Բեռնատարի 27 վարորդ տուգանվել է Օդի աղտոտման համար

https://eco.am/%d5%a2%d5%a5%d5%bc%d5%b6%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%ab-27-%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%80%d5%a4-%d5%bf%d5%b8%d6%82%d5%a3%d5%a1%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d6%85%d5%a4%d5%ab-%d5%a1%d5%b2%d5%bf%d5%b8/

Փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ապրիլի 1-ից 5-ը լայնածավալ վերահսկողական ու իրազեկման միջոցառումներ է անցկացրել մայրաքաղաքում և հարակից մարզերում:

Eco.am սոցիալական հարթակը տեսչական մարմինց տեղեկացավ, որ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր՝ ավազ, խիճ, հողային զանգվածներ, նաև շինաղբ տեղափոխող 27 բեռնատարի վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ընդհանուր 1 մլն 350 հազար ՀՀ դրամի չափով:

Մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված խստացված ստուգայցերը շարունակական են:

Հիշեցնենք, որ ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում․

1 ֆիզիկական անձանց նկատմամբ` 50.000 ՀՀ դրամի չափով,

2 իրավաբանական անձանց նկատմամբ` 150.000 ՀՀ դրամի չափով։

Կրկնակի խախտումների դեպքում`

1ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100.000 ՀՀ դրամ, 2իրավաբանական անձանց նկատմամբ` 300.000 ՀՀ դրամ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով