Շուտով Գարնանային էտի շրջանն է։ Այդ ընթացքում էտված ու կուտակված ճյուղերը կա՛մ դառնում են վառելափայտ, կա՛մ էլ՝ ավելորդ աղբ։ Սակայն, Eco.am սոցիալական հարթակն առաջարկում է հետևել բրիտանացի հայտնի նկարիչ Քրիս Քեննի օրինակին ու շրջակա միջավայրը աղտոտելու փոխարեն ճյուղերից ստեղծել արվեստի նմուշներ։
Բրիտանացի նկարչի յուրահատուկ երևակայության շնորհիվ ամենահասարակ իրերը դառնում են արվեստի նմուշներ։ Նա հիմնականում աշխատում է ձեռքի տակ հայտնված, հասարակ նյութերով՝ գրքերից կամ քարտեզներից կտրված հատվածներով, դեն նետված լուսանկարներով կամ գրքերով։ Նկարչի ներկայացված փոխակերպվող համապատասխան աշխարհները առաջին հայացքից առաջացնում են զարմանք, հումոր կամ պաթոս։
2017 թվականից Քրիս Քեննին իր արվեստում ներառեց նաև ծառերի ճյուղերից կտրված կտորներ, ստեղծելով արվեստի հետաքրքիր նմուշներ, որոնք շարժման մեջ ի հայտ են բերում մարդու հակումները։
Օրինակ, կտրված ճյուղերի ոստերով նկարիչը, շարժման ընթացքի հաջորդականությամբ, պատկերել է սրբի ամենօրյա քանդակը՝ այն անվանելով «twigsaints», որը թարգմանաբար նշանակում է «Ճյուղ սրբեր»։
Այս փխրուն, փոքրիկ ֆիգուրները ծռվում են հոգեվարքի կամ էքստազի մեջ և ամբողջանալով, իր ողջ էներգիայով ու զգայականությամբ, ամբարտավանությամբ ու մոլորությամբ ներկայացվում են որպես մարդկության դիմանկար։






Թողնել մեկնաբանություն