Այլ

Կաղամբում պարունակվող հակաօքսիդանտները  մաքրում են արյունը, պայքարում են արթրիտի դեմ, լավացնում են մաշկի վիճակը, մի խոսքով այն օգնում է մեզ առողջ լինել: Կաղամբն արագացնում է նյութափոխանակությունը, բուժում է պզուկները, խայթոցները, էկզեման, ցանը, փսորիազը, ոտքի խոցերը: Վիտամին С-ի բարձր պարունակության շնորհիվ  դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Կաղամբը հանում է գլխացավը: Պետք է գլխին կաղամբի տերևներով կոմպրես դնել: […]
Իմանալ ավելին
ՀՀ ոստիկանության աշխատակիցները Գեղարքունիքի մարզում քաղաքացի Ս.Հ-ի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 62 կգ ընդհանուր քաշով 115 հատ սիգ: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 310 հազար դրամ: Գործի նյութերն ուղարկվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժին: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Իմանալ ավելին
ՀՀ կառավարությունը Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման վերջնաժամկետ է սահմանել 2035թ.: Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում (մինչև 2040 թվականը)», որը գործադիրը հավանության արժանացրեց սույն թվականի հունվարի 14-ի նիստում: ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար ֆինանսական աղբյուրները հստակեցված չեն: Կառավարությունը մտադիր է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը շահագործել մինչև 2036թ., եթե հիմնավորվի […]
Իմանալ ավելին
Դիլիջանը համարվում է Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը, այստեղ է գտնվում «Դիլիջան» ազգային պարկը, որի ընդհանուր տարածքը կազմում է 33765 հեկտար, այն բաժանված է երեք գոտիների` արգելոցային, տնտեսական եւ ռեկրեացիոն: «Դիլիջան» ազգային պարկը ստեղծվել է 1958 թ. որպես պետական արգելոց, իսկ 2002 թ. վերափոխվել է ազգային պարկի: Պարկն ունի բավականին հետաքրքիր ու բազմազան բուսական եւ կենդանական […]
Իմանալ ավելին
Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի  17-20 աստիճանով։ Հանրապետության տարածքում՝ Հունվարի 19-20-ին  շրջանների մեծ մասում,  21-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 18-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, իսկ 19-ից բոլոր […]
Իմանալ ավելին
Կարտոֆիլը հազվադեպ է ներառվում օգտակար մթերքների շարքում: Սովորաբար այն համարվում է օսլա պարունակող և կալորիական սնունդ: Իրականում կարտոֆիլը  պարունակում է 164 կկալ, 0.2 գրամ ճարպ, 0 գրամ խոլեստերին, 37 գրամ ածխաջուր, 4.7 գրամ բջջանյութ և 4.3 գրամ սպիտակուց: Այն պարունակում է կալցիումի օրվա պահանջի 2%-ը, վիտամին C-ի 51%-ը, երկաթի 9%-ը, վիտամին B6-ի 30%-ը, մագնեզիումի 12%-ը […]
Իմանալ ավելին
Աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մեկնարկել է   Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ այցով։ Նախարարն աշխատակազմին է ներկայացրել Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Խաչատրյանին  և աշխատակազմի հետ անցկացրել է առաջիկա անելիքների ու  2021 թվականին գրասենյակի գործունեության նախանշած ուղղությունների վերաբերյալ խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցել է ոլորտը համակարգող փոխնախարար Աննա […]
Իմանալ ավելին
Գառնանգղը /մորուքավոր անգղ, Lammergeier, Gypaetus barbatus/ համարվում է թռչունների եվրոպական տեսակների մեջ ամենավտանգվածներից մեկը, քանի որ վերջին հարյուրամյակի ընթացքում նրա թվաքանակն ու բազմացման արեալը կտրուկ կրճատվել է։ Տեսակն առավել տարածված է Եթովպիայում, որտեղ որոշ հաշվարկներով բնադրում է շուրջ 1400-2200 առանձնյակ։ 20-րդ դարի սկզբում տեսակը Եվրոպայի տարածքում գրեթե վերացել էր և միակ հիմնական ապրեվայր էր հանդիսանում […]
Իմանալ ավելին
Ոսպը սննդարար մթերք է, որն օգնում է մի շարք առողջական խնդիրների դեպքում: Օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակը: Ոսպը մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչը թույլ կտա խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից: Օգնում է պահպանել սրտի առողջությունը: Ոսպը ֆոլաթթու, մագնիում է պարունակում, որոնք կարևոր են սրտի կենսագործունեության համար: Նվազում է հոմոցիստեինի մակարդակը, […]
Իմանալ ավելին
Նոր աշխատանքային տարվա մեկնարկից առաջ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախանշել էր 2021 թվականին շրջակա միջավայրի առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները, որոնց թվում էր ջրային ոլորտի համակարգային փոփոխությունների  հարցը։ Ջրային ոլորտը պետք է ենթարկվի արմատական բարեփոխումների։ Նախարարը  շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության, ջրային քաղաքականության վարչության, ռազմավարական քաղաքականության վարչության պատասխանատուների, ոլորտը համակարգող փոխնախարար […]
Իմանալ ավելին