Blog
In
other , eco-energia , shrjaka-mijavayr , eco-texnologianer
Տեխասում Կարկուտը վնասել է արևային ֆերմայի հազարավոր պանելներ
Posted on 4 Ապրիլի, 2024

Մարտի 16-ին Տեխասում (ԱՄՆ) կարկուտը վնասել է Ֆորտ Բենդ շրջանի արևային ֆերմայի հազարավոր պանելներ։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Արարող հասարակություն նախագծից։ Միջոցառման ականատես Նիկ Կամինսկին մտաբերում է. «Մենք երբեք նման բան չէինք տեսել մեր կյանքում»։ Ըստ ականատեսի, երբ քամին պոկել է տան տանիքը, երկնքից բեյսբոլի մեծության կարկուտ է տեղացել։ Նիկը ապշել է ոչ միայն իր ունեցվածքին հասցված վնասից, այլև այն բանից, թե ինչ արեց կարկուտը արևային մարտկոցների հետ․ «Կարծես ինչ-որ մեկը վերցրել է որսորդական հրացանը և կրակել է օդ, որի փամփուշտներն ընկել են և վնասել պանելները», - ասել է Կամինսկին: Օդային կադրերը ցույց են տվել արևային էլեկտրակայանում կարկտից վնասված հազարավոր մարտկոցներ: Թեպետ նախագծված են, որ բավականին դիմացկուն լինեն եղանակին և կարող են շարունակել էներգիա արտադրել, նույնիսկ վնասված իրավիճակում: Այնուամենայնիվ, ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը նշում է, որ բեյսբոլի չափի կարկուտը կարող է ունենալ բավականաչափ կինետիկ էներգիա՝ վնասելու և անջատելու արևային մարտկոցը: Բնակիչները մտահոգված են վնասված մարտկոցների շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությամբ։ Նրանք վախենում են ջրհորներից ջուր խմելուց և ցնցուղ ընդունելուց։ Հաճախ մեծ արևային վահանակները պատրաստվում են բարդ կադմիումի տելուրիդից։ Էլեկտրակայանի սեփականատեր երկու ընկերություններից մեկի ներկայացուցիչն ասել է, որ սիլիկոնի վրա հիմնված վահանակները չեն պարունակում կադմիումի տելուրիդ և, հետևաբար, վտանգ չեն ներկայացնում տեղի բնակիչների կամ շրջակա միջավայրի համար: Փորձագետները տարածքում դեռևս որևէ աղտոտվածություն չեն հայտնաբերել: Տեխասի կարկուտի փոթորիկը միայն մեկն է այն բազմաթիվ դեպքերից, որոնք ցույց են տալիս կանաչ էներգիայի անվստահելիությունը: Կլիմայի առաջադեմ փոփոխության համատեքստում էներգիայի նման աղբյուրների անցումը մարդկությանը դնում է ծայրահեղ խոցելի վիճակում։ [video width="360" height="640" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/04/435101552_273838252437861_2829143511106707988_n.mp4"][/video] ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%9e%d5%b6-%d5%b0%d5%b8%d5%b2%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d5%a5%d5%bd-%d5%a5%d5%b6-%d5%a6%d5%a2%d5%a1%d5%b2%d5%a5%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4/
In
other , shrjaka-mijavayr
Ինվազիվ տեսակները սպառնում են կենսաբազմազանությանը և մարդու առողջությանը
Posted on 4 Ապրիլի, 2024

Ինվազիվ տեսակները սպառնում են կենսաբազմազանությանը և մարդու առողջությանը՝ լուրջ գլոբալ վտանգ ներկայացնելով բնության, տնտեսության, սննդի անվտանգության և մարդու առողջության համար: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ Անցած դարերի ընթացքում մարդիկ ավելի քան 37,000 տեսակներ են ներմուծել իրենց բնական արեալից դուրս, որոնցից ավելի քան 3,500-ը համարվում են ինվազիվ: Այս տեսակները եղել են բույսերի և կենդանիների գրանցված անհետացման 60%-ի հիմնական պատճառները: Մարդկային բնական ռեսուրսների վրա ինվազիվ տեսակների ազդեցության գրեթե 80%-ը բացասական է, ներառյալ առողջությանը սպառնացող վտանգները, ինչպիսիք են մալարիան, Զիկա վիրուսը և Արևմտյան Նեղոսի վիրուսը, որը փոխանցվում է ինվազիվ մոծակների միջոցով: Չնայած դրան, աշխարհում երկրների միայն 17%-ն ունի օրենքներ կամ կանոնակարգեր, որոնք հատուկ վերաբերվում են ինվազիվ տեսակների կառավարմանը։ Երկրների 45%-ն ընդհանրապես ներդրումներ չի կատարում ինվազիվ տեսակների կառավարման մեջ: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d6%82%d5%9e-%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%bb-%d5%b9%d5%ab-%d6%85%d5%a3%d5%bf%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8/
In
other , shrjaka-mijavayr
Կայուն զարգացման նպատակ 13. կլիմայական շուտափույթ գործողությունների ձեռնարկում՝ հետևանքների դեմ պայքարելու համար
Posted on 3 Ապրիլի, 2024

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) կլիմայական գործողությունների վերաբերյալ Կայուն զարգացման նպատակ 13-ի համահեղինակն է: ՀՕԿ համայնքի առաքելությունն է որոշումներ կայացնողներին տրամադրել գիտական փաստեր և վերլուծություններ, որոնք անհրաժեշտ են կլիմայի փոփոխության ազդեցության ենթատեքստում հարմարվողականության բարձրացման և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության զարգացման համար: Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ ՀՕԿ-ը վճռականորեն աջակցում է կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրի իրականացմանը և խթանում է արտանետումների նվազեցմանը միտված արժեքավոր գործողությունների առաջմղմանը՝ համաձայն «ազգային մակարդակով սահմանված ներդրումների» դրույթների։ Ի հավելումն Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովի, Կլիմայի համաշխարհային հետազոտական ծրագրի և Կլիմայի դիտարկումների գլոբալ համակարգի վարմանը՝ ՀՕԿ-ը խթանում է կլիմայի փոփոխությանն առնչվող միջազգային գործողություններն ու համագործակցությունը՝ ստեղծելով Տարածաշրջանային Կլիմայական կենտրոններ և Տարածաշրջանային Կլիմայական հեռանկարային ֆորումներ: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%D5%AF%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF-13%D5%9D-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5/
In
other , eco-kosmetika , eco-dexatun
Կարևոր քայլեր՝ գարնանն առողջ մաշկ ունենալու համար․ տեսանյութ
Posted on 3 Ապրիլի, 2024

Կան կարևոր քայլեր, որոնք կօգնեն գարնանն ունենալ առողջ մաշկ։ Այդ կարևոր քայլերը խորհուրդ է տալիս ՀՀ ԱՆ մաշկաբանության ազգային կենտրոնի բժիշկ-մաշկաբան Ջուլիետա Աբրահամյանը։ Մանրամասները՝ Մաշկաբանության ազգային կենտրոնի տեսանյութում․ [video width="360" height="640" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/04/435524530_1137801490742174_7155925489938658915_n.mp4"][/video]
In
other
Ո՞ր թվականներին է առատ տեղումներ գրանցվել ապրիլ ամսին
Posted on 2 Ապրիլի, 2024

Ապրիլին շարունակվում է ավելանալ արևի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը, սակայն արևափայլի տևողությունը կազմում է հնարավորի 40-50%, որը բացատրվում է ապրիլին դիտվող զգալի ամպամածությամբ: Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +4.7°C, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6°C: Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ ամենացուրտն ամսվա առաջին տասնօրյակն է՝ +2.7°C (բարձր լեռնային շրջաններում դեռ գրանցվում է բացասական ջերմաստիճան): Ապրիլի կեսերին 2000 մետրից բարձր վայրերում դիտվում է օդի օրական միջին ջերմաստիճանի անցումը 0°C բարձր, որը համարվում է ձմռան ավարտ, տաք շրջաններում տեղի է ունենում օրական միջին ջերմաստիճանի անցումը 10°C բարձր: Ապրիլի առաջին տասնօրյակում բավականին մեծ են ջերմաստիճանային տարբերությունները՝ միջին ջերմաստիճանը Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում կազմում է +2.5...+3.0°C, Լոռիում, Տավուշում՝ +7...+8°C, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ +10...+12°C: Երկրորդ տասնօրյակում միջին ջերմաստիճանը +1.5...+2.0°C-ով բարձր է առաջին տասնօրյակի ջերմաստիճանից, սակայն լեռնային շրջաններում դեռ հնարավոր է ջերմաստիճանի նվազում մինչև -15...-20°C: Երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6.6 °C: Միջին առավելագույն ջերմաստիճանը Շիրակում գրանցվում է՝ +17...+20°C, Լոռիում՝ +20...+24°C, Տավուշում՝ +20...+25°C, Գեղարքունքիում՝ +13...+17°C, Արարատյան դաշտում՝ +25...26°C, Սյունիքում՝ +23...+29°C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 2008թ ապրիլին Սյունիքի հովիտներում հասել է +35...+36°C Արարատյան դաշտում՝ +33...+35°C, Տավուշում՝ +29...+30°C (Բագրատաշեն 32...34°C): Ապրիլի առաջին տասնօրյակում հովտային շրջաններում գրանցված բացասական ջերմաստիճանը համարվում է ցրտահարություն, որը խիստ վտանգավոր է գյուղատնտեսության համար՝ այստեղ սկսվում է պտղատու ծառերի ծաղկումը, կատարվում է գյուղատնտեսական կուլտուրաների (հացահատիկի, կարտոֆիլի և այլն) ցանքը և տնկումը: 2004թ ապրիլի 5-ի գիշերը, գրանցված նվազագույն ջերմաստիճանները ցածր էին ապրիլին երբևէ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճաններից՝ լեռնային շրջաններում գրանցվեց -16...-21°C (Մասրիկում՝-23°C), Լոռիում՝ -11...-16°C, Տավուշում, Արարատյան դաշտում և Սյունիքի նախալեռներում՝ -5...-10°C, Սյունիքի հովիտներում՝ -2...-4°C): Ապրիլին տեղումների միջին քանակը կազմում է 77մմ, որը տարեկան տեղումների 12%-ն է: Տեղումների առավելագույն քանակը գրանցվում է լեռնային շրջաններում (Ամբերդ, Գառնհովիտ, Սեմյոնովկա)՝ 100մմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում, Սյունիքի հովիտներում՝ 60-80մմ: Համեմատաբար քիչ տեղումներ գրանցվում են Արարատյան դաշտում՝ 30-50մմ: Ընդ որում այդ քանակը ամսվա ընթացքում բաշխվում է գրեթե հավասարաչափ: Տեղումներով օրերի թիվը կազմում է 10-15 օր: Բարձր լեռնային շրջաններում (2000մ-ից ավելի) տեղումները դիտվում են ձյան կամ թաց ձյան տեսքով: Առատ տեղումներ են գրանցվել 1963, 1978, 1984, 2006, 2007, 2010, 2011թթ. (ամսական նորմայի կրկնապատիկ և եռապատիկ քանակը): Չորային են եղել 1943, 1950, 1970, 1983, 2008, 2012թթ: Առանձին չորային տարիների Արարատյան դաշտում գրանցվել է տեղումների ամսական նորմայի 1%: Ապրիլին, որպես կանոն, վերանում է ձնածածկույթը՝ բացառությամբ՝ բարձր լեռնային շրջանների: Յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում 1-2 օր հովտային շրջաններում կարող է ձյուն տեղալ: Օդի հարաբերական խոնավությունը ապրիլին բավական բարձր է՝ 60-75%, Արարատյան դաշտում՝ 55-60%: Ապրիլին ակտիվանում է ամպրոպային գործունեությունը, հազվադեպ կարող է դիտվել նաև կարկուտ: Ամպրոպով օրերի թիվը միջինը կազմում է 3-5 օր:
In
other , shrjaka-mijavayr
Ծառերի փոխարինումն իրականացվել է տարբեր վարչական շրջաններում, որպեսզի բնապահպանական լարվածություն չստեղծվի․Հ․Խուրշուդյան
Posted on 2 Ապրիլի, 2024

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից գրեթե երկու շաբաթ է ընթանում են Երևան քաղաքի ծառերի փոխարինման գործընթացը։ ՀՈԱԿ-ի մեկնաբանմամբ փուլ առ փուլ տեղի է ունենում կենսունակության ավարտին մոտ, սնկային հիվանդություններով և վնասակար միջատներով վարակված, գեղազարդությունը կորցրած ծառերի, մասնավորապես՝ մանրատերև թեղիների՝ նոր խոշորածավալ բարձր գեղազարդ ծառերով փոխարինման աշխատանքներ: Թեպետ փոխարինման գործընթացը բուռն ընդունվեց ու հանրության ընդվզմանն արժանացավ, բայց կանաչապատման ՀՈԱԿ-ի կողմից գործընթացն իրականացվում է։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը թեղիներին փոխարինող ծառատեսակների վերաբերյալ ներկայացրել է Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ՝ Հասմիկ Խուրշուդյանի տեսակետը, որում մասնավորապես ասվում է․ «Սիրելի երևանցիներ, ծառերի փոխարինման գործընթացի ժամանակ պարզ դարձավ, որ ձեզ հետաքրքրում են, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել փոխարինող ծառատեսակները և, եթե բնի կտրվածքը համեմատաբար առողջ է, ապա ինչո՞ւ է ծառը համարվում ծերացած եւ հատման ենթակա։ Թե՛ կանաչապատման, թե՛ անտառապատման մեջ բնականաբար իրականացվում են տնկման աշխատանքներ, որոնց ժամանակ կատարվում է տեսակների ընտրություն։ Այս գործողությունը տարերայնորեն կատարվող պրոցես չէ, այլ՝ գիտական, բազմաթիվ հետազոտությունների, հաճախ՝ վիզուալ դիտարկումների արդյունք։ Հավելեմ, որ առկա են մասնագիտական աղյուսակներ, որտեղ նշված է ծառաթփատեսակների ցանկը՝ տարբեր աճման պայմանների համար։ Երևանը նույնպես ունի ծառաթփատեսակների հեռանկարային ցանկ, որտեղ նշված են քաղաքում օգտագործվելու համար հեռանկարային տեսակները՝ կախված բնակլիմայական պայմաններից, քաղաքի գոտիականությունից և այլն։ Հաշվի առնելով կլիմայի անբարենպաստ փոփոխությունները՝ ցանկից հնարավորինս օգտագործվում են չորության և երաշտի նկատմամբ ավելի դիմացկուն տեսակները»,- պարզաբանում է Հ․ Խուրշուդյանն ու հավելում, որ բացի այս ամենից, ծառատեսակների ընտրության ժամանակ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի մասնագետներն առաջնորդվել են նաև վիզուալ դիտարկումների արդյունքներով։ «Ընտրված տեսակները՝ հուդայածառ, մետաքսածառ, օճառածառ, սոֆորա, գնդաձեւ սոսի, իրենց կենսաէկոլոգիական հատկանիշներով համապատասխանում են Երևանի կլիմային, ավելին՝ այդ բոլոր ծառերը տարիներով աճել են մայրաքաղաքում՝ ցուցաբերելով գերազանց աճ։ Ի դեպ, բոլոր նշված տեսակները, բացի իրենց հիմնական գործառույթներից՝ թթվածնով ապահովում, ածխաթթվի կլանում, ստվերի ապահովում և այլ կենսաբանական ֆունկցիաներ կատարելուց զատ արտակարգ դեկորատիվ են և վեգետացիայի տարբեր ժամանակահատվածներում երկարատև ծաղկում են։ Հարգելի քաղաքացիներ, դեկորատիվ ծառ չի նշանակում միայն զարդարանք․ այն օժտված է նաեւ ծառերին բնորոշ բոլոր ֆունկցիաներով»։ Անդրադառնալով այն հարցին, թե Ալեք Մանուկյան փողոցի մայթեզրին ինչո՞ւ է տնկվել մետաքսածառը, ներսի շարքում՝ օճառածառը, Խուրշուդյանը պարզաբանում է․ «Մետաքսածառը շատ լուսասեր է, սիրում է աճել համեմատաբար ազատ տարածքում, որպեսզի ամբողջ տերևային զանգվածը հնարավորություն ստանա կլանել բավարար քանակի լույս։ Ուստի առաջին շարքում այս ծառը տնկելն ավելի հարմար է։ Այսպիսով, ընտրված ծառերից բոլորը լուսասեր են, դիմանում են շոգին, ժամանակավոր երաշտին, միաժամանակ ցրտադիմացկուն են, պահանջկոտ չեն հողի նկատմամբ»։ Երևանցիների այն դիտարկմանը, թե հատված ծառերի շարքում եղել են ծառեր, որոնք առաջին հայացքից ունեին առողջ բնափայտ, ըստ Կենսաբանական գիտությունների թեկնածուի, բնափայտի առողջ լինելն անզեն աչքով որոշելը կոռեկտ չէ․ «Ծառը առողջ և կենսունակ համարվելու համար պետք է նախ՝ համապատասխանի հետևյալ չափորոշիչներին՝ տեսակին բնորոշ, առողջ արմատային համակարգ, առողջ բուն՝ առանց ուռուցքների, փչակների, տձևության, տեսակին բնորոշ սաղարթ, որը չպետք է լինի ծռմռված կամ դրոշականման, սաղարթը պետք է ունենա առողջ տերևային զանգված և բարվոք սանիտարական վիճակ։ Ավելին՝ հատվող ծառերը գերհասուն են։ Դրանք սովորաբար չեն կարող համապատասխանել նշված հատկանիշներին, կորցնում են իրենց արտաքին տեսքը, իմունիտետը՝ արդյունքում վարակվելով վնասատուներով և այլ հարուցիչներով՝ երիտասարդ ծառերի համար դառնում են վարակի աղբյուր և վթարավտանգ՝ քաղաքացիների համար։ Նշեմ նաև, որ ծառերի փոխարինումն իրականացվել է տարբեր վարչական շրջաններում, որպեսզի քաղաքի նույն հատվածից չհեռացվեն մեծ զանգվածով ծառեր եւ չստեղծվի բնապահպանական լարվածություն»։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b9%d5%ab%d5%9b-%d5%af%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%b1%d6%87%d5%b8%d5%be-%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a5/
In
other , shrjaka-mijavayr
Բնապահպանական օրացույցում այսօր նշվում է Թռչունների միջազգային օրը
Posted on 1 Ապրիլի, 2024

Գրեթե 120 տարի բնապահպանական օրացույցում ապրիլի 1-ն աշխարհում նշվում է որպես Թռչունների միջազգային օր։ «Թռչունների պահպանության մասին» միջազգային կոնվենցիան ստորագրվեց 1906 թվականի ապրիլի 1-ին: Որպես Թռչունների միջազգային օրը սկսել են նշել ԱՄՆ-ում 1984թ-ից։ Որից հետո տոնի նշելու գաղափարն արագ տարածվել է ամբողջ աշխարհով: Տոնի խորհուրդը մեկն է՝ նպաստել թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանությանը: Աշխարհում գոյություն ունեն շուրջ 9800 տեսակի թռչուններ: Հայաստանը իր փոքր տարածքի համեմատ բավականին հարուստ թռչնաշխարհ ունի: Մեր երկրի սահմաններում հայտնաբերված և ուսումնասիրված են շուրջ 376 տեսակի թռչուններ։ Հանրապետության թռչնաշխարհի կազմում թեպետ բացակայում են էնդեմիկ տեսակներ, սակայն մի քանի տասնյակ կիսաանապատային ու ալպյան ձևեր գնահատվել են որպես կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված կամ խոցելի թռչնատեսակներ։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b7%d5%a1%d5%bf-%d5%a9%d5%bc%d5%b9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%bd%d5%a1%d5%bf%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%b4/
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Խնայելով էներգիան օգնում եք մոլորակին պայքարել գլոբալ տաքացման դեմ
Posted on 1 Ապրիլի, 2024

Հաճա՞խ եք լսել Էներգաարդյունավետութան մասին, բայց ամբողջապես չե՞ք պատկերացնում ինչ է դա: Խնայելով էնեգիան` 1․ կրճատում եք ծախսերը, 2․ նպաստում եք գլոբալ տաքացման դեմ պայքարին, 3․ բարձրացնում եք Ձեր հարմարավետության մակարդակը և «կյանքի որակը»: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) էներգաարդյունավետության նախագծերը տեսանյութի միջոցով օգնում է հասկանալու Ձեր տունը կամ բնակարանը էներգաարդյունավետ դարձնելու քայլերը: Մանրամասները՝ տեսանյութում․ [video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/04/434546931_1471612073390380_5937546861706515124_n.mp4"][/video]
In
other , shrjaka-mijavayr
Ծառերի սաղարթի էտի և ձևավորման նշանակությունը
Posted on 29 Մարտի, 2024

Արդեն մեկնարկել է գարնանային էտը, որի շրջանում կարևոր է ճիշտ կատարել էտի աշխատանքներն։
Արգելոցապարկային համալիրը ՊՈԱԿ-ը մի քանի կետերով առանձնացրել է ծառերի սաղարթի էտի և ձևավորման նշանակությունը։
1․Չոր, վնասված, հիվանդություններով և վնասատուներով վարակված ճյուղերի հեռացում։
2․Սաղարթի ձևավորում, որը նպաստում է արևի ճառագայթների ներթափանցումը երիտասարդ ճյուղերին։
3․ Տնկված ծառին տրված սաղարթի ձևի պահպանում։
4․ Երիտասարդացում և վերականգնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ծառի ճյուղերից՝ արվեստի նմուշներ
In
other , shrjaka-mijavayr
Երաշտի պատճառով Աֆրիկայում կակաոյի գներն աճում են
Posted on 29 Մարտի, 2024





