Blog
In
other , shrjaka-mijavayr
«Մենք ենք մեր անտառներրը». ազդագրերի բացօթյա ցուցահանդես
Posted on 21 Մարտի, 2024

Անտառների միջազգային օրվան նվիրված այսօր տեղի ունեցավ «Մենք ենք մեր անտառները» ազդագրերի բացօթյա ցուցահանդեսի բացման միջոցառումը: Երկամսյա այս ցուցահանդեսը նպատակ ունի բարձրացնել մոլորակի վրա կյանքի հավասարակշռության պահպանման համար անտառների առանցքային դերի և դրանց պաշտպանության կարևորության մասին իրազեկվածությունը, ինչպես նաև խթանել անտառվերականգնման աշխատանքները Հայաստանում: Բացման արարողությանը ներկա էին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, անտառվերականգնման աշխատանքային խմբի ղեկավար Համբարձում Մաթևոսյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, պետական, մասնավոր և միջազգային կազմակերպությունների ղեկավար ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսն ուղղված է լայն հանրությանը` գեղարվեստական մոտեցմամբ և ուժեղ ուղերձով։ Միջոցառման մեկնարկին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ողջույնի իր խոսքում շնորհավորեց ներկաներին Անտառների միջազգային օրվա կապակցությամբ և նշեց, որ կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությունը առանցքային է Հայաստանի անտառածածկույթն ընդլայնելու կառավարության առաքելության մեջ։ «Այս նպատակներին հասնելու համար լայն հանրությունը պետք է տեղեկացված և ներգրավված լինի, ուստի իրազեկման միջոցառումների կարևորությունը հնարավոր չէ գերագնահատել»,- եզրափակեց նախարարը։ Կառավարությունը նպատակ ունի մինչև 2030 թվականն ունենալ 12,9% անտառածածկ՝ համագործակցելով գործընթացում ներգրավված բոլոր դերակատարների հետ: Ցուցահանդեսի նախաձեռնողները՝ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի, Բնության համաշխարհային հիմնադրամի և «Էյ-Թի-Փի» հիմնադրամի ղեկավարներն իրենց խոսքում կրկին կարևորեցին պետություն-մասնավոր համագործակցությունը և նշեցին, որ անտառային էկոհամակարգի բարելավումն ու պահպանումը շարունակական աշխատանք է, և այս աշխատանքը հանրության ուշադրության կարիքն ունի։ Մեր բնական ժառանգության պահպանման հավաքական հանձնառությամբ` ցուցահանդեսը կներկայացնի հայտնի հայ արվեստագետների կողմից ստեղծված ազդեցիկ ազդագրեր, որոնք կանդրադառնան անտառների պահպանման տարբեր խնդիրներին և անհապաղ գործողությունների անհրաժեշտությանը: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ արվեստի գործերին և տեղեկանալ անտառների բազմակողմանի դերի, ինչպես նաև Հայաստանի անտառների պաշտպանության կարեւորության մասին: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%b8%d6%80%d5%a4-%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d6%84%d5%a8-%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5/
In
other , shrjaka-mijavayr
«Անտառն ազգային հարստություն է․ Լիլիթ Մարտիրոսյան
Posted on 21 Մարտի, 2024

«Անտառն ազգային հարստություն է։ Հաճախ շատերն անտառների դերը էսթետիկ են պատկերացնում, թվում է՝ գեղագիտական նշանակություն ունեն, սակայն իրականում անտառները դրանից զատ ունեն խիստ ռազմավարական նշանակություն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության փոխտնօրեն, «Հայաստանի անտառային դաշինքի» ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը։ Ըստ նրա, անտառները ջրային ռեսուրսների պահպանման երաշխիք են, պաշտպանում են հողը էրոզիայից․ «Դա նշանակում է չենք կորցնում հողի բերքատվությունը, թթվածինը, անտառն օդը մաքրելու կարևոր աղբյուր է և այլն։ Անտառների պահպանության ոլորտի խնդիրները շատ են։ Կարող եմ առանձնացնել անտառային տարածքներում կենդանիներին արածեցնելը, ծառահատումները, թեպետ այս առումով որոշակի առաջընթաց կա, թվերը կրճատվել են, մյուս խնդիրը վայրի տարածքները, արոտավայրերը հրդեհելն է, ինչը վտանգավոր է և կրակը հասնում է անտառային շերտեր»,-մտահոգված ասաց Լիլիթ Մարտիրոսյանը։ Լրագորղների հետ հանդիպմանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը շեշտեց, որ այս տարվա հունվարից գործող էկոպարեկային ծառայությանը շատ կարևոր նախաձեռնություն է՝ ուղղված անտառների պահպանության մակարդակի բարձրացմանը․ «Իրականացվելու են առավել խստացված ռեժիմով անտառի պահպանության աշխատանքներ։ Էկոպարեկները վերահսկողություն են իրականացնելու անտառներում ու անտառներին մոտ գտնվող ճանապարհների վրա։ Նրանք իրականացնելու են ստուգումներ, հետևելու են անտառի փայտանյութի տեղաշարժին, ուշադրության կենտրոնում են պահելու ապօրինի որսը, հողի հարթեցման, հողի տեղափոխման աշխատանքները, ջրային ռեսուրսների պահպանությունը և այլն»,-ասաց Սևակ Մարկոսյանը։ Էկոպարեկները անտառի պահպանության գործում տեխնիկական լայն հնարավորություններ են ունենալու։ Ձեռք են բերվելու ժամանակակից սարքավորումներ, դրոններ, պարեկները շրջելու են ամենագնաց ավտոմեքենաներով։ Անտառներում գործարկվելու են ձայնի, ծխի ազդանշանային սարքեր, որոնց տեղեկությունը ստացվելու է կենտրոնական կառավարման համակարգում, ըստ այդմ էլ իրականացվելու են հրատապ գործողություններ։ Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ էկոպարեկներն արդեն գործնականում կաշխատեն։ «Էկոպարեկները ծառայություն են իրականացնելու շաբաթը 7 օր 24 ժամ ռեժիմով։ Սա շատ կարևոր է, որովհետև վիճակագրությունը ցույց է տալիս, որ խախտումները, ապօրինությունները լինում են ոչ աշխատանքային օրերին ու ոչ աշխատանքային ժամերին»,-ասել է Սևակ Մարկոսյանը։
In
other , eco-texnologianer , %d5%a7%d5%af%d5%b8%d5%a1%d5%b6%d5%af%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
«Skywell» Էլեկտրոմոբիլների լիցքավորման առանձնահատկությունները
Posted on 20 Մարտի, 2024

«Արմենիա» հեռուստաընկերության «Տուն-Տեղ» հեռուստանախագծի 6-րդ եթերաշրջանի երկրորդ թողարկման ընթացքում, հաղորդման հեղինակ և վարող Կարեն Գրիգորյանը հաղորդավարուհի Քնարիկ Զաքարյանի հետ խոսել է․ 1․ «Skywell» էլեկտրոմոբիլների առավելությունների, 2․ավանդական մեքենաների հետ ունեցած տարբերությունների, 3․ինչպես նաև լիցքավորման առանձնահատկությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում․ [video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2024/03/10000000_300920959455066_3499435369742453655_n.mp4"][/video]
In
other , shrjaka-mijavayr
Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտնկվի
Posted on 20 Մարտի, 2024

Երևանի ջերմոցատնկարանային վարչությունում արդեն իսկ մեկնարկել են գարնանային տնկարկի նախապատրաստական աշխատանքները: Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ մի շարք ծառատեսակներ, ծաղիկներ և թփեր պատրաստ են իրենց տեղը գտնել երևանյան փողոցներում: Այս տարի կտնկվի մոտ 2000 ծառ: Գարնանը այգիներում և պուրակներում կիրականացվեն հասուն ու արժեքավոր ծառերի լրացման աշխատանքներ, ինչպես նաև կհիմնվեն քաղաքային անտառներ, կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն նորերով: Երևանն արդեն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան: Նախագծով այստեղ կտեղադրվեն ժամանակակից սարքավորումներ ու համակարգեր. արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր պոմպերը, շուրջ 100 կմ կաթիլային համակարգը: Մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնումը գերխնդիր է. կանաչապատման և անտառտնտեսությունների հիմնման և զարգացման աշխատանքները շարունակական են:
In
other , shrjaka-mijavayr
Մարտի 20-ը աստղագիտական գարնան սկիզբն է․ գարնանային գիշերահավասար
Posted on 19 Մարտի, 2024

Մարտի 20-ին Երևանի ժամանակով 07:06-ին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբը կլինի: Eco.am սոցիալական հարթակը Բյուրականի աստղադիտարանից տեղեկացավ, որ գարնանային գիշերահավասարին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ: Օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, քանի որ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Նշենք, որ խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է: Իրականում օրվա լուսավոր մասն ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը: Տարիներ առաջ գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, և ավագ սերնդի մոտ դեռևս կա այդ կարծրատիպը։ Սակայն ամեն տարի այն թեթևակի փոխվում է և տեղի է ունենում ավելի վաղ: Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է՝ մոտ 25772 տարում կատարելով մեկ լրիվ պտույտ: Մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է մեկ օրով դեպի առաջ: Աստղագետները գարնանային գիշերահավասարի կետի հետ են կապում երկնային հասարակածային կոորդինատների հաշվանքի համակարգը. այդ կետից է սկսվում կոորդինատներից մեկի` ուղղակի ծագման հաշվարկը: Մեր՝ հայերիս կողմից ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի` Զատիկի օրվա հաշվարկը նույնպես կապված է գարնանային գիշերահավասարի հետ: Ամեն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնից հետո եկող կիրակին է, և այս տարի այն նշվելու է մարտի 31-ին: Նախկինում գարնանային գիշերահավասարի օրը Հայաստանում համարվում էր տարվա սկիզբ։ Որոշ իսլամական երկրներում (մասնավորապես Իրանում) գարնանային գիշերահավասարի օրը ներկայումս էլ համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ), որն ի դեպ ծագում է դեռ զրադաշտական կրոնի ժամանակներից և շուրջ 3000 տարվա պատմություն ունի: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b3%d5%ab%d5%b7%d5%bf-%d5%af%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d5%ba%d5%a5%d6%84-%d5%b1%d5%a5%d6%80-%d5%a3%d5%a1%d6%80%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a2%d5%a1%d6%81%d6%85/
In
other , shrjaka-mijavayr
Նախագծով կպահպանվի Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի և Սևանա լճի կենսապաշարները
Posted on 19 Մարտի, 2024

Այսօր ՀՀ ազգային ժողովը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը խորհրդարանին ներկայացրեց օրենքների նախագծերի փաթեթը և դրանց ընդունման անհրաժեշտությունը։ Նախագծով կպահպանվի Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի և Սևանա լճի կենսապաշարները: Արդյունքում կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի ներկայացմամբ սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է սահմանվել 150.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
8 պատճառ, թե ինչու պետք չէ այրել խոտը
Posted on 18 Մարտի, 2024

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում: Ի հեճուկս այս ամենի, հայ հասարակության մեջ տարածված մի կարծիք կա, թե խոտը այրելով պարարտացնում ես հողը։ Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է 8 պատճառ, թե ինչու չի կարելի այրել խոտը։ 1․Օրգանական նյութ: Երբ խոտը այրվում է, օրգանական նյութը ոչնչացվում է, ինչի պատճառով հողի բերրիությունը նվազում է: 2․Նախորդ տարվա չոր խոտի հետ միասին այրվում են նաև մեռած օրգանական նյութերը: Սա ուժեղացնում է ածխաթթու գազի արտանետումը: Ինչն էլ իր հերթին մեծացնում է ջերմոցային էֆեկտը։ 3․ Մարգագետնային բուսականության տեսակային համալիրը միավորված է՝ այրված տարածքում տարազգի բուսականություն չի լինի, իսկ ազատ տարածությունը կզբաղեցնեն մոլախոտերը։ 4․Ոչնչանում են շատ օգտակար միջատներ՝ զատկաբզեզներ, գնայուկ բզեզներ, հողային բզեզներ, անձրևաորդեր և այլ վնասատուների դեմ պայքարողներ և հողի ձևավորման գործընթացի օգնականներ: 5․Տուժում են նաև այն թռչունները, որոնց բնադրավայրերը ոչնչացնում է այրվող խոտը (օրինակ՝ վայրի բադ, կիվիվ, կարմրավոտ կտցար, սովորական դրախտապան, մարգագետնային ձիաթռչնակ, փուփուլավոր արտույտ) 6․Կենդանիները, որոնք ապրում են խոտի կամ հողի մակերեսի վրա, ոզնիներ, նապաստակներ՝ ոմանք ողջ-ողջ այրվում են, մյուսները խեղդվում են ծխից: 7․Չոր խոտի այրումը հաճախ հանգեցնում է անտառային հրդեհների բռնկմանը: Նույնիսկ եթե ծառը ամբողջությամբ չի այրվում, կրակը վնասում է անմիջապես գետնի տակ գտնվող արմատային համակարգը: Բարձր ջերմաստիճանը վնասում է ծառի բողբոջները: Այս ամենը հանգեցնում է ծառի աստիճանական չորացման: 8․Վերջապես, այրվող խոտի ծուխը այնքան անվնաս չէ, որքան կարող է թվալ. այն անհանդուրժելի է ալերգիա կամ ասթմա ունեցող մարդկանց համար: Բայց ոչ միայն նրանց, քանի որ եթե խոտը այրվում է ճանապարհների և մայրուղիների մոտակայքում, օդ են մտնում ծանր մետաղների աղերը, որոնք հասցրել են նստել տերևների և խոտերի վրա: Եթե խոտի մեջ պլաստիկ բեկորներ կան, ինչը բավականին տարածված է, ապա ծուխն դառնում է թունավոր է, իսկ կրակն ավելի ուժեղ և դժվար է մարել։ Եթե այրվող խոտի վրա կան թունաքիմիկատների և պարարտանյութերի մնացորդներ, ապա ձևավորվում են ցնդող թունավոր միացություններ, այդ թվում՝ ռադիոակտիվ նյութեր, որոնք տեղափոխվում են զգալի հեռավորությունների վրա: Դրանք կարող են ծխի միջոցով մտնել ձեր տուն և լուրջ վնաս հասցնել ձեր առողջությանը։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d6%82-%d5%b9%d5%ab-%d5%af%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a9%d5%a1%d6%83%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b9%d5%b8%d6%80-%d5%bf%d5%a5%d6%80%d6%87%d5%b6/
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
«Ես գիտեմ, թե ինչ անել աղբի հետ». կրթական նախագիծ մանկապարտեզներում
Posted on 18 Մարտի, 2024

Երևանի համար 60 մանկապարտեզի փոքրիկնրը «Ես գիտեմ, թե ինչ անել աղբի հետ» կրթական նախագծի շրջանակներում սովորում են տեսակավորել թափոնները: Եվրոպական միության և Երևանի քաղաքապետարանի կողմից համաֆինանսավորվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագիրը միտված է վաղ տարիքից թափոնների տեսակները ճանաչելուն, տարածման կանխարգելմանը, պատշաճ կառավարմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի կայունությանը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած այս ծրագիրը կիրականացվի համայնքի բոլոր նախակրթական հաստատություններում: Թափոնների տարանջատման, վերամշակման և վտանգավոր թափոնների ծրագրի թիրախային խմբերն են 4 և ավելի բարձր տարիքի երեխաները: Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս երեխաներին սովորել խաղերի միջոցով: Թափոններին երկրորդ կյանք տալով՝ լուծվում է ևս մեկ կարևոր խնդիր. նախագիծն ունի բնապահպանական կարևոր նշանակություն:
In
other , shrjaka-mijavayr
45% հավանականությամբ 2024 թվականը կլինի ռեկորդային ամենատաք տարին
Posted on 15 Մարտի, 2024

2024 թվականի փետրվարը, որի ջերմաստիճանը 1,36°C-ով բարձր է եղել միջին ցուցանիշից, երկրագնդի դիտարկումների ողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք փետրվարը: 45% հավանականությամբ 2024 թվականը կլինի ռեկորդային ամենատաք տարին դիտարկումների ողջ պատմության ընթացքում Երկրի վրա ջերմաստիճանի ռեկորդային գերազանցումները փետրվարին շարունակվել է ինը ամիս։ Համաշխարհային ծովային սառույցի մակերեսն իր մեծությամբ չորրորդն էր՝ 46 տարվա դիտարկումների մեջ և կազմել է 6,47 միլիոն քառակուսի մղոն՝ 460,000 քառակուսի մղոնով ցածր 1991-2020 թվականների միջին ցուցանիշից: Փետրվարին ամբողջ աշխարհում տեղի է ունեցել տասնմեկ անվանված փոթորիկ, որը գերազանցում է 1991-2020 թվականների միջին ցուցանիշը 4-ով: Համաձայն Բնապահպանական տեղեկատվության ազգային կենտրոնների (NCEI NOAA) տարեկան գլոբալ ջերմաստիճանի կանխատեսման՝ 45% հավանականությամբ 2024 թվականը կլինի ռեկորդային ամենատաք տարին՝ դիտարկումների ողջ պատմության ընթացքում և 99% հավանականությամբ կլինի ամենատաք տարիների հնգյակում։ Փետրվարին Հյուսիսային կիսագնդում ձյան ծածկույթը ցածր է եղել 1991-2020 թվականների միջինից: Ե՛վ Եվրասիայում և՛ Հյուսիսային Ամերիկայում միջինից ցածր համապատասխանաբար՝ 240,000 և 490,000 քառակուսի մղոնով, ընդ որում վերջինս երրորդ տեղն է զբաղեցրել ռեկորդային ամենացածր ընդհանուր ցուցանիշով: Առավել մանրամասն այստեղ․ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b8%d5%9e%d6%80-%d5%a9%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%a7-%d6%83%d5%b8%d5%bf%d6%80%d5%be%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac-%d6%81%d5%b8/
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Այս տարի քնի համաշխարհային օրը նշվում է մարտի 15-ին
Posted on 15 Մարտի, 2024





