8 պատճառ, թե ինչու պետք չէ այրել խոտը

https://eco.am/8-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b3%d5%a1%d5%bc-%d5%a9%d5%a5-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d6%82-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%b9%d5%a7-%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%ac-%d5%ad%d5%b8%d5%bf%d5%a8/

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում: Ի հեճուկս այս ամենի, հայ հասարակության մեջ տարածված մի կարծիք կա, թե խոտը այրելով պարարտացնում ես հողը։

Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է 8 պատճառ, թե ինչու չի կարելի այրել խոտը։

1․Օրգանական նյութ: Երբ խոտը այրվում է, օրգանական նյութը ոչնչացվում է, ինչի պատճառով հողի բերրիությունը նվազում է:

2․Նախորդ տարվա չոր խոտի հետ միասին այրվում են նաև մեռած օրգանական նյութերը: Սա ուժեղացնում է ածխաթթու գազի արտանետումը: Ինչն էլ իր հերթին մեծացնում է ջերմոցային էֆեկտը։

3․ Մարգագետնային բուսականության տեսակային համալիրը միավորված է՝ այրված տարածքում տարազգի բուսականություն չի լինի, իսկ ազատ տարածությունը կզբաղեցնեն մոլախոտերը։

4․Ոչնչանում են շատ օգտակար միջատներ՝ զատկաբզեզներ, գնայուկ բզեզներ, հողային բզեզներ, անձրևաորդեր և այլ վնասատուների դեմ պայքարողներ և հողի ձևավորման գործընթացի օգնականներ:

5․Տուժում են նաև այն թռչունները, որոնց բնադրավայրերը ոչնչացնում է այրվող խոտը (օրինակ՝ վայրի բադ, կիվիվ, կարմրավոտ կտցար, սովորական դրախտապան, մարգագետնային ձիաթռչնակ, փուփուլավոր արտույտ)

6․Կենդանիները, որոնք ապրում են խոտի կամ հողի մակերեսի վրա, ոզնիներ, նապաստակներ՝ ոմանք ողջ-ողջ այրվում են, մյուսները խեղդվում են ծխից:

7․Չոր խոտի այրումը հաճախ հանգեցնում է անտառային հրդեհների բռնկմանը: Նույնիսկ եթե ծառը ամբողջությամբ չի այրվում, կրակը վնասում է անմիջապես գետնի տակ գտնվող արմատային համակարգը: Բարձր ջերմաստիճանը վնասում է ծառի բողբոջները: Այս ամենը հանգեցնում է ծառի աստիճանական չորացման:

8․Վերջապես, այրվող խոտի ծուխը այնքան անվնաս չէ, որքան կարող է թվալ. այն անհանդուրժելի է ալերգիա կամ ասթմա ունեցող մարդկանց համար: Բայց ոչ միայն նրանց, քանի որ եթե խոտը այրվում է ճանապարհների և մայրուղիների մոտակայքում, օդ են մտնում ծանր մետաղների աղերը, որոնք հասցրել են նստել տերևների և խոտերի վրա: Եթե խոտի մեջ պլաստիկ բեկորներ կան, ինչը բավականին տարածված է, ապա ծուխն դառնում է թունավոր է, իսկ կրակն ավելի ուժեղ և դժվար է մարել։ Եթե այրվող խոտի վրա կան թունաքիմիկատների և պարարտանյութերի մնացորդներ, ապա ձևավորվում են ցնդող թունավոր միացություններ, այդ թվում՝ ռադիոակտիվ նյութեր, որոնք տեղափոխվում են զգալի հեռավորությունների վրա: Դրանք կարող են ծխի միջոցով մտնել ձեր տուն և լուրջ վնաս հասցնել ձեր առողջությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչու չի կարելի այրել թափված չոր տերևները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել