Պեպեններ. Թերություն, թե՝ գրավչություն

https://eco.am/%d5%ba%d5%a5%d5%ba%d5%a5%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a9%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a9%d5%a5%d5%9d-%d5%a3%d6%80%d5%a1%d5%be%d5%b9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82/

Շատ աղջիկներ և երիտասարդ կանայք գարնանը դեմքի վրա մանր պիգմենտային բծեր հայտնաբերելիս, երբեմն ընկնում են դեպրեսիայի մեջ։ Բայց, չի կարելի դրանք համարել կոսմետիկական թերություն։ Ընդհակառակը, որոշ աղջիկների պեպենները տալիս են գրավչություն։ Իսկ որոշ կանայք էլ՝պեպենները մոդայիկ են համարում։

Շիկահեր և շիկակարմիր կանանց մոտ արևի ճառագայթների ազդեցությունից  պեպեններն առաջանում են հաճախ կորեկի հատիկի մեծության։ Պիգմենտային բծերը սովորաբար  ունենում են բաց-դեղնավուն, դարչնադեղնավուն կամ մուգ դարչնագույն։ Դրանց մակերեսը հարթ է, չեն թեպոտվում և մակերեսից չեն բարձրանում։

Eco.am-ը, փոքրիկ ուսումնասիրության արդյունքում, ներկայացնում է պեպենների առաջացման հիմնական պատճառներն ու առաջարկում պաշտպանիչ մի քանի միջոցներ։

Որտեղ են հիմնականում հայտնվում պեպենները

Պեպենները կարող են լինել եզակի կամ բազմակի, զետեղված իրարից առանձին  կամ միախառնված։ Բացի դեմքից դրանք կարող են առաջանալ նաև ձեռքերի, կրծքի և հազվադեպ նստատեղերի և սեռական օրգանների մաշկի վրա։

Պեպեններ սովորաբար նկատվում են երեխաների ու երիտասարդ մարդկանց մոտ և ծերանալու հետ անհետանում են։

Երբ են ի հայտ գալիս պեպենները

Պեպենների առկայությունը պայմանավորված է մաշկային պիգմենտի արագ կուտակմամբ՝ ուժեղ արևի տակ մնալու դեպքում, հատկապես գարնանը։ Աշնանը և ձմռանը դրանք գունազրկվում են և կարող են բոլորովին անհետանալ։

Դրանց առաջանալուց խուսափելու համար անհրաժեշտ է․

1․ Դեմքը գարնան արևից պաշտպանել լայնեզր գլխարկով, գլխաշորով, հովանոցով, քանի դեռ մաշկը չի վարժվել ուլտրամանուշակագույն ճառագայթներին։

2․ Արևից պաշտպանվելու լավ միջոց են համարվում քինա-քինա, սալոլ, սուլֆատիազոլ և այլ նյութեր պարունակող հատուկ կրեմներ։

3․ Եթե ձեր դեմքը պեպեններ առաջանալու հակում ունի , երբեք դուրս մի եկեք առանց նախապես հակաարևային կրեմ քսելու։

4․ Պեպենների դեմ և դեմքը սպիտակեցնող ժողովրդական պաշտպանական միջոցներից է մածունը։ Այն կարելի է ամեն երեկո քսել դեմքին, պահել՝ 20-25 րոպե, հետո լվանալ սառը ջրով։

Հակաարևային կրեմներ

Հակաարևային կրեմներ կարող եք պատրաստել ինքներդ՝ ցերեկային սնուցող կրեմին ավելացնող 10%-ի  չափով քինա-քինա, սալոլ, սուլֆատիազոլ նյութերից։ Ընդհանուր պարունակությունը խառնվում է հավասարաչափ։

Ճարպոտ մաշկ և պեպեններ

Ճարպոտ մաշկի և պեպենների առկայության դեպքում կարելի է օգտագործել հետևյալ խառնուրդը՝ 2 թեյի գդալ քացախ, 1 թեյի գդալ կիտրոնի հյութ և 1 թեյի գդալ ջուր։  Նախապես լվացած և չորացրած դեմքին բամբակե խծուծով քսեք խառնուրդը, եթե քոր չգա, այն թողեք դեմքին ամբողջ գիշեր։ Առավոտյան լավ լվացեք և դեմքին քսեք դիմափոշի։

Դեմք սպիտակեցնող հեղուկ՝ պեպենների համար

Դեմքը սպիտակեցնելու համար օգտագործեք նաև շպարահան ջուրը՝ ջրածնի պերօքսիդի հետ։

1 թեյի գդալ ջրածնի պերօքսիդ

2 թեյի գդալ գլիցերին

2 թեյի դգալ սպիրտ

2 ճաշի գդալ ջուր։

Այս հեղուկը կարելի է օրը մի քանի անգամ քսել պեպեններին։ Չպետք է թրջել կոպերն ու մազերը՝ գունաթափվելուց խուսափելու համար։ Նախապես դրանց կարելի է քսել վազելին կամ կրեմ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել