոչ, ապա Eco.am-ն առաջարկում է անպայման գնալ, քանի որ տարվա այս եղանակն ամենաճիշտ ժամանակահատվածն է։ Տարվա մեջ միայն մի կարճ ժամանակաշրջան` մայիս-հունիս ամիսներին, Դենդրոպարկի սոճիների փոշոտման ընթացքում, սոճու անտառներում արտադրվում են ֆիտոնցիդ նյութեր։ Այն օժտված է բուժական հատկություններով, չափազանց կազդուրիչ է շնչառական ուղիների, հատկապես թոքային հիվանդություններով տառապող անձանց համար: Դենտրոպարկը Հայաստանի ամենագեղեցիկ և ամենականաչապատ վայրերից մեկն է, որտեղ յուրաքանչյուրը կարող է զգալ բնության ուժն ու ներդաշնակությունը: Կախարդական անտառի նման այս գեղատեսիլ կանաչ այգին կատարյալ է ընտանեկան այցելությունների համար տարվա ցանկացած եղանակին, քանի որ ամեն եղանակ իր ձևով զարդարում է այս տարածաշրջանի շքեղ բնությունը: Որտեղ է գտնվում Դենտրոպարկը Կարծիք կա, թե բնության այս հրաշքից օգտվելու համար պարտադիր պետք է արձակուրդ վերցնել, բայց տարվա այս եղանակի ընձեռած վայելքներից կարելի է օգտվել ոչ միայն հյուրանոցներում և հյուրատներում համարներ պատվիրելով, և երկար ժամանակով այցելելով, այլև խմբային, կամ ընտանեկան արշավներ կազմակերպելով: Դենտրոպարկը գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Մայրաքաղաք Երևանից Ստեփանավան 150 կմ է, սովորական մեքենայով կարելի է հասնել առավելագույնը երկու ժամում։ Եթե առավոտյան ճանապարհ ընկնեք, կարող եք մեկ լիարժեք օր անցկացնել բնության գրկում, հոգալով բացառապես միայն սննդի և ճանապարհածախսի հարցը։ Ավելին` քաղաքի անտառաշատ հատվածներում գործող անվճար տաղավարներում, կամ հենց բնության գրկում, կարելի է խորոված պատրաստել, սունկ, ուրց և դաղձ հավաքել, մի խոսքով, օգտվել բնության բարիքներից։ Ինչ բույսեր կան պուրակում 35 հեկտար տարածքում տեղակայված է հսկայական անտառային այգի, որից 17.5 հա բնական անտառներ են, իսկ 15 հա զբաղեցնում են աճեցված դեկորատիվ բույսերը: Հազվագյուտ տնկիները հաճախ ձեռք էն բերվել փոխանակման եղանակով․ Ստեփանավանի Դենդրոպարկը համագործակցում էր Թբիլիսիի, Մոսկվայի, Կիևի և այլ քաղաքների հետ: Երկար տարիների ընթացքում բուսաբանները փորձել են այստեղ աճեցնել մինչև 2500 տարբեր բույսերի տեսակներ: Արդյունքում, միայն մոտ 500 տեսակի հաջողվեց հարմարվել լեռնային Հայաստանի պայմաններին: Ի դեպ, Ստեփանավան, մեկնելիս կարելի է ոչ միայն բնությունը վայելել, այլև այցելել պատմամշակութային հուշարձաններ Օրինակ` «Աշոտ երկաթը», Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը, նկարիչ -քանդակագործ Սահակ Սահակյանի աշխատանքների թանգարանը, 1800-ամյա Սբ. Սարգիս եկեղեցին, Դեբետի վտակ Ձորագետը, քարանձավը, Սոս Սարգսյանի հուշարձան համալիրը, Գյուլագարակի Դենդրոպարկն ու այսպես շարունակ: Իսկ ովքեր ցանկանում են ոչ թե մեկ այլ մի քանի օր անցկացնել Ստեփանավանում, կարող են օգտվել բավականին մատչելի հյուրատներից, բազմապիսի առողջարաններից և հյուրանոցներից: Փոշոտման օգտակար հատկությունները Սոճիների փոշոտման ընթացքում սոճու անտառներում արտադրվում են ֆիտոնցիդ նյութեր։ Այն օժտված է բուժական հատկություններով, չափազանց կազդուրիչ է շնչառական ուղիների, հատկապես թոքային հիվանդություններով տառապող անձանց համար: Այն վերականգնում է շնչառական ուղիների լորձաթաղանթը և զգալիորեն նվազեցնում շնչառական հիվանդությունների կրկնման հավանականությունը։ Սոճիների անտառի օդն օգնում է բարելավել շնչառությունը, վերականգնել աշխատունակությունը։ Դրական է ազդում սիրտ-անոթային, նյարդային և էնդոկրին համակարգերի վիճակի վրա: Բնության այս յուրահատուկ երևույթն ունի կազդուրիչ հատկություն և բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը: Մանկահասակ երեխաների համար հատկապես անփոխարինելի են սոճիների արտազատած նյութերը, որոնք ունենալով արտահայտված հակաբորբոքային և հակավիրուսային ազդեցություն, շնչառական ուղիներով անցնում են թոքեր և մանրէազերծում դրանք։ Ապացուցված է, որ փոշոտման արդյունքում առաջացած օդը շնչելը օգտակար է մի շարք հիվանդությունների դեպքում։ Բրոնխեալ ասթմա Բրոնխիտ (տարբեր տեսակների) Ֆարինգիտ Lարինգիտ Թոքաբորբ (հետևանքների վերացում) Կրկնվող սուր շնչառական հիվանդություններ Բացի շնչառական համակարգի վրա ունեցած հզոր ազդեցությունից, սոճիների ծաղկափոշին նպաստում է մարդկանց օրգանիզմում տեստոստերոն հորմոնի ավելացմանը, վերջինս էլ ունի՝ Հակաբորբոքային ազդեցություն Հակաքաղցկեղային ազդեցություն Օգնում է հաղթահարել հոգնածությունը Նպաստում է սթրեսի հաղթահարմանը Կարգավորում է քնի խանգարումները Ամրացնում է իմունիտետը։ Հետաքրքիր փաստեր Դենդրոպարկի մասին 1․ Ստեփանավանի Դենդրոպարկը հիմնադրվել է 1933 թ՝ հայտնի կենսաբան Էդմոնդ Լեոնովիչի կողմից: Ներկայումս Դենդրոպարկի տնօրենը նրա որդին է` Վիտալի Լեոնովիչը: 2․ Դենդրոպարկը գտնվում է ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա: Այստեղ կլիման բավականին ցուրտ է: Դեկտեմբերից մինչև մարտ բավականին ձյունառատ է, իսկ տեղումների ընդհանուր քանակը՝ տարեկան կազմում է 550 մմ: 3․ Դենդրոպարկի ամենահետաքրքիր «բնակիչներից» մեկը կալիֆորնիական Սեկվոյան է: Հինգ, դեռ երիտասարդ, տնկիները բարեհաջող արմատացել և բարձրություն են հավաքում։ Դժբախտաբար, տնկելիս ճիշտ չի հաշվարկվել «մեծահասակ» Սեկվոյաների հնարավոր չափերը, ուստի մի քանի հարյուր տարի անց ծառերը պարզապես կարող են իրար «բախվել»: Նման պայմանները հիանալի են նրանց համար, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին և գնահատում կատարյալ հանգիստը բնության գրկում։
In
other , shrjaka-mijavayr
Եռաբլուր տանող շուրջ 4.5 հա տարածք կանաչապատվում է
Posted on 17 Մայիսի, 2021

Դեպի Եռաբլուր տանող ճանապարհի շուրջ 4.5 հեկտար տարածքն ամբողջությամբ կանաչապատվում է: «Նպատակ ունենք ստանալ բազմաշերտ կանաչապատում ունեցող կանաչ գոտի Երևանում: Արդեն տնկվել է 1700 բույս: Հիմնականում բարձր սաղարթ ունեցող ծառեր են: Բացի այդ, ունենք մշտադալարներ՝ սոճիներ, կլինի նաև գիհիների մեծ խումբ»,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային հիմնարկի նախաձեռնությամբ կանաչապատման աշխատանքները սկսել են դեռևս նախորդ տարեվերջին: Գարնանային ծառատունկի ընթացքում մարտ ամսին տնկած ծառերն արդեն ծաղկել են: Կարճ ժամանակում արդյունքի հասնելն ամենօրյա քրտնաջան աշխատանքի պատասխանն է: Գլխավոր խնդիրը ժամանակին և գրագետ ոռոգումն է: Եռաբլուր ջուրը հասնում է խողովակներով՝ անցնելով մի քանի կիլոմետր: Այս տարի ծառատունկն իրականացվում է մի քանի փուլով: Գարնանը քաղաքում կտնվի շուրջ 5000 ծառ և ավելի քան 100.000 թուփ: Դրանք ինչպես ձեռքբերած, այնպես էլ քաղաքային ջերմոցատնկարանային տնտեսությունում աճեցված բույսերն են: Տունկին զուգահեռ՝ քաղաքի հին ու նոր թփերն ու ծառերը բուժում են ստանում: Այս տարի մոտեցումներն այլ են, մասնագետների խոսքով՝ ավելի արդյունավետ: «Բույսերի պաշտպանության համար ցերեկային ժամերին հիմնականում օգտագործվում է ձեռքի սրսկիչ, իսկ արդեն գիշերը, հաշվի առնելով անվտանգության խնդիրները, աշխատում է հատուկ տեխնիկա: Իսկ կրապատում քաղաքային պայմաններում սովորաբար չի արվում, քանի որ կրապատվում են պտղատու ծառերը»,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փորձագետ Արմենակ Տեր Գրիգորյանը: 2021-ին կանցկացվի 15 կմ նոր ջրագիծ, ևս 15 կմ էլ՝ կնորոգվի գոյություն ունեցող ցանցից:
In
other , shrjaka-mijavayr
Թշնամին օղակել է Սև լիճը. իրավիճակը ճգնաժամային է
Posted on 15 Մայիսի, 2021

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը նաև ռազմական օգնություն է խնդրել ՌԴ-ից։
Սև լիճ
Սև լիճը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին` 2666 մ բարձրության վրա: Անհոսք քաղցրահամ լիճ է: Մակերեսը մոտ 2 կմ² է, երկարությունը` 1,6 կմ, լայնությունը` 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է: Ջուրն օգտագործվում է ոռոգման համար: Լիճը կազմավորվել է ձնհալից և բնական աղբյուրներից, որոնք լցվել են լեռան խառնարանը: Ամառվա սկզբից մինչև հոկտեմբեր 100 մետր տրամագծով լիճը սառած է: Լիճը շրջապատող տարածքը ծածկված է բուսականությամբ, որը բնորոշ է ալպյան մարգագետիններին: Առանձնացվում են 102 տեսակի բույսեր: Սև լիճը հանդիսանում է ազգային արգելանոց: Գոյություն ունի անվան ծագման երկու ավանդույթ․ Ժամանակին քառասուն գլխանի մի վիշապ է եղել, խմել է այս լճի ջրի կեսը, հետո պառկել, որ հանգստանա, մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի։ Աստծու հրամանով՝ սարերը մոտեցել են, վերցրել այդ լիճը, բարձրացել, հասցրել են մինչև երկինք, ազատելով վիշապից։ Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ ջուր խմելու, ծարավել է, ճաքճքել, տրաքել, ցրիվ եկել չորս կողմը։ Այստեղ ապրում են ջրի խոզեր, շներ, ձիեր և մեծ ձկներ։ Սև լճում ապրում է նաև մի գեղեցիկ աղջիկ։ Երբ արև է լինում նա դուրս է գալիս ջրի երեսը և խաղում է ալիքների հետ։ Այս աղջիկն է, որ կպչելով լճի մեջ ընկած կենդանու ոտից, չի թողնում, որ նա դուրս գա ջրից:
Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը նաև ռազմական օգնություն է խնդրել ՌԴ-ից։ Սև լիճՍև լիճը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին` 2666 մ բարձրության վրա: Անհոսք քաղցրահամ լիճ է: Մակերեսը մոտ 2 կմ² է, երկարությունը` 1,6 կմ, լայնությունը` 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է: Ջուրն օգտագործվում է ոռոգման համար: Լիճը կազմավորվել է ձնհալից և բնական աղբյուրներից, որոնք լցվել են լեռան խառնարանը: Ամառվա սկզբից մինչև հոկտեմբեր 100 մետր տրամագծով լիճը սառած է: Լիճը շրջապատող տարածքը ծածկված է բուսականությամբ, որը բնորոշ է ալպյան մարգագետիններին: Առանձնացվում են 102 տեսակի բույսեր: Սև լիճը հանդիսանում է ազգային արգելանոց: Գոյություն ունի անվան ծագման երկու ավանդույթ․ Ժամանակին քառասուն գլխանի մի վիշապ է եղել, խմել է այս լճի ջրի կեսը, հետո պառկել, որ հանգստանա, մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի։ Աստծու հրամանով՝ սարերը մոտեցել են, վերցրել այդ լիճը, բարձրացել, հասցրել են մինչև երկինք, ազատելով վիշապից։ Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ ջուր խմելու, ծարավել է, ճաքճքել, տրաքել, ցրիվ եկել չորս կողմը։ Այստեղ ապրում են ջրի խոզեր, շներ, ձիեր և մեծ ձկներ։ Սև լճում ապրում է նաև մի գեղեցիկ աղջիկ։ Երբ արև է լինում նա դուրս է գալիս ջրի երեսը և խաղում է ալիքների հետ։ Այս աղջիկն է, որ կպչելով լճի մեջ ընկած կենդանու ոտից, չի թողնում, որ նա դուրս գա ջրից:
In
other , eco-energia
Մոտենում է էներգետիկ դժվար շրջանը․ պատասխանատուները վստահեցնում են՝ խնդիրներ չեն լինի
Posted on 15 Մայիսի, 2021

Մայիսի 15-ից Մեծամորի ատոմակայանը 141 օրով դադարեցնելու է աշխատանքը։ Ժամկետները չեն փոխվել, ամեն ինչ ընթանում է նախատեսված սցենարով՝ «Ռադիոլուր»-ին հայտնել է ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը։ Դադարի ընթացքում անվտանգության բարձրացման միջոցառումներ են նախատեսվում՝ ներառյալ ռեակտորի իրանի թրծման աշխատանքները։ Մայիսի 15-ից մինչև հոկտեմբեր Հայաստանի էներգետիկ համակարգի համար ամենադժվար փուլն է լինելու՝ «Ռադիոլուր»-ին ասել է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ բացատրելով․ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի աշխատում։ Այս տարի Արցախից Հայաստան 330 մլն կիլովատ ժամ հոսանք չենք ստանա։ Մեծամորի ատոմակայանն այս տարի սովորականից ավելի երկար՝ 141 օրով կդադարեցնի աշխատանքը։ ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը «Ռադիոլուր»-ին փոխանցեց՝ ժամանացույցում փոփոխություններ չկան․ «141 օրով կանգնում ենք, մեր ծրագրերում որևէ բան չի փոխվել, ռուսական կողմի հետ բոլոր պայմանագրերը կնքված են, աշխատողները ժամանում են, սարքավորումների մի մասը եկել է, մյուսները գալիս են»։ Հայաստան կժամանի 400 մասնագետ։ Նրանք 30 տարբեր գործարանների աշխատակիցներ են։ 141 օր հետո կունենանք ամբողջովին վերազինված ու արդիականացված ատոմակայան՝ ասում է Մովսես Վարդանյանը։ Մայիսի 15-ից մինչև հոկտեմբեր, սակայն, Հայաստանի համար էներգետիկ առումով դժվար է լինելու՝ «Ռադիոլուր»-ին ասում է Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Մովսես Վարդանյանը։ Հակոբ Վարդանյանը վերջին 20 տարում նման իրավիճակ չի հիշում, երբ էներգետիկ համակարգում հոսանք արտադրող հիմնական բոլոր կայանները միաժամանակ չաշխատեն։ Վարդանյանը Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի աշխատանքների դադարեցումն է հիշեցնում։ «Մայիսից հոկտեմբերը բավականին լարված աշխատանք է սպասվում մեզ։ Այս ամիսներին մոտ 80 մգվտ հոսանք պետք է Արցախից ստանայինք, մոտ 410 մգվտ պակասելու է ատոմակայանից, չկա նաև Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը։ Վերջին 20 տարիներին նման պայմաններ չեմ հիշում։ Բայց ամեն ինչ պլանավորված է, հովհարային անջատում՝ ոչ, չի լինի։ Օպերատորի համար դժվար է լինելու, բայց կարծում եմ՝ կապահովի» ։ Թե դեռ որքան կշահագործվի ՀԱԷԿ-ը, այս պահին դժվար է ասել։ Պարզ կլինի մոտ մեկ տարի անց, երբ աշխատանքային խումբը կավարտի աշխատանքը։ Այս պահին Հայաստանի էներգետիկ ապագան կապվում է միջուկային էներգետիկայի հետ՝ վստահեցնում է փոխնախարարը։ Նոր ատմոկայանի կառուցումը պետք է համընկնի գործողը փակելու ժամկետների հետ՝ ասում է Վարդանյանը։ «Համակարգը փոքր է, երկուսը զուգահեռ չեն կարող աշխատել։ Այս պահին էներգետիկ ապագան ատոմայինն է, դա նաև էներգետիկ անվտանգության ռազմավարությունումէ նշված։ Ես չգիտեմ,թե ինչ կլինի հինգ տարի հետո»։ Այս ատոմակայանի շահագործման հնարավոր տևողությունը մինչև 2036 թվականն է՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը․ «Ատոմակայանի շահագործման հնարավորությունը գնահատում է նախագծող ընկերությունը։ Ուսումնասիրությունները դեռ առջևում են։ Սակայն նմանատիպ ու նույն թվականներին կառուցված ատոմակայանների ռեակտորները արդեն իսկ իրենց շահագործումը երկարացրել են 60 տարով»։ Առայժմ հստակ չէ՝ ինչպիսի ատոմակայան է ծրագրում կառուցել Հայաստանը՝ ՀԱԷԿ-ի նման խոշոր ու հզո՞ր ռեակտորով, թե՞ նույն հզորությունը ստանալ մոդուլային լուծումներով։ Աշխարհը գնում է մոդուլային ատոմակայանների կառուցման ճանապարհով՝ «Ռադիոլուր»-ին ասում է ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ Սուրեն Բզնունին։ Բացատրում է՝ դրանք չափերով փոքր են, կառուցվում են առանձին մոդուլներով՝ ըստ երկրի էներգետիկ պահանջների․ «Դրանք կառուցվում են մեծ երկրների ենթակառուցվածքներ չունեցող հեռավոր երկրամասերում, օրինակ՝ Սիբիրում, որտեղ հնարավոր չէ հազարավոր կիլոմետրերով էլեկտրահաղորդման լարեր անցկացնել։ Կառուցվում են նաև փոքր երկրներում, որտեղ ցանցը փոքր է, փոքր ռեակտորի կարիք կա»։ Փորձագետը պարզաբանում է՝ մոդուլային ատոմակայանը կազմվում է մի քանի մոդուլներից։ Մինչդեռ ՀԱԷԿ-ը մեկ մեծ ռեակտորով է աշխատում։ Փոքր հզորությամբ ռեակտոր կառուցելն ավելի շահավետ է, ուստի աշխարհում ատոմակայաններ նախագծող ընկերություններն այժմ նախապատվությունը տալիս են մոդուլային ատոմակայաններին։
In
other , eco-aprelakerp
Այսօր ընտանիքի միջազգային օրն է
Posted on 15 Մայիսի, 2021





