Այլ

Աշխարհի բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ աշխատում են քաղաքներում մաքուր օդի խնդրի վրա: Դիզայներները, ճարտարապետները, շինարարները և, իհարկե, գիտնականները առաջարկում են իրենց նախագծերը: Նրանցից ոմանք մշակում են ներկերի կիրառման նորարարական տեխնոլոգիա, որը բարելավում է շրջակա միջավայրի որակը՝ ոչնչացնելով օդի աղտոտիչները: Նման առաջարկվող զարգացումների սկզբունքներից մեկը հիմնված է ֆոտոկատալիզի վրա՝ ռեակցիա, որը տեղի է ունենում մթնոլորտում արևի լույսի […]
Իմանալ ավելին
Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի հետ համատեղ Էկոեպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը ընդունել է «Հայաստանում hողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով» ծրագրի փորձագետ Դեվրա Ջարվիզին։ Eco.am սոցիալական հարթակը Էկոպարեկային ծառայությունից տեղեկացավ, որ Ծառայության պետ Կիրակոսյանը կարևորել է ծրագրի արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր բաղադրիչի իրագործումը […]
Իմանալ ավելին
Եթե նույնիսկ գլոբալ տաքացումն ամբողջապես դադարի, Եվրոպական Ալպերում սառցի ծավալն ըստ կանխատեսումների, մինչև 2050 թվականը կնվազի 34%-ով։ Այդ մասին ասվում է միջազգային նոր հետազոտությունում, որն անցկացվել է Լոզանի համալսարանի (UNIL Շվեյցարիա) գիտնականների կողմից, ընդ որում, եթե վերջին երկու տասնամյակների ընթացքում դիտվող ջերմաստիճանի աճի միտումը պահպանվի, ապա սառցի կորուստները կարող են մոտենալ ներկայիս ծավալի գրեթե կեսին։ […]
Իմանալ ավելին
Անվադողերի քայքայումը մթնոլորտային օդի աղտոտման զգալի աղբյուր է, ինչը վնասում է մեր առողջությանը, աղտոտում հողն ու ջուրը Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ  ՄԱԿ ԵՏՀ-ն մշակում է անվադողերից մասնիկների արտանետումները չափելու առաջին մեթոդաբանությունը: Անցյալ տարի արգելակման համակարգերից արտանետումների չափման մեթոդաբանության ընդունումից հետո, ՄԱԿ ԵՏՀ-ն  ավտոմեքենաների կանոնակարգերի ներդաշնակեցման համաշխարհային ֆորումը (WP.29) այժմ անցնում […]
Իմանալ ավելին
Հայաստանում բավականին մեծ է անառողջ սննդակարգ ունեցող երեխաների թիվը` նշում են մասնագետները: Վատ սննդային սովորությունները, անառողջ սննդի գովազդը, առողջ սննդակարգի վերաբերյալ գիտելիքների պակասը  մեծացնում են ճարպակալման ու մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը: Խնդրի լուծման համար կարևոր է երեխաների համար դրական օրինակ դառնալը` վարելով ակտիվ կենսակերպ ու նախընտրելով առողջ սնունդ: Մանրամասները՝ ՀՀ առողջապահության նախարարության տեսանյութում․
Իմանալ ավելին
Թեև եվրոպական երկրներն արդեն ունեն բազմաթիվ նախաձեռնություններ թափոնների կառավարման և շրջանաձև տնտեսության վերաբերյալ, սակայն շրջանաձև տնտեսության գործողությունները, ընդհանուր առմամբ, քիչ են ներկայացված կլիմայական ազգային քաղաքականություններում և միջոցառումներում, հաճախ դրանց միջոլորտային բարդության և կլիմայի հաշվետվություններում դրանք դիտարկելու հատուկ ուղեցույցների բացակայության պատճառով: Ըստ Եվրոպական բնապահպանական գործակալության վերլուծության, շրջանաձև տնտեսության քաղաքականության և միջոցառումների որոշ ձևեր ներառված են եվրոպական […]
Իմանալ ավելին
Աշխարհում մոտ 2․3 միլիարդ մարդ (աշխարհի բնակչության մոտ 1/3) եփում է բաց կրակի կամ անարդյունավետ վառարանների միջոցով` որպես վառելիք օգտագործելով կերոսին, կենսազանգված (փայտ, գոմաղբ և մշակաբույսերի թափոններ) և ածուխ, ինչն առաջացնում է կենցաղային օդի աղտոտվածություն: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, 2020 թվականին տնային տնտեսությունների օդի աղտոտվածությունը պատճառ է հանդիսացել տարեկան մոտ 3․2 միլիոն մահվան, այդ թվում՝ […]
Իմանալ ավելին
Հայաստանի համար արդիական են վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության հիմնախնդիրները։ Դեռևս լուծված չեն այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով հեռացման, վնասազերծման, վերամշակման, օգտահանման և ոչնչացման հարցերը: Նշված հիմնախնդիրների լուծումը պահանջում է նոր մոտեցումների կիրառում։ Այս համատեքստում շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրատեսակների համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է ներդնել արտադրողի, ներմուծողի պատասխանատվության ընդլայնման համակարգ: «Արմենպրես»-ի մամուլի […]
Իմանալ ավելին
Ինչպես հայտնում են Լոնդոնի հետազոտական կենտրոնի, Էդինբուրգի համալսարանի և Մեծ Բրիտանիայի Էկոլոգիայի և հիդրոլոգիայի կենտրոնի հետազոտողները, գյուղատնտեսական հողահանդակներում կալիումի դեֆիցիտը չճանաչված, բայց պոտենցիալ սպառնալիք է՝ համաշխարհային պարենային անվտանգության համար։ Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ կալիումը պատկանում է այն տարրերի թվին, որի կարիքն ունեն բույսերն իրենց աճի համար։ Այն բույսին է անցնում […]
Իմանալ ավելին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հունվար ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 118 դեպք: Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Մասնավորապես ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 22 հանձնարարագիր։ Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 18 […]
Իմանալ ավելին