Ինվազիվ տեսակները սպառնում են կենսաբազմազանությանը և մարդու առողջությանը

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%be%d5%a1%d5%a6%d5%ab%d5%be-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a2/

Ինվազիվ տեսակները սպառնում են կենսաբազմազանությանը և մարդու առողջությանը՝ լուրջ գլոբալ վտանգ ներկայացնելով բնության, տնտեսության, սննդի անվտանգության և մարդու առողջության համար: Eco.am  սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Անցած դարերի ընթացքում մարդիկ ավելի քան 37,000 տեսակներ են ներմուծել իրենց բնական արեալից դուրս, որոնցից ավելի քան 3,500-ը համարվում են ինվազիվ: Այս տեսակները եղել են բույսերի և կենդանիների գրանցված անհետացման 60%-ի հիմնական պատճառները:

Մարդկային բնական ռեսուրսների վրա ինվազիվ տեսակների ազդեցության գրեթե 80%-ը բացասական է, ներառյալ առողջությանը սպառնացող վտանգները, ինչպիսիք են մալարիան, Զիկա վիրուսը և Արևմտյան Նեղոսի վիրուսը, որը փոխանցվում է ինվազիվ մոծակների միջոցով:

Չնայած դրան, աշխարհում երկրների միայն 17%-ն ունի օրենքներ կամ կանոնակարգեր, որոնք հատուկ վերաբերվում  են ինվազիվ տեսակների կառավարմանը։ Երկրների 45%-ն ընդհանրապես ներդրումներ չի կատարում ինվազիվ տեսակների կառավարման մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչու՞ կանաչապատման մեջ չի օգտագործում լոկ «հայկական» ծառատեսակներ․ ԿՇՄՊ ՀՈԱԿ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով