Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) կլիմայական գործողությունների վերաբերյալ Կայուն զարգացման նպատակ 13-ի համահեղինակն է: ՀՕԿ համայնքի առաքելությունն է որոշումներ կայացնողներին տրամադրել գիտական փաստեր և վերլուծություններ, որոնք անհրաժեշտ են կլիմայի փոփոխության ազդեցության ենթատեքստում հարմարվողականության բարձրացման և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության զարգացման համար:
Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ ՀՕԿ-ը վճռականորեն աջակցում է կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրի իրականացմանը և խթանում է արտանետումների նվազեցմանը միտված արժեքավոր գործողությունների առաջմղմանը՝ համաձայն «ազգային մակարդակով սահմանված ներդրումների» դրույթների։
Ի հավելումն Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովի, Կլիմայի համաշխարհային հետազոտական ծրագրի և Կլիմայի դիտարկումների գլոբալ համակարգի վարմանը՝ ՀՕԿ-ը խթանում է կլիմայի փոփոխությանն առնչվող միջազգային գործողություններն ու համագործակցությունը՝ ստեղծելով Տարածաշրջանային Կլիմայական կենտրոններ և Տարածաշրջանային Կլիմայական հեռանկարային ֆորումներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ






Թողնել մեկնաբանություն