2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակներն՝ ընդունված աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015 թվականի սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ։
Eco.am սոցիալական հարթակը Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ առաջիկա տարիների ընթացքում՝ հիմնվելով հազարամյակի զարգացման նպատակների արձանագրած հաջողությունների վրա և առաջնորդվելով բոլորին վերաբերող այս նոր նպատակներով, երկրները համախմբում են իրենց ջանքերը՝
1․վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով,
2․ պայքարելու անհավասարությունների դեմ,
3․լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ միաժամանակ հետևելով, որ ոչ ոք չանտեսվի։
Կայուն զարգացման նպատակ 13
13.1 Ուժեղացնել դիմակայունությունը և հարմարվողականությունը կլիմային առնչվող վտանգների և բնական աղետների նկատմամբ բոլոր երկրներում,
13.2 Կլիմայի փոփոխություններին ուղղված միջոցառումները ներառել ազգային քաղաքականություններում, ռազմավարություններում և պլաններում,
13.3 Բարելավել կրթությունը, իրազեկվածության բարձրացումը և մարդկային ու ինստիտուցիոնալ կարողությունները կլիմայի փոփոխությունների մեղմացման, հարմարվողականության, ազդեցության նվազեցման և վաղ նախազգուշացման հարցերում,
13.ա Կատարել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի զարգացած երկրներ հանդիսացող անդամ պետությունների ստանձնած հանձնառությունը՝ մինչև 2020 թ. բոլոր աղբյուրներից տարեկան համատեղ մոբիլիզացնելու 100 մլրդ դոլար՝ բավարարելու զարգացող երկրների կարիքների մեղմացման նպատակային գործողությունների և իրականացման թափանցիկության համատեքստում, և հնարավորինս արագ լիարժեք կերպով գործարկել Կանաչ կլիմայի հիմնադրամը վերջինիս կապիտալացման միջոցով,
13.բ Խթանել մեխանիզմներ կլիմայի փոփոխություններին առնչվող արդյունավետ պլանավորում և կառավարում իրականացնելու կարողությունները զարգացնելու նպատակով՝ առավել թույլ զարգացած երկրներում և զարգացող փոքր կղզի-պետություններում՝ այդ թվում՝ ուշադրության կիզակետում պահելով կանանց, երիտասարդներին և տեղական ու մեկուսացված համայնքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի






Թողնել մեկնաբանություն