Հայաստանում մինչև 2036թ. ատոմային էներգետիկայի զարգացման համար կպահանջվի 480 միլիոն դոլար

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b9%d6%87-2036%d5%a9-%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%a5/

ՀՀ կառավարությունը Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման վերջնաժամկետ է սահմանել 2035թ.: Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում (մինչև 2040 թվականը)», որը գործադիրը հավանության արժանացրեց սույն թվականի հունվարի 14-ի նիստում: ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար ֆինանսական աղբյուրները հստակեցված չեն:

Կառավարությունը մտադիր է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը շահագործել մինչև 2036թ., եթե հիմնավորվի նրա անվտանգ շահագործման ժամկետի երկարաձգումը: Ներկայումս ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացված է 2016թ-ից մինչև 2026թ-ը: ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման համար ՀՀ կառավարությունը վարկ է վերցրել Ռուսաստանի Դաշնությունից 270 միլիոն դոլարի չափով, և դրամաշնորհ 30 միլիոն դոլարի չափով, որից 2020թ-ի դրությամբ ծախսել է 189 միլիոն դոլար: Ընդունվել է ՀՀ կառավարության որոշում, որ գումարի մնացած մասը՝  63.2 միլիարդ դրամ, կներդրվի ՀՀ պետական բյուջեից:

Մինչև 2036թ. ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու համար ըստ կանխատեսումների կպահանջվի լրացուցիչ 150 միլիոն ԱՄՆ դոլար:

Այսպիսով, ըստ «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական (մինչև 2040թ.) ծրագրի», Հայաստանում մինչև 2036թ. ատոմային էներգետիկայի զարգացման՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր էներգաբլոկի կառուցման համար կպահանջվի 480 միլիոն դոլար, որից 170 միլիոն դոլարն արդեն ծախսվել է ռուսական վարկից:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել