Blog
In
other , shrjaka-mijavayr
Վայոց ձորի մարզում սև անգղի բույն է հայտնաբերվել
Posted on 11 Ապրիլի, 2024

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Վայոց ձորի մարզում հայտնաբերվել է սև անգղի բույն։ Eco.am սոցիալական հարթակը Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղից տեղեկացավ, որ Վայոց ձորի մարզում նման դեպք նկարագրվել էր ընդամենը մեկ անգամ 1987 թվականի Կարմիր գրքում, սակայն բնադրման վերաբերյալ հղում չկա։ Սև անգղ (Aegypius monachus)՝ 1․ գրացված է ՀՀ կարմիր գրքում որպես հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ։ 2․ ԲՊՄՄ կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։ 3․ Թռչնատեսակը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, որտեղ կանոնավոր բնադրում է։ 4․ Թռչնատեսակի պահպանությունը խիստ կարևոր է․ նրան վնասելը առաջացնում է վարչական և քրեական պատասխանատվություն։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%b4%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d6%84%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%a3%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b2%e2%80%a4%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a9%d5%bc%d5%b9%d5%b8%d6%82%d5%b6-2023/
In
other , shrjaka-mijavayr , %d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Բեռնատարի 27 վարորդ տուգանվել է Օդի աղտոտման համար
Posted on 11 Ապրիլի, 2024

Փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ապրիլի 1-ից 5-ը լայնածավալ վերահսկողական ու իրազեկման միջոցառումներ է անցկացրել մայրաքաղաքում և հարակից մարզերում: Eco.am սոցիալական հարթակը տեսչական մարմինց տեղեկացավ, որ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր՝ ավազ, խիճ, հողային զանգվածներ, նաև շինաղբ տեղափոխող 27 բեռնատարի վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ընդհանուր 1 մլն 350 հազար ՀՀ դրամի չափով: Մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված խստացված ստուգայցերը շարունակական են: Հիշեցնենք, որ ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում․ 1․ ֆիզիկական անձանց նկատմամբ` 50.000 ՀՀ դրամի չափով, 2․ իրավաբանական անձանց նկատմամբ` 150.000 ՀՀ դրամի չափով։ Կրկնակի խախտումների դեպքում` 1․ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100.000 ՀՀ դրամ, 2․իրավաբանական անձանց նկատմամբ` 300.000 ՀՀ դրամ։
In
other , shrjaka-mijavayr
Copernicus-ի տվյալներով 2024-ի մարտը եղել է ամենատաքը՝ ողջ պատմության ընթացքում
Posted on 10 Ապրիլի, 2024

Copernicus կլիմայի փոփոխության ծառայության (C3S) հրապարակած տվյալների համաձայն 2024 թվականի մարտ ամիսը եղել է ամենատաքը՝ ողջ պատմության ընթացքում։ Ըստ հետազոտության ներկայացրած տվյալների՝ 1․ Ավելի տաք, քան գրանցված բոլոր մարտերը՝ 0,73°C-ով բարձր 1991-2020 թվականների ամսական միջինից; 2․ Տասներորդ ամիսն անընդմեջ, որն ամենատաքն է՝ ըստ տարվա համապատասխան ամսվա տվյալների. 3․ 1,68°C-ով ավելի տաք, քան նախաարդյունաբերական բազային ժամանակաշրջանի՝ 1850–1900 թվականների մարտ ամսվա միջին գնահատականը։ Ամբողջությամբ՝ այստեղ. ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a9%d5%b8%d5%b2%d5%a1%d6%80%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-copernicus-%d5%ab-%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ae/
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Ջերմոցային գազերի կրճատումից զատ պետք է հաշվի առնել նաև աղբավայրի էկոլոգիական հետևանքները
Posted on 10 Ապրիլի, 2024

«Երևանի կոշտ կենցաղային թափոնների (Նուբարաշենի) աղբավայրում կենսագազի կորզման ու էլեկտրաէներգիայի արտադրություն» ծրագիրն իրականացվել է Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմով (ՄԶՄ)։ Չնայած Հայաստանն այդ արձանագրության շրջանակում ջերմոցային գազերի կրճատման քանակական պարտավորություններ չի ունեցել, այնուհանդերձ որոշել է մասնակցություն ունենալ միջազգային գործընթացներին՝ Հայաստանի տարածքում իրենց արտանետումները կրճատելու հնարավորություն ընձեռելով զարգացած երկրներին։ Այս ծրագրի իրականացման գործում հսկայական ներուժ է դրվել։ Ծրագրի գործընկեր ճապոնական ընկերությունների ներկայացուցիչներն ամիսներ շարունակ հետազոտություններ են իրականացրել աղբավայրի տարածքում, չափել կենսագազի քանակը։ Ի սկզբանե կենսագազի կորզման համար ճապոնական կողմին հատկացված աղբավայրի 6,5 հա տարածքում հաշվարկվել է ավելի քան 800 հազար տոննա կենսագազի պոտենցիալ, բայց ծրագրի ավարտին կորզված կենսագազի քանակն ավելի քիչ է եղել․ 2016թ․ դրությամբ սերտիֆիկացվել է 208 հազար տոննա CO2-ին համարժեք ջերմոցային գազերի արտանետում։ Նուբարաշենի աղբավայրում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի շրջանակում իրականացված կենսագազի կորզման ծրագրի և հետագայում նման ծրագրերի իրականացման հնարավորության մասին այսօր Երևանի Օրհուս կենտրոնում տեղի է ունեցել քննարկում։ Քննարկման մասնակիցները եկել են այն եզրահանգման, որ նոր աղբավայրին զուգահեռ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հին աղբավայրի փակման ուղղությամբ, որը կարելի է իրականացնել տարբեր գործընթացների շրջանակում, հատկապես, որ Հայաստանի Հանրապետությունը միացել է նաև մեթանի արտանետումների կրճատման համաշխարհային նախաձեռնությանը։ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը քննարկման մասնակիցներին ի պատասխան հավանություն է տվել, որ հարցը հնարավոր է դիտարկել նախաձեռնության շրջանակում, հատկապես, որ Երևանը ջերմոցային գազերի կրճատման պարտավորություն է ստանձնել։ Մյուս գործընթացը Երևանի Կանաչ քաղաք ծրագիրն է, որի նոր՝ մինչև 2030 թ․ ծրագրում ևս աղբավայրի խնդիրը դիտարկվելու է։ ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն էլ նշել է, որ նոր նախաձեռնություն կարելի է մեկնարկել Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի 6․4 կամ 6․2 կետերի շրջանակում։ Նա նաև առաջարկել է ջերմոցային գազերի կրճատումից զատ հաշվի առնել նաև աղբավայրի էկոլոգիական հետևանքները։ «Խազեր» կազմակերպության փորձագետ Արամ Գաբրիելյանը վստահ է, որ հետադարձ հայացք նետելով նմանատիպ ծրագրերի անցած դժվարին ճանապարհին, վերլուծելով հաջողություններն ու խնդիրները, հնարավորություն է ստեղծվում նոր՝ առավել արդյունավետ ծրագրեր կազմելու համար։ Նա առաջարկել է նոր ծրագրերի նախագծումը դիտարկել ոչ միայն Կլիմայի փոփոխության, այլ նաև Օրհուսի կոնվենցիայի գործիքակազմի շրջանակում, քանի որ այս կոնվենցիան միակն է, որտեղ քաղհասարակությունը գերիշխող կողմ է։ Մասնակիցները վստահեցրին, որ շրջակա միջավայրի պահպանության հարցերի լուծման համար շահագրգիռ կողմերի հետ համատեղ իրատեսական լուծումներ գտնելու միտումով, նման հանդիպումները կլինեն շարունակական։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d5%b6%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af-%d5%a7-%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d5%ba%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b9%d6%87-2050%d5%a9%e2%80%a4-%d5%bb%d5%a5%d6%80/
In
other , shrjaka-mijavayr
Օդերևութաբանությունը գնալով ավելի կարևոր է դառնում բիզնեսի համար
Posted on 9 Ապրիլի, 2024

Եղանակն առանցքային դեր է խաղում ամեն ինչում․ սկսած բերք աճեցնելուց՝ մինչև սիրելի սպորտային թիմի խաղերը դիտելը: Օդերևութաբանների տվյալներն օգտագործվում են մեծ թվով տնտեսական և անվտանգային գործակալությունների կողմից ամբողջ աշխարհում։ Դրանց թիվը գնալով աճում է, քանի որ կյանքեր, ունեցվածք և գումար խնայելը դառնում է առաջնահերթ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված։ Եղանակը սերտորեն կապված է բազմաթիվ ոլորտների գործունեության և նույնիսկ նախասիրությունների հետ: Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է Weather.com-ը պատրաստած կարճ ակնարկ այն մասին, թե ինչպես են տնտեսության տարբեր ճյուղերն օգտագործում օդերևութաբանական տվյալներն իրենց գործունեությունը պլանավորելու համար: Սպորտային միջոցառումների և համերգների կազմակերպիչները բացօթյա միջոցառումներ պլանավորելու համար պետք է տեղյակ լինեն մոտեցող փոթորկի մասին, որպեսզի ապահովեն մարդկանց անվտանգությունը: Վատ եղանակով պայմանավորված՝ նրանք կարող են հետաձգել միջոցառումը կամ կարող են տարհանել ավելի քան 100 000 մարդ տեղավորող մարզադաշտը: Ավիացիան մեծապես կախված է եղանակից։ Թեև ավիացիան և օդերևութաբանությունը նույնը չեն, բայց մարդիկ, ովքեր աշխատում են այս ոլորտներում, պատկանում են «նույն ընտանիքին»: Եղանակը պատճառ է դառնում թռիչքների ուշացումների ավելի քան 70% դեպքերում (ամպրոպի, մերկասառույցի, տուրբուլենտության, տեսանելիության վատացման կամ մառախուղի ժամանակ): Գյուղատնտեսություն. 2023 թվականին ԱՄՆ գյուղատնտեսական արդյունաբերությունն, ըստ Ամերիկյան ֆերմերային բյուրոյի ֆեդերացիայի, ունեցել է մոտ 22 միլիարդ դոլար բերքի կորուստ՝ եղանակային վատ պայմանների և բնական աղետների պատճառով: Սա նշանակում է, որ ֆերմերները պետք է ուշադիր հետևեն եղանակային պայմաններին և իմանան, թե ե՞րբ և ի՞նչ անել բերքը պաշտպանելու համար: Ֆերմերները պետք է հետևեն ինչպես ամենօրյա, այնպես էլ երկարաժամկետ եղանակային կանխատեսումներին, ինչպես նաև ուշադրություն դարձնեն այնպիսի գործոնների, ինչպիսիք են արևափայլի տևողությունը, ջերմաստիճանը, խոնավությունը, տեղումները և երաշտը: Էներգետիկա. Էլեկտրաէներգիան կենսական նշանակություն ունի մարդկանց համար, հատկապես ջերմային տաք և ցուրտ ալիքների ժամանակ։ Սակայն նույն եղանակային պայմանները, որոնք խթանում են էլեկտրաէներգիայի պահանջարկը, կարող են նաև հանգեցնել էլեկտրաէներգիայի անջատումների: Էներգետիկ ընկերությունները նույնպես պետք է ուշադիր հետևեն քամոտ և ամպրոպային եղանակին, որը կարող է հանգեցնել էլեկտրահաղորդակցման գծերի խափանմանը և անտառային հրդեհների: Տիեզերք. Վերջին տարիներին NASA-ն ընդլայնել է իր ծրագիրը՝ մարդկանց ուղարկելով տիեզերք և պատրաստելով վայրէջք կատարել Լուսնի վրա: Սակայն եղանակային պայմանները կարող են չեղարկել արձակումը թռիչքից ընդամենը մի քանի վայրկյան առաջ: Ֆլորիդայում SpaceX-ը և NASA-ն հաճախ հրթիռներ են արձակում Քենեդու տիեզերական կենտրոնից և Քեյփ Կանավերալ տիեզերակայանից, սակայն ԱՄՆ տիեզերական ուժերի օդերևութաբանական ծառայությունը նախքան տիեզերանավի օդ բարձրանալը պետք է թույլատրի արձակումը։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%a1%d6%80%d5%af%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%b6%d5%b1%d6%80%d6%87%d5%b8%d5%bf-%d6%85%d6%80%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a9%d5%ab%d5%be%d5%a8-%d5%a3%d5%b6%d5%a1%d5%ac%d5%b8/
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr , %d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Պլաստիկ արտադրանքի գործածության արգելքի նախագիծը քննարկվել է ոլորտի տնտեսվարողների հետ
Posted on 9 Ապրիլի, 2024

Այսօր մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով օրենսդրական նախագծերի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է հանրային քննարկում։
Հանդիպմանը ներկա շուրջ երկու տասնյակ տնտեսվարողներին, ովքեր զբաղվում են մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրությամբ կամ ներմուծմամբ, նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը ներկայացրել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Նախագծերի փաթեթով նախատեսվում է՝
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված.
1․ մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարման արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի ու ոչ պարենային ապրանքների ու աղբի համար նախատեսված՝ երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ), պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվողների) օտարման վրա, միաժամանակ արգելելով մանրածախ առևտրի իրականացման վայրերում դրանց առկայությունը,
2․ վերոնշյալ արգելքը սահմանել ոչ միայն մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի որոշակի թիրախային խմբի վաճառքի (իրացման), այլ նաև դրանց առկայության կամ օտարման վրա՝ կարգավորումը համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին և հնարավորինս նվազեցնելով մեկանգամյա պլաստիկի թիրախային խմբի ապրանքների գործածությունը,
3․ մեկանգամյան օգտագործման պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի առկայության կամ օտարման արգելքի ուժի մեջ մտնելն իրականացնել փուլային տարբերակով՝ դրանց արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների շրջանառության և հասույթի կտրուկ նվազումը կանխարգելելու, ինչպես նաև արտադրությունները վերապրոֆիլավորելու և արդիականացնելու նպատակով աշխատանքների իրականացման հնարավորինս արդյունավետ կազմակերպմանը չխոչընդոտելու նպատակով։ Պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և ոչ պարենային ապրանքների ու աղբի համար նախատեսված՝ երկրորդային հումքից արտադրված պարկերի ու տոպրակների)՝ անկախ թաղանթի հաստությունից, առկայության կամ օտարման արգելք սահմանող դրույթը նախատեսվում է կիրարկել 2024 թվականի հուլիսի 1-ից, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ) առկայության կամ օտարման արգելք սահմանող դրույթը՝ 2025 թվականի կունվարի 1-ից, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվողների) առկայության կամ օտարման արգելք սահմանող դրույթը՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Արգելքի փուլային տարբերակի նպատակահարմարությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անհրաժեշտ է որոշակի ժամանակ, վերոնշյալ ապրանքատեսակների մասով, հանրապետությունում շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանման տեսանկյունից անվտանգ կենսաքայքայվող ինչպես նաև բազմակի օգտագործման տարբերակների բավարար քանակությամբ արտադրության կամ ներկրման ծավալների ապահովման համար։ Փուլային տարբերակի առաջարկը մշակվել է տնտեսվարողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքում,
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է.
1․ Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել նոր 12.1-ին մասով՝ առանձնացված պատասխանատվություն ամրագրելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասում նշված ապրանքների ոչ միայն վաճառքի (իրացման), այլ նաև դրանց օտարման, այլ նաև առկայության վրա՝ կարգավորումը համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին, իսկ համապատասխան տուգանքի չափը սահմանել սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, որը կնպաստի գործող տուգանքի չափի և հասցվող վնասի տարբերության նվազեցմանը, ինչպես նաև կկանխարգելի մեկանգամյա պլաստիկ արտադրանքի՝ թիրախային խմբի ապրանքների օտարման դեպքերը,
2․ Օրենսգրքի 158-րդ հոդվածի՝ առաջարկվող 12.1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և վարչական տույժեր նշանակող, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, սահմանել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին,
3․«Շուկայի վերահսկողության մասին» օրենքով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման կանխարգելման, բացահայտման նպատակով օրենքով սահմանված դեպքերում գործողությունների իրականացման նպատակով ամրագրել «դիտարկում» հասկացությունը, ինչպես նաև դրա իրականացման հետ կապված հարաբերությունները։
Նախագծերի ամբողջական փաթեթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պլաստիկի վերամշակման ոլորտում առկա խնդիրները քննարկվել է տնտեսվարողների հետ
In
other , shrjaka-mijavayr , %d5%a7%d5%af%d5%b8%d5%a1%d5%b6%d5%af%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6
Որքանո՞վ ենք մոտ գլոբալ տաքացման 1.5°C սահմանաչափին
Posted on 8 Ապրիլի, 2024

Փարիզի համաձայնագրով սահմանված գլոբալ տաքացման 1.5°C առավելագույն ջերմաստիճանի թույլատրելի շեմը կարող է հեռավոր իրականություն թվալ, սակայն դա կարող է սպասվածից շատ ավելի վաղ իրականանալ: Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը առաջարկում է հետևյալ հղմամբ տեսնել, թե որտեղ ենք մենք հիմա և որքան արագ կհասնենք սահմանված սանդղակին, եթե տաքացումը շարունակվի այսօրվա տեմպերով։ Փորձագետները ենթադրում են, որ դա տեղի կունենա 2030 թվականից մինչև 2050 թվականների սկիզբը։ Համաձայն փորձագիտական տվյալների․ 1․ «Գլոբալ տաքացումը» վերաբերում է նախաարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատությամբ որոշակի կոնկրետ ժամանակահատվածի կտրվածքով Երկրի մակերևույթի գլոբալ ջերմաստիճանի 30 տարվա միջին աճին, 2․ «Սահմանաչափին հասնելը» վերաբերում է այն պահին, երբ 30 տարվա միջին ջերմաստիճանը 1.5°C-ով գերազանցում է նախաարդյունաբերական ջերմաստիճանների արժեքներին, 3․ «Նախաարդյունաբերական արժեքները» վերաբերում է այս դարաշրջանի մակերևութային օդի ջերմաստիճանի և Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովի /IPCC/ «1.5°C գլոբալ տաքացում» զեկույցում զետեղված արժեքների մոտարկումներին։ Հավելվածը հիմնականում մոնիթորինգի գործիք է, և նախորոշված ամսաթիվը զուտ լուսաբանման համար է և չպետք է մեկնաբանվի որպես կանխատեսում։ Կլիմայի տաքացման միտումները Հայաստանում Օդի ջերմաստիճանի աճի տեմպերը Հայաստանում գերազանցում են գլոբալ տաքացման միջին տեմպերը։ Այսպես, 1935-2023թթ․ ժամանակահատվածում օդի միջին տարեկան ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․6°C-ով, իսկ աշխարհում՝ 1․0°C-ով։ Օդի ջերմաստիճանի աճման միտումները զգալիորեն ինտենսիվացել են Հայաստանում սկսած 2000-ականների սկզբից՝ կազմելով ավելի քան 0․6°C/10 տարի։ Վերջին երկու տասնամյակում դիտվեցին ամենատաք չորս տարիները՝ 2010թ․, 2018թ․, 2023թ․ և 2021թ․։ Օդի ջերմաստիճանի ամենաինտենսիվ աճը Հայաստանում տեղի է ունենում ամռան սեզոնին՝ հասնելով 2․0°C-ի։ Դրա հետևանքով վերջին 3 տասնամյակներում Հայաստանում աճել է երաշտով օրերի թիվը՝ միջինը 8-10 օրով։ Երկարատև շոգ օրերի՝ ջերմային ալիքների, տևողությունը Երևանում աճել է 5-7 օրով։ Սաստիկ շոգ եղանակներով օրերը վերջին տասնամյակում դարձել են 2 անգամ ավելի հաճախակի ամբողջ Հանրապետությունում։ Հայաստանում բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ 43․7°C, դիտվել է 2011 թվականի հուլիսի 31-ին Մեղրիում, իսկ 2017թ․ և 2018թ․ ամռանը օդի առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում գերազանցել է 42°C-ը։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a3%d5%ac%d5%b8%d5%a2%d5%a1%d5%ac-%d5%bf%d5%a1%d6%84%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%a5%d5%b4%d5%ba%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%bf%d6%80%d5%b8/
In
other , shrjaka-mijavayr
Թողարկվել է ՀՀ գետերի 2024 թվականի գարնանային վարարումների կանխատեսումների տեղեկագիրը
Posted on 8 Ապրիլի, 2024

Հաշվի առնելով նախաձմեռային (սեպտեմբեր-նոյեմբեր), ձմեռային (դեկտեմբեր-մարտ) ամիսների փաստացի և վարարումների ժամանակաշրջանի (ապրիլ-հունիս) կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ կանխատեսվում է, որ գետերում 2024 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 80-110% սահմաններում։ Eco.am սոցիալական հարթակը, Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են մայիսի երկրորդ և երրորդ տասնօրյակներում: Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա բնակավայրերի ու ցանքատարածությունների համար հնարավոր են ջրածածկումներ և ողողումներ, որոնց վերաբերյալ կանխատեսումներ հնարավոր է կազմել միայն 3-4 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքներ և ինտենսիվ անձրևներ: Սևանա լիճ Հիմք ընդունելով եղանակի և Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումները, լճի մակերևույթից գոլորշացման մեծությունները, Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվելիք ջրի քանակը (170մլն մ³) և ոռոգման նպատակով լճից օրենքով սահմանված ջրառը՝ 170մլն մ³ (ընդ որում հաշվարկներում, որպես ջրառի սկիզբ ընդունվել է հունիսի երկրորդ տասնօրյակը), 2024 թվականի հուլիսի 1-ին 2024 թվականի ապրիլի 1-ի մակարդակի համեմատ կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 33-38 սմ-ով (1900.57-1900.62 մ սահմաններում), իսկ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` լճի մակարդակը կանխատեսվում է 1900.14-1900.20մ սահմաններում, որը 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ կլինի -3...+3 սմ սահմաններում: Ջրամբարներ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողﬕց դիտարկվող 5 խոշոր ջրամբարների 2024 թվականի առավելագույն ջրալցվածությունը կանխատեսվում է. 1․ Ախուրյանի ջրամբարում՝ 80-85% (420-450 մլն մ³), 2․ Արփիլիճ ջրամբարում՝ 85-90% (88.0-93.0 մլն մ³), 3․ Ապարանի ջրամբարում՝ 50-55% (45.0-50.0 մլն մ³), 4․ Ազատի ջրամբարում՝ 95-100% (65.0-70.0 մլն մ³), 5․ Մարմարիկի ջրամբարում՝ 95-100% (22.0-24.0 մլն մ³): Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից նաև տեղեկացնում են, որ կանխատեսումները կազմելիս հնարավորինս հաշվի են առնվել գարնանային վարարումների հոսքը ձևավորող գործոնները, և բացի այդ օգտագործվել են կանխատեսված մեծություններ, որոնք ըստ անհրաժեշտության պարբերաբար ենթակա են ճշգրտման, հետևաբար նման դեպքերում կճշգրտվեն նաև թողարկված կանխատեսումները և կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Առավել մանրամասն՝ Այստեղ․ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%af%d5%a1%d5%b6%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-21-26%d5%bd%d5%b4-%d5%b8%d5%be-%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a4/
In
other , shrjaka-mijavayr
Գլոբալ տաքացումը կէժանացնի Հյուսիսային ծովային ճանապարհով կատարվող նավարկությունների գինը
Posted on 5 Ապրիլի, 2024

Երկիր մոլորակի հյուսիսային լայնություններում տեղի ունեցող կլիմայի փոփոխությունն արժանի է ուշադրության, ասել է Դաշնային խորհրդի, տեղական ինքնակառավարման և հյուսիսային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Ուսսը: Սենատորը հատուկ ուշադրություն է դարձրել Հյուսիսային ծովային երթուղու սառույցների հալման խնդրին։ Այդ մասին անդրադարձել է Հիդոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Կլիմայի փոփոխությունն ազդում է նավարկության ժամանակի վրա, որի հետևանքով դրա արժեքը նվազում է: Դա պայմանավորված է ծովային սառույցի հաստության նվազմամբ, ինչպես նաև նրանով, որ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի սառցապատ լինելու ժամանակահատվածը կրճատվել է կլիմայի տաքացման հետևանքով: Հյուսիսի կարևոր տրանսպորտային զարկերակի ձմեռային ճանապարհներից օգտվելու ժամանակը նույնպես կրճատվում է։ Պարոն Ուսսը մատնանշել է շինարարական տեխնոլոգիաների վերանայման անհրաժեշտությունը հյուսիսային շրջաններում, քանի որ կլիմայի փոփոխությունը հանգեցնում է գրունտի տաքացմանը։ Ավելի վաղ Գուբկինի անվան Ռուսաստանի նավթի և գազի պետական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Լոբուսևը հայտարարել էր, որ կլիմայի փոփոխությունը, հակառակ իր ակնհայտ բացասական ազդեցության մասին տարածված կարծիքի, մի շարք դրական հետևանքներ կունենա Ռուսաստանի համար։ Խոսքը գնում է ջեռուցման սեզոնի կրճատման և Հյուսիսային ծովային երթուղու մշտական բեռնափոխադրումների բացման հեռանկարների մասին։ Մանրամասները՝ այստեղ․ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ https://eco.am/%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6-%d5%a7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3-%d5%a7/
In
other , shrjaka-mijavayr
Ապրիլ-հունիս ամիսներին կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում․ Լ․ Ազիզյան
Posted on 5 Ապրիլի, 2024



