Կայացավ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին նվիրված պաշտոնական կայքի շնորհանդեսը

https://eco.am/%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%a1%d5%be-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%af-%d5%ba%d5%a1/

Այսօր շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները ներկայացնող պաշտոնական  կայքի՝ Protectedareas.am-ի շնորհանդեսը։
Շնորհանդեսին ներկա էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը, Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության ներկայացուցիչներ։
Հայաստանում կա 3 պետական արգելոց, 4 ազգային պարկ, 27 պետական արգելավայր և 232 բնության հուշարձան։
Ինտերակտիվ լուծումներով, եռալեզու այս կայքում Հայաստան այցելող զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքներին։
Protectedareas.am-ում բոլոր պահպանվող տարածքների մասին անհատապես պատմություններ կան և՛ համառոտ, և՛ ընդլայնված տարբերակներով, կան նաև տեսանյութեր, որոնք անգլերեն են։
Protectedareas.am-ում գրեթե բոլոր կադրերը նկարահանված են դրոններով, որպեսզի հնարավոր լինի այդ տարածքները տեսնել բոլոր կողմերից՝ 360 աստիճան շառավղով և ավելի լավ ուսումնասիրել դրանք: Նկարները հագեցած են համապատասխան գործիքներով, որոնց վրա սեղմելով կարելի է լրացուցիչ տեղեկատվություն ստանալ տվյալ տեղանքի, կենսաբազմազանության, կենդանական և բուսական աշխարհների մասին:
Կյաքում տեղադրված են նաև բնության հատուկ պահպանվող տարածքների արահետների քարտեզները, որոնք հնարավոր է ներբեռնել բջջային համապատասխան հավելվածի միջոցով: Հավելվածը գործում է և՛ IOS, և՛ Android համակարգերում:
Կայքը ստեղծել է «360Stories» ընկերության կողմից Բնության համաշխարհային հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Կայք կարելի է մուտք գործել https://protectedareas.am/  հղմամբ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով