Հայկական 1-ին առցանց էկո (eco.am) խանութն արդեն գործում է

https://eco.am/eco-%d5%ad%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9/

Ողջույն Eco.am-ի մեր սիրելի հետևորդներ։ Ձեր ամենօրյա ակտիվ մուտքերից ու դրանց  ավելացող քանակից հասկանում եմ՝ Ձեզ դուր է գալիս մեր վիրտուալ տարածքը։ Իսկ մեր թիմը՝ ամենօրյա համակարգված աշխատանքի շնորհիվ, մշտապես հետևելով  միջազգային և տեղեկան թեմատիկ նորություններին, մասնակցում և Ձեր դատին է ներկայացնում ոլորտին վերաբերող կարևոր միջոցառումներն ու հանդիպումները։

Ժամանակակից կյանքի որակի փոփոխման անհրաժեշտությունը հաշվի առնելով կարող ենք փաստել, որ մեր օրերում էկո ուղղությունն առավել քան ակտուալ է, քանի որ օրեցօր ահագնացող էկոլոգիական խնդիրները խիստ կարևոր են դարձնում հասարակության ուշադրությունը հրավիրելու, իրազեկելու էկո ուղղության բոլոր առավելությունների, նորամուծությունների և տենդենցների ուղղությամբ:

Մի խոսքով, Eco.am հայկական օնլայն մեդիա հարթակում, էկո ուղղություններով, խիստ ընտրված թեմաների շնորհիվ, Դուք ամեն օր ծանոթանում եք տեղեկատվական, կրթալուսավորչական, ժամանցային անդրադարձներին ու հոդվածներին, որոնք  մեկտեղում են ամեն ինչ՝ ոլորտի մասին: Մեր նպատակն է, առցանց և իրական հարթակներ ստեղծելով, միավորել բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են այս ոլորտով:

Eco.am-ի իմ սիրելի այցելու, իսկ Դու գիտե՞ս, որ մեզ մոտ գործում է նաև էկո ապրանքների վաճառքի առցանց հարթակ https://eco.am/eco-store  , թե ոչ՝ ապա շտապիր դառնալ մեր էկո մեծ ընտանիքի անդամ։

Էկո առցանց վաճառքի հարթակում Դուք կարող եք ձեռք բերել տան, շինանյութի, խնամքի, աքսեսուարների, էներգիայի համար նախատեսված էկոլագիապես մաքուր պարագաներից մինչև էկո սննդամթերք ու կոսմետիկ միջոցներ։

Սիրելի այցելու, Էկո առցանց խանութում, թեպետ առաջարկվում ենք նաև ներմուծված ապրանքներ, բայց Էկոյի մեծ ընտանիքը հիմնականում նախապատվությունը տալիս է հայկական ընկերությունների ապրանքատեսակներին, խթանելով ու խրախուսելով հայրենական էկո ապրանքների վաճառքը։

Մեր թիմն այդ հարցում առավել ուշադրություն է դարձնում տեղական այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները գնորդին ներկայացնելու համար չունեն խանութ-սրահներ։ Ուստի, այդ հարցում օգնության կգա մեր առաքման ծառայությունը՝ ապրանքը անմիջապես պահեստից առաքելով Երևանում և մարզերում։

Էկոյի մեծ ընտանիքը, նպատակ ունի տեղական էկո ապրանքատեսակ արտադրող ընկերություններին օժանդակելով, ընդգրկել վաճառքի նոր շուկա։

Ի դեպ, առցանց խանութը, էկո ապրանքատեսակների վաճառքից զատ, իր այցելուների համար ունի նաև էկո տուրիստական ծառայություններ, մասնավորապես՝ էկո տուրիզմ, էկո արշավներ։ Այսինքն, տարվա ցանկացած եղանակին Ձեր անմոռանալի էկո շրջագայություններից մինչև տպավորիչ արշավները կազմակերպելու ծանր հոգսը կարող եք վստահել մեզ։

Էկոյի սիրելի այցելուին չմոռանամ նաև տեղեկացնել, որ շուտով մշտական հաճախորդների համար կլինեն հատուկ առաջարկներ և կգործի զեղչային հատուկ համակարգ։

Մի գաղտնիք էլ բացեմ, Eco․am-ը, որպես այդպիսին՝ իր առցանց վաճառքի հարթակով ու տեղական արտադրողներին մեծ հնարավորություն ընձեռելով, տարածաշրջանում առայժմ միակն է։

Եվս մեկ հաճելի լուրով կիսվեմ Ձեզ հետ, մեր առցանց խանութն օրեցօր մեծացնելով  հարթակում առաջարկվող արտադրանքները, շուտով կվերածվի նաև առցանք առաջին էկո մոլի։

Այսպիսով, Eco.am-ի իմ սիրելի այցելուներին հրավիրում եմ հանրապետության լավագույն առցանց վաճառքի հարթակ՝ գնումների, այդպիսով դառնալով էկոյի մեծ ընտանիքի մի մասնիկը։

Դե ինչ, ուզո՞ւմ ես անդամագրվել Էկոյի մեր մեծ ընտանիքին, ուրեմն հետևիր կից ներկայացված տեսանյութի հրահանգներին, որը հեշտությամբ ու արագ կօգնի Քեզ այդ հարցում։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել